Երևան, 21.Մայիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հայաստանում նշվեց Մեծ Հայրենական պատերազմում Փառավոր հաղթանակի 80-ամյակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում այսօր կրկին բարձրացավ Հաղթանակի փառապանծ կարմիր դրոշը. Հայաստանի Կոմունիստական կուսակցության նախաձեռնությամբ հանդիսավորապես նշվեց Մեծ Հայրենական պատերազմում տարած պատմական հաղթանակի 80-ամյա հոբելյանը՝ արժանի հարգանք մատուցելով հերոսների անմահ հիշատակին և ոգեշնչելով նոր սերունդներին:

Առավոտյան Հայաստանի Կոմունիստական կուսակցության անդամները, ձեռքներին բարձր պահելով Հաղթանակի փառահեղ դրոշը, գնացին «Հաղթանակ» զբոսայգի: Այստեղ, Անմար կրակի առջև, նրանք խոնարհվեցին և ծաղկեպսակներ դրեցին՝ խորին երախտագիտություն հայտնելով այն քաջարի հերոսներին, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն խաղաղության և ազատության սրբազան գաղափարների: Հանուն նրանց, ովքեր փրկեցին աշխարհը դարչնագույն ժանտախտից։

Այնուհետև՝ միջոցառման մասնակիցները Ստեփան Շահումյանի հրապարակից երթով շարժվեցին դեպի Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի դեսպանատուն: Այստեղ, ժողովրդական հիացմունքի ալիքների ներքո, բացվեց Հաղթանակի դրոշի հսկայական՝ 200 մետրանոց կրկնօրինակը, որը հպարտորեն ծածանվեց՝ խորհրդանշելով մեր ժողովուրդների անքակտելի բարեկամությունը և միասնական պատմական ճակատագիրը:

Հաղթական երթն ավարտվեց «Կիրովի» անվան մանկական զբոսայգում, որտեղ մեծ ոգևորությամբ մեկնարկեց միջոցառման հանդիսավոր մասը: Սրտառուչ խոսքով հանդես եկավ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանը, ով դիմեց ներկաներին.

«Այսօր մեծ հպարտության և անսահման երախտագիտության զգացումով նշում ենք մարդկության պատմության ամենաողբերգական և հերոսական էջերից մեկի՝ Մեծ Հայրենական Պատերազմում Հաղթանակի 80-ամյա հոբելյանը: Ութ տասնամյակ է անցել այն պատմական օրից, երբ համաշխարհային ֆաշիզմը ծնրադրեց մեր հայրենիքի առջև, իսկ կարմիր դրոշը ծածանվեց Ռայխստագի վրա՝ ազդարարելով արդարության հաղթանակը չարիքի նկատմամբ:

Թող այս փառահեղ տոնը լինի միասնության, հայրենասիրության և խաղաղասիրության խորհրդանիշ մեր ժողովրդի համար: Թող մեր հերոսների անմահ սխրանքները ոգեշնչեն նոր սերունդներին և առաջնորդեն մեզ դեպի նոր հաջողություններ և ձեռքբերումներ:

Փա՛ռք Մեծ Հայրենական Պատերազմում տարած Հաղթանակին:            Փա՛ռք մեր հերոսներին:

Փա՛ռք մեր անպարտելի ժողովրդին:»

Ծափողջյունների ներքո տեղի ունեցավ ՀԿԿ շարքերի հանդիսավոր համալրում: Նոր անդամատոմսեր ստացան երիտասարդ կոմունիստներ՝ Հրաչ Դրամփյանը, Ռազմիկ Սարգսյանը, Հրայր Դադիկյանը և Դավիթ Հովսեփյանը, ովքեր սրբազան երդում տվեցին հավատարիմ մնալ հայրենիքին և կուսակցության վեհ գաղափարներին:

Հանդիսության մթնոլորտն առավել ներդաշնակ էր դարձնում դաշտային խոհանոցը, որտեղ ռուսական սահմանապահ ծառայության հոգատարությամբ պատրաստված ռազմաճակատային շիլան վառ հիշեցում էր այն դժվարին, բայց փառահեղ տարիների մասին, երբ մեր հայրենիքի ճակատագիրը կերտվում էր մարտի դաշտում: Հարակից վրանում բաժանվող «Հայաստանի Կոմունիստ» պաշտոնաթերթի թարմ համարները ոգեշնչում էին ներկաներին պատմական հիշողության անխաթար պահպանման կարևորությամբ:

Հուզիչ և միաժամանակ բոլորին հոգեհարազատ համերգային ծրագրում հնչեցին հայրենասիրական երգեր հայերեն և ռուսերեն լեզուներով, իսկ ազգային պարերը խորհրդանշեցին մեր ժողովրդի անկոտրում ոգին: Միջոցառմանը ողջ օրվա ընթացքում միացան բազմաթիվ քաղաքացիներ՝ ապացուցելով, որ մեր ժողովուրդը խորապես գնահատում է խաղաղության և ազատության համար մղված պայքարի արժեքը և հավատարիմ է մնում խորհրդային ժառանգությանը:

Հաղթանակի օրվա տոնակատարություններ տեղի ունեցան նաև Գյումրիում։ Քաղաքում կազմակերպվել էր հայ-ռուսական համատեղ միջոցառում՝ Հայաստանի Կոմունիստական կուսակցության և ռուսական 102-րդ ռազմաբազայի համագործակցությամբ։ Միջոցառմանը մասնակցեցին Գյումրու քաղաքապետը, ՀԿԿ Գյումրու քաղկոմի ներկայացուցիչները՝ Կենտկոմի երկրորդ քարտուղար Գագիկ Մանուկյանի գլխավորությամբ, բազայի ղեկավարությունը և այլ պաշտոնյաներ։

Հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնակատարություններ Հայաստանի Կոմունիստական կուսակցության ջանքերով տեղի ունեցան նաև Հանրապետության բոլոր քաղաքներում: Տեղական կուսակցական կազմակերպությունների նախաձեռնությամբ անցկացվեցին հիշատակի միջոցառումներ, դպրոցականների մասնակցությամբ ծաղիկներ դրվեցին հուշարձաններին և հարգանքի տուրք մատուցվեց զոհված հերոսներին:

Այսպիսով, մայիսյան այս փառահեղ օրը, Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը և ողջ հայ հասարակությունը վերստին հաստատեցին, որ պատմական հիշողությունը, հայրենասիրությունն ու սխրանքի հանդեպ երախտագիտությունը մեր ժողովրդի հոգևոր արժեքների հիմնաքարերն են և կմնան հավերժ: Մեծ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակը դարձավ ոչ միայն անցյալի հիշատակման, այլև ապագայի նկատմամբ հավատի ու հույսի վառ դրսևորում:

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ռիսկը պահպանվում է․ ԱՄՆ պետդեպ Ինչ են քննարկել Փաշինյանն ու Լավրովը․ նոր մանրամասներ «Խնդրում եմ, Վլադիմիր Պուտինին փոխանցեք իմ լավագույն և ջերմ խոսքերը»․ Խաչատուրյանը՝ Լավրովին Իրանի ՊՆ նախարարը ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել Բախվել են «Toyota Corolla»-ն և «Iveco» բեռնատարը․ կան վիրավորներ «10 տարի անց «Full House»-ի երեկույթից հետո». Մենչը հրապարակում է արել Քաղաքացին հեռուստացույցի մեջ թաքցրած բջջային հեռախոս և այլ արգելված իրեր է բերել ՔԿՀ Gucci-ի հայ մոդել Արմինե Հարությունյանը դարձել է Krikor Jabotian-ի նոր զարդերի շարքի դեմքը (լուսանկար) Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Այսօր պատիվ ունեցա Երևանում հանդիպել Ռուսաստանի Դաշնության Արտգործ նախարար, մեր ժողովրդի մեծագույն բարեկամ Սերգեյ Լավրովին․ Մհեր ԱվետիսյանԿոնյակագործներին ՀՀ կառավարությունից տուն են ուղարկել․ ակցիան ավարտվե՞ց Իմփիչմենտի քրոնիկոնը«Չայնիի» ոլորաններում բախվել են «Mercedes» ու «Chevrolet»-ն. կա 7 վիրավոր Փաշինյանը քննարկել է Երևանում Համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման ծրագրի ընթացքը 35-ամյա կինը ոչ սթափ վիճակում 27 համարի ավտոբուսում սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ուղևորների հասցեին Բացահայտվել է 120 հանցագործություն․ օպերատիվ իրավիճակը՝ հանրապետությունում Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումներ են մտցվել․ ո՞րն է պատճառը Գետից մաhացած դուրս էին բերվել հայր և որդի․ նոր մանրամասներ ՆԳՆ-ից Վթարային դպրոցները նոր կյանք են ստանում․ ԱԶԲ-ի ֆինանսավորմամբ կկառուցվի 46 դպրոց Փոքրիկ Տիգրանին, 17–րդ օրն է, չեն կարողանում գտնել․ ի՞նչ է հայտնի Հայտնի է բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի ժամանակացույցը Զինված անձինք հոգևորականի են պատանդ վերցրել․ Իրան (տեսանյութ) ՊՆ պաշտոնատար անձինք առանձնապես խոշոր չափերով կաշառք են ստացել․ ՀԿԿ Արցախի ԱԺ-ն այսօր նախագահ կընտրի. ո՞վ կդառնա խորհրդարանի խոսնակը Անահիտ Ադամյանի նոր ֆոտոշարքը Առեղծվածային ու ողբերգական դեպք, գետից մաhացած դուրս են բերվել հայր և որդիՀոկտեմբերին Ռուսաստանում Հայկական մշակույթի օրեր կանցկացվեն Բրուցելոզ՝ Գեղարքունիքի մարզում, մարդկանց մոտ ևս հայտնաբերվել է. մանրամասներ Պարտադիր ժամկետային ծառայության կրճատման թեմայի այս փուլում ակտիվանալը «համընկնում» է Ադրբեջանի առաջ մղած ՀՀ ապառազմականացման նախապայմանի հետ․ Տիգրան Աբրահամյան ՀայաՔվեի դեմ խախտումների փաթեթն ամփոփել և ներկայացրել ենք ՄԱԿ-ի գրասենյակ. Արմեն Մանվելյան Ալիևի հայտարարությունը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվիստն արդարացվել է. փաստաբան ՀայաՔվեն նախանձախնդիր է քաղաքացիական իրավունքների պաշտպանության հարցում. Հովհաննես Իշխանյան IDBank-ը Կապանում է․ նոր մասնաճյուղի բացումը ՌԴ-ն պատրաստ է աջակցել ՀՀ պաշտպանությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Լավրով Հայաստանը հատուկ տեղ ունի Իրանի հարևանության քաղաքականության մեջ. Իրանի պաշտպանության և ԶՈւ-երի աջակցման նախարար ANIF-ն ավելի մեծ չափով հարկ է մուծել, քան գումար ստացել պետությունից. տարածվող կեղծիքների մասին 24 ժամ ջուր չի լինի հազարավոր հասցեներում Փաշինյանի իշխանությունն է հրահրել Լավրովի դեմ ակցիաները Եվրոպան ՀԿ-ներին անտեր չի թողնի Մակունցին հետ են կանչելու. դիտարկվում է երկու տարբերակ Շիրակում բախվել են 2 «Mercedes»-ն ու «Kia»-ն Մայիսի 22-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը Չեմ ուզում ժխտել խնդիրների առկայությունը, ՌԴ–ն ու ՀՀ–ն չեն ժխտում. Միրզոյան Վարչախմբի նպատակն արցախցիներին դեմոտիվացնելն ու հեռացնելն է. Ավետիք Չալաբյան «Ինձ վախեցնում է 2-րդ երեխա ունենալու միտքը». Սոֆյա Պողոսյանն իր մասին նոր բացահայտումներ է արել Ձեր ֆինանսական «տունը». Converse Mobile-ի անհատականացված փորձառությունը Տրանսպորտային միջոցը վարելու իրավունքը վերականգնվեց. Սոսե Չանդոյան Ծանր գիշեր է եղել․ ինչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն