Երևան, 21.Մայիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Եվրոպական Միությունը կարևոր գործընկեր է Հայաստանի ժողովրդավարության ճանապարհին․ ՆԳ նախարար

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մայիսի 9-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մասնակցել է Եվրոպայի օրվան նվիրված միջոցառմանը, ինչի ընթացքում հանդես է եկել ելույթով:

Ելույթն ամբողջությամբ ստորև՝

Ձե՛րդ գերազանցություն դեսպան Մարագոս,

տիկի՛ն Հակոբյան,

հարգարժա՛ն հյուրեր,

տիկնա՛յք և պարոնայ՛ք,

Թույլ տվեք նախևառաջ շնորհավորել այս կարևոր և հիշարժան օրվա` Եվրոպայի օրվա կապակցությամբ, որը խորհրդանշում է խաղաղությունը, միասնությունը և համագործակցությունը։

Վերջին տարիների ընթացքում Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններում արձանագրված առաջընթացն արտացոլում է Հայաստանի կառավարության՝ Եվրոպական Միության հետ երկկողմ օրակարգը ամրապնդելու ամուր հանձնառությունը:

Ինչպես նշել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023 թվականի հոկտեմբերին Եվրոպական խորհրդարանում իր ելույթի ընթացքում, մենք հաստատակամ ենք Եվրոպական Միության հետ բազմաշերտ համագործակցությունը խորացնելու հարցում և դրան հաջորդած քայլերը ապացուցել են այդ խոստմանը մեր հավատարմությունը:

Եվրոպական Միությունը կարևոր գործընկեր է Հայաստանի ժողովրդավարության ճանապարհին։

Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ նոր էջ բացվեց Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններում։

Համաձայնագրի կիրարկման հարցում կարևորում ենք Եվրոպական Միություն – Հայաստան քաղհասարակության պլատֆորմի գործունեությունը և վերահաստատում ենք Կառավարության հանձնառությունը ճանապարհային քարտեզով սահմանված միջոցառումների արդյունավետ իրագործման հարցում՝ ընդգծելով քաղ.հասարակության դերակատությունը այս ճանապարհին:

Կարևոր նվաճում եմ համարում Հայաստանում ժողովրդավարական նոր ինստիտուտի ձևավորումը՝ ի դեմս Ներքին գործերի նախարարության, որն իրականություն դարձավ թե՛ մեր միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրոպական Միության, թե՛ քաղաքացիական հասարակության գործընկերների, թե՛ պետական վերաբերելի բոլոր մարմինների, թե՛ նաև հանրության յուրաքանչյուր անդամի ներդրած ջանքի և նվիրվածության արդյունքում։

Կայացած առաջընթացի վկայությունն է այն, որ Ներքին գործերի նախարարության և անձամբ իմ պատրաստակամ առաջնորդությամբ Մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացը ընթանում է լայն թափով, ինչը դեպի Եվրոպական Միություն ձգտումների համատեքստում Հայաստանի համար կարևոր հանգրվան է, միաժամանակ՝ Հայաստանում միգրացիայի կառավարման ոլորտում իրականացված բարեփոխումների գնահատական։

Եվրոպական Միության հետ վիզաների ազատականացումը էական ազդեցություն կունենա մեր երկրի տնտեսության վրա՝ ստեղծելով նոր հնարավորություններ տնտեսական աճի, ներդրումների, տարբեր ոլորտների զարգացման համար։ Վիզայի ազատականացումը էական կլինի մարդկանց միջև շփումները հեշտացնելու, Հայաստանի և Եվրամիության քաղաքացիների միջև գործարար, սոցիալական և մշակութային կապերի ամրապնդման համար:

Պատրաստակամ ենք լավագույնս իրականացնել և ներդնել առավելագույն ջանքեր վիզաների ազատականացման Գործողությունների ծրագրի մշակման ուղղությամբ, որը դիտարկում ենք որպես միգրացիայի, ներքին անվտանգության, սահմանային կառավարման ոլորտների արդիականացման ռազմավարական ճանապարհային քարտեզ:

Բարձր ենք գնահատում ԵՄ և անդամ-երկրների հստակ վճռականությունը շարունակելու խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ և վերահաստատում

ենք Եվրոպական Միության հետ առավել մերձենալու Հայաստանի կառավարության վճռականությունը:

Այս հիշարժան օրը խորհրդանշում է դեռ տասնամյակներ առաջ միասնություն գտնելու հրամայականը և ԵՄ անդամ երկրների ցուցաբերած ամուր վճռականության ուժը` ապահով ապագա կառուցելու համատեղ հանձնառությունը:

Շնորհավոր Եվրոպայի օրը։

Հետևեք մեզ՝ այստեղ

The Athletic-ը ներկայացրել է Եվրոպայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների հավաքականը Նիկոլ Փաշինյանն արձակուրդ կգնա․ նրան կփոխարինի Տիգրան Խաչատրյանը Ամենայն Հայոց կաթողիկոսը ԵՄ դեսպանների հետ խոսել է Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրի մասին «Ոչ մի կերպ չէի կարողանում վախս հաղթահարել, բարդ նկարահանման օրեր ենք ունեցել». Լիլիթ Սարգսյանն առաջին անգամ՝ կրիմինալ ժանրում Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ռիսկը պահպանվում է․ ԱՄՆ պետդեպ Ինչ են քննարկել Փաշինյանն ու Լավրովը․ նոր մանրամասներ «Խնդրում եմ, Վլադիմիր Պուտինին փոխանցեք իմ լավագույն և ջերմ խոսքերը»․ Խաչատուրյանը՝ Լավրովին Իրանի ՊՆ նախարարը ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել Բախվել են «Toyota Corolla»-ն և «Iveco» բեռնատարը․ կան վիրավորներ «10 տարի անց «Full House»-ի երեկույթից հետո». Մենչը հրապարակում է արել Քաղաքացին հեռուստացույցի մեջ թաքցրած բջջային հեռախոս և այլ արգելված իրեր է բերել ՔԿՀ Gucci-ի հայ մոդել Արմինե Հարությունյանը դարձել է Krikor Jabotian-ի նոր զարդերի շարքի դեմքը (լուսանկար) Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Այսօր պատիվ ունեցա Երևանում հանդիպել Ռուսաստանի Դաշնության Արտգործ նախարար, մեր ժողովրդի մեծագույն բարեկամ Սերգեյ Լավրովին․ Մհեր ԱվետիսյանԿոնյակագործներին ՀՀ կառավարությունից տուն են ուղարկել․ ակցիան ավարտվե՞ց Իմփիչմենտի քրոնիկոնը«Չայնիի» ոլորաններում բախվել են «Mercedes» ու «Chevrolet»-ն. կա 7 վիրավոր Փաշինյանը քննարկել է Երևանում Համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման ծրագրի ընթացքը 35-ամյա կինը ոչ սթափ վիճակում 27 համարի ավտոբուսում սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ուղևորների հասցեին Բացահայտվել է 120 հանցագործություն․ օպերատիվ իրավիճակը՝ հանրապետությունում Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումներ են մտցվել․ ո՞րն է պատճառը Գետից մաhացած դուրս էին բերվել հայր և որդի․ նոր մանրամասներ ՆԳՆ-ից Վթարային դպրոցները նոր կյանք են ստանում․ ԱԶԲ-ի ֆինանսավորմամբ կկառուցվի 46 դպրոց Փոքրիկ Տիգրանին, 17–րդ օրն է, չեն կարողանում գտնել․ ի՞նչ է հայտնի Հայտնի է բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի ժամանակացույցը Զինված անձինք հոգևորականի են պատանդ վերցրել․ Իրան (տեսանյութ) ՊՆ պաշտոնատար անձինք առանձնապես խոշոր չափերով կաշառք են ստացել․ ՀԿԿ Արցախի ԱԺ-ն այսօր նախագահ կընտրի. ո՞վ կդառնա խորհրդարանի խոսնակը Անահիտ Ադամյանի նոր ֆոտոշարքը Առեղծվածային ու ողբերգական դեպք, գետից մաhացած դուրս են բերվել հայր և որդիՀոկտեմբերին Ռուսաստանում Հայկական մշակույթի օրեր կանցկացվեն Բրուցելոզ՝ Գեղարքունիքի մարզում, մարդկանց մոտ ևս հայտնաբերվել է. մանրամասներ Պարտադիր ժամկետային ծառայության կրճատման թեմայի այս փուլում ակտիվանալը «համընկնում» է Ադրբեջանի առաջ մղած ՀՀ ապառազմականացման նախապայմանի հետ․ Տիգրան Աբրահամյան ՀայաՔվեի դեմ խախտումների փաթեթն ամփոփել և ներկայացրել ենք ՄԱԿ-ի գրասենյակ. Արմեն Մանվելյան Ալիևի հայտարարությունը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվիստն արդարացվել է. փաստաբան ՀայաՔվեն նախանձախնդիր է քաղաքացիական իրավունքների պաշտպանության հարցում. Հովհաննես Իշխանյան IDBank-ը Կապանում է․ նոր մասնաճյուղի բացումը ՌԴ-ն պատրաստ է աջակցել ՀՀ պաշտպանությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Լավրով Հայաստանը հատուկ տեղ ունի Իրանի հարևանության քաղաքականության մեջ. Իրանի պաշտպանության և ԶՈւ-երի աջակցման նախարար ANIF-ն ավելի մեծ չափով հարկ է մուծել, քան գումար ստացել պետությունից. տարածվող կեղծիքների մասին 24 ժամ ջուր չի լինի հազարավոր հասցեներում Փաշինյանի իշխանությունն է հրահրել Լավրովի դեմ ակցիաները Եվրոպան ՀԿ-ներին անտեր չի թողնի Մակունցին հետ են կանչելու. դիտարկվում է երկու տարբերակ Շիրակում բախվել են 2 «Mercedes»-ն ու «Kia»-ն Մայիսի 22-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը Չեմ ուզում ժխտել խնդիրների առկայությունը, ՌԴ–ն ու ՀՀ–ն չեն ժխտում. Միրզոյան Վարչախմբի նպատակն արցախցիներին դեմոտիվացնելն ու հեռացնելն է. Ավետիք Չալաբյան