Երևան, 21.Մայիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Վետերանների մեդալները դեռ չեն տվել, Եսայանը դիմել է Կառավարությանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի առթիվ հայ վետերաններն անգամ մի մեդալ չեն ստացել պետությունից։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում վրդովված ասաց Հայաստանի վետերանների միության նախագահ Սիմոն Եսայանը։ 

Նրա խոսքով՝ մյուս երկրներում այդ հուշամեդալներն արդեն ստացել են մարդիկ, իսկ մեզ մոտ առաջին անգամ նման վերաբերմունք է դրսևորվում։

«Նման բան չէր եղել։ Ես երեկ Ռուսաստանի դեսպանատանը Կառավարության շատ ազդեցիկ դեմքերից մեկին այդ խնդիրը հայտնեցի, նա ասաց, որ իր տիրույթում չէ հարցը, մեկ այլ մարդու զանգեց, տեղեկացրեց խնդրի մասին, իմ հեռախոսի համարն էլ վերցրին, որ կապ հաստատեն»,- նշեց նա՝ չներկայացնելով, թե կոնկրետ ում հետ է խոսել։

Եսայանը հույս հայտնեց, որ առաջիկա տասը օրերի ընթացքում հարցը կլուծվի, սակայն և հավելեց՝ Զատիկից հետո կարմիր ձուն ո՞ւմ է պետք։

Հարցին, թե իր կարծիքով ինչը կարող է նման վերաբերմունքի պատճառ հանդիսացած լինել, Եսայանը պատասխանեց՝ «ինչ իմանամ»։

Ինչ վերաբերում է Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվող զորահանդեսին Հայաստանի կողմից զորախումբ չուղարկելուն, ապա Եսայանը կարճ նշեց՝ դա քաղաքական լուրջ հարց է, որի մեջ չի ցանկանում մտնել։ Նա խուսափեց մեկնաբանել, թե արդյո՞ք դա էլ է մեր երկրի վերաբերմունքը ցույց տալիս։

Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը երեկ Կարմիր հրապարակում հետևել է զորահանդեսին, որին ներկայացված են եղել ԽՍՀՄ բոլոր նախկին երկրների զորախմբերը, որոնք Հայրենական մեծ պատերազմում պայքարել են  ֆաշիզմի դեմ, բացառությամբ Հայաստանի: Սա ընդգծված քաղաքական որոշում է, որը, փաստացի, հաստատել է նաև Փաշինյանի խոսնակը՝ նշելով, որ զորախումբ ուղարկելը տոնական զորահանդեսին նպատակահարմար չեն գտել:

Հիշեցնենք նաև, որ թեև թշնամի երկրի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 9-ին Մոսկվա այսպես էլ չժամանեց, սակայն Ադրբեջանի զորախումբը մասնակցեց զորահանդեսին:

Նարե Գնունի


Հետևեք մեզ՝ այստեղ

«10 տարի անց «Full House»-ի երեկույթից հետո». Մենչը հրապարակում է արել Քաղաքացին հեռուստացույցի մեջ թաքցրած բջջային հեռախոս և այլ արգելված իրեր է բերել ՔԿՀ Gucci-ի հայ մոդել Արմինե Հարությունյանը դարձել է Krikor Jabotian-ի նոր զարդերի շարքի դեմքը (լուսանկար) Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Այսօր պատիվ ունեցա Երևանում հանդիպել Ռուսաստանի Դաշնության Արտգործ նախարար, մեր ժողովրդի մեծագույն բարեկամ Սերգեյ Լավրովին․ Մհեր ԱվետիսյանԿոնյակագործներին ՀՀ կառավարությունից տուն են ուղարկել․ ակցիան ավարտվե՞ց Իմփիչմենտի քրոնիկոնը«Չայնիի» ոլորաններում բախվել են «Mercedes» ու «Chevrolet»-ն. կա 7 վիրավոր Փաշինյանը քննարկել է Երևանում Համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման ծրագրի ընթացքը 35-ամյա կինը ոչ սթափ վիճակում 27 համարի ավտոբուսում սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ուղևորների հասցեին Բացահայտվել է 120 հանցագործություն․ օպերատիվ իրավիճակը՝ հանրապետությունում Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումներ են մտցվել․ ո՞րն է պատճառը Գետից մաhացած դուրս էին բերվել հայր և որդի․ նոր մանրամասներ ՆԳՆ-ից Վթարային դպրոցները նոր կյանք են ստանում․ ԱԶԲ-ի ֆինանսավորմամբ կկառուցվի 46 դպրոց Փոքրիկ Տիգրանին, 17–րդ օրն է, չեն կարողանում գտնել․ ի՞նչ է հայտնի Հայտնի է բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի ժամանակացույցը Զինված անձինք հոգևորականի են պատանդ վերցրել․ Իրան (տեսանյութ) ՊՆ պաշտոնատար անձինք առանձնապես խոշոր չափերով կաշառք են ստացել․ ՀԿԿ Արցախի ԱԺ-ն այսօր նախագահ կընտրի. ո՞վ կդառնա խորհրդարանի խոսնակը Անահիտ Ադամյանի նոր ֆոտոշարքը Առեղծվածային ու ողբերգական դեպք, գետից մաhացած դուրս են բերվել հայր և որդիՀոկտեմբերին Ռուսաստանում Հայկական մշակույթի օրեր կանցկացվեն Բրուցելոզ՝ Գեղարքունիքի մարզում, մարդկանց մոտ ևս հայտնաբերվել է. մանրամասներ Պարտադիր ժամկետային ծառայության կրճատման թեմայի այս փուլում ակտիվանալը «համընկնում» է Ադրբեջանի առաջ մղած ՀՀ ապառազմականացման նախապայմանի հետ․ Տիգրան Աբրահամյան ՀայաՔվեի դեմ խախտումների փաթեթն ամփոփել և ներկայացրել ենք ՄԱԿ-ի գրասենյակ. Արմեն Մանվելյան Ալիևի հայտարարությունը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվիստն արդարացվել է. փաստաբան ՀայաՔվեն նախանձախնդիր է քաղաքացիական իրավունքների պաշտպանության հարցում. Հովհաննես Իշխանյան IDBank-ը Կապանում է․ նոր մասնաճյուղի բացումը ՌԴ-ն պատրաստ է աջակցել ՀՀ պաշտպանությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Լավրով Հայաստանը հատուկ տեղ ունի Իրանի հարևանության քաղաքականության մեջ. Իրանի պաշտպանության և ԶՈւ-երի աջակցման նախարար ANIF-ն ավելի մեծ չափով հարկ է մուծել, քան գումար ստացել պետությունից. տարածվող կեղծիքների մասին 24 ժամ ջուր չի լինի հազարավոր հասցեներում Փաշինյանի իշխանությունն է հրահրել Լավրովի դեմ ակցիաները Եվրոպան ՀԿ-ներին անտեր չի թողնի Մակունցին հետ են կանչելու. դիտարկվում է երկու տարբերակ Շիրակում բախվել են 2 «Mercedes»-ն ու «Kia»-ն Մայիսի 22-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը Չեմ ուզում ժխտել խնդիրների առկայությունը, ՌԴ–ն ու ՀՀ–ն չեն ժխտում. Միրզոյան Վարչախմբի նպատակն արցախցիներին դեմոտիվացնելն ու հեռացնելն է. Ավետիք Չալաբյան «Ինձ վախեցնում է 2-րդ երեխա ունենալու միտքը». Սոֆյա Պողոսյանն իր մասին նոր բացահայտումներ է արել Ձեր ֆինանսական «տունը». Converse Mobile-ի անհատականացված փորձառությունը Տրանսպորտային միջոցը վարելու իրավունքը վերականգնվեց. Սոսե Չանդոյան Ծանր գիշեր է եղել․ ինչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն Բրիտանական առաջընթաց. տիեզերական արևային էներգիան դառնում է իրականություն Նոր գործակցություն՝ մեդիաոլորտում. «Կենտրոն» և «CTB» հեռուստաընկերությունները հուշագիր են ստորագրել Յունիբանկը մեկնարկում է «Դարձի՛ր միլիոնատեր» ակցիան ՌԴ ԱԳ նախարարի անդրադարձը Մայիսի 9-ին Հայաստանում անցկացված Անմահ գնդի ակցիային Նոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան․ ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը