Երևան, 15.Հունիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Եղել են նաև չամաչելու ժամանակներ. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանը, բացի իր բերած փորձանքներից, թե՛ երկրի ներսում, թե՛ արտերկրում շարունակում է ունենալ այնպիսի դրսևորումներ, որոնցով նաև խայտառակում է մեր երկիրը, մեր ժողովրդին...

Հայաստանի Հանրապետությունը անցած 35 տարվա ընթացքում 4 ղեկավար է ունեցել, ներառյալ՝ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը: Նախորդ ղեկավարները՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, միանգամայն տարբեր մարդիկ են՝ իրենց աշխարհընկալմամբ, մտածելակերպով, մոտեցումներով: Ավելին, նրանցից յուրաքանչյուրին մեզանից ամեն մեկը, ավելին՝ հենց նրանք՝ միմյանց նկատմամբ կարող են (ենք) ունենալ և ունեն (ունենք) խիստ տարբեր վերաբերմունք, հաճախ՝ ծայրահեղորեն տարամետ:

Տվյալ պարագայում դա չէ հարցը, այլ այն, որ նախորդ ղեկավարներից և ո՛չ մեկի դեպքում մենք մեր երկրի, մեր պետության համար չենք ամաչել: Կրկնենք՝ անկախ այն բանից, թե իրենցից յուրաքանչյուրի պաշտոնավարման շրջանում, նաև պաշտոնավարումից հետո կոնկրետ իրենց նկատմամբ ինչ վերաբերմունք ենք ունեցել: Անկախ նրանց սխալներից, թերություններից, որոնք, իհարկե, եղել են: Բայց երբ նրանք այլ պետությունների ղեկավարների հետ են «նստել-վեր կացել», երբ ներկայացրել են մեր պետությունը աշխարհում, միջազգային կառույցներում, կազմակերպություններում, տարբեր գագաթաժողովների են մասնակցել , կրկնենք՝ երբեք չենք ամաչել: Էլ չենք խոսում, օրինակ՝ թշնամի Ադրբեջանի ղեկավարների հետ բանակցային հանդիպումների մասին:

Չենք ասում՝ հպարտացել ենք, կամ ինչ-որ այլ նման բան, թեպետ որոշ դեպքերում կարող էր և նման զգացողություն լինել: Արձանագրում ենք, որ նախորդ ղեկավարներից ոչ մեկի պատճառով կամ պահվածքով պայմանավորված՝ մենք մեր երկրի, մեր պետության, մեր ազգի, մեր ժողովրդի համար վատ կամ անհարմար զգալու առիթ չենք ունեցել, չենք ամաչել, այլոց ու թշնամիների ծաղրի առարկա չենք դարձել: Աշխարհքով մեկ խայտառակ չենք եղել:

Իսկ Նիկոլ Փաշինյանը, կարծես, քայլող մարմնավորումը լինի Դանելիայի հանճարեղ ֆիլմում հնչած ֆրազի. «Ձեր նմանները խայտառակում են ռեսպուբլիկան...»:

Նա Էստոնիայում «կոմունիզմի զոհերի» հուշարձանին խոնարհվելուց հետո, գիտեք, այնուամենայնիվ, մեկնեց Մոսկվա՝ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնական հանդիսություններին մասնակցելու և Կարմիր հրապարակում զինվորական շքերթին ներկա գտնվելու: Իր «սպեցիֆիկ» գլխարկով: Բանն այնտեղ հասավ, որ երբ Փաշինյանն իր այդ գլխարկով հայտնվեց հանդիսությանը հրավիրված պաշտոնական պատվիրակությունների ղեկավարների համար նախատեսված կարմիր ուղեգորգի վրա, «Ռոսսիա 1» հեռուստաընկերության մեկնաբանը շփոթվեց, թե՝ «տեսնում ենք Ադրբեջանի ղեկավարին... կներեք, Հայաստանի վարչապետին...»:

Ոմանք ասում են՝ հատուկ շփոթվեց այդ մեկնաբանը, այսինքն՝ այդպես էլ նախատեսել էին: Բայց եթե անգամ այդպես է, ապա դա շատ ավելի վատ է, քան եթե պարզապես լեզվի սայթաքում լիներ: Երևի Չինաստանի ղեկավարն էլ էր շփոթվել, որ իրեն բարևելու մղվող Փաշինյանին ընդհանրապես չնկատեց: Ինքը՝ Փաշինյանն էլ շփոթվեց, երբ ՌԴ նախագահ Պուտինը հանդիսավոր նիստից առաջ պալատի սանդղահարթակի վրա դիմավորում էր հյուրերին: Փաշինյանը ողջունեց ու ցանկանում էր վեր ելնել աստիճաններով, բայց Պուտինը ժեստով հասկացրեց, թե՝ «սխալ ուղղությամբ եք ընթանում, Նիկոլ Վովաևիչ...»: Խորհրդանշական էր, ինչ խոսք:

Ինչևէ, ոչ միայն տեսախցիկները որսացին, այլ նաև ռուսաստանյան տարբեր լրատվամիջոցներ նկատեցին, թե դեմքի ինչ դժգոհ արտահայտություն ուներ Փաշինյանը, առանձնահատուկ շեշտեցին, որ նա «իր ափսեի մեջ չէ», դա իր տեղը չէ և այլն: Իսկ Հայաստանում էլ շատ-շատերին, որ Հայրենական մեծ պատերազմին մասնակցած, այդ պատերազմում զոհված նախնիներ ունեն, բազմապատիկ ավելի տհաճ էր, որ հայության դեմ ֆաշիստական ոճիրներ գործած ադրբեջանական զորախումբը անցավ Կարմիր հրապարակով, թեպետ Ալիևն, օրինակ՝ չէր ընդունել Պուտինի հրավերն ու Մոսկվա չէր գնացել:

Իսկ Հայրենական մեծ պատերազմում հարյուրից ավելի հերոսներ, մարշալներ, ծովակալ, բազմաթիվ գեներալներ ու հարյուր հազարավոր մարտիկներ տված հայ ժողովուրդը, ի դեմս Հայաստանի բանակի, բացակա էր: Այ դա, իսկապես, խայտառակություն է: Մինչդեռ, դա քաղաքական կարևոր ենթատեքստ ուներ: Ու բնութագրական է, որ Հայաստանը, ընդգծենք՝ Փաշինյանի ղեկավարած ու ներկայացրած Հայաստանը գլխովին բացակա էր:

Իսկ ի՞նչ կա ներսում:

Փաշինյանը Ազգային ժողովում «ինքնատիրապետման կորստի» հերթական սեանսն ունեցավ: Հարց տվեցին կոռուպցիայի մասին, Փաշինյանին յուրային կուսակցության ներկայացուցիչ թաղապետի (վարչական շրջանի ղեկավարի) կողմից քաղաքացուն խմբակային ծեծի ենթարկելու և անպատիժ մնալու, այդ խայտառակությանն անգամ քաղաքական գնահատական չտալու մասին:

Փաշինյանը (նորից) կորցրեց ինքնատիրապետումը, ընդդիմադիր պատգամավորներին սպառնաց է՛լ ԱԱԾ-ի «պադվալները» գցել, է՛լ կախել, է՛լ վիզ կտրելու ոչ երկիմաստ ժեստ ցույց տվեց, սկսեց գոռգոռալ՝ գործածելով «համբալ» բառը...

Դա տեսան բոլորը, այդ թվում՝ մեր երկրի ու ժողովրդի թշնամիները: Տեսան մոտիկ հարևաններն ու հնարավոր դաշնակիցները, տեսան եվրամիութենականներն ու մյուսները:

Ի՞նչ եք կարծում, որևէ մեկը լուրջ կընդունի՞, կցանկանա՞ առհասարակ որևէ գործ ունենալ նման մի գործչի կամ նման ղեկավար ունեցող պետության, ղեկավարի պաշտոնում նման անձնավորության հանդուրժող ժողովրդի ներկայացուցիչների հետ: Դա պետության ղեկավարի պահվածք չէ:

Դա պահվածք է, որի համար նույնիսկ պետության ղեկավարին անմիջապես «գործից ազատում» են...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Արցախ» ջազ նվագախումբը ելույթ է ունեցել Մոսկվայի ջազ փառատոնում ԱՄՆ-ն քննարկում է ևս 36 երկրների քաղաքացիների համար մուտքի սահմանափակումները. The Washington Post Իրանը կրկին հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ Իսրայելին պետք է կանգնեցնել տարածաշրջանի անվտանգության համար․ Էրդողան Սպանվել է ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հետախուզության պետի տեղակալը Մինեսոտայում կրակել են երկու դեմոկրատ քաղաքական գործիչների վրա, մեկը մահացել է Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը Հնարավոր է նաև կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Ձևավորվել է Արցախի իրավունքների պաշտպանության խորհրդի Մասիսի թիմը Լիլիթ Կարապետյանի 50-ամյակը, Բրյունետի ֆոտոշարքը, Ժաննա Բուտուլյանի հանգիստը՝ Թբիլիսիում և մյուս հայ հայտնիների հրապարակումներն Ինստագրամում Օմանը հայտարարել է Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային բանակցությունների չեղարկման մասին Կրակոցներ՝ Երևանում հայտնի «Ուրարտու» ռեստորանային համալիրում․ կա վիրավոր Ջուր չի լինելու ԱՄՆ-ն պատրաստ է վերսկսել միջուկային խնդրի շուրջ իրանցիների հետ աշխատանքը․ Թրամփը՝ Պուտինին Իրան-Իսրայել հակամարտության թեժ փուլ․ վերջին զարգացումները Վեհափառի օրհնությամբ հավատացելոց երկրպագության համար դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի մասունքներ Իրանը այս պահին նորից ակտիվ հրետակոծվում է Իսրայելը հարվածներ է հասցնում Թեհրանի, Սպահանի և Բանդեր Աբբասի շրջանում (տեսանյութ) Մեկնարկել է Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքի աշխատանքը Նոր մանրամասներ՝ Գյումրիում քամու և կարկուտի ավերածություններից Քամու հետևանքով վնասվել են տան և վարչական շենքերի տանիքներ, տապալվել ծառեր՝ վնասելով ավտոմեքենաներ Էրդողանն ու Ալիևը մտահոգություն են հայտնել Իրանի և Իսրայելի միջև իրավիճակի սրման վերաբերյալ Արտակ Աղաբեկյանը՝ արծաթե, Արմեն Պապիկյանը՝ ԵԱ բրոնզե մեդալներ Ռոնալդուն՝ կիբերսպորտի առաջնության դեսպան Ճամբարակում պայթյունի հետևանքով զոհերից մեկը դաշնակցական Կարապետ Կարինյանն է. նրան վերջին հրաժեշտ տվեցին Լոռու մարզին մոտենում է գերհզոր կարկտաամպրոպային ամպ Ամերիկայի Սան Անտոնիո քաղաքում խոշոր ջրհեղեղ է տեղի ունեցել Իսրայելում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Փոթորիկ, ուժեղ կարկուտ․ Գյումրին՝ այս պահին (տեսանյութեր) Լողավազանում վայր ընկնելու հետևանքով 10-ամյա երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բկ Առաջիկա րոպեների ընթացքում հորդառատ տեղումներ կլինեն․ Հայհիդրոմետի տնօրենը զգուշացնում է Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը՝ հրաձգության Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիրներ Նեթանյահուն սպառնացել է Իրանին Շիրակի մարզում խոշոր կարկուտ է տեղացել այսօր․ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի հակաիրանական բանաձևը Իսրայելին հարձակման առիթ է տալիս. Իրանի ԱԳՆ Վանաձորում որդին մորը պատուհանից դուրս է նետել, ապա ինքն է նետվել ցած Իրանը խոսել է Իսրայելին պատասխան հարված հասցնելու մասին․ որքա՞ն է տևելու հակահարվածը Ինչո՞ւ ճառագայթումը դուրս չի եկել Նաթազի կայանից Հայաստանի հանքերի դեմ հայ բնապահպան ակտիվիստների հետ հավասար պայքարում է նաև Ադրբեջանը Իրանի բանակը հայտարարել է, որ գերի է վերցրել ևս մեկ իսրայելցի օդաչուի Թել Ավիվը՝ Իրանի հրթիռային հարվածներից հետո Խոշոր վթար Երևան-Սևան ճանապարհին, բախվել են «Mercedes» և «Opel», 4 վիրավnրներից մեկն անչափահաս է․ Shamshyan «Թեհրանն այլևս պաշտպանված չէ, Իրանի մայրաքաղաքը խոցելի է հարվածների համար»․ Իսրայելի ՊԲ (տեսանյութ) Իրանի ներկայիս «զբաղվածությունը» վտանգավոր վիճակ է ստեղծում․ Տիգրան Աբրահամյան Վթար՝ Վայոց ձորում, ՊՆ զինծառայողը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում, վիրավnր կա․ Shamshyan Արտակարգ դեպք՝ Աբովյանի «Սիրիուս» գործարանում, քաղաքացու nտքը մնացել է հաստnցի uռնիներում․ Shamshyan Երեկ Դուբայում բնակելի շենք է այրվել, հրդեհը հաջողվել է մարել միայն այսօր (տեսանյութ) Իրանը քննարկում է Հորմուզի նեղուցի փակման հնարավորությունը Ադրբեջանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ. Բայրամովը՝ Արաղչիին