Երևան, 21.Հունիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Գործող կառավարության կողմից վարվող տնտեսական և սոցիալական քաղաքականությունը նպաստում է մարդկանց եկամուտների կտրուկ նվազմանը». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2025 թ. ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ բանջարեղենը թանկացել է 17,9 տոկոսով, միրգը՝ 7,9: Ավելին՝ բանջարեղենի և մրգի գները բարձրացել են նաև այս տարվա մարտի համեմատ: Շարունակվող գնաճը մտահոգիչ է, երբ հատկապես խոսքն առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների մասին է: Տնտեսագետ Սուրեն Պարսյանն ընդգծում է՝ գնաճի հիմքում, որը հաշվարկում է վիճակագրական կոմիտեն, ինչպես նաև սահմանում է Կենտրոնական բանկը, հաշվի է առնվում 425 ապրանքի միջին գների աճը։ «Այսինքն՝ երբ խոսում ենք պաշտոնական վիճակագրության և գնաճի մասին, պետք է նկատի ունենանք, որ 425 ապրանքի գների տատանումների դինամիկան ենք ներկայացնում: Պետք է նշենք, որ մարդկանցից շատերը այդ 425 ապրանքը մեկ ամսվա ընթացքում չեն ձեռք բերում, գուցե տարվա ընթացքում էլ ձեռք չբերեն, բայց հաշվարկի հիմքում ընկած է համաշխարհային այդ մեթոդաբանությունը, բոլոր երկրներն ըստ դրա են հաշվարկում: Երբ ստանում ենք պաշտոնական վիճակագրություն, որի համաձայն հունվար-ապրիլ ամիսներին ապրանքների գներն աճել են ընդամենը 2,7 տոկոսով, մեր քաղաքացիների շրջանում արդար ընդվզում է նկատվում՝ ինչպե՞ս, մենք ավելի շատ ենք վճարում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պարսյանը:

Նշում է՝ այս դժգոհությունն արդարացված է նրանով, որ մարդիկ իրենց եկամտի մեծ մասը ծախսում են առաջին անհրաժեշտության ապրանքներ ձեռք բերելու համար, մասնավորապես՝ բանջարեղեն, միրգ և այլն: «Երբ բանջարեղենի, մրգի գները բարձր են լինում, մարդկանց համար այդ գնաճի զգացումն ավելի մեծ է լինում: Մի հասարակության պարագայում, որտեղ ամեն չորրորդը աղքատության մեջ է ապրում, բանջարեղենի, մրգի և, առհասարակ, սննդի գնաճը բավականին զգալի է և ցավոտ: Մեր հասարակությունը պարբերաբար դրա մասին բարձրաձայնում է, սակայն պաշտոնատար անձինք այդ մարդկանց լռեցնում են պաշտոնական թվերով, որը նրանց կյանքից չի բխում, նրանց կենցաղից հեռու է: Այստեղ հիշեցնեմ, որ ունենք բավականին զգալի գնաճ նաև կրթության ոլորտում. այն կազմում է 7,8 տոկոս՝ և՛ բարձրագույն կրթության, և՛ նախակրթարանների, և՛ հիմնական կրթության ոլորտում:

Կրթությունն այն գործիքն է, որը թույլ է տալիս մարդկանց դուրս գալ աղքատությունից, բարեկեցիկ կյանք ունենալ: Երբ կրթությունը թանկանում է, դառնում է անհասանելի շատերի, հատկապես աղքատ խավի համար: Աղքատությունը ծնում է աղքատության, երբ երեխաները, չստանալով բավարար որակյալ կրթություն, ապագայում, մեծ հավանականությամբ, նույնպես աղքատ են դառնում: Ի դեպ, այս տարի ևս որոշակի գնաճ է նախատեսվում դարձյալ կրթության ոլորտում, քանի որ և՛ նախակրթարանների, և՛ դպրոցների, և՛ բուհերի վարձերը պարբերաբար վերանայվում են: Սա միանշանակ մեծ ազդեցություն է թողնում երեխաների և նրանց ընտանիքների կյանքի որակի վրա: Մարդիկ ամեն ինչից հրաժարվում են իրենց երեխային կրթության տալու համար: Վերադառնալով սննդի թեմային՝ պետք է նշենք, որ ունենք գնաճ նաև այն ապրանքների առումով, որոնք տեղում ենք արտադրում և բավարար քանակությամբ կարող ենք արտադրել: Դրա վառ օրինակը կարտոֆիլն է: Մեր պարենային անվտանգության համար անհրաժեշտ քանակից շատ կարող ենք կարտոֆիլ արտադրել, բայց, արի ու տես, որ ունենք բավականին բարձր գնաճ՝ ապրիլին՝ 47 տոկոս: Բարձր գնաճ ունենք նաև այլ ուղղություններով՝ կաղամբի՝ 14,2, ծաղկակաղամբի՝ 23,6, կանաչ լոբու՝ 20,8, խնձորի՝ 16,4 տոկոս: Գնաճ կա նաև ներկրվող ապրանքների դեպքում. նարինջ՝ 29,4, կիտրոն՝ 22,5 տոկոս և այսպես շարունակ: Թանկացել են ինչպես ներկրվող, այնպես էլ տեղում արտադրվող ապրանքները: Ներկրվող ապրանքների թանկացմանն ավելի կասկածանքով պետք է մոտենանք այն տրամաբանությամբ, որ այս վերջին մեկ տարվա ընթացքում ունեցել ենք նաև դրամի արժևորում, և ներկրվող ապրանքների մասով պետք է ունենայինք գների որոշակի նվազում: Անշուշտ պետք է ուսումնասիրել, թե գների ինչպիսի փոփոխություն է եղել համաշխարհային կամ մեր հարևան երկրների շուկաներում, որտեղից ներկրվում են ապրանքները:

Ուշագրավ է, որ, օրինակ՝ հագուստի ոլորտում և մի շարք այլ ապրանքների դեպքում ունենք գների նվազում, որը կապված է հիմնականում օնլայն առևտրի զարգացմամբ: Օնլայն տարբեր հարթակների առկայության պարագայում հագուստն էլ ավելի մատչելի է դարձել մեր քաղաքացիների համար:

Վերավաճառողները ստիպված են գներն իջեցնել կամ վերանայել դրանք՝ հակառակ դեպքում շուկայից դուրս կմնան, չեն կարողանա մրցակցել օնլայն խանութների հետ: Մեր ընդհանուր տնտեսական իրավիճակը, գների դինամիկան բավականին անկանխատեսելի է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր ապրանքների մի զգալի մասը, հատկապես պարենային ապրանքների մոտ կեսը ներկրվում է: Գների վրա էական ազդեցություն են թողնում ոչ միայն փոխարժեքը, այլ նաև տրանսպորտային ծախսերը, դրան գումարած՝ նաև այդ երկրներում գները, նաև այն հանգամանքը, որ անվտանգային հարցեր կարող են առաջանալ և այլն: Դրանից բացի, այն ապրանքների մասով, որոնք տեղում կարող ենք արտադրել, բավականին թերացումներ ունենք: Օրինակ՝ կարտոֆիլի, կաղամբի, ծաղկակաղամբի բարձր գնաճը պայմանավորված է նրանով, որ անցած տարի մեր գյուղացիները հազարավոր տոննաներով գյուղմթերք ոչնչացրեցին, ուղղակի թափեցին: Անցած տարի գները կտրուկ իջել էին: Գյուղացիները չէին կարողանում վաճառել իրենց ապրանքը: 2024 թվականին նրանք հրաժարվեցին իրենց արտադրությունից, և այս տարվա առաջին եռամսյակին ունենք բարձր գնաճ, քանի որ անցած տարի տեղի էր ունեցել կտրուկ անկում, պահանջարկը կտրուկ նվազել էր լոգիստիկայի, գների և այլ հանգամանքների պատճառով: Պետք է երկարաժամկետ գյուղատնտեսական քաղաքականություն վարենք, գյուղատնտեսներին երկարաժամկետ երաշխավորված պահանջարկ ապահովենք, որը թույլ կտա նրանց պարբերաբար կայունություն ապահովել շուկայում, ոչ թե մի տարի շատ ցանեն, մի տարի՝ քիչ: Կտեսնեք՝ մյուս տարի ունենալու ենք կարտոֆիլի գերարտադրություն: Գյուղացիները, տեսնելով կարտոֆիլի բարձր գինը շուկայում, սկսելու են ավելի շատ կարտոֆիլ արտադրել, և դարձյալ գների կտրուկ անկում ենք ունենալու: Այս տատանումները պետք է կարգավորի պետությունը՝ ճիշտ ազդակներ փոխանցելով գյուղացիներին, թե ինչ, երբ աճեցնել և ինչ եղանակով: Այդ աշխատանքը, ցավոք, բավարար մակարդակի վրա չէ, ինչի արդյունքում ունենք այսպիսի կտրուկ տատանումներ թեկուզ հենց միայն ներքին շուկայում»,-հավելում է տնտեսագետը:

Քաղաքացին իր գրպանի ու սառնարանի պարունակությամբ, ձեռք բերված նոր տեխնիկայով է առաջնորդվում, երբ ուզում է հասկանալ՝ նա լավ է սկսել ապրել, թե ոչ: Պատահական չէ, որ այսօր շատերը փորձում են մեկից ավելի տեղերում աշխատել, որպեսզի հասցնեն հոգալ իրենց կենսական ծախսերը: Բայց գումարը, մեղմ ասած, չի բավականացնում: Մյուս կողմից՝ կան մարդիկ, որոնց եկամտի աղբյուրը բացառապես կենսաթոշակն ու նպաստն է: Վարվող տնտեսական քաղաքականությունը կարո՞ղ է էլ ավելի վատթարացնել մարդկանց սոցիալական վիճակը: «Գործող կառավարության կողմից վարվող տնտեսական և սոցիալական քաղաքականությունը նպաստում է մարդկանց եկամուտների կտրուկ նվազմանը: Դրա վառ օրինակը հարկային քաղաքականությունն է փոքր ու միջին բիզնեսում: Վերջինս, զրկվելով իր եկամտից, լրացնելու է աղքատների կամ չունևորների շարքերը: Երբ գործող կառավարությունը տնտեսական քաղաքականություն է իրականացնում, պետք է հաշվի առնի դրա սոցիալական հետևանքները, որը, ցավոք, չի անում: Իրավիճակն էլ ավելի է սրվում, հատկապես այս տարի դա ակնհայտ է փոքր ու միջին բիզնեսի պարագայում: Նրանց և՛ հարկերն են ավելացել, և՛ շրջանառությունն է նվազել, չեն կարողանում խոշորների հետ մրցակցել: Դրան գումարած՝ նաև ռուս ռելոկանտների «փողերն» են կրճատվել Հայաստանի տնտեսության մեջ, դա ևս իր ազդեցությունն է ունեցել: Առհասարակ, պետությունն իր սոցիալական խնդիրը չի կարող միայն սոցիալական գործիքներով լուծել, պետք է փորձի լուծել նաև տնտեսական գործիքներով։ Սոցիալական գործիքներով պետք է լուծի այն դեպքում, երբ տնտեսական գործիքները դեռ հասանելի չեն մարդկանց, կամ այս կամ այն պատճառով խնդիր կա»,-եզրափակում է Սուրեն Պարսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայ առաքելական եկեղեցին Ստամբուլում էլ մերժեց Փաշինյանին Այց Թուրքիա՝ ոչնչի՞ մասին Առանց գրպանիկի երեք գնդանոց բիլիարդ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հունիսի 21-ին Ինչի՞ համար է ստեղծվել ՄԱԿ-ը, և ինչո՞ւ այն արդյունավետորեն չի գործում. «Փաստ»12-ամյա հայուհին առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Golden Time Talent» միջազգային մրցույթում. «Փաստ»Ընդդիմության դեմ ռեպրեսիաներն ավելանալու են «ՀայաՔվե» միավորման վարչության անդամ Արմեն Մանվելյանը հանրային բանախոսություն կարդաց` «Արդար Հայաստանի գաղափարը հայոց պետականության զարգացման տեսլականում» թեմայովԽաչակրաց արշավանք. Եկեղեցու հետ հակամարտությունը կարող է զգալիորեն սասանել իշխող կուսակցության և Փաշինյանի առանց այդ էլ թույլ դիրքերը. «Փաստ»Ճամփորդություն դեպի Պորտուգալիա ու ևս 59 նվեր․ Ամփոփվեց «Իմ Ամերիա, իմ ընտանիք» խաղարկության առաջին ամիսը Նպատակը բիզնես ակտիվի ռեյդերական զավթման պատրվակ ստեղծելն է. «Փաստ»«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները և «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի շաhառուները մասնակցում էին Էդվարդ Ավետիսյանի հիշատակին նվիրված համերգին «Անսահման կարոտել եմ տղայիս, ուզում եմ փարվել իրեն, գրկել, բայց ինձ միայն հուշեր մնացին». Ժորա Մուրադյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել» յոթ ամիս անց. «Փաստ»Տուժածների մասին է հաղորդվում Այն մասին, թե ինչ պարտականություն մենք ունենք Սուրբ Էջմիածնի առջև, և ինչպես պետք է այն պատրսստ լինենք կատարել. Ավետիք ՉալաբյանՄեզ ո'չ կարող են վախեցնել, ո'չ էլ հետ պահել պայքարից, մեր հաղթանակն անխուսափելի է. Բագրատ ՍրբազանԱնարդյունավետություն, կամայականություն, տագնապալի ցուցանիշներ. «Փաստ»«Բնավորության գիծ է, որը հատուկ է մի խավի մարդկանց, որոնց միշտ դուր է գալիս, երբ ինչ-որ կայացած մարդու «խփում» են ու դրանից ուրախանում են». «Փաստ»Ինչպես են սինխրոն, զուգահեռ, ձեռք ձեռքի «աշխատում». «Փաստ»Ինչի՞ մասին են խոսում ռեպրեսիվ անկանոն շարժումները. «Փաստ»Իշխանությունը փորձում է սպառնալ մեր աջակիցներին, որ նրանք դուրս գան պայքարից. Բագրատ ՍրբազանՊետությունը տարբերակներ է առաջարկում խաղող մթերողներին օժանդակելու համար. «Փաստ»Սամվել Կարապետյանը փոխում է Հայաստանի ներքաղաքական ստատուս-քվոն. «Փաստ»Փաշինյանին մերժողը մասնակցել է «Կրթվելը նորաձև է» միջոցառմանը, ապա ծեծի ենթարկել քպականի զավակներին. «Փաստ»Սպասվում են քաղաքական շարժառիթներով «իրավական» նոր ճնշումներ ու հետապնդումներ. «Փաստ»Ո՞ւմ է վերաբերում հուլիսի 1-ից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումների համար հսկիչ փաստաթղթի պահանջը. «Փաստ»Ferragamo-ն եւ Porsche-ն առաջարկում են եզակի համադրություն՝ աքսեսուարներ եւ մեքենաներ՝ նույն ոճովԻրանը հայտարարել է, որ «կողմերից որևէ մեկի» հետ չի բանակցի, քանի դեռ Իսրայելը շարունակում է հարձակումներըԳիտնականները բացահայտել են «ուրվական» մանթիայի շիթ, որը ազդում է Երկրի ձևի վրաԺնևում ավարտվել է Իրանի և եվրոպական երեք երկրների միջև բանակցությունների առաջին փուլըՌուսաստանն ու Իրանը պայքարում են նույն ուժերի դեմ. Պուտին Ցիմբալյուկը վերադարձավ «Ուրարտու» Ալիևը հաստատել է Չինաստանի հետ միջազգային մուլտիմոդալ տրանսպորտի վերաբերյալ համաձայնագիրըU.S. Open 1900-ի ժամանակ Հարի Վարդոնի հաղթական գոլֆի գնդակն աճուրդում վաճառվել է գրեթե 200,000 դոլարովԻսրայելը հայտնել է Իրանի հարձակման հետևանքով մեկ զոհի և վիրավորների աճի մասին Թուրքիան կօգտագործի բոլոր դիվանագիտական միջոցները՝ ոչ միայն Կովկասում, այլև ամբողջ տարածաշրջանում կայունություն հաստատելու համար. ԷրդողանՓաշինյանն ու Էրդողանը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու ուղիղ կապերն ու երկխոսությունըԻրաքի կրոնական առաջնորդը նախազգուշացրել էՈստիկանությունը «մուկն ու կատուի»-ի ժանրի մեջ մարդկանց մի մասին «բացատրականի», մյուսներին` «ցույց անելու վտանգավորության» մոտիվներով հերիք չէ ոստիկանության տարբեր բաժիններ է տարել, մի բան էլ` ալարում է մարդկանց տեղն ասել. Տիգրան ԱբրահամյանԻսրայելը կոչ է անում Իրանի հետ երկարատև պատերազմի Հայտնաբերվել է տղամարդու մարմինԵՄ-ն ցանկանում է վերանայել Իսրայելի հետ ասոցացման համաձայնագիրը Հայ և թուրք ղեկավարների պատմական հանդիպումը. արդյոք Ղարաբաղում պատերազմը փակե՞ց ցեղասպանության թեման. BBCՓաշինյանի քաղաքական կապիտուլյացիան անխուսափելի է նոր ուժերի և ժողովրդի առջև. Արման Վարդանյան (տեսանյութ)Անձին ազատությունից զրկելիս անհրաժեշտ է խստագույնս պահպանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգավորումներն ու նշված ինստիտուտի հիմքում ընկած տրամաբանությունը. ՄԻՊՊուտինը «կեղտոտ ռումբի» կիրառման դեպքում Ուկրաինային սպառնացել է աղետով 400 միլիոն դոլար՝ խարիսխի վրա. Ցուկերբերգի զբոսանավը զարմացրել է հունական գյուղինՄեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը Ռուսաստանը չի ձգտում կապիտուլյացիայի ենթարկել Ուկրաինային. Պուտին Միացյալ Նահանգներում չեն բացառել Իրանին միջուկային հարված հասցնելու հնարավորությունը