Երևան, 21.Հունիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ես հպարտ եմ իմ Արամով, մենք միշտ ենք նրանով հպարտ եղել, բայց ինչո՞ւ այսպես պետք է լիներ». Արամ Պետրոսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արամն իմ հորեղբոր տղան է, մենք մի տան մեջ ենք մեծացել: Նա տան փոքրն էր, մեր բոլորի սիրելին: Հանգիստ, հավասարակշռված երեխա էր: Խելոք էր, փոքր տարիքում՝ շատ ամաչկոտ: Այնքան նուրբ դիմագծեր ուներ: Շրջապատում նրան դիմում էին «Կյաժ» մականվամբ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Նինան՝ Արամի հորեղբոր աղջիկը:

Նշում է՝ բոլորը կարող են փաստել, թե որքան զուսպ ու դաստիարակված տղա էր Արամը: «Որևէ մեկն իրենից որևէ վատ բառ, խոսք, զրույց չի լսել: Թույլ չի տվել երբեք իր ներկայությամբ քննարկել որևէ մեկին: Նման բաներ չէր սիրում: Միշտ փորձում էր բոլորին օգնության հասնել, ձեռք մեկնել: Շատ կամեցող տեսակ էր: Երբ սկսում ենք խոսել Արամի մասին, կապ չունի՝ ընտանիքի անդամներից ով կլինի, այնքան դժվար է բառերն ի մի բերել, բայց այնքան ասելու բան կա Արամի մասին, գուցե պարադոքսալ հնչի՝ ստացվում է, որ ասելու բան չկա»:

Արամը ծնունդով Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղից է: Սովորել է Զ. Դանիել յանի անվան միջնակարգ դպրոցում, այնուհետև տեղափոխվել Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոց։ «Առաջին տարիներին լավ էր սովորում, բայց ավելի հասուն տարիքում իր հետաքրքրությունը սպորտն էր»: Արամը զբաղվել է թեքվանդոյով, մասնակցել տարբեր մրցույթների՝ արժանանալով մեդալների։ 2018-2021 թթ. սովորել է Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի ջերմատնային տնտեսության բաժնում:

Երբ հարցնում եմ Արամի երազանքների ու նպատակների մասին, Նինան արձագանքում է՝ Արամն այնպիսի բնավորություն ուներ, որ չէր սիրում խոսել ապագայի իր անելիքների մասին: «Միայն ասում էր՝ գնամ, գամ, ամեն ինչ շատ լավ է լինելու: Արամիս մայրիկն էլ այնքան մեծ հույսեր էր կապում նրա հետ՝ երկու քույրիկ ունի, բանակից կգա, իրար թև ու թիկունք կլինեն: Աշխատասեր էր շատ, պարապ չէր մնա: Դժգոհող, պահանջկոտ չէր, հանգիստ էր իր տեսակով»:

2021 թ. հուլիսի 12-ին Արամը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայության սկզբնական շրջանն անցել է Սյունիքի մարզի Սիսիանի Նորավանի զորամասում, այնուհետև տեղափոխվել է Կապանի զորամաս: « Շատ սիրով է մեկնել ծառայության, բայց ասեմ, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Արամը կորցրել է իր մտերիմ ընկերոջը՝ Լևոն Մխիթարյանին: Վրեժով էր լցված: 18 տարեկան չկար այդ ժամանակ, բայց հայրիկին խնդրեց, գազել մեքենան կանգնեցրեց գյուղի մեջ, օգնություն հավաքեց, ամեն ինչ կազմակերպեց, որ ուղարկի ռազմաճակատ:

2021 թ. նոյեմբերի 16-ին հարձակում էր եղել Սյունիքի վրա: Այդ ժամանակ Արամն արդեն ծառայում էր, 2-3 օր կապի դուրս չեկավ, չեմ էլ կարող նկարագրել, թե մեզ հետ ինչ էր կատարվում: Լուրերով լսեցինք, որ Նորավանում զոհեր կան: Երբ իրեն ասում էինք, որ կխփես թշնամուն, ասում էր՝ մարդ են, ո՞նց խփեմ: Ես էլ խորհուրդ էի տալիս նման դեպքերում պատսպարվել, իսկ Արամս արձագանքում էր՝ կարո՞ղ է գիտեք պահմտոցի ենք խաղում, դու չես հասկանում, թե կռիվն ինչ բան է: Պայքարող տեսակ էր, չէր փախչի, հետ չէր կանգնի»: 2022 թ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի սահմանների վրա: «Մինչև առավոտյան ժամը 12 անց 15 խոսել ենք Արամի հետ: Հայրիկին ասել էր, որ ամեն ինչ լավ է, բայց երկար չի կարող խոսել»։

Արամն անմահացել է սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում՝ ստանալով հրազենային և բեկորային վնասվածքներ: Սեպտեմբերյան պատերազմի մասին հարցերն ավելի շատ են, քան պատասխանները: Ընտանիքների հարցերին չեն պատասխանում նաև հարուցված քրեական գործերը, իսկ ծնողները ժամանակի ընթացքում որդիների զոհվելու հանգամանքների մասին հերթական «բացահայտումներն» են անում:

Նինան ասում է՝ համարենք, որ Արամենց դիրքը փոսի մեջ էր, հնարավոր չէր օգնության հասնել: «Բայց 10 դիրք կար, ինչպե՞ս ստացվեց, որ ոչ մի դիրքի օգնության չհասան: Զինվոր է եղել, որ միայնակ է զոհվել իր դիրքում: Առանց օգնության, միայնակ, թիկունքը բաց՝ տղաները 12 ժամից ավելի կռիվ են տվել թշնամու դեմ: Պայքարել են «ոչ մի քայլ հետ» սկզբունքով, չեն ենթարկվել նահանջ հրամանին։ Մինչև հիմա չենք ստացել ամենակարևոր հարցերից մեկի պատասխանը՝ ինչպե՞ս որոշվեց սեպտեմբերի 12-ի երեկոյան ժամը 7-ին սահմաններում տղաներին բարձրացնել դիրքեր ինժեներական աշխատանքներ կատարելու»: Ինչո՞ւ նման որոշում կայացվեց, այս հարցն անպատասխան է մինչ օրս:

Սեպտեմբերի 13-ին վերջին զանգը ստանալուց հետո ծնողները սկսում են փնտրել իրենց որդուն: Նրանց լուրեր էին հասնում, թե Արամն ու ընկերները պատսպարվել են անտառներում, ոմանք պնդում էին, թե նրանք գերեվարվել են, երրորդներն էլ գիտեին, որ Արամը զոհվել է, բայց, ինչպես ասում են, երբ չունես ենթադրությունը հաստատող որևէ փաստարկ, մնում է սպասել և հուսալ: Սակայն դրական լուրի սպասումներն, ավաղ, չեն արդարանում: Հոկտեմբերի 4-ին հաստատվում է Արամի զոհվելու լուրը։ «25 օր Արամից լուր չենք ունեցել: Ամեն օր ասում էին՝ գերի է: Ամեն գիշեր խնդրում էի Աստծուն, որ Արամը տուն վերադառնա»:

Նինան զրույցի ժամանակ հիշում է իր մյուս եղբորը՝ Արթուրին: «1993 թվականին ես էլի հորեղբոր տղա եմ կորցրել: Նույն տարիքում էին, նա Օմարի լեռնանցքում է զոհվել: Արամն ու Արթուրը, կարծես, նույն մարդը լինեին, իրենց բարությամբ, մտածելակերպով, անգամ նրանով, որ կորան, և մեկ ամիս իրենց էինք փնտրում: Այդ ժամանակ հպարտությունն այնքան շատ էր, ես գիտեի, որ իմ եղբայրը հողի, հաղթանակի համար է զոհվել, ասում էին՝ Պետրոսյան Արթուր, ես հպարտանում էի, իսկ հիմա՞… Ես էլի հպարտ եմ իմ Արամով, մենք միշտ ենք նրանով հպարտ եղել, բայց ինչո՞ւ այսպես պետք է լիներ»:

Ապրելու ուժի մասին: «Սկզբում կոտրված ես լինում, բայց հետո մտածում ես՝ տղաները պատերազմի օրերին տուն զանգելիս ասել են՝ պայքարում են այն բանի համար, որ թշնամին չհասնի իրենց ընտանիքներին: Եվ հենց դա է ուժ տալիս: Նրանք պայքարել են, որ մենք շարունակենք ապրել: Դու ես ու քո ցավը: Երբեք չես մոռանում տեղի ունեցածը: Ինչ-որ մեկն իր ծննդյան արարողության ժամանակ փչում է տորթի մոմերը, դու այդ պահին Արամին ես պատկերացնում: Հարս ու փեսան մտնում են հարսանյաց սրահ, Արամին ես պատկերացնում և այդպես շարունակ:

Շաբաթներ առաջ Արամի քույրիկն ու եղբայրը ծնվեցին: Նրանք կապրեցնեն բոլորիս, հույս կտան, որ դեռ լավ օրեր են լինելու, բայց ուզում է հարյուր երեխա էլ ծնվի մեր ընտանիքներում, միևնույնն է, մեր Արամն անփոխարինելի է: Կցանկանայինք՝ տուն վերադառնար, որ բոլորս միասին հավաքվեինք, ինչպես նախկինում էր լինում»:

Հ. Գ. - Արամ Պետրոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական հերթապահություն» և «Մարտական ծառայություն» մեդալներով: Հուղարկավորված է հայրենի գյուղի՝ Աղավնաձորի ընտանեկան գերեզմանատանը: Գյուղի գետի մոտ Արամի և Արթուրի հիշատակին ընտանիքը հուշաղբյուր է կառուցել:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանում տեղի է ունեցել 5.1 մագնիտուդով երկրաշարժ Ողբերգական դեպք՝ Երևանում, մաhացած է հայտնաբերվել հնդիկ 28-ամյա քաղաքացի«Կուսակրոնության թեման պատրվակ է, Փաշինյանը կատարում է Էրդողանի հանձնարարությունները»․ «ՀայաՔվե» Նիկոլը հանձնել է Ամարասն ու Դադիվանքը, հիմա էլ եկեղեցու դեմ է խոսում. Հրայր ԿամենդատյանԱշխարհահռչակ Մարթա Արգերիխը ելույթ կունենա ԿապանումԱրևային վահանակներ՝ սննդի փոխարեն. ինչի՞ հետ ենք մենք իրականում փոխանակում ԵրկիրըՍև ծովից նոր ցիկլոն է ներթափանցում․ ինչ եղանակ է կանխատասեում Գագիկ Սուրենյանը Սամվել Կարապետյանի մեկուսացումը վատ հետևանքներ է ունենալու Փաշինյանի համար Հայ առաքելական եկեղեցին Ստամբուլում էլ մերժեց Փաշինյանին Այց Թուրքիա՝ ոչնչի՞ մասին Առանց գրպանիկի երեք գնդանոց բիլիարդ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հունիսի 21-ին Ինչի՞ համար է ստեղծվել ՄԱԿ-ը, և ինչո՞ւ այն արդյունավետորեն չի գործում. «Փաստ»12-ամյա հայուհին առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Golden Time Talent» միջազգային մրցույթում. «Փաստ»Ընդդիմության դեմ ռեպրեսիաներն ավելանալու են «ՀայաՔվե» միավորման վարչության անդամ Արմեն Մանվելյանը հանրային բանախոսություն կարդաց` «Արդար Հայաստանի գաղափարը հայոց պետականության զարգացման տեսլականում» թեմայովԽաչակրաց արշավանք. Եկեղեցու հետ հակամարտությունը կարող է զգալիորեն սասանել իշխող կուսակցության և Փաշինյանի առանց այդ էլ թույլ դիրքերը. «Փաստ»Ճամփորդություն դեպի Պորտուգալիա ու ևս 59 նվեր․ Ամփոփվեց «Իմ Ամերիա, իմ ընտանիք» խաղարկության առաջին ամիսը Նպատակը բիզնես ակտիվի ռեյդերական զավթման պատրվակ ստեղծելն է. «Փաստ»«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները և «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի շաhառուները մասնակցում էին Էդվարդ Ավետիսյանի հիշատակին նվիրված համերգին «Անսահման կարոտել եմ տղայիս, ուզում եմ փարվել իրեն, գրկել, բայց ինձ միայն հուշեր մնացին». Ժորա Մուրադյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել» յոթ ամիս անց. «Փաստ»Տուժածների մասին է հաղորդվում Այն մասին, թե ինչ պարտականություն մենք ունենք Սուրբ Էջմիածնի առջև, և ինչպես պետք է այն պատրսստ լինենք կատարել. Ավետիք ՉալաբյանՄեզ ո'չ կարող են վախեցնել, ո'չ էլ հետ պահել պայքարից, մեր հաղթանակն անխուսափելի է. Բագրատ ՍրբազանԱնարդյունավետություն, կամայականություն, տագնապալի ցուցանիշներ. «Փաստ»«Բնավորության գիծ է, որը հատուկ է մի խավի մարդկանց, որոնց միշտ դուր է գալիս, երբ ինչ-որ կայացած մարդու «խփում» են ու դրանից ուրախանում են». «Փաստ»Ինչպես են սինխրոն, զուգահեռ, ձեռք ձեռքի «աշխատում». «Փաստ»Ինչի՞ մասին են խոսում ռեպրեսիվ անկանոն շարժումները. «Փաստ»Իշխանությունը փորձում է սպառնալ մեր աջակիցներին, որ նրանք դուրս գան պայքարից. Բագրատ ՍրբազանՊետությունը տարբերակներ է առաջարկում խաղող մթերողներին օժանդակելու համար. «Փաստ»Սամվել Կարապետյանը փոխում է Հայաստանի ներքաղաքական ստատուս-քվոն. «Փաստ»Փաշինյանին մերժողը մասնակցել է «Կրթվելը նորաձև է» միջոցառմանը, ապա ծեծի ենթարկել քպականի զավակներին. «Փաստ»Սպասվում են քաղաքական շարժառիթներով «իրավական» նոր ճնշումներ ու հետապնդումներ. «Փաստ»Ո՞ւմ է վերաբերում հուլիսի 1-ից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումների համար հսկիչ փաստաթղթի պահանջը. «Փաստ»Ferragamo-ն եւ Porsche-ն առաջարկում են եզակի համադրություն՝ աքսեսուարներ եւ մեքենաներ՝ նույն ոճովԻրանը հայտարարել է, որ «կողմերից որևէ մեկի» հետ չի բանակցի, քանի դեռ Իսրայելը շարունակում է հարձակումներըԳիտնականները բացահայտել են «ուրվական» մանթիայի շիթ, որը ազդում է Երկրի ձևի վրաԺնևում ավարտվել է Իրանի և եվրոպական երեք երկրների միջև բանակցությունների առաջին փուլըՌուսաստանն ու Իրանը պայքարում են նույն ուժերի դեմ. Պուտին Ցիմբալյուկը վերադարձավ «Ուրարտու» Ալիևը հաստատել է Չինաստանի հետ միջազգային մուլտիմոդալ տրանսպորտի վերաբերյալ համաձայնագիրըU.S. Open 1900-ի ժամանակ Հարի Վարդոնի հաղթական գոլֆի գնդակն աճուրդում վաճառվել է գրեթե 200,000 դոլարովԻսրայելը հայտնել է Իրանի հարձակման հետևանքով մեկ զոհի և վիրավորների աճի մասին Թուրքիան կօգտագործի բոլոր դիվանագիտական միջոցները՝ ոչ միայն Կովկասում, այլև ամբողջ տարածաշրջանում կայունություն հաստատելու համար. ԷրդողանՓաշինյանն ու Էրդողանը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու ուղիղ կապերն ու երկխոսությունըԻրաքի կրոնական առաջնորդը նախազգուշացրել էՈստիկանությունը «մուկն ու կատուի»-ի ժանրի մեջ մարդկանց մի մասին «բացատրականի», մյուսներին` «ցույց անելու վտանգավորության» մոտիվներով հերիք չէ ոստիկանության տարբեր բաժիններ է տարել, մի բան էլ` ալարում է մարդկանց տեղն ասել. Տիգրան ԱբրահամյանԻսրայելը կոչ է անում Իրանի հետ երկարատև պատերազմի Հայտնաբերվել է տղամարդու մարմինԵՄ-ն ցանկանում է վերանայել Իսրայելի հետ ասոցացման համաձայնագիրը