Երևան, 15.Հուլիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ես հպարտ եմ իմ Արամով, մենք միշտ ենք նրանով հպարտ եղել, բայց ինչո՞ւ այսպես պետք է լիներ». Արամ Պետրոսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արամն իմ հորեղբոր տղան է, մենք մի տան մեջ ենք մեծացել: Նա տան փոքրն էր, մեր բոլորի սիրելին: Հանգիստ, հավասարակշռված երեխա էր: Խելոք էր, փոքր տարիքում՝ շատ ամաչկոտ: Այնքան նուրբ դիմագծեր ուներ: Շրջապատում նրան դիմում էին «Կյաժ» մականվամբ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Նինան՝ Արամի հորեղբոր աղջիկը:

Նշում է՝ բոլորը կարող են փաստել, թե որքան զուսպ ու դաստիարակված տղա էր Արամը: «Որևէ մեկն իրենից որևէ վատ բառ, խոսք, զրույց չի լսել: Թույլ չի տվել երբեք իր ներկայությամբ քննարկել որևէ մեկին: Նման բաներ չէր սիրում: Միշտ փորձում էր բոլորին օգնության հասնել, ձեռք մեկնել: Շատ կամեցող տեսակ էր: Երբ սկսում ենք խոսել Արամի մասին, կապ չունի՝ ընտանիքի անդամներից ով կլինի, այնքան դժվար է բառերն ի մի բերել, բայց այնքան ասելու բան կա Արամի մասին, գուցե պարադոքսալ հնչի՝ ստացվում է, որ ասելու բան չկա»:

Արամը ծնունդով Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղից է: Սովորել է Զ. Դանիել յանի անվան միջնակարգ դպրոցում, այնուհետև տեղափոխվել Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոց։ «Առաջին տարիներին լավ էր սովորում, բայց ավելի հասուն տարիքում իր հետաքրքրությունը սպորտն էր»: Արամը զբաղվել է թեքվանդոյով, մասնակցել տարբեր մրցույթների՝ արժանանալով մեդալների։ 2018-2021 թթ. սովորել է Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի ջերմատնային տնտեսության բաժնում:

Երբ հարցնում եմ Արամի երազանքների ու նպատակների մասին, Նինան արձագանքում է՝ Արամն այնպիսի բնավորություն ուներ, որ չէր սիրում խոսել ապագայի իր անելիքների մասին: «Միայն ասում էր՝ գնամ, գամ, ամեն ինչ շատ լավ է լինելու: Արամիս մայրիկն էլ այնքան մեծ հույսեր էր կապում նրա հետ՝ երկու քույրիկ ունի, բանակից կգա, իրար թև ու թիկունք կլինեն: Աշխատասեր էր շատ, պարապ չէր մնա: Դժգոհող, պահանջկոտ չէր, հանգիստ էր իր տեսակով»:

2021 թ. հուլիսի 12-ին Արամը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայության սկզբնական շրջանն անցել է Սյունիքի մարզի Սիսիանի Նորավանի զորամասում, այնուհետև տեղափոխվել է Կապանի զորամաս: « Շատ սիրով է մեկնել ծառայության, բայց ասեմ, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Արամը կորցրել է իր մտերիմ ընկերոջը՝ Լևոն Մխիթարյանին: Վրեժով էր լցված: 18 տարեկան չկար այդ ժամանակ, բայց հայրիկին խնդրեց, գազել մեքենան կանգնեցրեց գյուղի մեջ, օգնություն հավաքեց, ամեն ինչ կազմակերպեց, որ ուղարկի ռազմաճակատ:

2021 թ. նոյեմբերի 16-ին հարձակում էր եղել Սյունիքի վրա: Այդ ժամանակ Արամն արդեն ծառայում էր, 2-3 օր կապի դուրս չեկավ, չեմ էլ կարող նկարագրել, թե մեզ հետ ինչ էր կատարվում: Լուրերով լսեցինք, որ Նորավանում զոհեր կան: Երբ իրեն ասում էինք, որ կխփես թշնամուն, ասում էր՝ մարդ են, ո՞նց խփեմ: Ես էլ խորհուրդ էի տալիս նման դեպքերում պատսպարվել, իսկ Արամս արձագանքում էր՝ կարո՞ղ է գիտեք պահմտոցի ենք խաղում, դու չես հասկանում, թե կռիվն ինչ բան է: Պայքարող տեսակ էր, չէր փախչի, հետ չէր կանգնի»: 2022 թ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի սահմանների վրա: «Մինչև առավոտյան ժամը 12 անց 15 խոսել ենք Արամի հետ: Հայրիկին ասել էր, որ ամեն ինչ լավ է, բայց երկար չի կարող խոսել»։

Արամն անմահացել է սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում՝ ստանալով հրազենային և բեկորային վնասվածքներ: Սեպտեմբերյան պատերազմի մասին հարցերն ավելի շատ են, քան պատասխանները: Ընտանիքների հարցերին չեն պատասխանում նաև հարուցված քրեական գործերը, իսկ ծնողները ժամանակի ընթացքում որդիների զոհվելու հանգամանքների մասին հերթական «բացահայտումներն» են անում:

Նինան ասում է՝ համարենք, որ Արամենց դիրքը փոսի մեջ էր, հնարավոր չէր օգնության հասնել: «Բայց 10 դիրք կար, ինչպե՞ս ստացվեց, որ ոչ մի դիրքի օգնության չհասան: Զինվոր է եղել, որ միայնակ է զոհվել իր դիրքում: Առանց օգնության, միայնակ, թիկունքը բաց՝ տղաները 12 ժամից ավելի կռիվ են տվել թշնամու դեմ: Պայքարել են «ոչ մի քայլ հետ» սկզբունքով, չեն ենթարկվել նահանջ հրամանին։ Մինչև հիմա չենք ստացել ամենակարևոր հարցերից մեկի պատասխանը՝ ինչպե՞ս որոշվեց սեպտեմբերի 12-ի երեկոյան ժամը 7-ին սահմաններում տղաներին բարձրացնել դիրքեր ինժեներական աշխատանքներ կատարելու»: Ինչո՞ւ նման որոշում կայացվեց, այս հարցն անպատասխան է մինչ օրս:

Սեպտեմբերի 13-ին վերջին զանգը ստանալուց հետո ծնողները սկսում են փնտրել իրենց որդուն: Նրանց լուրեր էին հասնում, թե Արամն ու ընկերները պատսպարվել են անտառներում, ոմանք պնդում էին, թե նրանք գերեվարվել են, երրորդներն էլ գիտեին, որ Արամը զոհվել է, բայց, ինչպես ասում են, երբ չունես ենթադրությունը հաստատող որևէ փաստարկ, մնում է սպասել և հուսալ: Սակայն դրական լուրի սպասումներն, ավաղ, չեն արդարանում: Հոկտեմբերի 4-ին հաստատվում է Արամի զոհվելու լուրը։ «25 օր Արամից լուր չենք ունեցել: Ամեն օր ասում էին՝ գերի է: Ամեն գիշեր խնդրում էի Աստծուն, որ Արամը տուն վերադառնա»:

Նինան զրույցի ժամանակ հիշում է իր մյուս եղբորը՝ Արթուրին: «1993 թվականին ես էլի հորեղբոր տղա եմ կորցրել: Նույն տարիքում էին, նա Օմարի լեռնանցքում է զոհվել: Արամն ու Արթուրը, կարծես, նույն մարդը լինեին, իրենց բարությամբ, մտածելակերպով, անգամ նրանով, որ կորան, և մեկ ամիս իրենց էինք փնտրում: Այդ ժամանակ հպարտությունն այնքան շատ էր, ես գիտեի, որ իմ եղբայրը հողի, հաղթանակի համար է զոհվել, ասում էին՝ Պետրոսյան Արթուր, ես հպարտանում էի, իսկ հիմա՞… Ես էլի հպարտ եմ իմ Արամով, մենք միշտ ենք նրանով հպարտ եղել, բայց ինչո՞ւ այսպես պետք է լիներ»:

Ապրելու ուժի մասին: «Սկզբում կոտրված ես լինում, բայց հետո մտածում ես՝ տղաները պատերազմի օրերին տուն զանգելիս ասել են՝ պայքարում են այն բանի համար, որ թշնամին չհասնի իրենց ընտանիքներին: Եվ հենց դա է ուժ տալիս: Նրանք պայքարել են, որ մենք շարունակենք ապրել: Դու ես ու քո ցավը: Երբեք չես մոռանում տեղի ունեցածը: Ինչ-որ մեկն իր ծննդյան արարողության ժամանակ փչում է տորթի մոմերը, դու այդ պահին Արամին ես պատկերացնում: Հարս ու փեսան մտնում են հարսանյաց սրահ, Արամին ես պատկերացնում և այդպես շարունակ:

Շաբաթներ առաջ Արամի քույրիկն ու եղբայրը ծնվեցին: Նրանք կապրեցնեն բոլորիս, հույս կտան, որ դեռ լավ օրեր են լինելու, բայց ուզում է հարյուր երեխա էլ ծնվի մեր ընտանիքներում, միևնույնն է, մեր Արամն անփոխարինելի է: Կցանկանայինք՝ տուն վերադառնար, որ բոլորս միասին հավաքվեինք, ինչպես նախկինում էր լինում»:

Հ. Գ. - Արամ Պետրոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական հերթապահություն» և «Մարտական ծառայություն» մեդալներով: Հուղարկավորված է հայրենի գյուղի՝ Աղավնաձորի ընտանեկան գերեզմանատանը: Գյուղի գետի մոտ Արամի և Արթուրի հիշատակին ընտանիքը հուշաղբյուր է կառուցել:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ի՞նչ անալիզներ է հարկավոր հանձնել տարին 1 անգամ Հայերը Հայաստանի տարածքով տեղաշարժվելու համար կանցնեն թուրքական անցակետով Արտասովոր ամպրոպային ամպեր. Սուրենյանը նոր հրապարակումներ է արել. լուսանկար, տեսանյութ Վերանշանակումներ ԱԱԾ-ում. վարչապետը որոշումներ է ստորագրել Պաշտոնանկություն Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում Վարդենիս-Մարտունի ճանապարհին BMW-ն դուրս է եկել երթևեկելի հատվածից, հայտնվել գազատար խողովակի վրա. կա տուժած Շանը մեքենային կապած վիճակում վարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Վանաձորում տեղատարափ է. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Զելենսկին ստորագրել է Օտտավայի կոնվենցիայից Ուկրաինայի դուրս գալու մասին օրինագիծը Ուժեղ անձրևի պատճառով փլուզվել է բազմահարկ շենքի ճակատային մասը․ ՌԴ Արտակարգ դեպք․ Քաղցրաշեն գյուղի դաշտերում հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2106»-ում Քրեական ոստիկանները բացահայտել են համակարգչային հափշտակություններ կատարող հանցավոր կազմակերպություն (տեսանյութ) Երիտասարդ է որոնվում որպես անհետ կորած Որոշ խաչմերուկներում երթևեկությունը կկարգավորվի լուսացուցային համակարգերով «Հորիզոն» ճամբար․ ԱրարատԲանկի աջակցությամբ՝ դեպի առաջնորդություն և ֆինանսական գրագիտությունԱրթուր Ազնավուրյանը կնշանակվի Ֆրանսիայում ՀՀ ռազմական կցորդ ՆԳՆ-ն զգուշացնում է․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ ՆԳ նախարարը կգործուղվի Վրաստան Հակոբ Սիմիդյանը ազատվել է նախարարի պաշտոնից Ինչ վիճակում է խnշտանգման ենթարկված շունը (տեսանյութ) Ջուր չի լինելու մի քանի ժամ Միայն հանրաքվեով է հնարավոր Հայաստանի որևէ տարածքի փոփոխություն անել. Մենուա Սողոմոնյան Իդրամը՝ Tech Week 2025-ի մասնակից Թուրքիայի տարածքի 88%-ը գտնվում է անապատացման վտանգի տակ Ռուսական շուկայում խախտումներով հայկական կnնյակների մասնաբաժինը հասել է 85 տոկոսի. հայտարարություն Պետք է կարողանանք օգտվել միջազգային բարենպաստ հանգամանքներից. Ավետիք Չալաբյան Հայտնի է շանը մեքենային կապած բյուրեղավանցու ինքնությունը. մանրամասներ Զրույց ունեցա ներկա գտնվող հայրենասեր երիտասարդներիս հետ՝ կարևոր քննարկում էր. Մհեր Ավետիսյան Երկրաշարժ՝ Ադրբեջանում Team-ը 16 000 000 ԿՎՏ տարեկան արտադրանքով արևային հզոր կայան է գործարկել Գեղարքունիքում Ադրբեջանն ու Թուրքիան ուս ուսի տված վստահ և հաջողությամբ շարժվում են դեպի ապագա. Ալիև ՆԳՆ-ն պարզել է շանը մեքենային կապած վարորդի ինքնությունը 12 ժամից ավելի ջուր չի լինի․ հասցեներ Նիկոլն Ալիևի հարճն ու կամակատարն է. Դավիթ Սարգսյան Կարկուտ, հորդառատ անձրև․ ինչ եղանակ է սպասվում «Ես միշտ երազել եմ խաղալ մեկ այլ դարաշրջանի դեր». Աննա Մանուչարյանը՝ նոր սերիալի մասին (լուսանկարներ) Ստրադիվարիուսի ջութակները` Կապանում Կապան ֆեստը՝ պատանի երաժիշտների մոտիվացիա Հայաստանը որպես դիտորդ կմասնակցի Վրաստանում Agile Spirit բազմազգ զորավարժություններին Ուտեստ, որի թե՛ ծագումը, թե՛ անվան ստուգաբանությունը շատ վիճելի են. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՀՈՒԼԻՍԻ). Վթարի է ենթարկվել Թեհրան-Երևան չվերթ իրականացնող օդանավը. «Փաստ»Փաշինյանը փորձում է նեղը գցել արցախցիներին Արևմուտքից հավաստիացումներ են պահանջել՝ Սամվել Կարապետյանի դեմ արշավը շարունակելու Արդյո՞ք բանջարեղենն ավելի լավ է աճում արևային վահանակների տակ. գիտնականների զարմանալի հայտնագործությունըԲրյուսել և Փարիզ․ Փաշինյանից հաշիվ էին պահանջում ԱՄՆ-ը բացահայտում է իր իրական նպատակները Եկեղեցու վրա այս նողկալի հարձակումները, ցանկացած ընդդիմության ոչնչացնելու և լռեցնելու այս ցանկությունը, ի վերջո, Փաշինյանին կհասցնեն վերջնակետին. «Փաստ»Կարևոր՝ վարորդների համար Դպրոցի տնօրենի կողմից հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 8 մլն դրամի գումար Պեկինում ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները հանդիպում են ունեցել