Երևան, 21.Հունիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Միջուկային զենքի արտադրությունը հարամ է, սակայն Իրանի միջուկային օբյեկտների ամբողջական ապամոնտաժումն անընդունելի է. Փեզեշքիան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կառավարության նիստում ընդգծել է երկրի խաղաղ միջուկային ձեռքբերումները պաշտպանելու պետության վճռականությունը, գրել է Tasnim News-ը:

«Մենք կարող ենք վստահորեն հայտարարել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի ձգտել, չի ձգտում և չի ձգտի միջուկային զենք ունենալ: Մենք դրա հետ կապված հիմնարար առարկություններ ունենք, Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի ֆեթվայի համաձայն՝ միջուկային զենքի արտադրությանն ուղղված ցանկացած գործողություն արգելված է (հարամ է)», - ասել է Փեզեշքիանը:

Միևնույն ժամանակ նա հավելել է. «Մեզ համար անընդունելի է Իրանի միջուկային օբյեկտների ամբողջական ապամոնտաժման հարցի քննարկումը։ Միջուկային տեխնոլոգիաները և մեր գիտնականների ձեռքբերումները խաղաղ ատոմի ոլորտում մեծ նշանակություն ունեն դեղամիջոցների և բուժման, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի պահպանության և արդյունաբերության ոլորտներում: Մենք վստահորեն շարունակելու ենք խաղաղ միջուկային գործունեությունը»։

Փեզեշքիանն ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության հանձնառությունն աշխարհի հետ խաղաղ փոխգործակցության սկզբունքային քաղաքականությանը և նշել, որ երկիրը հավատարիմ է լուրջ բանակցություններին և ձգտում է համաձայնության գալ:

«Մենք երկխոսություն ենք վարում, քանի որ ձգտում ենք խաղաղության: Մեր երկիրը ցանկանում է խաղաղություն և անվտանգություն տարածաշրջանում և կարծում է, որ տարածաշրջանի երկրները եղբայրներ են, ովքեր կարող են ապրել խաղաղության և ներդաշնակության մեջ: Կարիք չկա, որ աշխարհի մյուս կողմից ինչ-որ մեկը խառնվի մեր գործերին», - եզրափակել է նա:

Նշենք, որ Իրանը և ԱՄՆ-ն բանակցում են Թեհրանի վիճահարույց միջուկային ծրագրի շուրջ: ԱՄՆ-ն պահանջում է հրաժարվել ուրանի հարստացումից և ամբողջությամբ ապամոնտաժել Իրանի միջուկային օբյեկտները, մինչդեռ Իրանը պնդում է, որ միջուկային ոչ մի իրավունքից չի հրաժարվի։ 

Նիկոլը հանձնել է Ամարասն ու Դադիվանքը, հիմա էլ եկեղեցու դեմ է խոսում. Հրայր ԿամենդատյանԱշխարհահռչակ Մարթա Արգերիխը ելույթ կունենա ԿապանումԱրևային վահանակներ՝ սննդի փոխարեն. ինչի՞ հետ ենք մենք իրականում փոխանակում ԵրկիրըՍև ծովից նոր ցիկլոն է ներթափանցում․ ինչ եղանակ է կանխատասեում Գագիկ Սուրենյանը Սամվել Կարապետյանի մեկուսացումը վատ հետևանքներ է ունենալու Փաշինյանի համար Հայ առաքելական եկեղեցին Ստամբուլում էլ մերժեց Փաշինյանին Այց Թուրքիա՝ ոչնչի՞ մասին Առանց գրպանիկի երեք գնդանոց բիլիարդ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հունիսի 21-ին Ինչի՞ համար է ստեղծվել ՄԱԿ-ը, և ինչո՞ւ այն արդյունավետորեն չի գործում. «Փաստ»12-ամյա հայուհին առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Golden Time Talent» միջազգային մրցույթում. «Փաստ»Ընդդիմության դեմ ռեպրեսիաներն ավելանալու են «ՀայաՔվե» միավորման վարչության անդամ Արմեն Մանվելյանը հանրային բանախոսություն կարդաց` «Արդար Հայաստանի գաղափարը հայոց պետականության զարգացման տեսլականում» թեմայովԽաչակրաց արշավանք. Եկեղեցու հետ հակամարտությունը կարող է զգալիորեն սասանել իշխող կուսակցության և Փաշինյանի առանց այդ էլ թույլ դիրքերը. «Փաստ»Ճամփորդություն դեպի Պորտուգալիա ու ևս 59 նվեր․ Ամփոփվեց «Իմ Ամերիա, իմ ընտանիք» խաղարկության առաջին ամիսը Նպատակը բիզնես ակտիվի ռեյդերական զավթման պատրվակ ստեղծելն է. «Փաստ»«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները և «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի շաhառուները մասնակցում էին Էդվարդ Ավետիսյանի հիշատակին նվիրված համերգին «Անսահման կարոտել եմ տղայիս, ուզում եմ փարվել իրեն, գրկել, բայց ինձ միայն հուշեր մնացին». Ժորա Մուրադյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել» յոթ ամիս անց. «Փաստ»Տուժածների մասին է հաղորդվում Այն մասին, թե ինչ պարտականություն մենք ունենք Սուրբ Էջմիածնի առջև, և ինչպես պետք է այն պատրսստ լինենք կատարել. Ավետիք ՉալաբյանՄեզ ո'չ կարող են վախեցնել, ո'չ էլ հետ պահել պայքարից, մեր հաղթանակն անխուսափելի է. Բագրատ ՍրբազանԱնարդյունավետություն, կամայականություն, տագնապալի ցուցանիշներ. «Փաստ»«Բնավորության գիծ է, որը հատուկ է մի խավի մարդկանց, որոնց միշտ դուր է գալիս, երբ ինչ-որ կայացած մարդու «խփում» են ու դրանից ուրախանում են». «Փաստ»Ինչպես են սինխրոն, զուգահեռ, ձեռք ձեռքի «աշխատում». «Փաստ»Ինչի՞ մասին են խոսում ռեպրեսիվ անկանոն շարժումները. «Փաստ»Իշխանությունը փորձում է սպառնալ մեր աջակիցներին, որ նրանք դուրս գան պայքարից. Բագրատ ՍրբազանՊետությունը տարբերակներ է առաջարկում խաղող մթերողներին օժանդակելու համար. «Փաստ»Սամվել Կարապետյանը փոխում է Հայաստանի ներքաղաքական ստատուս-քվոն. «Փաստ»Փաշինյանին մերժողը մասնակցել է «Կրթվելը նորաձև է» միջոցառմանը, ապա ծեծի ենթարկել քպականի զավակներին. «Փաստ»Սպասվում են քաղաքական շարժառիթներով «իրավական» նոր ճնշումներ ու հետապնդումներ. «Փաստ»Ո՞ւմ է վերաբերում հուլիսի 1-ից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումների համար հսկիչ փաստաթղթի պահանջը. «Փաստ»Ferragamo-ն եւ Porsche-ն առաջարկում են եզակի համադրություն՝ աքսեսուարներ եւ մեքենաներ՝ նույն ոճովԻրանը հայտարարել է, որ «կողմերից որևէ մեկի» հետ չի բանակցի, քանի դեռ Իսրայելը շարունակում է հարձակումներըԳիտնականները բացահայտել են «ուրվական» մանթիայի շիթ, որը ազդում է Երկրի ձևի վրաԺնևում ավարտվել է Իրանի և եվրոպական երեք երկրների միջև բանակցությունների առաջին փուլըՌուսաստանն ու Իրանը պայքարում են նույն ուժերի դեմ. Պուտին Ցիմբալյուկը վերադարձավ «Ուրարտու» Ալիևը հաստատել է Չինաստանի հետ միջազգային մուլտիմոդալ տրանսպորտի վերաբերյալ համաձայնագիրըU.S. Open 1900-ի ժամանակ Հարի Վարդոնի հաղթական գոլֆի գնդակն աճուրդում վաճառվել է գրեթե 200,000 դոլարովԻսրայելը հայտնել է Իրանի հարձակման հետևանքով մեկ զոհի և վիրավորների աճի մասին Թուրքիան կօգտագործի բոլոր դիվանագիտական միջոցները՝ ոչ միայն Կովկասում, այլև ամբողջ տարածաշրջանում կայունություն հաստատելու համար. ԷրդողանՓաշինյանն ու Էրդողանը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու ուղիղ կապերն ու երկխոսությունըԻրաքի կրոնական առաջնորդը նախազգուշացրել էՈստիկանությունը «մուկն ու կատուի»-ի ժանրի մեջ մարդկանց մի մասին «բացատրականի», մյուսներին` «ցույց անելու վտանգավորության» մոտիվներով հերիք չէ ոստիկանության տարբեր բաժիններ է տարել, մի բան էլ` ալարում է մարդկանց տեղն ասել. Տիգրան ԱբրահամյանԻսրայելը կոչ է անում Իրանի հետ երկարատև պատերազմի Հայտնաբերվել է տղամարդու մարմինԵՄ-ն ցանկանում է վերանայել Իսրայելի հետ ասոցացման համաձայնագիրը Հայ և թուրք ղեկավարների պատմական հանդիպումը. արդյոք Ղարաբաղում պատերազմը փակե՞ց ցեղասպանության թեման. BBCՓաշինյանի քաղաքական կապիտուլյացիան անխուսափելի է նոր ուժերի և ժողովրդի առջև. Արման Վարդանյան (տեսանյութ)Անձին ազատությունից զրկելիս անհրաժեշտ է խստագույնս պահպանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգավորումներն ու նշված ինստիտուտի հիմքում ընկած տրամաբանությունը. ՄԻՊ