Երևան, 21.Հունիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ucom-ի աշխատակիցները մասնակցել են Վայոց Ձորում անտառի վերականգման աշխատանքին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ucom-ի թիմը մայիսի 12-ին կրկին միացել է Արևորդի ՀԿ-ին և վերջինիս գործընկեր Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին (FPWC)՝ իրականացնելու ամենամյա ծառատնկման աշխատանքները: 

Ucom-ի աջակցությամբ Վայոց Ձորի մարզում 10 000 ծառ է տնկվելու, որից շուրջ 2000-ը մեկ օրվա ընթացքում տնկեցին ընկերության աշխատակիցները FPWC-ի մասնագետների ուղղորդմամբ։ 

Աշխատանքն իրականացվել է Արենի համայնքի Գնիշիկ բնակավայրի գեղատեսիլ լեռներում։

«Ծառատունկը մեր ընկերությունում դառնում է բարի ավանդույթ և մեր աշխատակիցները մեծ սիրով են մասնակցում բնությունը վերականգնելու այս նախաձեռնությանը։ Մեզ համար շրջակա միջավայրի մասին հոգատարությունը մեր երկրին և հասարակությանը ծառայելու միջոցներից մեկն է, իրական կանաչ օպերատոր լինելու ձև է։ Ինչպես ջանասիրաբար մենք աշխատում ենք մեր ցանցերի արդիականացման ու նոր որակի ծառայություններ մատուցելու ուղղությամբ, այնպես էլ հետևողական կերպով աշխատելու ենք, որ մեր երկրում ապահովենք շրջակա միջավայրի պահպանությունը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ 

«Մեզ համար չափազանց կարևոր է, երբ ընկերություններն իրենց աշխատակիցների մասնակցությամբ դառնում են բնության վերականգնման գործընկերներ։ Սա ոչ միայն ծառատնկում է, այլ՝ համատեղ ջանք՝ վերածնվող անտառ ստեղծելու ուղղությամբ։ Մասնավորապես այժմ, երբ Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP17), առավել քան երբևէ անհրաժեշտ է, որ յուրաքանչյուրս ակտիվ դեր խաղանք կենսաբազմազանության պահպանության և բնապահպանական խնդիրների լուծման գործընթացում» - ասել է Արևորդի ՀԿ-ի տնօրեն Սոնա Քալանթարյանը։

Ծառատնկման նպատակն է վերականգնել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան (ԿԿԱ) մասնավոր պահպանվող տարածքի այժմ դեգրադացված, բայց անցյալում անտառապատ տարածքները։ ԿԿԱ-ն Հարավային Կովկասի առաջին մասնավոր պահպանվող տարածքն է, որը զբաղեցնում է ավելի քան 30 000 հա: ԿԿԱ-ի և հարակից տարածքներն առանցքային նշանակություն ունեն Հարավկովկասյան կենսաբազմազանության պահպանման հարցում: Այստեղ բնակվում են այնպիսի հազվագյուտ կենդանատեսակներ, ինչպիսիք են գորշ արջը, բեզոարյան այծը, սև անգղը, մորուքավոր անգղը, հայկական իժն ու կովկասյան հովազը:

Անտառապատման աշխատանքները նպաստում են մի շարք լուրջ բնապահպանական խնդիրների լուծմանը՝ օգնում են պահպանել վտանգված ծառատեսակներ, մեղմացնում են մարդ-վայրի բնության առճակատումը, կաթնասունների և թռչունների կերակրման և բազմացման համար նոր տարածքներ են ձևավորում, կլիմայական փոփոխությունն են մեղմացնում ու կանխարգելում են անապատացումը, և այլն։

 

Առանց գրպանիկի երեք գնդանոց բիլիարդ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հունիսի 21-ին Ինչի՞ համար է ստեղծվել ՄԱԿ-ը, և ինչո՞ւ այն արդյունավետորեն չի գործում. «Փաստ»12-ամյա հայուհին առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Golden Time Talent» միջազգային մրցույթում. «Փաստ»Ընդդիմության դեմ ռեպրեսիաներն ավելանալու են «ՀայաՔվե» միավորման վարչության անդամ Արմեն Մանվելյանը հանրային բանախոսություն կարդաց` «Արդար Հայաստանի գաղափարը հայոց պետականության զարգացման տեսլականում» թեմայովԽաչակրաց արշավանք. Եկեղեցու հետ հակամարտությունը կարող է զգալիորեն սասանել իշխող կուսակցության և Փաշինյանի առանց այդ էլ թույլ դիրքերը. «Փաստ»Ճամփորդություն դեպի Պորտուգալիա ու ևս 59 նվեր․ Ամփոփվեց «Իմ Ամերիա, իմ ընտանիք» խաղարկության առաջին ամիսը Նպատակը բիզնես ակտիվի ռեյդերական զավթման պատրվակ ստեղծելն է. «Փաստ»«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները և «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի շաhառուները մասնակցում էին Էդվարդ Ավետիսյանի հիշատակին նվիրված համերգին «Անսահման կարոտել եմ տղայիս, ուզում եմ փարվել իրեն, գրկել, բայց ինձ միայն հուշեր մնացին». Ժորա Մուրադյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել» յոթ ամիս անց. «Փաստ»Տուժածների մասին է հաղորդվում Այն մասին, թե ինչ պարտականություն մենք ունենք Սուրբ Էջմիածնի առջև, և ինչպես պետք է այն պատրսստ լինենք կատարել. Ավետիք ՉալաբյանՄեզ ո'չ կարող են վախեցնել, ո'չ էլ հետ պահել պայքարից, մեր հաղթանակն անխուսափելի է. Բագրատ ՍրբազանԱնարդյունավետություն, կամայականություն, տագնապալի ցուցանիշներ. «Փաստ»«Բնավորության գիծ է, որը հատուկ է մի խավի մարդկանց, որոնց միշտ դուր է գալիս, երբ ինչ-որ կայացած մարդու «խփում» են ու դրանից ուրախանում են». «Փաստ»Ինչպես են սինխրոն, զուգահեռ, ձեռք ձեռքի «աշխատում». «Փաստ»Ինչի՞ մասին են խոսում ռեպրեսիվ անկանոն շարժումները. «Փաստ»Իշխանությունը փորձում է սպառնալ մեր աջակիցներին, որ նրանք դուրս գան պայքարից. Բագրատ ՍրբազանՊետությունը տարբերակներ է առաջարկում խաղող մթերողներին օժանդակելու համար. «Փաստ»Սամվել Կարապետյանը փոխում է Հայաստանի ներքաղաքական ստատուս-քվոն. «Փաստ»Փաշինյանին մերժողը մասնակցել է «Կրթվելը նորաձև է» միջոցառմանը, ապա ծեծի ենթարկել քպականի զավակներին. «Փաստ»Սպասվում են քաղաքական շարժառիթներով «իրավական» նոր ճնշումներ ու հետապնդումներ. «Փաստ»Ո՞ւմ է վերաբերում հուլիսի 1-ից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումների համար հսկիչ փաստաթղթի պահանջը. «Փաստ»Ferragamo-ն եւ Porsche-ն առաջարկում են եզակի համադրություն՝ աքսեսուարներ եւ մեքենաներ՝ նույն ոճովԻրանը հայտարարել է, որ «կողմերից որևէ մեկի» հետ չի բանակցի, քանի դեռ Իսրայելը շարունակում է հարձակումներըԳիտնականները բացահայտել են «ուրվական» մանթիայի շիթ, որը ազդում է Երկրի ձևի վրաԺնևում ավարտվել է Իրանի և եվրոպական երեք երկրների միջև բանակցությունների առաջին փուլըՌուսաստանն ու Իրանը պայքարում են նույն ուժերի դեմ. Պուտին Ցիմբալյուկը վերադարձավ «Ուրարտու» Ալիևը հաստատել է Չինաստանի հետ միջազգային մուլտիմոդալ տրանսպորտի վերաբերյալ համաձայնագիրըU.S. Open 1900-ի ժամանակ Հարի Վարդոնի հաղթական գոլֆի գնդակն աճուրդում վաճառվել է գրեթե 200,000 դոլարովԻսրայելը հայտնել է Իրանի հարձակման հետևանքով մեկ զոհի և վիրավորների աճի մասին Թուրքիան կօգտագործի բոլոր դիվանագիտական միջոցները՝ ոչ միայն Կովկասում, այլև ամբողջ տարածաշրջանում կայունություն հաստատելու համար. ԷրդողանՓաշինյանն ու Էրդողանը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու ուղիղ կապերն ու երկխոսությունըԻրաքի կրոնական առաջնորդը նախազգուշացրել էՈստիկանությունը «մուկն ու կատուի»-ի ժանրի մեջ մարդկանց մի մասին «բացատրականի», մյուսներին` «ցույց անելու վտանգավորության» մոտիվներով հերիք չէ ոստիկանության տարբեր բաժիններ է տարել, մի բան էլ` ալարում է մարդկանց տեղն ասել. Տիգրան ԱբրահամյանԻսրայելը կոչ է անում Իրանի հետ երկարատև պատերազմի Հայտնաբերվել է տղամարդու մարմինԵՄ-ն ցանկանում է վերանայել Իսրայելի հետ ասոցացման համաձայնագիրը Հայ և թուրք ղեկավարների պատմական հանդիպումը. արդյոք Ղարաբաղում պատերազմը փակե՞ց ցեղասպանության թեման. BBCՓաշինյանի քաղաքական կապիտուլյացիան անխուսափելի է նոր ուժերի և ժողովրդի առջև. Արման Վարդանյան (տեսանյութ)Անձին ազատությունից զրկելիս անհրաժեշտ է խստագույնս պահպանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգավորումներն ու նշված ինստիտուտի հիմքում ընկած տրամաբանությունը. ՄԻՊՊուտինը «կեղտոտ ռումբի» կիրառման դեպքում Ուկրաինային սպառնացել է աղետով 400 միլիոն դոլար՝ խարիսխի վրա. Ցուկերբերգի զբոսանավը զարմացրել է հունական գյուղինՄեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը Ռուսաստանը չի ձգտում կապիտուլյացիայի ենթարկել Ուկրաինային. Պուտին Միացյալ Նահանգներում չեն բացառել Իրանին միջուկային հարված հասցնելու հնարավորությունըԹրամփի խորհրդականները մտահոգված են Մերձավոր Արևելքում ԱՄՆ բազաներին հարվածելու Իրանի կարողությամբՀայրենական Մեծ պատերազմում Խորհրդային Միությունը կորցրեց մոտ 27 մլն մարդ, բայց մնաց կանգուն, քանի որ ժողովուրդը շարժվում էր դեպի ընդհանուր հաղթանակի. Աբրահամ Հովեյանի ուղերձը (տեսանյութ)