Երևան, 21.Հունիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Այս իշխանությունները պլանային աշխատանքները կատարում են քաղաքացիներին տույժ-տուգանքի ենթարկելու գործիքով․ ԵԱՏՄ-ն չլիներ, ՔՊ-ն ի՞նչ էր անելու

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

7 տարի առաջ Նիկոլ Փաշինյանը, երբ հերթական անգամ հերթապահ հայտարարություններով խոսում էր կոռուպցիայի և ստվերի դեմ պայքարի մասին, դեռևս «հեղափոխական էյֆորիա»-ի ազդեցության տակ չէր վարանել վստահեցնել՝ «կախարդական փայտիկ կա, և այդ կախարդական փայտիկն արդեն իսկ իր գործը սկսել է»։

7 տարի անց Փաշինյանին բերած ինչ-ինչ շրջանակներ են անգամ փաստում՝ Նիկոլը կորցրել է կախարդական փայտիկը․ հասկանում են՝ օրեցօր թանկացող կյանքի պայմաններում տնտեսական աճերի մասին հայտարարությունները սառնարան չեն լցնում, պետության կրկնապատկված պարտքային բեռն էլ իրենց ու իրենց զավակների ուսերին է ծանրացել։

Ամեն դեպքում, Փաշինյանը չի ընկրկում․ տարեսկզբին նա շեշտել է՝ ՀՀ տնտեսությունը վերջին 7 տարիներին աճել է 43,5 տոկոսով։ Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը 168․am-ի հետ զրույցում հակադարձեց իշխանական պրոպագանդայի այս և այլ դրվագներին՝ փաստերով։

«Կոնկրետ այս վարչախմբի իշխանության տնտեսական թափանիվն իր վրա հիմնականում վերցրել է 2015 թվականից ԵԱՏՄ հետ համագործակցության բարենպաստ ազդեցությունը (Հայաստանը 2015 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ լիիրավ անդամ է,- Զ.Դ.)։ ԵԱՏՄ անդամակցության շնորհիվ մենք դուրս եկանք 170 միլիոնանոց շուկա։ Հետագայում դրան էլ գումարվեց ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով տնտեսական դրական գործոնների ի հայտ գալը, այդ թվում՝ դեպի Հայաստան մի շարք բիզնեսների տեղափոխումը։ Ի դեպ, այդ գործոնները 2022 թվականից մինչև և 2024թ.-ի կեսերը գործել են, ապա նվազել են՝ պայմանավորված հակամարտության մեղմացմամբ,- նշեց տնտեսագետը՝ ավելացնելով,- Սրանք այնքան բարենպաստ գործոններ էին, որ Հայաստանը, եթե վարչախումբ չունենար էլ, տնտեսական քաղաքականություն նույնիսկ չվարեր էլ, իր բարենպաստ ֆոնն ունենալու էր։ Սրան էլ գումարվել է նաև մետաղների գների աճը, որի արդյունքում պետբյուջեն հասույթներ ունեցավ»։

Տնտեսագետը, սակայն, արձանագրեց՝ այս գործոնները չեն կապիտալիզացվել, և թեև դրական այս ներառումները հնարավորություն են տվել սոցիալական ծախսերի մակարդակը բարձրացնել, սակայն դրանք տնտեսական առկա իրողություններին համաչափորեն չեն արվել։

«Արվել են էպիզոդիկ։ Այս ամենի հետ միասին՝ այս վարչախումը չի լուծել նաև աղքատության հարցը։ Ընդ որում, մարզերում աղքատության ցուցանիշը մոտենում է 60 տոոկոսի, Երևանում՝ 30 տոկոսի սահմաններում է։ Դրանից զատ՝ երբ այս վարչախումբը աշխատավարձերի հետ կապված ներկայացնում է հարաճուն աճեր, պետք է հիշեցնել, որ դրանք տեղի են ունեցել հիմնականում ռելոկանտների և տնտեսության առանձին ճյուղերի զարգացման հաշվին»,- հավելեց նա՝ հիշեցնելով, որ, օրինակ, հանքարդյունաբերության ոլորտով պայմանավորված՝ Սյունիքի տարածաշրջանում միջին աշխատավարձը ՀՀ բոլոր մարզերից բարձր է 25-30 տոկոսով։

Հրայր Կամենդատյանը պարզաբանեց՝ այդ բարձր աշխատավարձերը, սակայն, չեն նշանակում, որ համաչափությունը ժողովրդագրական իմաստով առկա է․ հանրության մի մեծ հատված շարունակում է ապրել աղքատության մեջ՝ փորձելով գոյատևել աշխատավարձից աշխատավարձ։

«Եթե սա դիտարկում ենք նաև գնաճի համատեքստում, ապա ՀՀ քաղաքացին նվազագույն աշխատավարձով չի կարող լուծել նվազագույն զամբյուղի համալրման հարցը։ Չի եղել նաև թոշակի փոփոխություն․ թոշակները 7 տարում բարձրացել են 10-12 տոկոսով՝ այն դեպքում, երբ պարենային ապրանքների գներն այս ընթացքում առանձին խմբերում բարձրացել են 60, 70, 45 տոկոսներով։

Իսկ քաղաքական արկածախնդիրները, որոնք այսօր աշխարհաքաղաքական տերերի փնտրտուքի մեջ մոլորված են, անընդհատ քարոզչական հնարքներով, տարբեր համայնքներում զանազան ուղղորդված խմբերի հետ զրույցներում պնդում են, թե ամեն ինչ լավացել է»,- մանրամասնեց մասնագետը։

Հավաքագրված եկամուտների մասին իր դիտարկումներում տնտեսագետն ուշադրություն հրավիրեց իշխանություններին բնութագրող մեկ այլ ցուցիչի վրա։

«Այս եռամսյակում, օրինակ, հարկային պլանավորված եկամուտները կատարվել ու գերակատարվել են տարատեսակ իրավական պատժամիջոցների հետևանքով պետբյուջե մուտք արված «այլ եկամուտներ»-ի բաժնի շնորհիվ (դրանում ներառված են տուգանքները, տույժերը, իրավախախտումների հետևանքները): Այսինքն՝ այս իշխանությունները պլանային աշխատանքները կատարում են տուգանքի գործիքով։ Ընդ որում, այլ եկամուտներում զգալի մաս է կազմել տարատեսակ վերականգնումների բաժինը, երբ զանազան իրավական միջոցներով խմբերի կամ անհատների առաջադրվել են նախնական վճարումներ կատարելու պահանջներ, հավանաբար, որպեսզի նրանց նկատմամբ այլ մոտեցումներն առավել մեղմ որդեգրվեն՝ այն դեպքում, երբ քրեական գործերի քննությունն ավարտված չէ ու դեռևս չկան իրավական վճիռներ»,- նշեց Հրայր Կամենդատյանը։

Նկատենք՝ մասնագիտական շրջանակները բազմիցս են արձանագրել, որ վերջին երեք տարիներին Հայաստանի տնտեսությունն «օգտվում» է ռուս-ուկրաինական հակամարտության և այլ պատճառներով առաջացած դրական արտածին գործոններից ու հենց այդ դրական արտածին գործոնների հաշվին գործող իշխանությանը հաջողվեց զգալիորեն համալրել «աննախադեպ»-ների ու «ռեկորդ»-ների ցանկը։ Այնուամենայնիվ, այդ գործոնների բարենպաստ ազդեցությունը ժամանակի ընթացքում գնալով թուլացավ․ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2024թ. մայիս ամսից դանդաղեց, իսկ նոյեմբերին արձանագրվեց ռեկորդային ցածր ցուցանիշ՝ ընդամենը 1.2 տոկոս։

Նկատենք նաև՝ տնտեսագետի մատնանշած մյուս գործոնը՝ ԵԱՏՄ անդամակցությունը, եղել է նախկին իշխանությունների ջանքերով, որին, ի դեպ, դեմ էր ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որը 2017 թվականին իր թիմով ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագիծ էր ներկայացրել ԱԺ։

Ուկրաինայի տարածքում 695 հազար ռուս զինվորականներ կան. Զելենսկի Նոր նախագիծ․ կարևոր՝ դպրոցահասակ երեխա ունեցող ծնողների համար Իրանում տեղի է ունեցել 5.1 մագնիտուդով երկրաշարժ Ողբերգական դեպք՝ Երևանում, մաhացած է հայտնաբերվել հնդիկ 28-ամյա քաղաքացի«Կուսակրոնության թեման պատրվակ է, Փաշինյանը կատարում է Էրդողանի հանձնարարությունները»․ «ՀայաՔվե» Նիկոլը հանձնել է Ամարասն ու Դադիվանքը, հիմա էլ եկեղեցու դեմ է խոսում. Հրայր ԿամենդատյանԱշխարհահռչակ Մարթա Արգերիխը ելույթ կունենա ԿապանումԱրևային վահանակներ՝ սննդի փոխարեն. ինչի՞ հետ ենք մենք իրականում փոխանակում ԵրկիրըՍև ծովից նոր ցիկլոն է ներթափանցում․ ինչ եղանակ է կանխատասեում Գագիկ Սուրենյանը Սամվել Կարապետյանի մեկուսացումը վատ հետևանքներ է ունենալու Փաշինյանի համար Հայ առաքելական եկեղեցին Ստամբուլում էլ մերժեց Փաշինյանին Այց Թուրքիա՝ ոչնչի՞ մասին Առանց գրպանիկի երեք գնդանոց բիլիարդ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հունիսի 21-ին Ինչի՞ համար է ստեղծվել ՄԱԿ-ը, և ինչո՞ւ այն արդյունավետորեն չի գործում. «Փաստ»12-ամյա հայուհին առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Golden Time Talent» միջազգային մրցույթում. «Փաստ»Ընդդիմության դեմ ռեպրեսիաներն ավելանալու են «ՀայաՔվե» միավորման վարչության անդամ Արմեն Մանվելյանը հանրային բանախոսություն կարդաց` «Արդար Հայաստանի գաղափարը հայոց պետականության զարգացման տեսլականում» թեմայովԽաչակրաց արշավանք. Եկեղեցու հետ հակամարտությունը կարող է զգալիորեն սասանել իշխող կուսակցության և Փաշինյանի առանց այդ էլ թույլ դիրքերը. «Փաստ»Ճամփորդություն դեպի Պորտուգալիա ու ևս 59 նվեր․ Ամփոփվեց «Իմ Ամերիա, իմ ընտանիք» խաղարկության առաջին ամիսը Նպատակը բիզնես ակտիվի ռեյդերական զավթման պատրվակ ստեղծելն է. «Փաստ»«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները և «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի շաhառուները մասնակցում էին Էդվարդ Ավետիսյանի հիշատակին նվիրված համերգին «Անսահման կարոտել եմ տղայիս, ուզում եմ փարվել իրեն, գրկել, բայց ինձ միայն հուշեր մնացին». Ժորա Մուրադյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել» յոթ ամիս անց. «Փաստ»Տուժածների մասին է հաղորդվում Այն մասին, թե ինչ պարտականություն մենք ունենք Սուրբ Էջմիածնի առջև, և ինչպես պետք է այն պատրսստ լինենք կատարել. Ավետիք ՉալաբյանՄեզ ո'չ կարող են վախեցնել, ո'չ էլ հետ պահել պայքարից, մեր հաղթանակն անխուսափելի է. Բագրատ ՍրբազանԱնարդյունավետություն, կամայականություն, տագնապալի ցուցանիշներ. «Փաստ»«Բնավորության գիծ է, որը հատուկ է մի խավի մարդկանց, որոնց միշտ դուր է գալիս, երբ ինչ-որ կայացած մարդու «խփում» են ու դրանից ուրախանում են». «Փաստ»Ինչպես են սինխրոն, զուգահեռ, ձեռք ձեռքի «աշխատում». «Փաստ»Ինչի՞ մասին են խոսում ռեպրեսիվ անկանոն շարժումները. «Փաստ»Իշխանությունը փորձում է սպառնալ մեր աջակիցներին, որ նրանք դուրս գան պայքարից. Բագրատ ՍրբազանՊետությունը տարբերակներ է առաջարկում խաղող մթերողներին օժանդակելու համար. «Փաստ»Սամվել Կարապետյանը փոխում է Հայաստանի ներքաղաքական ստատուս-քվոն. «Փաստ»Փաշինյանին մերժողը մասնակցել է «Կրթվելը նորաձև է» միջոցառմանը, ապա ծեծի ենթարկել քպականի զավակներին. «Փաստ»Սպասվում են քաղաքական շարժառիթներով «իրավական» նոր ճնշումներ ու հետապնդումներ. «Փաստ»Ո՞ւմ է վերաբերում հուլիսի 1-ից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումների համար հսկիչ փաստաթղթի պահանջը. «Փաստ»Ferragamo-ն եւ Porsche-ն առաջարկում են եզակի համադրություն՝ աքսեսուարներ եւ մեքենաներ՝ նույն ոճովԻրանը հայտարարել է, որ «կողմերից որևէ մեկի» հետ չի բանակցի, քանի դեռ Իսրայելը շարունակում է հարձակումներըԳիտնականները բացահայտել են «ուրվական» մանթիայի շիթ, որը ազդում է Երկրի ձևի վրաԺնևում ավարտվել է Իրանի և եվրոպական երեք երկրների միջև բանակցությունների առաջին փուլըՌուսաստանն ու Իրանը պայքարում են նույն ուժերի դեմ. Պուտին Ցիմբալյուկը վերադարձավ «Ուրարտու» Ալիևը հաստատել է Չինաստանի հետ միջազգային մուլտիմոդալ տրանսպորտի վերաբերյալ համաձայնագիրըU.S. Open 1900-ի ժամանակ Հարի Վարդոնի հաղթական գոլֆի գնդակն աճուրդում վաճառվել է գրեթե 200,000 դոլարովԻսրայելը հայտնել է Իրանի հարձակման հետևանքով մեկ զոհի և վիրավորների աճի մասին Թուրքիան կօգտագործի բոլոր դիվանագիտական միջոցները՝ ոչ միայն Կովկասում, այլև ամբողջ տարածաշրջանում կայունություն հաստատելու համար. ԷրդողանՓաշինյանն ու Էրդողանը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու ուղիղ կապերն ու երկխոսությունըԻրաքի կրոնական առաջնորդը նախազգուշացրել էՈստիկանությունը «մուկն ու կատուի»-ի ժանրի մեջ մարդկանց մի մասին «բացատրականի», մյուսներին` «ցույց անելու վտանգավորության» մոտիվներով հերիք չէ ոստիկանության տարբեր բաժիններ է տարել, մի բան էլ` ալարում է մարդկանց տեղն ասել. Տիգրան ԱբրահամյանԻսրայելը կոչ է անում Իրանի հետ երկարատև պատերազմի