Երևան, 25.Հունիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


ՆԳՆ-ն ստուգել է գնչուների և այլ վարկածներ. ի՞նչ է հայտնի փոքրիկ Տիգրանի որոնումներից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Փոքրիկ Տիգրանին տաս օրից ավելի է չեն կարողանում գտնել, և այս պահի դրությամբ ո՛չ նորություն կա, ո՛չ ռեալ վարկած, թե ի՞նչ է կատարվել փոքրիկի հետ։

Ամբողջ Հայաստանը շունչը պահած սպասում է հարցերի պատասխանին՝  ի՞նչ է եղել 2–ամյա փոքրիկի հետ, ո՞ւր է նա, արդյո՞ք, իսկապես, ընկե՞լ է գետը։ MediaHub–ն այս օրերին ուշադրության կենտրոնում է պահել այս առեղծվածային դեպքը, օրեր շարունակ ուղիղ եթերով լուսաբանել Մարմարիկ գյուղից փրկարարական ու որոնողական աշխատանքները, բայց ոչ մի նորություն դեռ չկա։

MediaHub–ին ՆԳՆ–ից հայտնեցին, որ մայիսի 14-ի վաղ առավոտից վերսկսվել են մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները։ ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողները որոնողական աշխատանքներն իրականացում են ինչպես Մարմարիկ բնակավայրում և հարակից տարածքներում, այնպես էլ Մարմարիկ գետի երկայնքով և Աղբյուրակի ջրամբարում։

«Մինչ այս պահը որոնողական աշխատանքներին ներգրավված են մոտ 796 փրկարարներ, այդ թվում՝ ջրասուզակներ ու կինոլոգիական ծառայության աշխատակիցներ, ոստիկանության շուրջ 450 ծառայողներ, Մարմարիկի բնակիչներ և կամավորներ։ Որոնողական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար կիրառվում են անօդաչու թռչող սարքեր, ջրափրկարարական նավակներ։ Ստուգվում են առաջ քաշված բոլոր վարկածները։ Զրույցներ են տարվել ավելին քան 7 տասնյակ անձանց հետ, ստուգվել են շուրջ 4 տասնյակ տրանսպորտային միջոցներ։ Որոնողական աշխատանքները շարունակվում են»,– նշեց ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

Վերջին օրերին սոցիալական ցանցերում տարածվում է մի վարկած, թե այդ օրերին գնչուներ են եղել գյուղում և հնարավոր է նրանք կապ ունեն երեխայի անհետանալու հետ: Հարցին՝ արդյո՞ք ՆԳՆ-ն ստուգել է նաև այդ վարկածը, Սարգսյանն ասաց․ «Տեղեկությունը ստուգվել է, երեխայի կորելու դեպքի հետ որևէ կապ չունի»։

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյո՞ք այս եղանակային պայմաններում ևս  որոնողական աշխատանքները շարունակվում են, մեր զրուցակիցը հավաստիացրեց՝ միայն գիշերն են դադարում դրանք։

«Կցանկանայի հասարակությանը և լրատվամիջոցներին հորդորել չճշտված տեղեկություններ չհրապարակել, ավելորդ չխաղալ մարդկանց էմոցիաների հետ: Ընտանիքը ծանր հոգեվիճակում է, ու այդ չճշտված ինֆորմացիաները որևէ կերպ չեն օգնում ո՛չ նրանց, ո՛չ էլ ստեղծված իրավիճակին»,- ասաց Սարգսյանը։

Մարիաննա Արամյան

Հետևեք մեզ՝ այստեղ

Շտապ. իրավապահները գործողություն են իրականացնում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակավայրումԿարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն առաջիկա օրերինԹրամփը 2013 թվականին գրել էր. «Օբաման՝ իր կոշտությունը ցույց տալու և դեմքը փրկելու համար կհարձակվի Իրանի վրա» Ողջունում ենք բարեկամ երկրների ցանկացած աջակցություն. Իրանի նախագահ Իրանը դժգոհություն է հայտնել Ռուսաստանից. Reuters Կիմ Չեն Ընը հսկայական զինագործարան է կառուցում Ցրվենան ջախջախեց Սուտեյսկային, Թիկնիզյանը դարձավ գոլի հեղինակ նորամուտի խաղում Գազ չի լինի հունիսի 25-ին, 26-ին, 27-ին և 30-ին. հասցեներ Կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն առաջիկա օրերին Ռուսաստանում առաջարկել են վտարել ներգաղթյալ ընտանիքներին, որոնց երեխաները դպրոց չեն հաճախում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը գովաբանել է Իրանին հարվածները. Թրամփը հրապարակել է սքրինշոթը Ադրբեջանցին 15 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ «հայերի հետ նամակագրության» համար Որտե՞ղ են ապրում մոլորակի ամենահարուստ մարդիկ «Փյունիկը» 1:1 հաշվով խաղաց Թբիլիսիի «Դինամոյի» հետ Վթարային ջրանջատումներ հունիսի 25/26-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Լոռիում վիճաբանություն է տեղի ունեցել 17-ամյա տղայի և 54-ամյա տղամարդու միջև․ վերջինը մահացած տեղափոխվել է հիվանդանոց Ադրբեջանը շարունակում է փակ պահել ցամաքային սահմանները Երևան-Սևան ճանապարհին վթար է տեղի ունեցել, տուժածներ կան «Ամեն ինչ սկսվեց Հրաչ Քեշիշյանի հետ ընկերական զրույցից». ինչպես FairWind-ը նոր կյանք տվեց Հայկոյի «Վերև» երգին Իրանը բացել է իր օդային տարածքը Սամվել Կարապետյանի նկատմամբ կատարվողը ամոթալի է, անթույլատրելի և անպատվաբեր․ Կարեն Կարապետյան Ժամանակակից 8 շարժական թվային ռենտգեն սարքավորում` մարզային բուժհաստատություններին. որ ԲԿ-ներն են համալրվել Պետք չէ փրկիչներ փնտրել. նոր առաջնորդները դուրս կգան ժողովրդի միջից. Արման ՎարդանյանԹուրքիան ողջունել է Իսրայելի և Իրանի միջև հրադադարի հաստատումը Իրանում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ նշելու Իսրայելի և ԱՄՆ-ի հետ պատերազմում «հաղթանակը» 55-ամյա վարորդը «Hummer»-ով բախվել է ճանապարհին հայտնված կովին, որը սատկել է Լիմասոլ քաղաքի Morfi Gallery պատկերասրահում տեղի ունեցավ իմ անհատական ցուցահանդեսի բացումըԻրանը Ռուսաստանից նոր ՀՕՊ համակարգեր է խնդրել. The Wall Street Journal Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է «Անսահման հպարտ եմ, որ եղել եմ Գուժ Ալեքսանդրովիչի խաղընկերը». գործընկերները՝ Գուժ Մանուկյանի մասին Չինաստանը մեկնաբանել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը «Շիրակը» նոր գլխավոր մարզիչ ունի ՌԴ-ն տարեկան արտադրում է այնքան զենք, որքան՝ ՆԱՏՕ-ի բոլոր անդամները. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ֆիլիպինների ափին 6,5 մագնիտուդով երկրաշարժ է եղել Սյունիքի պարեկները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել Ձերբակալված երիտասարդների մոտ թմրամիջոցի 8 փաթեթ և գաղտնի փականով դանակ կար Փաշինյանն ընդունել է ֆրանսահայ գործիչ Ռոբերտ Այդաբիրյանին Եվրամիությունը քննադատել է Ադրբեջանին Մի քանի օր է՝ Խոզնավարում կրակոցներ չկան Ինչպե՞ս է վրաերթի ենթարկված երեխան. մանրամասներ Սափրված ծաղրածուն ոչ մի կերպ չի ազատվում իր մտասևեռումներից ու կպչուն մտքերից․ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան Թեհրանում համազգային հանրահավաք կանցկացվի Իրանի «Ֆարաջ» հետախուզական գործակալության պետի տեղակալն է սպանվել իսրայելական հարձակման հետևանքով Զինված հարձակում՝ Երևանում, ԱՄՆ քաղաքացուց հափշտակել են 16 հազար դոլար, 700 հազար դրամ, ապա կպչուն ժապավենով կապել․ Shamshyan Ախուրիկի բնակիչը ոստիկանություն է հանձնել ապօրինի պահվող հրացան Նիկոլը խնդրելով, աղաչելով` գնացել է Էրդողանի դուռը. Արմեն ՄանվելյանՀԷՑ-ի հնարավոր «պետականացումն» անթույլատրելի է և կունենա անդառնալի հետևանքներ. Նաիրի ՍարգսյանՀայտարարվում է Սարոյանի անվան կարճ պատմվածքի մրցանակ «Անսահման հպարտ եմ, որ եղել եմ Գուժ Ալեքսանդրովիչի խաղընկերը». գործընկերները՝ Գուժ Մանուկյանի մասին «Ես ապրում էի բաց սրտով՝ մշտապես երկրորդ պլան մղելով զգացմունքներս». Մաշա Մնջոյան