Երևան, 16.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իրերն իրենց անուններով պետք է կոչել. քպականների «քաջության» պատճառները. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նկատել եք հաստատ, որ վերջին շրջանում ավելի ու ավելի ջղագրգիռ ու նյարդային են դարձել քպականները: Նրանց հասկանալ կարելի է՝ հստակ գիտակցում են, որ իրենց ու հատկապես իրենց շեֆի վարկանիշը հայտնվել է շրիշակից էլ ներքև, ու առաջիկա ընտրություններում առանց կեղծիքների, նույնիսկ վարչական ռեսուրսով վերարտադրվելու որևէ շանս չունեն: Առավելագույնը մի ընդդիմադիր խմբակցություն ունենալն է: Դե, դժվար է համակերպվել նման վիճակի հետ՝ առավել ևս, երբ հիշում են իրենց մեծ մասի կարգավիճակը, սոցիալական վիճակը մինչ 2018 թ. իշխանափոխությունը:

Բայց առավել զավեշտալի է, որ այս նյարդայնության ֆոնին նրանք պարբերաբար փորձում են կռիվ ու քաշքշուկ հրահրել Ազգային ժողովում: Ինչո՞ւ է զավեշտալի: Որովհետև այդ «աքլորացող» քպականների մեծ մասին նախկինում փողոցում մեկը պատահաբար «փըխկ» աներ, սարսափով կփախչեին ու առնվազն «շաքար» կստանային: Հիմա վախենալ-չվախենալուց են խոսում, հիմա իշխանության դիրքերից, իրավապահների թիկունքում քաջամարտիկի, «կրուտոյի» տեղ են դրել իրենց: Եվ անընդհատ դիմում են սադրանքների ու խուլիգանության: Դե, եթե ՔՊ ղեկավարը, որը համատեղության կարգով նաև կառավարության ղեկավարն է, իրեն թույլ է տալիս այնպիսի պահվածք, ինչպես նախորդ նիստերին, եթե թաղապետը մարդ է ծեծում թաղապետարանում ու անպատիժ է մնում, եթե քպականը լրագրող է վիրավորում ու անպատիժ է մնում, եթե տարբեր այլ սանձարձակություններ են անում ու անպատիժ են մնում, զուգահեռ իրավապահ համակարգը դարձրել են քաղաքական գործիք, հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորներն էլ պիտի «ոգևորվեն»: Կրկնենք՝ առավել ևս, երբ աչքների առաջ գալիս է մինչ 2018 թվականի իրենց վիճակը: Էլ առավել ևս՝ այն ամենից հետո, ինչ արել են մեր երկրի հետ:

Երեկ էլ քպականները վիրավորվել էին (որքան էլ զարմանալի թվա) ընդդիմության, մասնավորաբար Լևոն Քոչարյանի որակումներից, որոնք առանձնապես նորություն չէին, եթե հաշվի առնենք, թե ինչպես է ամենօրյա ռեժիմով գնահատում մեր հասարակությունը այս իշխանությունների արածը: Միայն թե անհասկանալի մնաց՝ կոնկրետ ինչից էին վիրավորվել՝ շեֆին «բան ասելո՞ւց», «անհայրենիք» բառի՞ց, թե՞ «դավաճան» բառից: Ի դեպ, անհայրենիք բառը պետք չէ շփոթել հայրենազուրկ բառի հետ, որովհետև հաճախ հենց անհայրենիքների պատճառով են մարդիկ հայրենազուրկ դառնում:

Հա, պակաս զավեշտական չեն քպականների ճղճղան հոխորտանքներն ու աղմուկը ընդդիմության հասցեին, նույն այն քպականների, որոնք, իրենց շեֆի գլխավորությամբ, ռիսկ չունեն թշնամական երկրի ղեկավարին պատասխանելու, թշնամական երկրի հակահայկականության քարոզին արձագանքելու, էլ չենք խոսում Արցախի անունը տալու մասին: Դե, ինչպես ժամանակին փողոցում «փըխկ» անելու դեպքում: Իշխանությունն այդպիսի բան է՝ հա՛մ գրպանները լցնում է, հա՛մ սանձարձակ դարձնում, հա՛մ էլ ձևական «քաջություն» տալիս: Միայն մի հանգամանք կա այստեղ. աշխարհի ոչ մի երկրում ոչ մի իշխանություն հավերժ չի եղել, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ևս չի կարող հավերժ լինել, ավելին՝ այդ իշխանության վերջնագծին ենք հասել:

Երևի վատ չէր լինի՝ հենց այդ «ապագայի» մասին մտածել...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արման Ծառուկյանը շանս չի տա ոչ Գեյջիին, ոչ էլ Թոփուրիային․ Դմիտրի Բիկրև «Jazzical Komitas». Կոմիտասի երաժշտության և ջազի բացառիկ երկխոսություն Փեզեշքիանը Իրանի և ԱՄՆ-ի հուշագիրը Թեհրանի համար պատվաբեր փաստաթուղթ է համարել Հունիսի 16-ին, 18-ին, 19-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Իրանական բանակը խոստացել է պահպանել բարձր մարտական պատրաստվածությունը համաձայնագրի խախտման դեպքում «Հնչող պատկերներ» ցուցահանդեսը Ազգային պատկերասրահում` հին Երևանի կոլորիտային տեսարաններով Սերժ Թանկյանը, Արտո Թունջբոյաջյանը, Ինգա և Անուշ Արշակյանները և այլ հայտնիներ՝ մեկ բեմում. «Նախնիների կանչը» վերադառնում է նոր ծրագրով Տեսահոլովակի պրեմիերա. yellowheart. և Մավ՝ «Իմ Երևան» Հայ շախմատիստները մեկնել են Իտալիա՝ մասնակցելու աշխարհի պատանեկան առաջնությանը Utair-ի ուղևորուհին փորձել է բացել ինքնաթիռի դուռը՝ այն շփոթելով զուգարանի դռան հետ Հունիսի 16-ին, 17-ին, 18-ին, 19-ին, 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու Ի՞նչ եղանակ սպասել հունիսի 16-ից 20-ին 12-ամյա աշակերտին թմրանյութ տալու գործով ձերբակալված անձի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք Փամբակ գետում որոնվող երկու հարազատ քույրեր դեռևս չեն հայտնաբերվել Ռուսաստանում մեկնաբանել են հայկական կոնյակի հնարավոր փոխարինումը Նորահայտ հնավայրի տարածքում հնագետները շինությունների հետքեր են հայտնաբերել Իրանը 60 օրվա ընթացքում չի գանձի Հորմուզի նեղուցով անցման համար վճար Արարատ Միրզոյանը Շվեդիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարները Իրանի շուրջ հրադադարը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա. Կալաս Իսրայելը չի ​​ցանկանում, որ Ռուսաստանը միջնորդի դեր ստանձնի Գազայի հատվածում Դպրոցական տղան զբոսանքի ժամանակ գտել է 2 միլիոն տարեկան մաստոդոնտի ատամ Սերիալների 35-ամյա աստղը մահացել է սրտի կաթվածից Հայաստանի եւ Նիդեռլանդների ԱԳ նախարարները կարեւորել են երկկողմ առևտրի ծավալների ավելացումը Քրեական ոստիկանները բացահայտել են համակարգչային հափշտակություններ կատարող հանցավոր խմբի գործունեությունը Թրամփը հաստատել է Վենսի մասնակցությունը հունիսի 19-ին Իրանի հետ պայմանավորվածությունների ստորագրմանը Դաժան ծեծի հետևանքով 24-ամյա զինծառայողի 2 աչքն էլ կուրացել է․ կա մեկ կալանավորված Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ ընդամենը 15 օրում Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էԵՄ-ն Ուկրաինայի և Մոլդովայի հետ սկսել է անդամակցության շուրջ բանակցությունները Մտքեր են փոխանակվել ԵՄ հարթակում փոխգործակցության մեխանիզմների շուրջ Վանաձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Լադա»-ն Հայտնի է դարձել Ռուսաստանում կործանված Ту-22М3-ի անձնակազմի ճակատագիրը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վանաձորի անտառտնտեսության անտառապահը 2021-2022 թվականներին չի հաճախել աշխատանքի ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Ալեք Մանուկյանի ծննդյան 125-ամյակ» ոսկե հուշադրամը ՍԱՏՄ-ն՝ Ուկրաինա արտահանված բեռների մասին Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել Հայտնաբերվել է 476 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Ժաննա Անդրեասյանը հարգանքի տուրք է մատուցել հայկական ծանրամարտի լեգենդ Յուրի Վարդանյանի հիշատակին ՀՀԿ-ն հայտարարություն է տարածելՈւկրաինացի սպաներին որոշել են չազատել բանակից «Բավարիան» 55 միլիոն եվրո կվճարի Սայբարիի տրանսֆերի համար Ինչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆավերը սկսում են շարժվել Հորմուզի նեղուցից․ Թրամփ 13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մասին Նոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըՆավերը սկսում են շարժվել Հորմուզի նեղուցից․ Թրամփ Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ