Երևան, 21.Հունիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Առողջապահական համակարգի բացվող ճաքերը. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի առողջապահական համակարգը՝ որպես պետության կենսունակության ու քաղաքացիների առողջության երաշխավորման առանցքային բաղադրիչ, տարիներ շարունակ կառուցվածքային, համակարգային և սոցիալ-տնտեսական բարդությունների առաջ է կանգնած, որոնք հիմնականում բարեփոխումների անարդյունավետությունից, ֆինանսական խոցելիությունից և պետական քաղաքականության բացակայությունից բխող խնդիրներ են։

Առաջին հերթին անհանգստացնող է, որ առողջապահական ոլորտի ֆինանսավորումը մշտապես եղել է անբավարար։ ՀՀ առողջապահության ֆինանսավորման համակարգը, Եվրոպայի և Ասիայի բազմաթիվ երկրների ցուցանիշների համեմատ, ունի ցածր պետական ֆինանսավորում։ Վերջին 25 տարվա ընթացքում առողջապահական ծախսերը կազմել են ՀՆԱ-ի ընդամենը 1,4 տոկոսը, ինչը զգալիորեն ցածր է համաշխարհային միջին ցուցանիշից, առավել ևս՝ այն մակարդակից, որն անհրաժեշտ է համընդհանուր առողջապահության իրականացման կամ առնվազն համակարգային մատչելիության ապահովման համար։ Ու քանի որ ֆինանսավորման ծավալները բավարար չեն բնակչության պահանջները բավարարելու համար, քաղաքացիների մեծ մասը բժշկական օգնություն ստանալու հարցում ֆինանսական խոչընդոտների առաջ է կանգնում։ Սա նշանակում է, որ բժշկական ծախսերի հիմնական բեռը շարունակում է ընկնել քաղաքացիների ուսերին, ինչը խորացնում է սոցիալական անհավասարությունը, խոցելի շերտերի մարգինալիզացիան և բժշկական ծառայություններից հրաժարվելու տարածված պրակտիկան։

Դրան նպաստում է նաև այն հանգամանքը, որ բազմաթիվ քաղաքացիներ, հաշվի առնելով բժշկական ծառայությունների բարձր գները, հնարավորինս խուսափում են բժշկական ստուգումների և հետազոտությունների դիմելուց մինչև այն պահը, երբ արդեն դանակը ոսկորին է հասնում։

Միաժամանակ, առողջապահության ոլորտում առկա է կառավարման ճգնաժամ։ Բազմաթիվ բողոքներ են հնչում կոռուպցիոն սխեմաների, մրցույթների ոչ թափանցիկ կազմակերպման, բյուջետային միջոցների չարդարացված ծախսման և ուռճացված ու անգործության մատնված որոշ առողջապահական հիմնարկների վերաբերյալ։ Ու այս ուղղությամբ խնդիրներն այն աստիճան են արմատացել, որ առողջապահության ապահովման որոշակի ուղղություններ դարձել են ընդամենը փող աշխատելու ոլորտներ, և որևէ շահագրգռվածություն չկա բնակչությանը որակյալ ծառայություններ մատուցելու հարցում։

Միաժամանակ, հանրային բուժհիմնարկներում բարձրացվում են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են բժիշկների աշխատավարձերի ցածր մակարդակը, բժշկական սարքավորումների հնությունը, տեղամասային բժիշկների պակասը և առաջին բուժօգնության ցանցի դեֆորմացիան։ Գրեթե բոլոր մարզային բուժհաստատություններում առկա է կադրային ճգնաժամ, քանի որ երիտասարդ մասնագետները հիմնականում կենտրոնանում են Երևանում՝ բարձր վարձատրության և մասնավոր հատվածում աշխատանքի հնարավորության պատճառով։ Մարզերում գործող հիվանդանոցները հաճախ միայն ձևական են գործում՝ առանց անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական պոտենցիալի։

Անհրաժեշտ է ընդգծել նաև պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգի բացակայությունը, որը բազմիցս քննարկվել է, սակայն երբեք չի ներդրվել համակարգային և ամբողջական ձևով։ Հանրային առողջության ապահովագրության գաղափարը մնում է ծրագրային փաստաթղթերում, մինչդեռ բնակչության մեծամասնությունը շարունակում է ծախսել սեփական միջոցները բուժսպասարկման վրա, իսկ պետական աջակցությամբ ծառայությունները սահմանափակվում են նվազագույն սոցիալական փաթեթով, որով անհնար է առողջության ապահովման որևէ խնդիր լուծել։ Սա հանգեցնում է նաև նրան, որ որոշ հիվանդություններ ժամանակին չեն հայտնաբերվում, վաղ փուլերում չեն բուժվում, իսկ արդեն լուրջ բարդությունների դեպքում բուժման ծախսերն անչափ մեծ են դառնում թե՛ պետության, թե՛ քաղաքացու համար։

Առողջապահության ամենախոցելի ոլորտներից է դեղորայքի շուկան։ Դեղերի գների բարձր մակարդակը, համեմատած տարածաշրջանային և նույնիսկ եվրոպական երկրների հետ, անհամաչափ ծանր բեռ է բնակչության համար։ Վաճառվող բազմաթիվ դեղամիջոցներ գերբարձր արժեքներ ունեն՝ պայմանավորված թե՛ մենաշնորհային ներմուծման սխեմաներով, թե՛ թույլ պետական վերահսկողությամբ և թե՛ մաքսային ու հարկային խոչընդոտներով։ Չկան հստակ մեխանիզմներ դեղերի գների կարգավորման, մրցակցության խթանման, ինչպես նաև գերշահույթների սահմանափակման համար։ Դեղերի շուկայում նաև հաճախակի են դեպքեր, երբ նույն դեղը տարբեր արտադրողների կողմից ներմուծվում է տարբեր գներով՝ առանց որակի տարբերության, ինչը վկայում է գների ոչ թափանցիկ ձևավորման մեխանիզմների մասին։ Մյուս կողմից էլ՝ Հայաստանում դեղագործության ոլորտը զարգացած չէ։ Դեղորայքի 92 տոկոսը ներմուծվում է, միայն 8 տոկոսն է արտադրվում Հայաստանում։ Այնինչ, դեղերի արտադրության ոլորտը կարող էր նաև նոր տնտեսական հնարավորություններ ստեղծել Հայաստանի համար և դառնալ արտահանման նոր ուղղություն։

Խնդիրներից մեկն էլ այն է, որ դեղորայքի գրանցման և վերահսկման համակարգը բավարար չափով արդյունավետ չէ։ Դեռ կան դեպքեր, երբ Հայաստան ներմուծվում են կասկածելի որակի դեղամիջոցներ, կամ նույնիսկ այնպիսիք, որոնք այլ երկրներում արգելված են օգտագործման համար։ Ու հատկապես մտահոգիչ է, որ վերջերս մամուլում տեղեկություններ են շրջանառվում վտանգավոր հետևանքների հանգեցնող դեղերի ներմուծման մասին։ Այս համատեքստում հարկ է հիշատակել նաև կենսաբանական ակտիվ հավելումների անվերահսկելի շրջանառությունը։ Շուկայում տարածված են այնպիսի միջոցներ, որոնք ներկայացվում են որպես բուժիչ, բայց չունեն համապատասխան ապացուցողական բազա, չեն անցել կլինիկական կամ լաբորատոր փորձարկումներ և որևէ կերպ չեն վերահսկվում պետության կողմից։ Այսպիսի միջավայրում քաղաքացիները հաճախ մոլորվում են՝ հավատալով գովազդային խոստումներին և վտանգելով իրենց առողջությունը։

Մյուս կարևոր հարցն այն է, որ առողջապահության թվայնացումն ու միասնական տվյալների բազաների ստեղծումը դեռևս մնում է կիսատ։

Թեև իրականացվել են որոշ քայլեր առողջապահության էլեկտրոնային համակարգի ներդրման ուղղությամբ, սակայն բժիշկների մեծ մասը շարունակում է աշխատել թղթային եղանակով, իսկ հիվանդների բժշկական պատմագրերն ամբողջական չեն՝ բաշխված են տարբեր հաստատություններում և անհասանելի են համընդհանուր տեսանկյունից։ Սա դժվարեցնում է արդյունավետ բժշկական պլանավորումն ու կանխարգելիչ միջոցառումների իրականացումը։ Թվային առողջապահության համատեքստում հարկ է նախաձեռնել այնպիսի մեխանիզմների ստեղծումը, որոնցում շեշտը դրվի նաև քաղաքացիների առողջությանը վերաբերող տվյալների պաշտպանության ու տեղեկատվական անվտանգության վրա։

Մյուս կողմից էլ՝ առողջապահական համակարգում պակասում է կանխարգելման վրա հիմնված մոտեցումը։ Հիվանդությունների վաղ հայտնաբերման ծրագրերը հիմնականում ձևական բնույթ ունեն, թերի է իրականացվում պարբերական զննումների համակարգը, իսկ հասարակության առողջ ապրելակերպի ձևավորմանն ուղղված ծրագրերն աննշան ազդեցություն ունեն։ Տարածված է նաև բժշկական ծառայությունների որակի նկատմամբ անվստահությունը՝ հատկապես պետական հաստատություններում։ Շատ քաղաքացիներ նախընտրում են դիմել մասնավոր կլինիկաների՝ վճարելով ավելի մեծ գումար՝ միայն թե չբախվեն անտարբերության, անլուրջ մոտեցման, անվստահելի ախտորոշման կամ վատ վերաբերմունքի հետ։ Իսկ այն դեպքերում, երբ քաղաքացին ֆինանսական հնարավորություն չունի մասնավոր բուժսպասարկման դիմելու համար, հաճախ հաշտվում է վատառողջ լինելու հանգամանքի հետ կամ դիմում է ինքնաբուժման՝ դեղատնից ստացած խորհուրդների հիման վրա։ Սա ուղիղ սպառնալիք է հանրային առողջությանը, քանի որ ոչ ճիշտ բուժումը հանգեցնում է բարդությունների, քրոնիկ հիվանդությունների զարգացման և, ի վերջո, մահացության մակարդակի բարձրացման։

Բժիշկների վերապատրաստման ու մասնագիտական որակավորման հարցում նույնպես լուրջ բացեր կան։ Շատ բժիշկներ տարիներով չեն մասնակցում վերապատրաստման դասընթացների կամ արդիականացման ծրագրերի, քանի որ համակարգը բավարար խթանիչ մեխանիզմներ չի ապահովում։ Մյուս կողմից էլ՝ բժիշկները մոտիվացված չեն ինքնակրթմամբ զբաղվելու և մասնագիտական գրականություն ուսումնասիրելու հարցում այն պարագայում, երբ համաշխարհային մակարդակով բժշկությունը շատ մեծ արագությամբ առաջընթաց է արձանագրում, և բուժման նոր մեթոդներ են հայտնաբերվում։

Այս բոլոր խնդիրները դիտարկելիս ակնհայտ է դառնում, որ Հայաստանի առողջապահական համակարգը լրջագույն բարեփոխումների կարիք ունի՝ համակողմանի և համակարգված մոտեցմամբ։ Առողջապահությունը չպետք է դիտվի միայն որպես սոցիալական ծախս կամ սոցիալական օգնության ձև, այլ որպես ազգային անվտանգության և երկրի զարգացման ռազմավարական ուղղություն։ Առանց առողջ հասարակության ո՛չ մի տնտեսություն, ո՛չ մի կրթական համակարգ և ո՛չ մի քաղաքական վերափոխում կայունություն չի կարող ապահովել։ Իսկ առողջ հասարակություն հնարավոր է ունենալ միայն այն ժամանակ, երբ քաղաքացին վստահում է առողջապահական համակարգին, կարողանում է մատչելի և որակյալ բուժօգնություն ստանալ, իսկ պետությունն այդ վստահությունը վերածում է պատասխանատու քաղաքականության։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սամվել Կարապետյանի մեկուսացումը վատ հետևանքներ է ունենալու Փաշինյանի համար Հայ առաքելական եկեղեցին Ստամբուլում էլ մերժեց Փաշինյանին Այց Թուրքիա՝ ոչնչի՞ մասին Առանց գրպանիկի երեք գնդանոց բիլիարդ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հունիսի 21-ին Ինչի՞ համար է ստեղծվել ՄԱԿ-ը, և ինչո՞ւ այն արդյունավետորեն չի գործում. «Փաստ»12-ամյա հայուհին առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Golden Time Talent» միջազգային մրցույթում. «Փաստ»Ընդդիմության դեմ ռեպրեսիաներն ավելանալու են «ՀայաՔվե» միավորման վարչության անդամ Արմեն Մանվելյանը հանրային բանախոսություն կարդաց` «Արդար Հայաստանի գաղափարը հայոց պետականության զարգացման տեսլականում» թեմայովԽաչակրաց արշավանք. Եկեղեցու հետ հակամարտությունը կարող է զգալիորեն սասանել իշխող կուսակցության և Փաշինյանի առանց այդ էլ թույլ դիրքերը. «Փաստ»Ճամփորդություն դեպի Պորտուգալիա ու ևս 59 նվեր․ Ամփոփվեց «Իմ Ամերիա, իմ ընտանիք» խաղարկության առաջին ամիսը Նպատակը բիզնես ակտիվի ռեյդերական զավթման պատրվակ ստեղծելն է. «Փաստ»«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները և «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի շաhառուները մասնակցում էին Էդվարդ Ավետիսյանի հիշատակին նվիրված համերգին «Անսահման կարոտել եմ տղայիս, ուզում եմ փարվել իրեն, գրկել, բայց ինձ միայն հուշեր մնացին». Ժորա Մուրադյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել» յոթ ամիս անց. «Փաստ»Տուժածների մասին է հաղորդվում Այն մասին, թե ինչ պարտականություն մենք ունենք Սուրբ Էջմիածնի առջև, և ինչպես պետք է այն պատրսստ լինենք կատարել. Ավետիք ՉալաբյանՄեզ ո'չ կարող են վախեցնել, ո'չ էլ հետ պահել պայքարից, մեր հաղթանակն անխուսափելի է. Բագրատ ՍրբազանԱնարդյունավետություն, կամայականություն, տագնապալի ցուցանիշներ. «Փաստ»«Բնավորության գիծ է, որը հատուկ է մի խավի մարդկանց, որոնց միշտ դուր է գալիս, երբ ինչ-որ կայացած մարդու «խփում» են ու դրանից ուրախանում են». «Փաստ»Ինչպես են սինխրոն, զուգահեռ, ձեռք ձեռքի «աշխատում». «Փաստ»Ինչի՞ մասին են խոսում ռեպրեսիվ անկանոն շարժումները. «Փաստ»Իշխանությունը փորձում է սպառնալ մեր աջակիցներին, որ նրանք դուրս գան պայքարից. Բագրատ ՍրբազանՊետությունը տարբերակներ է առաջարկում խաղող մթերողներին օժանդակելու համար. «Փաստ»Սամվել Կարապետյանը փոխում է Հայաստանի ներքաղաքական ստատուս-քվոն. «Փաստ»Փաշինյանին մերժողը մասնակցել է «Կրթվելը նորաձև է» միջոցառմանը, ապա ծեծի ենթարկել քպականի զավակներին. «Փաստ»Սպասվում են քաղաքական շարժառիթներով «իրավական» նոր ճնշումներ ու հետապնդումներ. «Փաստ»Ո՞ւմ է վերաբերում հուլիսի 1-ից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումների համար հսկիչ փաստաթղթի պահանջը. «Փաստ»Ferragamo-ն եւ Porsche-ն առաջարկում են եզակի համադրություն՝ աքսեսուարներ եւ մեքենաներ՝ նույն ոճովԻրանը հայտարարել է, որ «կողմերից որևէ մեկի» հետ չի բանակցի, քանի դեռ Իսրայելը շարունակում է հարձակումներըԳիտնականները բացահայտել են «ուրվական» մանթիայի շիթ, որը ազդում է Երկրի ձևի վրաԺնևում ավարտվել է Իրանի և եվրոպական երեք երկրների միջև բանակցությունների առաջին փուլըՌուսաստանն ու Իրանը պայքարում են նույն ուժերի դեմ. Պուտին Ցիմբալյուկը վերադարձավ «Ուրարտու» Ալիևը հաստատել է Չինաստանի հետ միջազգային մուլտիմոդալ տրանսպորտի վերաբերյալ համաձայնագիրըU.S. Open 1900-ի ժամանակ Հարի Վարդոնի հաղթական գոլֆի գնդակն աճուրդում վաճառվել է գրեթե 200,000 դոլարովԻսրայելը հայտնել է Իրանի հարձակման հետևանքով մեկ զոհի և վիրավորների աճի մասին Թուրքիան կօգտագործի բոլոր դիվանագիտական միջոցները՝ ոչ միայն Կովկասում, այլև ամբողջ տարածաշրջանում կայունություն հաստատելու համար. ԷրդողանՓաշինյանն ու Էրդողանը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու ուղիղ կապերն ու երկխոսությունըԻրաքի կրոնական առաջնորդը նախազգուշացրել էՈստիկանությունը «մուկն ու կատուի»-ի ժանրի մեջ մարդկանց մի մասին «բացատրականի», մյուսներին` «ցույց անելու վտանգավորության» մոտիվներով հերիք չէ ոստիկանության տարբեր բաժիններ է տարել, մի բան էլ` ալարում է մարդկանց տեղն ասել. Տիգրան ԱբրահամյանԻսրայելը կոչ է անում Իրանի հետ երկարատև պատերազմի Հայտնաբերվել է տղամարդու մարմինԵՄ-ն ցանկանում է վերանայել Իսրայելի հետ ասոցացման համաձայնագիրը Հայ և թուրք ղեկավարների պատմական հանդիպումը. արդյոք Ղարաբաղում պատերազմը փակե՞ց ցեղասպանության թեման. BBCՓաշինյանի քաղաքական կապիտուլյացիան անխուսափելի է նոր ուժերի և ժողովրդի առջև. Արման Վարդանյան (տեսանյութ)Անձին ազատությունից զրկելիս անհրաժեշտ է խստագույնս պահպանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգավորումներն ու նշված ինստիտուտի հիմքում ընկած տրամաբանությունը. ՄԻՊՊուտինը «կեղտոտ ռումբի» կիրառման դեպքում Ուկրաինային սպառնացել է աղետով 400 միլիոն դոլար՝ խարիսխի վրա. Ցուկերբերգի զբոսանավը զարմացրել է հունական գյուղինՄեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը Ռուսաստանը չի ձգտում կապիտուլյացիայի ենթարկել Ուկրաինային. Պուտին