Երևան, 21.Հունիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Պատահականություն, որ ամենահայտնի գյուտերից մեկի «պատճառ» դարձավ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօր սուպերսոսինձը ցանկացած գործիքների հավաքածուի անբաժանելի մասն է հանդիսանում, ու գրեթե բոլորի՝ ոչ միայն արհեստանոցներում, այլև տներում կա այն: Բայց գիտե՞ք, արդյոք, որ այդ հեղափոխական գյուտը պատահականությունից է ծնվել: Սուպերսոսինձի «ծնունդը» զարմանալի դիպված է ամերիկացի քիմիկոսի բախտի և հանճարի մասին, որը կատարել է 20-րդ դարի այդ ամենահայտնի ու պիտանի հայտնագործություններից մեկը:

Հարրի Քուվերը ծնվել է 1919 թվականի մարտի 6-ին ամերիկյան Դելավեր նահանգի Նյուարկ քաղաքում։ Նրա ճանապարհը դեպի գիտություն կարող էր կտրվել դեռ դեռահասության տարիներին: Բանն այն է, որ նա 16 տարեկանում լուրջ ավտովթարի ենթարկվեց, երբ նրա մեքենան բախվեց գնացքին։ Նա ավելի քան մեկ ամիս անցկացրել է կոմայի մեջ և, երբ ուշքի է եկել, ոչինչ չի կարողացել հիշել իր կյանքի մասին մինչ վթարը։ Բայց Քուվերը չի հանձնվել: Նա շարունակել է ապաքինվել ու սովորել, ապա ընդունվել է քոլեջ և հետագայում դարձել փայլուն քիմիկոս։ Քոլեջն ավարտելուց հետո Քուվերը ստացել է քիմիայի մագիստրոսի կոչում, իսկ 1944 թվականին պաշտպանել է իր դոկտորական կոչումը հեղինակավոր Կոռնելի համալսարանում։ Նրա վաղ հետազոտությունները կենտրոնացած էին վիտամին B6-ի վրա, և նրա հայտնագործությունները անգամ օգնել են ԱՄՆ-ի բանակին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Բայց իրական փառքը նրան դեռ առջևում էր սպասում։

Շուտով գիտնականը աշխատանքի է ընդունվել Eastman Kodak ընկերությունում։ Այդ ժամանակ Kodak-ը ուսումնասիրում էր սինթետիկ նյութեր, որոնք կարող էին փոխարինել օդանավերի օպտիկական ապակուն: Այդ նպատակի համար Քուվերի առաջարկած նյութերից էին ցիանոակրիլատները՝ գելանման նյութեր, որոնք խոնավության հետ շփվելիս ակնթարթորեն վերածվում էին պինդ զանգվածի: Բայց հետազոտությունները պարզեցին, որ դրանք չափազանց կպչուն են, անօգուտ են օպտիկայի հետ աշխատելու համար և շուտով մոռացվեցին:

1951 թվականին Քուվերը, որ արդեն տեղափոխվել էր Թենեսի, կրկին հանդիպեց ցիանոակրիլատներին։ Այս անգամ նա նոր նյութ էր փնտրում ռեակտիվ ինքնաթիռներում ինքնաթիռի ապակիները ամրացնելու համար։ Հիշելով հին փորձը՝ նա փորձեց օգտագործել ցիանոակրիլատները։ Արդյունքում, երբ փորձերի ժամանակ նրա գործընկերը անփութության պատճառով պատահաբար իրար կպցրեց թանկարժեք սարքավորումները, Քուվերը հասկացավ, որ հայտնագործություն է արել, և որ այն կարող է փոխել աշխարհը: Վնասված սարքավորումների համար մեղադրվելու փոխարեն Քուվերի թիմը հասկացավ նյութի ներուժը և արտոնագրեց այն։ Սուպերսոսինձը շատ արագ ժողովրդականություն ձեռք բերեց ոչ միայն առօրյա կյանքում, այլ նաև տարբեր ոլորտներում՝ բժշկությունից մինչև կրիմինալիստիկա: Օրինակ՝ 1960-ականներին Վիետնամի պատերազմում սուպերսոսինձ էին օգտագործում զինվորների արյունահոսություններն արագ դադարեցնելու համար:

Հարի Քուվերն իր կյանքի ընթացքում չի ստացել միլիոնավոր դոլարների հասնող հոնորարներ իր գյուտի համար: Eastman Kodak- ը, ի վերջո, վաճառել է սուպերսոսինձի իր իրավունքները: 2011 թվականին՝ իր մահվան թվականին, Քուվերն ուներ 460 գյուտի արտոնագրեր, բայց սուպերսոսինձն է եղել նրա ամենահայտնի հայտնագործությունը:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանի ԱԳ նախարարը և ԵՄ դիվանագիտության ղեկավարը քննարկել են իրադրությունը տարածաշրջանում Ուկրաինայի տարածքում 695 հազար ռուս զինվորականներ կան. Զելենսկի Նոր նախագիծ․ կարևոր՝ դպրոցահասակ երեխա ունեցող ծնողների համար Իրանում տեղի է ունեցել 5.1 մագնիտուդով երկրաշարժ Ողբերգական դեպք՝ Երևանում, մաhացած է հայտնաբերվել հնդիկ 28-ամյա քաղաքացի«Կուսակրոնության թեման պատրվակ է, Փաշինյանը կատարում է Էրդողանի հանձնարարությունները»․ «ՀայաՔվե» Նիկոլը հանձնել է Ամարասն ու Դադիվանքը, հիմա էլ եկեղեցու դեմ է խոսում. Հրայր ԿամենդատյանԱշխարհահռչակ Մարթա Արգերիխը ելույթ կունենա ԿապանումԱրևային վահանակներ՝ սննդի փոխարեն. ինչի՞ հետ ենք մենք իրականում փոխանակում ԵրկիրըՍև ծովից նոր ցիկլոն է ներթափանցում․ ինչ եղանակ է կանխատասեում Գագիկ Սուրենյանը Սամվել Կարապետյանի մեկուսացումը վատ հետևանքներ է ունենալու Փաշինյանի համար Հայ առաքելական եկեղեցին Ստամբուլում էլ մերժեց Փաշինյանին Այց Թուրքիա՝ ոչնչի՞ մասին Առանց գրպանիկի երեք գնդանոց բիլիարդ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հունիսի 21-ին Ինչի՞ համար է ստեղծվել ՄԱԿ-ը, և ինչո՞ւ այն արդյունավետորեն չի գործում. «Փաստ»12-ամյա հայուհին առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Golden Time Talent» միջազգային մրցույթում. «Փաստ»Ընդդիմության դեմ ռեպրեսիաներն ավելանալու են «ՀայաՔվե» միավորման վարչության անդամ Արմեն Մանվելյանը հանրային բանախոսություն կարդաց` «Արդար Հայաստանի գաղափարը հայոց պետականության զարգացման տեսլականում» թեմայովԽաչակրաց արշավանք. Եկեղեցու հետ հակամարտությունը կարող է զգալիորեն սասանել իշխող կուսակցության և Փաշինյանի առանց այդ էլ թույլ դիրքերը. «Փաստ»Ճամփորդություն դեպի Պորտուգալիա ու ևս 59 նվեր․ Ամփոփվեց «Իմ Ամերիա, իմ ընտանիք» խաղարկության առաջին ամիսը Նպատակը բիզնես ակտիվի ռեյդերական զավթման պատրվակ ստեղծելն է. «Փաստ»«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները և «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի շաhառուները մասնակցում էին Էդվարդ Ավետիսյանի հիշատակին նվիրված համերգին «Անսահման կարոտել եմ տղայիս, ուզում եմ փարվել իրեն, գրկել, բայց ինձ միայն հուշեր մնացին». Ժորա Մուրադյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել» յոթ ամիս անց. «Փաստ»Տուժածների մասին է հաղորդվում Այն մասին, թե ինչ պարտականություն մենք ունենք Սուրբ Էջմիածնի առջև, և ինչպես պետք է այն պատրսստ լինենք կատարել. Ավետիք ՉալաբյանՄեզ ո'չ կարող են վախեցնել, ո'չ էլ հետ պահել պայքարից, մեր հաղթանակն անխուսափելի է. Բագրատ ՍրբազանԱնարդյունավետություն, կամայականություն, տագնապալի ցուցանիշներ. «Փաստ»«Բնավորության գիծ է, որը հատուկ է մի խավի մարդկանց, որոնց միշտ դուր է գալիս, երբ ինչ-որ կայացած մարդու «խփում» են ու դրանից ուրախանում են». «Փաստ»Ինչպես են սինխրոն, զուգահեռ, ձեռք ձեռքի «աշխատում». «Փաստ»Ինչի՞ մասին են խոսում ռեպրեսիվ անկանոն շարժումները. «Փաստ»Իշխանությունը փորձում է սպառնալ մեր աջակիցներին, որ նրանք դուրս գան պայքարից. Բագրատ ՍրբազանՊետությունը տարբերակներ է առաջարկում խաղող մթերողներին օժանդակելու համար. «Փաստ»Սամվել Կարապետյանը փոխում է Հայաստանի ներքաղաքական ստատուս-քվոն. «Փաստ»Փաշինյանին մերժողը մասնակցել է «Կրթվելը նորաձև է» միջոցառմանը, ապա ծեծի ենթարկել քպականի զավակներին. «Փաստ»Սպասվում են քաղաքական շարժառիթներով «իրավական» նոր ճնշումներ ու հետապնդումներ. «Փաստ»Ո՞ւմ է վերաբերում հուլիսի 1-ից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումների համար հսկիչ փաստաթղթի պահանջը. «Փաստ»Ferragamo-ն եւ Porsche-ն առաջարկում են եզակի համադրություն՝ աքսեսուարներ եւ մեքենաներ՝ նույն ոճովԻրանը հայտարարել է, որ «կողմերից որևէ մեկի» հետ չի բանակցի, քանի դեռ Իսրայելը շարունակում է հարձակումներըԳիտնականները բացահայտել են «ուրվական» մանթիայի շիթ, որը ազդում է Երկրի ձևի վրաԺնևում ավարտվել է Իրանի և եվրոպական երեք երկրների միջև բանակցությունների առաջին փուլըՌուսաստանն ու Իրանը պայքարում են նույն ուժերի դեմ. Պուտին Ցիմբալյուկը վերադարձավ «Ուրարտու» Ալիևը հաստատել է Չինաստանի հետ միջազգային մուլտիմոդալ տրանսպորտի վերաբերյալ համաձայնագիրըU.S. Open 1900-ի ժամանակ Հարի Վարդոնի հաղթական գոլֆի գնդակն աճուրդում վաճառվել է գրեթե 200,000 դոլարովԻսրայելը հայտնել է Իրանի հարձակման հետևանքով մեկ զոհի և վիրավորների աճի մասին Թուրքիան կօգտագործի բոլոր դիվանագիտական միջոցները՝ ոչ միայն Կովկասում, այլև ամբողջ տարածաշրջանում կայունություն հաստատելու համար. ԷրդողանՓաշինյանն ու Էրդողանը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու ուղիղ կապերն ու երկխոսությունըԻրաքի կրոնական առաջնորդը նախազգուշացրել էՈստիկանությունը «մուկն ու կատուի»-ի ժանրի մեջ մարդկանց մի մասին «բացատրականի», մյուսներին` «ցույց անելու վտանգավորության» մոտիվներով հերիք չէ ոստիկանության տարբեր բաժիններ է տարել, մի բան էլ` ալարում է մարդկանց տեղն ասել. Տիգրան Աբրահամյան