Մեր պատմությունը, ժառանգությունը փորձում են գողանալ, մենք փորձում ենք պահպանել՝ փաստեր ներկայացնելով. Սողոմոնյան
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մեր պատմությունը, ժառանգությունը փորձում են գողանալ, մենք փորձում ենք պահպանել՝ փաստեր ներկայացնելով։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց «Փյունիկ» ակումբի նախկին սեփականատեր, Ռուսաստանում գործող «Ժառանգություն եւ առաջընթաց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, բարերար։
«Ստեղծված իրավիճակում, երբ մեր պատմությունը, ժառանգությունը փորձում են գողանալ, հայապահպանության կարիքը շատ կա։ Այդ իսկ պատճառով մենք հիմնադրամի անդամներով այցելում ենք տարբեր քաղաքներ, զրուցում մարդկանց հետ, ներկայացնում մեր պատմությունը։ Ամռանը կավարտենք Տիգրան Մեծի մասին ֆիլմի նկարահանումները, այն կլինի նաեւ հայերեն։ Կինոթատրոններում ցուցադրվում է արդեն «Արտավազդ 2» ֆիլմը, որը մեծ արձագանք գտավ հանրության շրջանում, որոշ կինոթատրոններ խնդրեցին, որ երկարաձգեն ցուցադրությունը։ Ինձ համար հաճելի է տեսնել, թե ինչքան է ժողովուրդը հետաքրքրված պատմությամբ»,– ասաց Սողոմոնյանը։
Բացի ֆիլմերը՝ հայապահպանության համար հիմնադրամը գրքերի շարք է հրապարակում հայտնի հայերի մասին՝ «Կամքը», «Մենքը», «Սփյուռքը». «Կամք»–ն այն իրադարձությունների մասին է, որտեղ հայերը հերոսություն են արել։ Շարքի առաջին գիրքը որբերի մասին է, որոնց Եղեռնից հետո թուրքերը որոշում են թրքացնել, կրոնափոխ անել. 3-4 տարում 1100 հայ երեխայից միայն մեկն է փոխել կրոնը, մոտավոր 300-400 երեխա զոհվեցին, սոված էին մնում, ծեծվում էին, բայց հայ էին մնում։ Երբ կարդում ես գիրքը, այդ երեխաների կամքը կարծես քեզ էլ փոխանցվի։ Իհարկե, հոգեբանորեն դժվար է կարդալ գիրքը, բայց այն դժբախտության մասին չէ, կամքի մասին է»։
«Մենք» շարքը, Սողոմոնյանի խոսքով, հզոր հայերի մասին է, հեղինակները հայագետներ են, բայց ազգությամբ հայ չեն. «Սա հնարավորություն է տալիս ավելի օբյեկտիվ ներկայացնել պատմությունը։ Մենք փաստերով ենք ներկայացնում մեր պատմությունը, հատկապես հիմա սա կարեւոր է, երբ թշնամին փորձում է գողանալ մեր պատմությունը։ Երրորդ շարքը կոչվում է «Սփյուռք», մենք ներկայացնելու ենք տարբեր երկրներում ապրած հանրահայտ հայերին, օրինակ Ուզբեկստանի լավագույն պարուհին հայ է, Լեհաստանի ամենահայտնի բանաստեղծը հայ է։ Մենք երկիր–երկիր ներկայացնելու ենք հայտնի հայերին»։
Բարերարի խոսքով, այս նախաձեռնություններով իրենք փորձում են հայ ազգին ոգեւորել՝ ներկայացնելով մեր պատմության ամենաուժեղ դրվագները։
«Պատմությունն էլ է ցույց տալիս, որ երբ ուժեղ առաջնորդ էինք ունենում, Հայաստանն ուժեղանում էր, տարածքը մեծանում էր, իսկ երբ թույլ ղեկավար էինք ունենում, խնդիրներ էինք ունենում։ Ցավոք սրտի, հիմա ներքեւ ենք իջնում, բայց ես համոզված եմ՝ իրավիճակը կփոխվի։ Շատ բան մեզնից էլ է կախված»։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































