Երևան, 25.Հունիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Էն էլ ոնց են կրակել»․ մինչ Փաշինյանը Ալիևի հետ է հանդիպում, Ադրբեջանը շարունակում է կրակել Սյունիքի ուղղությամբ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մինչ Նիկոլ Փաշինյանը Ալբանիայում հանդիպում է ունենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ինչպես նաև ոտքի վրա խոսակցություն ունենում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, MediaHub-ին ահազանգում է Խոզնավարի բնակիչը, որ այս գիշեր կրկին Ադրբեջանական ԶՈՒ–ն կրակել է Սյունիքի գյուղերի ուղղությամբ։

«Էն էլ ոնց են կրակել այս գիշեր, շատ կրակելը դե հարաբերական է, բայց «գոհ ենք»։  Կրակոցները սկսվեցին 22:12–ի սահմաններում, պարբերաբար կրակոցները լսեցի և՛ 00:00-ին, և՛  2։00-ի սահմաններում։ Այս մի քանի օրվա ընթացքում այնքան շատ են կրակել, տանիքներին անընդհատ փամփուշտների հետքեր են առաջանում։ Ամեն օր էլ նույնն է, ժամը 22:10-ից սկսվում է մինչև առավոտվա 4–ը»,– նշեց Խոզնավարի բնակիչը։

Ըստ Խոզնավարի բնակչի՝ ոչ մեկին հետաքրքիր չի, թե ինչ է կատարվում սահմանամերձ գյուղերում, որ ամեն օր էլ կրակում են, ո՛չ բարձրաձայնում են, ո՛չ էլ քայլեր ձեռնարկում։

«Խնածախում ապրող իմ ծանոթները սպասում են, որ ամառը գա, դպրոցը վերջանա, տեղափոխվեն գյուղից, չեն ուզում կրակոցների ֆոնին ապրեն, երեխաներին մեծացնեն։ Մեր գյուղում դեռ չեն տեղափոխվում, դեռ այդպիսի խոսակցություն չկա, բայց դե բոլորս էլ անհանգիստ ենք, չգիտենք երբ են վերջանալու այս կրակոցները»,– նշեց բնակիչը։

Մինչ Փաշինյանը ջերմ զրույց է ունենում Ալիևի հետ մի սեղանի շուրջ, Էրդողանին բարեհամբույր բարևում և խոսակցություն ունենում, Փաշինյանը մոռանում է, որ ամեն օր սահմանամերձ գյուղերի ուղղությամբ Բաքուն կրակ է բացում և հայ-ադրբեջանական սահմանը շարունակում է լարված մնալ։ Չնայած այն բանի, որ հայկական կողմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, մինչև օրս ադրբեջանական կողմից չեն արձագանքել։ Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերում մարդիկ գիշերը լուսացնում են ադրբեջանական կրակի ուղեկցությամբ։

Մարիաննա Արամյան

Հետևեք մեզ՝ այստեղ

Թրամփը 2013 թվականին գրել էր. «Օբաման՝ իր կոշտությունը ցույց տալու և դեմքը փրկելու համար կհարձակվի Իրանի վրա» Ողջունում ենք բարեկամ երկրների ցանկացած աջակցություն. Իրանի նախագահ Իրանը դժգոհություն է հայտնել Ռուսաստանից. Reuters Կիմ Չեն Ընը հսկայական զինագործարան է կառուցում Ցրվենան ջախջախեց Սուտեյսկային, Թիկնիզյանը դարձավ գոլի հեղինակ նորամուտի խաղում Գազ չի լինի հունիսի 25-ին, 26-ին, 27-ին և 30-ին. հասցեներ Կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն առաջիկա օրերին Ռուսաստանում առաջարկել են վտարել ներգաղթյալ ընտանիքներին, որոնց երեխաները դպրոց չեն հաճախում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը գովաբանել է Իրանին հարվածները. Թրամփը հրապարակել է սքրինշոթը Ադրբեջանցին 15 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ «հայերի հետ նամակագրության» համար Որտե՞ղ են ապրում մոլորակի ամենահարուստ մարդիկ «Փյունիկը» 1:1 հաշվով խաղաց Թբիլիսիի «Դինամոյի» հետ Վթարային ջրանջատումներ հունիսի 25/26-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Լոռիում վիճաբանություն է տեղի ունեցել 17-ամյա տղայի և 54-ամյա տղամարդու միջև․ վերջինը մահացած տեղափոխվել է հիվանդանոց Ադրբեջանը շարունակում է փակ պահել ցամաքային սահմանները Երևան-Սևան ճանապարհին վթար է տեղի ունեցել, տուժածներ կան «Ամեն ինչ սկսվեց Հրաչ Քեշիշյանի հետ ընկերական զրույցից». ինչպես FairWind-ը նոր կյանք տվեց Հայկոյի «Վերև» երգին Իրանը բացել է իր օդային տարածքը Սամվել Կարապետյանի նկատմամբ կատարվողը ամոթալի է, անթույլատրելի և անպատվաբեր․ Կարեն Կարապետյան Ժամանակակից 8 շարժական թվային ռենտգեն սարքավորում` մարզային բուժհաստատություններին. որ ԲԿ-ներն են համալրվել Պետք չէ փրկիչներ փնտրել. նոր առաջնորդները դուրս կգան ժողովրդի միջից. Արման ՎարդանյանԹուրքիան ողջունել է Իսրայելի և Իրանի միջև հրադադարի հաստատումը Իրանում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ նշելու Իսրայելի և ԱՄՆ-ի հետ պատերազմում «հաղթանակը» 55-ամյա վարորդը «Hummer»-ով բախվել է ճանապարհին հայտնված կովին, որը սատկել է Լիմասոլ քաղաքի Morfi Gallery պատկերասրահում տեղի ունեցավ իմ անհատական ցուցահանդեսի բացումըԻրանը Ռուսաստանից նոր ՀՕՊ համակարգեր է խնդրել. The Wall Street Journal Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է «Անսահման հպարտ եմ, որ եղել եմ Գուժ Ալեքսանդրովիչի խաղընկերը». գործընկերները՝ Գուժ Մանուկյանի մասին Չինաստանը մեկնաբանել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը «Շիրակը» նոր գլխավոր մարզիչ ունի ՌԴ-ն տարեկան արտադրում է այնքան զենք, որքան՝ ՆԱՏՕ-ի բոլոր անդամները. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ֆիլիպինների ափին 6,5 մագնիտուդով երկրաշարժ է եղել Սյունիքի պարեկները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել Ձերբակալված երիտասարդների մոտ թմրամիջոցի 8 փաթեթ և գաղտնի փականով դանակ կար Փաշինյանն ընդունել է ֆրանսահայ գործիչ Ռոբերտ Այդաբիրյանին Եվրամիությունը քննադատել է Ադրբեջանին Մի քանի օր է՝ Խոզնավարում կրակոցներ չկան Ինչպե՞ս է վրաերթի ենթարկված երեխան. մանրամասներ Սափրված ծաղրածուն ոչ մի կերպ չի ազատվում իր մտասևեռումներից ու կպչուն մտքերից․ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան Թեհրանում համազգային հանրահավաք կանցկացվի Իրանի «Ֆարաջ» հետախուզական գործակալության պետի տեղակալն է սպանվել իսրայելական հարձակման հետևանքով Զինված հարձակում՝ Երևանում, ԱՄՆ քաղաքացուց հափշտակել են 16 հազար դոլար, 700 հազար դրամ, ապա կպչուն ժապավենով կապել․ Shamshyan Ախուրիկի բնակիչը ոստիկանություն է հանձնել ապօրինի պահվող հրացան Նիկոլը խնդրելով, աղաչելով` գնացել է Էրդողանի դուռը. Արմեն ՄանվելյանՀԷՑ-ի հնարավոր «պետականացումն» անթույլատրելի է և կունենա անդառնալի հետևանքներ. Նաիրի ՍարգսյանՀայտարարվում է Սարոյանի անվան կարճ պատմվածքի մրցանակ «Անսահման հպարտ եմ, որ եղել եմ Գուժ Ալեքսանդրովիչի խաղընկերը». գործընկերները՝ Գուժ Մանուկյանի մասին «Ես ապրում էի բաց սրտով՝ մշտապես երկրորդ պլան մղելով զգացմունքներս». Մաշա Մնջոյան «Ամեն ինչ սկսվեց Հրաչ Քեշիշյանի հետ ընկերական զրույցից». ինչպես FairWind-ը նոր կյանք տվեց Հայկոյի «Վերև» երգին «Տեսնելով կնոջ հոգսը՝ ամուսնանալ չեմ ցանկացել». Արմինե Գրիգորյան