Բագրատաշենի անցակետում 20 տ հեղուկ գազով բարձված ավտոցիստեռնում գազի ճնշումը բարձրացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մայիսի 20-ին՝ ժամը 18:32-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատաշենի անցակետում 20 տ հեղուկ գազով բարձված ավտոցիստեռնում գազի ճնշումը բարձրացել է․ հովացման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհի բռնկումից խուսափելու նպատակով ավտոցիստեռնը տեղափոխվել է անվտանգ տարածք․ հրշեջ-փրկարարների կողմից տեղում իրականացվում են հովացման աշխատանքներ։
Հետևեք մեզ՝ այստեղ





















































1
Հունիսի 17-18-ին տասնյակ հասցեներում ջուր չի լինի
2
Դժբախտ դեպք՝ ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի ընտանիքում
3
Հարյուրավոր հասցեներում գազ չի լինի՝ հունիսի 19-ին, 20-ին, 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին
4
Վանաձորում որդին մորը պատուհանից դուրս է նետել, ապա ինքն է նետվել ցած
5
ՊՆ-ն հայտնում է՝ պայթյուն կլինի