Երևան, 21.Հունիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


ՀՀ–ն մինչև 95% նվազեցրել է պաշտպանական ներկրումների կախվածությունը մեկ աղբյուրից. Միրզոյան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանը կատարել է անշրջելի ընտրություն՝ դեպի ժողովրդավարություն, դեպի խաղաղություն, դեպի Եվրոպա։ Այդ մասին այսօր ԵՄ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեսպանների տարածաշրջանային հավաքի մեկնարկին իր ելույթի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

«Մենք կանգնած ենք վճռական պահի առջև։ Մենք վստահ ենք, որ այս վճռական քայլերին մեր եվրոպացի գործընկերները կպատասխանեն նույնքան համարձակ և ռազմավարական ներգրավվածությամբ՝ ամրապնդելով իսկապես փոխադարձ և վերափոխող գործընկերությունը։ Այդպիսով, մենք ձգտում ենք ոչ միայն աջակցության, այլև գործընկերության, ոչ միայն խրախուսանքի, այլև կայուն ներգրավվածության: Միասին մենք կարող ենք ցույց տալ, որ ավելի ու ավելի տրոհված աշխարհում սկզբունքային, համախոհ գործընկերությունները դեռևս կարևոր են»,– ասել է Միրզոյանը:

Նա ընդգծել է, որ Հայաստանը համարձակ քայլեր է ձեռնարկել իր գործընկերային հարաբերությունները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ։ Այս համատեքստում նախարարը նշել է ԱՄՆ հետ համապարփակ Ռազմավարական գործընկերության կանոնակարգի ստորագրումը, ինչպես նաև նշանակալից է համարել ՀՀ իշխանությունների կողմից ակտիվ քայլերի ձեռնարկումը ԵՄ անդամ պետությունների հետ ռազմավարական գործընկերության ընդլայնման ուղղությամբ։

«Հայաստանը մինչև 95% նվազեցրել է պաշտպանական ներկրումների կախվածությունը մեկ աղբյուրից: Զուգահեռաբար, մեր կառավարությունը կարողացել է ավելի ինքնուրույն իրականացնել սահմանային վերահսկողություն, ինչպես նաև դիտարկել էներգետիկ անկախությունն ապահովող այլընտրանքային ուղիներ՝ ներառյալ ատոմային և վերականգնվող էներգիայի ոլորտներում»,– հայտարարել է Միրզոյանը։

Նա անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը` նշելով, որ ՀՀ իշխանությունները հետևողականորեն ձգտում են Ադրբեջանի հետ համապարփակ և ինստիտուցիոնալացված խաղաղության հաստատման։

«Մինչդեռ դեռևս պարզ չէ` արդյո՞ք Ադրբեջանն ունի անկեղծ մտահոգություններ, թե՞ արհեստականորեն ձգձգում է գործընթացը, բայց փաստն այն է, որ երկու երկրների միջև համաձայնեցված Խաղաղության պայմանագիրը դեռ չի ստորագրվել»,– նշել է ԱԳ նախարարը։

Նա կոչ է արել եվրոպացի գործընկերներին ակտիվացնել իրենց աջակցությունն այս գործընթացին՝ ակնկալելով, որ նրանք հետևողականորեն կընդգծեն Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի անհապաղ ստորագրման անհրաժեշտությունը թե՛ Բաքվի հետ իրենց ուղղակի շփումներում, թե՛ իրենց հրապարակային հայտարարություններում։

Հետևեք մեզ՝ այստեղ

Ferragamo-ն եւ Porsche-ն առաջարկում են եզակի համադրություն՝ աքսեսուարներ եւ մեքենաներ՝ նույն ոճովԻրանը հայտարարել է, որ «կողմերից որևէ մեկի» հետ չի բանակցի, քանի դեռ Իսրայելը շարունակում է հարձակումներըԳիտնականները բացահայտել են «ուրվական» մանթիայի շիթ, որը ազդում է Երկրի ձևի վրաԺնևում ավարտվել է Իրանի և եվրոպական երեք երկրների միջև բանակցությունների առաջին փուլըՌուսաստանն ու Իրանը պայքարում են նույն ուժերի դեմ. Պուտին Ցիմբալյուկը վերադարձավ «Ուրարտու» Ալիևը հաստատել է Չինաստանի հետ միջազգային մուլտիմոդալ տրանսպորտի վերաբերյալ համաձայնագիրըU.S. Open 1900-ի ժամանակ Հարի Վարդոնի հաղթական գոլֆի գնդակն աճուրդում վաճառվել է գրեթե 200,000 դոլարովԻսրայելը հայտնել է Իրանի հարձակման հետևանքով մեկ զոհի և վիրավորների աճի մասին Թուրքիան կօգտագործի բոլոր դիվանագիտական միջոցները՝ ոչ միայն Կովկասում, այլև ամբողջ տարածաշրջանում կայունություն հաստատելու համար. ԷրդողանՓաշինյանն ու Էրդողանը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու ուղիղ կապերն ու երկխոսությունըԻրաքի կրոնական առաջնորդը նախազգուշացրել էՈստիկանությունը «մուկն ու կատուի»-ի ժանրի մեջ մարդկանց մի մասին «բացատրականի», մյուսներին` «ցույց անելու վտանգավորության» մոտիվներով հերիք չէ ոստիկանության տարբեր բաժիններ է տարել, մի բան էլ` ալարում է մարդկանց տեղն ասել. Տիգրան ԱբրահամյանԻսրայելը կոչ է անում Իրանի հետ երկարատև պատերազմի Հայտնաբերվել է տղամարդու մարմինԵՄ-ն ցանկանում է վերանայել Իսրայելի հետ ասոցացման համաձայնագիրը Հայ և թուրք ղեկավարների պատմական հանդիպումը. արդյոք Ղարաբաղում պատերազմը փակե՞ց ցեղասպանության թեման. BBCՓաշինյանի քաղաքական կապիտուլյացիան անխուսափելի է նոր ուժերի և ժողովրդի առջև. Արման Վարդանյան (տեսանյութ)Անձին ազատությունից զրկելիս անհրաժեշտ է խստագույնս պահպանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգավորումներն ու նշված ինստիտուտի հիմքում ընկած տրամաբանությունը. ՄԻՊՊուտինը «կեղտոտ ռումբի» կիրառման դեպքում Ուկրաինային սպառնացել է աղետով 400 միլիոն դոլար՝ խարիսխի վրա. Ցուկերբերգի զբոսանավը զարմացրել է հունական գյուղինՄեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը Ռուսաստանը չի ձգտում կապիտուլյացիայի ենթարկել Ուկրաինային. Պուտին Միացյալ Նահանգներում չեն բացառել Իրանին միջուկային հարված հասցնելու հնարավորությունըԹրամփի խորհրդականները մտահոգված են Մերձավոր Արևելքում ԱՄՆ բազաներին հարվածելու Իրանի կարողությամբՀայրենական Մեծ պատերազմում Խորհրդային Միությունը կորցրեց մոտ 27 մլն մարդ, բայց մնաց կանգուն, քանի որ ժողովուրդը շարժվում էր դեպի ընդհանուր հաղթանակի. Աբրահամ Հովեյանի ուղերձը (տեսանյութ)Ադրբեջանի ընդդիմադիր Abzas Media-ի աշխատակիցները երկարատև բանտարկության են դատապարտվելՍպիտակ տանը Թրամփին «գլխավոր խաղաղարար» են անվանել Փաշինյանը Ստամբուլում այցելել է հայկական մայր եկեղեցի, սակայն ոչ մի հոգեւորական չի դիմավորելԺոան Գարսիան դարձել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստ. պաշտոնական Ժնևում սկսվել են Իրան-ԵՄ բանակցությունները Ուզում եմ վաճառել Wildberries-ում. ինչի՞ց սկսել Խամենեիի վերացnւմն օգտակար կլիներ Իրանի ժողովրդի համար. Իսրայելի նախագահ Facebook-ում գործարկվել է Սամվել Կարապետյանի իրավունքների պաշտպանության խորհրդի էջը«Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի Ինչ-որ բան սխալ է ընթանում. տարեվերջի դրությամբ կարող ենք կորցնել շուրջ 6 մլրդ դոլար. Օվերչուկը՝ ՌԴ-ՀՀ առևտրային հարաբերություննների մասինԱՄՆ-ում հավանություն է տրվել ՄԻԱՎ-ի կանխարգելման համար նորարարական դեղամիջոցինՍուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանքՍա հարաբերություններ հաստատելու օրակարգ է, որը բխում է երկու երկրների շահերից. Նիկոլ Փաշինյանը՝ թրքահայությանըԻրանը սկսել է արագորեն դուրս բերել նավթն իր պահեստներից Բագրատ Սրբազանը՝ Սրբազան պայքարի աջակիցների ձերբակալությունների մասին Նեթանյահուն վաղուց է ցանկացել կռվել Իրանի դեմ, քանի որ այդպիսով կարող է պաշտոնավարել հավերժ. Բիլ ՔլինթոնՀայտնի խաղալիքների արտադրողը 4 մլրդ դոլար է կորցրել Չինաստանի Կոմկուսի թերթի քննադատությունից հետոԻրանն Իսրայելի ուղղությամբ 30 hրթիռ է արձակելԻսրայելում ավելի քան 1,200 մարդ է վիրավորվել Իրանի հարվածների հետևանքով Մենչի դուստրը հարսանիքից նոր կադրեր է հրապարակել Սամվել Կարապետյանի կնոջ ուղերձը Կատարի´ր միջազգային փոխանցումներ Ամիօ բանկի միջոցով, շահի´ր Apple ապրանքանիշի արժեքավոր մրցանակներ Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է պարտատոմսերի հերթական տեղաբաշխումը Հայաստանը չի կարող երկու լարի վրա խաղալով խուսափել պատերազմից․ Մհեր Ավետիսյան