35-ամյա կինը ոչ սթափ վիճակում 27 համարի ավտոբուսում սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ուղևորների հասցեին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մայիսի 14-ին՝ ժամը 16։10-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Գարեգին Հովսեփյան փողոցի 26 հասցեի մոտ գտնվող կանգառում թիվ 27 երթուղին սպասարկող ավտոբուսի սրահում ոչ սթափ վիճակում գտնվող աղջիկ կա, որը անհիմն տևական ժամանակ հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ ուղևորների հասցեին՝ խաթարելով քաղաքացիների բնականոն տեղաղաշարժը, որից հետո բոլոր ուղևորները իջել են ավտոբուսից։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 35-ամյա Աստղիկ Մ.-ին։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































