Երևան, 21.Հունիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Խնդրում եմ, Վլադիմիր Պուտինին փոխանցեք իմ լավագույն և ջերմ խոսքերը»․ Խաչատուրյանը՝ Լավրովին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:

Ողջունելով նախագահին՝ Սերգեյ Լավրովը նշել է.

«Շնորհակալություն այս հնարավորության համար՝ այցելել Ձեզ, ողջույններ փոխանցել Վլադիմիր Պուտինից և հույս հայտնել, որ Դուք հավանության կարժանացնեք այն օգտակար բանակցությունները, որոնք մենք այսօր այստեղ անցկացրել ենք՝ որպես զարգացում այն հանձնարարությունների, որոնք մեզ տվել են նախագահն ու վարչապետը: Հունվարին իմ գործընկեր Արարատ Միրզոյանը եղել էր Մոսկվայում, հիմա ես Երևանում եմ: Շուտով տարածաշրջանային ֆորումը կլինի: Շատ կարևոր է, որ անցյալ տարվա աշնանը մեր ղեկավարները պայմանավորվել են ամբողջ ծավալով վերականգնել մեր կոնտակտները և, ահա, համենայն դեպս, ինչը վերաբերում է արտաքին գործերի նախարարությանը, մենք այդ հանձնարարությունը կատարում ենք:

Եվ այսօր մեր գնահատականն այսպիսին է: Առաջինը՝ շատ օգտակար, բաց խոսակցություններ, չփորձելով անտեսել ինչ-որ նրբերանգներ, որտեղ ամբողջությամբ, 100 տոկոսով համընկնում են մեր դիրքերը, բայց որքան բաց և անկեղծ մեկս մյուսի հանդեպ լինենք, այնքան, հնարավոր է, որ ավելի հեշտ լինի իրականացնել այն ամենը, ինչը փոխշահավետ է և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի Դաշնության համար: Մենք դաշնակիցներ ենք, մենք ռազմավարական գործընկերներ ենք: Այսօր մենք հերթական անգամ հաստատեցինք մեր դաշնակցային հարաբերությունները, մեր երկկողմ հավատարմությունը մեր պարտավորություններին: Այնպես որ կարծում եմ, որ շատ օգտակար, արձանագրված քաղաքական պահ էր այդ թվում հանրային մակարդակով»:

Շնորհակալություն հայտնելով այցելության համար՝ Հանրապետության նախագահն ասել է.

«Ձեր այցն, իրոք, կարևոր նշանակություն մեր հարաբերությունների համար: Այս տարվա ընթացում արդեն իսկ նկատվում է որոշակի ակտիվություն մեր հարաբերություններում և այն շարունակություն կունենա: Շնորհակալություն Վլադիմիր Պուտինի ողջույնի խոսքերի համար, խնդրում եմ նրան ևս փոխանցեք իմ լավագույն և ջերմ խոսքերը: Վերջին անգամ մենք հանդիպել ենք Թուրքմենստանում, որտեղ շատ հետաքրքիր զրույց տեղի ունեցավ:

Համոզված եմ, որ Ձեր այցը նշանակում է այն երկխոսության շարունակություն, որը կար և հիմա ընթանում է: Մենք չենք մոռացել և գնահատում ենք այն դրականը, որ կա մեր հարաբերություններում և մենք պետք է շարունակենք այդ դրական հարաբերությունները: Մեր հարաբերությունները պետք է զարգանան փոխշահավետ պայմաններում, ինչի մասին Դուք ևս նշեցիք: Իրոք, եթե ինչ-որ անհասկացվածություն է լինում, պետք է բաց և անկեղծ խոսակցություն լինի: Երբ հնարավորություն է ստեղծվում բաց և անկեղծ խոսել, ապա բոլոր հարցերը հնարավոր է լուծել:

Այս տարի նախատեսված է Վալենտինա Մատվիենկոյի այցը Հայաստան, որը ևս կարևոր նշանակություն ունի: Նախատեսվում է նաև Հայաստանի մշակութային օրերի անցկացում Ռուսաստանում, ինչը ևս կարևոր է:

Համոզված եմ, որ այն քայլերը, որոնք ձեռնարկվում են և ռուսական, և հայկական ղեկավարությունների կողմից, ուղղված են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը բոլոր ոլորտներում: Այն առաջարկությունները, որոնք հնչել են Հայաստանի և Ռուսաստանի կողմից, կապված տարածաշրջանային խնդիրների լուծման և հարաբերությունների հետագա զարգացման, անվտանգության ոլորտի հետ, մեզ համար կարևոր են: Ես գնահատում եմ Ձեր այցը այս համատեքստում և համոզված եմ, որ այն կօգնի մեր հարաբերությունների ամրապնդմանը»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների բազմաշերտ համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել հատկապես տնտեսական և ապակենտրոնացված համագործակցության հնարավորություններին։ Կարևորվել են ենթակառուցվածքներում ներդրումների խթանումը և ենթակառուցվածքների շարունակական զարգացումը։

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ՝ ընդգծելով կայուն և տևական խաղաղության հաստատման կարևորությունը։ Հանդիպման ընթացքում շեշտվել է, որ երկու երկրների համագործակցությունը պետք է զարգանա փոխշահավետության, փոխադարձ հարգանքի և վստահության սկզբունքների հիման վրա։

Հետևեք մեզ՝ այստեղ

Նոր նախագիծ․ կարևոր՝ դպրոցահասակ երեխա ունեցող ծնողների համար Իրանում տեղի է ունեցել 5.1 մագնիտուդով երկրաշարժ Ողբերգական դեպք՝ Երևանում, մաhացած է հայտնաբերվել հնդիկ 28-ամյա քաղաքացի«Կուսակրոնության թեման պատրվակ է, Փաշինյանը կատարում է Էրդողանի հանձնարարությունները»․ «ՀայաՔվե» Նիկոլը հանձնել է Ամարասն ու Դադիվանքը, հիմա էլ եկեղեցու դեմ է խոսում. Հրայր ԿամենդատյանԱշխարհահռչակ Մարթա Արգերիխը ելույթ կունենա ԿապանումԱրևային վահանակներ՝ սննդի փոխարեն. ինչի՞ հետ ենք մենք իրականում փոխանակում ԵրկիրըՍև ծովից նոր ցիկլոն է ներթափանցում․ ինչ եղանակ է կանխատասեում Գագիկ Սուրենյանը Սամվել Կարապետյանի մեկուսացումը վատ հետևանքներ է ունենալու Փաշինյանի համար Հայ առաքելական եկեղեցին Ստամբուլում էլ մերժեց Փաշինյանին Այց Թուրքիա՝ ոչնչի՞ մասին Առանց գրպանիկի երեք գնդանոց բիլիարդ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հունիսի 21-ին Ինչի՞ համար է ստեղծվել ՄԱԿ-ը, և ինչո՞ւ այն արդյունավետորեն չի գործում. «Փաստ»12-ամյա հայուհին առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Golden Time Talent» միջազգային մրցույթում. «Փաստ»Ընդդիմության դեմ ռեպրեսիաներն ավելանալու են «ՀայաՔվե» միավորման վարչության անդամ Արմեն Մանվելյանը հանրային բանախոսություն կարդաց` «Արդար Հայաստանի գաղափարը հայոց պետականության զարգացման տեսլականում» թեմայովԽաչակրաց արշավանք. Եկեղեցու հետ հակամարտությունը կարող է զգալիորեն սասանել իշխող կուսակցության և Փաշինյանի առանց այդ էլ թույլ դիրքերը. «Փաստ»Ճամփորդություն դեպի Պորտուգալիա ու ևս 59 նվեր․ Ամփոփվեց «Իմ Ամերիա, իմ ընտանիք» խաղարկության առաջին ամիսը Նպատակը բիզնես ակտիվի ռեյդերական զավթման պատրվակ ստեղծելն է. «Փաստ»«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները և «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի շաhառուները մասնակցում էին Էդվարդ Ավետիսյանի հիշատակին նվիրված համերգին «Անսահման կարոտել եմ տղայիս, ուզում եմ փարվել իրեն, գրկել, բայց ինձ միայն հուշեր մնացին». Ժորա Մուրադյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել» յոթ ամիս անց. «Փաստ»Տուժածների մասին է հաղորդվում Այն մասին, թե ինչ պարտականություն մենք ունենք Սուրբ Էջմիածնի առջև, և ինչպես պետք է այն պատրսստ լինենք կատարել. Ավետիք ՉալաբյանՄեզ ո'չ կարող են վախեցնել, ո'չ էլ հետ պահել պայքարից, մեր հաղթանակն անխուսափելի է. Բագրատ ՍրբազանԱնարդյունավետություն, կամայականություն, տագնապալի ցուցանիշներ. «Փաստ»«Բնավորության գիծ է, որը հատուկ է մի խավի մարդկանց, որոնց միշտ դուր է գալիս, երբ ինչ-որ կայացած մարդու «խփում» են ու դրանից ուրախանում են». «Փաստ»Ինչպես են սինխրոն, զուգահեռ, ձեռք ձեռքի «աշխատում». «Փաստ»Ինչի՞ մասին են խոսում ռեպրեսիվ անկանոն շարժումները. «Փաստ»Իշխանությունը փորձում է սպառնալ մեր աջակիցներին, որ նրանք դուրս գան պայքարից. Բագրատ ՍրբազանՊետությունը տարբերակներ է առաջարկում խաղող մթերողներին օժանդակելու համար. «Փաստ»Սամվել Կարապետյանը փոխում է Հայաստանի ներքաղաքական ստատուս-քվոն. «Փաստ»Փաշինյանին մերժողը մասնակցել է «Կրթվելը նորաձև է» միջոցառմանը, ապա ծեծի ենթարկել քպականի զավակներին. «Փաստ»Սպասվում են քաղաքական շարժառիթներով «իրավական» նոր ճնշումներ ու հետապնդումներ. «Փաստ»Ո՞ւմ է վերաբերում հուլիսի 1-ից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումների համար հսկիչ փաստաթղթի պահանջը. «Փաստ»Ferragamo-ն եւ Porsche-ն առաջարկում են եզակի համադրություն՝ աքսեսուարներ եւ մեքենաներ՝ նույն ոճովԻրանը հայտարարել է, որ «կողմերից որևէ մեկի» հետ չի բանակցի, քանի դեռ Իսրայելը շարունակում է հարձակումներըԳիտնականները բացահայտել են «ուրվական» մանթիայի շիթ, որը ազդում է Երկրի ձևի վրաԺնևում ավարտվել է Իրանի և եվրոպական երեք երկրների միջև բանակցությունների առաջին փուլըՌուսաստանն ու Իրանը պայքարում են նույն ուժերի դեմ. Պուտին Ցիմբալյուկը վերադարձավ «Ուրարտու» Ալիևը հաստատել է Չինաստանի հետ միջազգային մուլտիմոդալ տրանսպորտի վերաբերյալ համաձայնագիրըU.S. Open 1900-ի ժամանակ Հարի Վարդոնի հաղթական գոլֆի գնդակն աճուրդում վաճառվել է գրեթե 200,000 դոլարովԻսրայելը հայտնել է Իրանի հարձակման հետևանքով մեկ զոհի և վիրավորների աճի մասին Թուրքիան կօգտագործի բոլոր դիվանագիտական միջոցները՝ ոչ միայն Կովկասում, այլև ամբողջ տարածաշրջանում կայունություն հաստատելու համար. ԷրդողանՓաշինյանն ու Էրդողանը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու ուղիղ կապերն ու երկխոսությունըԻրաքի կրոնական առաջնորդը նախազգուշացրել էՈստիկանությունը «մուկն ու կատուի»-ի ժանրի մեջ մարդկանց մի մասին «բացատրականի», մյուսներին` «ցույց անելու վտանգավորության» մոտիվներով հերիք չէ ոստիկանության տարբեր բաժիններ է տարել, մի բան էլ` ալարում է մարդկանց տեղն ասել. Տիգրան ԱբրահամյանԻսրայելը կոչ է անում Իրանի հետ երկարատև պատերազմի Հայտնաբերվել է տղամարդու մարմին