Երևան, 23.Հունիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ վիճակում է կրիպտոոլորտը Հայաստանում. ուշացումները կարող են անշրջելիորեն հետ մղել երկիրը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին տասնամյակում կրիպտոարժույթները դարձել են համաշխարհային տնտեսության և ֆինանսական համակարգերի այնպիսի դերակատար, որ այդ հանգամանքն այլևս հնարավոր չէ անտեսել։ Եթե սկզբնական շրջանում դրանք դիտվում էին որպես տեխնոլոգիական փորձարարություն կամ մարգինալ ակտիվ, ապա այսօր կրիպտոարժույթները ձևավորում են նոր տնտեսական ճարտարապետություն, որն ընդլայնում է փողի, արժեքի փոխանցման և ֆինանսական միջնորդության մասին դասական ընկալումները։

Ուստի, ապագայում ևս կանխատեսվում է կրիպտոարժույթների դերակատարության ընդլայնում։ Ու պատահական չէ, որ ապակենտրոնացած ֆինանսների ոլորտը գրավիչ է դարձել ոչ միայն բանկերի կամ տեխնոլոգիական ընկերությունների, այլև անգամ պետությունների համար, որոնք կրիպտոարժույթային պահուստներ են կուտակում։ Բնականաբար, Հայաստանը, ինչպես աշխարհի բազմաթիվ այլ երկրներ, կանգնած է այս նոր իրականությանը համարժեք արձագանքելու բարդ և բազմաշերտ մարտահրավերի առաջ։

Կրիպտոարժույթների առավելությունները բազմաթիվ են։ Դրանց միջոցով հնարավոր է ապահովել միջսահմանային արագ և էժան փոխանցումներ՝ շրջանցելով ավանդական բանկային համակարգի բյուրոկրատիան և վճարային խոչընդոտները։ Ավելին՝ դրանք բարձրացնում են ֆինանսական ներառականության մակարդակը՝ հնարավորություն տալով գլոբալ ֆինանսական շրջանառությանը մասնակցել այն համայնքներին, որոնք չունեն բանկային հաշիվներ կամ բախվում են սահմանափակումների։ Բացի այդ, կրիպտոարժույթները խթանում են ֆինանսական նորարարությունը՝ թույլ տալով ստեղծել նոր տեսակի պայմանագրեր, ակտիվների թվայնացում և ապակենտրոնացված ֆինանսական ծառայություններ։ Սա ֆինանսական ինդուստրիայի արմատական վերափոխման և ավելի ճկուն, բաց համակարգերի անցնելու ուղի է ստեղծում։

Սակայն այդ առավելություններին զուգահեռ զարգանում են նաև զգալի ռիսկեր։ Կրիպտոարժույթների անանունությունը, գաղտնիությունը և վերահսկողության բացակայությունը դրանք դարձնում են գրավիչ գործիք՝ փողերի լվացման, հարկերից խուսափելու, պատժամիջոցները շրջանցելու, թմրանյութերի շրջանառության, ահաբեկչության ֆինանսավորման և այլ ապօրինի գործունեության համար։

Գների բարձր տատանողականությունը, ինչը հատկապես բնորոշ է անկայուն թոկեններին, ստեղծում է ներդրումային ռիսկեր, որոնք կարող են վտանգել ոչ միայն անհատների ֆինանսական կայունությունը, այլ նաև ստեղծել համակարգային ռիսկեր տնտեսական ավելի լայն շերտերի համար, եթե դրանք զանգվածային կիրառություն ստանան առանց պատշաճ կարգավորման։

Մյուս կողմից էլ՝ կրիպտոարժույթների ստեղծումն ու գործառնությունը, որն ահռելի էներգետիկ պաշարներ է սպառում՝ մասնավորապես մայնինգի իրականացման գործընթացում, մտահոգություն է առաջացնում կայուն զարգացման և էկոլոգիական հետևանքների տեսանկյունից։ Հայաստանում կրիպտոմիջավայրը դեռևս ձևավորման փուլում է։ Վերջին տարիներին նկատվում է հետաքրքրության աճ՝ անհատական ներդրողների, տեխնոլոգիական ձեռնարկությունների և նույնիսկ ֆինանսական կազմակերպությունների կողմից։

Հայաստանում գործում են բազմաթիվ բլոքչեյն նախագծեր, կրիպտոարժույթներով ծառայություններ առաջարկող ստարտափներ, ինչպես նաև ֆիզիկական և թվային հարթակներ, որոնք ապահովում են կրիպտոարժույթների գնում-վաճառք։ Սակայն այս միջավայրը դեռևս բաց է կանոնակարգման առումով և թերի՝ կառուցվածքային առումով, ինչը հանգեցնում է անորոշության, իրավական ռիսկերի և գործարար շրջանակներում վստահության պակասին։

Այս ֆոնին Հայաստանի Ազգային ժողովում ընդունված կրիպտոարժույթներին վերաբերող օրենքը նպատակ ուներ կարգավորել այս դաշտը՝ ներդնելով իրավական որոշակիություն, փողերի լվացման դեմ պայքարի նոր չափանիշներ և առավել կանխատեսելի խաղի կանոններ բիզնեսների ու ներդրողների համար։ Թեև օրենքի ընդունումը սկզբունքային առաջընթաց էր, այն առաջ բերեց մի շարք դժգոհություններ ոլորտի ներսում։ Դժգոհությունները հիմնականում վերաբերում են օրենքի՝ չափից ավելի ռեգուլ յացիոն բեռին, լիցենզավորման գործընթացի բարդությանը և բարձր ծախսերին, որոնք ոչ միայն կարող են դուրս մղել փոքր խաղացողներին շուկայից, այլև կասեցնել նորարարությունը։ Շատ ստարտափներ ահազանգում են, որ օրենքի պահանջները, որոնք նախատեսում են, օրինակ՝ խիստ համապատասխանություն, կարող են ի վերջո բերել այնպիսի ծանրաբեռնվածության, որ ոլորտի փոքր և միջին խաղացողները պարզապես կդադարեն գործունեություն ծավալել։

Միևնույն ժամանակ, կրիպտոարժույթների և բլոքչեյնի ոլորտում գործող ձեռնարկությունները շեշտում են, որ ՀՀ օրենսդրությունն այս փուլում դեռևս բավարար ձևով չի հաշվի առնում բլոքչեյնի էկոհամակարգի բազմազանությունը և զարգացող բնույթը։ Օրենքում բացակայում են, օրինակ՝ բլոքչեյնբազավորված ֆինանսական գործիքների կարգավորումը ապակենտրոնացված ֆինանսների (DeFi) տիրույթում, ինչպես նաև NFT-ների և թոկենիզացված ակտիվների իրավական կարգավիճակի մասին հստակ սահմանումներ։

Այս բացերը հանգեցնում են իրավական անորոշության, որը դժվարացնում է նորարարական արդյունքների մուտքը շուկա՝ խոչընդոտելով բլոքչեյն տեխնոլոգիաների ամբողջական պոտենցիալի իրացումը Հայաստանում։ Դրա հետ մեկտեղ կրիպտոոլորտի ներկայացուցիչները բողոքում են, որ իրենց ձայնը լսելի չէ, և նոր կարգավորումը նախատեսում է, որ բանկերի միջոցով են թվային արժույթներով գործառնություններն իրականացվելու այն դեպքում, որ կրիպտոարժույթները ստեղծվել են ֆինանսական անկախության, բանկային շրջանցումները խնայելու և ազատ շրջանառության համար։

Բացի այդ, հայկական կրիպտոմիջավայրում առկա է նաև կրթության և հանրային իրազեկվածության պակաս։ Շատերը, այդ թվում՝ պետական մարմիններում, դեռևս լիարժեք չեն պատկերացնում կրիպտոարժույթների, բլոքչեյնի և դրանց կիրառական հնարավորությունների էությունը։ Սա բարդացնում է այս ոլորտում տարվող քաղաքականության ուղղությունների ձևավորումը, ինչպես նաև ներդրողների պաշտպանությունը։ Հասարակական հարթակում հաճախ գերիշխում է կրիպտոարժույթների նկատմամբ վախերի և կանխակալ պատկերացումների մթնոլորտ, ինչը պայմանավորված է մասամբ աշխարհում տարածված խոշոր խարդախություններով և շուկայի բարձր տատանողականությամբ, իսկ մյուս կողմից էլ՝ կրիպտոլորտի հետ կապված գրագիտության ոչ բավարար մակարդակով։

Հաշվի առնելով վերը նշվածը՝ Հայաստանի կրիպտոմիջավայրը բարելավելու համար անհրաժեշտ են մի շարք համապարփակ և համակարգային քայլեր։ Նախ՝ օրենքի կիրառման մեխանիզմները պետք է վերանայվեն այնպես, որ չկասեցնեն նորարարությունը և չվախեցնեն ստարտափներին ու ներդրողներին։ Հարկավոր է ներդնել ռիսկերի վրա հիմնված մոտեցում՝ տարբերակելով համակարգային կարևորություն ունեցող կրիպտոծառայություններն ու փոքր նորարարական նախագծերը, որոնք պետք է ունենան ավելի ճկուն ռեգուլ յացիոն պահանջներ։ Այս առումով անհրաժեշտ է ստեղծել մասնագիտական աշխատանքային խմբեր, որոնք պարբերաբար կգնահատեն օրենսդրական պահանջների արդիականությունը և կառաջարկեն փոփոխություններ։

Հայաստանն ունի ահռելի պոտենցիալ՝ ինտելեկտուալ ներուժի տեսքով, կրիպտոլորտի և ապակենտրոնացված ֆինանսական համակարգի ընձեռած հնարավորություններն իր տնտեսական զարգացմանը ծառայեցնելու համար։ Բայց ժամանակի գործոնն այս հարցում վճռորոշ է։ Տեխնոլոգիական աշխարհում ուշացումները կարող են անշրջելիորեն հետ մղել երկիրը։ Ուստի, եթե ցանկանում ենք ունենալ մրցունակ և վստահելի կրիպտոմիջավայր, անհրաժեշտ է սկսել հետևողական, բաց և գործընկերային աշխատանք՝ ոլորտի բոլոր դերակատարների միջև։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սամվել Կարապետյանի տան բակից տարված մեքենաները դեռևս դուրս չեն բերվել տուգանային հրապարակից Սիրիայում ԱՄՆ ռազմաբազան հարձակման է ենթարկվել«Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է Ամիր Նադերին Կրակոցներ՝ Գյումրիում. կասկածյալը հայտնի է քրեական պատմություններով Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին Համագործակցություն ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ Amio Era բարեգործական ծրագրի շրջանակում Ամերիաբանկի MyInvest հարթակն ուղիղ հասանելիություն է ստացել AMXTrader առևտրային համակարգին 22 տարի առաջ՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Բագրատ վարդապետ Գալստանյանը ձեռնադրվեց եպիսկոպոս Իսրայելը հարվածել է Իրանին՝ Ֆորդոյի ուրանի հարստացման կայան տանող ճանապարհներն արգելափակելու նպատակով ԶՊՄԿ-ն նոր գործընկերություն է սկսում Սյունիքի մարզպետարանի և «Դասավանդի՛ր, Հայաստան / Teach for Armenia» կրթական ծրագրի հետ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման աջակցությամբ Ստեփանավան քաղաքում անցկացվեց MMI արևելյան մարտարվեստի 9-րդ միջազգային մրցույթը «Սաքոն ուզեց, որ առանց ցավի ապրի այնքան, ինչքան Աստված կտա կյանք». կյանքից հեռացել է Սուպեր Սաքոյի հայրը Լոռեցիները խիստ դժգոհ են սելավից կրած ավերածությունների դիմաց փոխհատուցումներից. Մենուա Սողոմոնյան Սիրիայում ԱՄՆ-ի ռազմաբազան հարձակման է ենթարկվել Սփյուռքը կրկին Հայաստանի հենասյուներից մեկը պետք է լինի. Սամվել Կարապետյան Սիսիան-Գորիս ճանապարհին բախվել են «Ford»-ը և «GAZ-53»-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր Դեպի Մայր Աթոռ երթը նոր ցնցումներ է առաջացրել իշխանության մեջՌուսաստանի կոշտ զգուշացումը՝ ՀՀ իշխանություններինԻսլամական պետությունները չեն գնահատում Փաշինյանի շողոքորթություններըԵրեկ «ՀայաՔվեի» եվրոպական շրջագայության շրջանակներում ոչ պաշտոնական հանդիպում ունեցանք Ժիլբեր-Լյուկ Դեվինազի և Գևորգ Քեփենեկյանի հետ․ Չալաբյան Փառք Աստծո, եկեղեցին շատ ավելի բարձր է կանգնած, քան քաղաքականությունն է. Նաիրի Սարգսյան Շտապօգնության բժիշկն արձանագրել է «Ford» մակնիշի ավտոմեքենայի վարորդի մահը Ucom-ի աջակցությամբ Հայաստանում փորձարկվել է նոր EdPad կրթական պլանշետը Նավթի գները կտրուկ աճում են Արարատ Միրզոյանը մեկնում է Չինաստան Հետախուզվող 24-ամյա երիտասարդը հայտնաբերվել է Ավստրալիան կկառուցի աշխարհի ամենամեծ արևային էլեկտրակայանըԿրակոցներ՝ Երևանում. վիրավորը հայտնի «Բաքսյոր Գուգո»-ն է Մեկը կար, որ գտնվում էր Թուրքիայում՝ հոր մոտ ու այդ ցնցումները բերել էին հիստերիայի․ Բագրատ Սրբազան Նավթի համաշխարհային գները բարձրացել են Իրանին ԱՄՆ-ի հարվածներից հետո Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արարատ քաղաքում, Երևանի որոշ հասցեներում` հունիսի 25-ին Հաղորդավարուհի Անժելա Հարությունյանն ու ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանի եղբայրն ամուսնացել են Յուրաքանչյուր անձ, եթե 100% համոզված չէ իր արտահայտած մտքին կամ տարածած տեղեկության ճշմարտացիությանը, պարտավոր է ԼՌԵԼ․ Մհեր Ավետիսյան Երթևեկության կազմակերպման մեջ մի շարք փոփոխություններ են կատարվել. Հայկ ԿոստանյանՀունիսի 1-20-ը ՀՀ-ից ծիրանով բեռնված 366 բեռնատար հատել է ՌԴ մաքսային սահմանը. նախարար Իշխանությունը երկիրը հրել է դեպի թուրքական թակարդ, որտեղ միակ դերն, որն ունի Հայաստանը՝ պարզապես հնազանդվելն ու ստացած шպտակները հանդուրժելն է. Տիգրան Աբրահամյան ՌԴ-ն գիշերը hրթիռակnծել է Կիևը Պետության հանցավոր անգործությունը` փաստերով. «ՀայաՔվեն»` Լոռիում Մինչեւ երեկո ջուր չի լինելու Իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային մեր միաբանությանը. Գարեգին Բ ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակը՝ Հայաստանում Տարադրամի փոխարժեքները հունիսի 23-ին Իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է. Ամենայն Հայոց Կաթողիկոս Սիրիայի ԱԳՆ-ն Դամասկոսում ահաբեկչությունն ազգային միասնությունը խաթարելու փորձ է անվանել Մահացել է Արսեն Գրիգորյանի՝ Մրոյի հայրը Զելենսկին հայտարարել է, որ Նորվեգիան Ուկրաինային 400 միլիոն դոլար է հատկացրել զենքի արտադրության համար Փրկարարները ծառերը հեռացրել են ճանապարհահատվածից Գրոսի. Իրանը տեղեկացրել է ՄԱԳԱՏԷ-ին ճառագայթման մակարդակի բարձրացման բացակայության մասին Գիտնականները գտել են արևային վահանակները շրջակա միջավայրի համար անվտանգ դարձնելու միջոցը