Երևան, 23.Հունիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Փաստորեն դեռ երես ունեն ու համարձակվում են ինչ-որ բան ասել. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչպես հայտնի է, օրեր առաջ հանդիպում ունեցավ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ և իր աջակցությունը հայտնեց Վեհափառին: Շատերը բարձր գնահատեցին նախկին նախագահի այդ քայլը: Եվ իսկապես էլ գնահատելի է՝ մանավանդ հաշվի առնելով մի ամբողջ շարք հանգամանքներ:

Բայց Նիկոլ Փաշինյանն ու նրան ստեղնաշարակցված քպական «կարկառունները» բորբոքվեցին ու աջուձախ սկսեցին մաղձ ու չարություն արտանետել սոցցանցային «պատերին»:

Առանձնապես զավեշտական ու, եթե ավելի խիստ բառերով չբնորոշենք՝ վանող տպավորություն էին թողնում Փաշինյանի հայտարարությունները Տեր-Պետրոսյանի հասցեին՝ կապված ընտրակեղծարարության հետ: 1995-96 թվականների հետ կապված վիճելու ո՛չ ցանկություն կա, ո՛չ էլ պատճառ: Այստեղ ոչ մի նոր բան չկա: Բայց հարցը տվ յալ պարագայում դա չէ: Հարցն այն է, որ նման բաներ է ասում Նիկոլ Փաշինյանը, որին շատերը իրավամբ համարում են նույն Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակը: Ավելին, գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանի խմբագրական, ապա նաև քաղաքական գործունեության կայացման հարցում էական դերակատարում են ունեցել Տեր-Պետրոսյանն ու վերջինիս թիմակիցները, կողմնակիցները: Այնպես որ, նման վարքը առաջին հերթին ու առանց հավել յալ մեկնաբանությունների բնորոշում է, թե ով է Նիկոլ Փաշինյանը: Երկրորդ՝ Նիկոլ Փաշինյանը 1995-96 թվականների մասին գիտեր նաև նախկինում, այդ դեպքում ինչո՞ւ էր Տեր-Պետրոսյանի շնորհիվ մանդատ ստանում, ինչո՞ւ էր 2008 թվականին «Լևոն, Լևոն» գոռում, ինչո՞ւ էր Տեր-Պետրոսյանի համար սարքում Մարտի 1-ը:

Եվ վերջապես, նայեք՝ ովքեր են բերանները շաղ տալիս Հայաստանի հիմնադիր նախագահի հասցեին. իրենցից ոչինչ չներկայացնող, կյանքում երկրի համար մի օգուտ չտված (ընդհակառակը) խմբակի անարժեք ներկայացուցիչները: Լևոն Տեր-Պետրոսյանը, անկախ այն բանից, թե նրան ով ինչպես է վերաբերվում, ղեկավարել է պետությունը ծանրագույն շրջանում, շրջափակման, տնտեսական ու էներգետիկ կաթվածահարության և պատերազմի ժամանակ: Ու, չնայած այդ ամենին, մեր երկիրը, մեր ժողովուրդը հաղթել են, մեր պետականությունը պահպանվել ու կայացել է: Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, ովքե՞ր են նրա քպականները, ի՞նչ ունեն արած երկրի, պետության ու ժողովրդի համար, որ մի բան էլ համարձակվեն ծպտուն իսկ հանել ՀՀ նախկին նախագահների հասցեին: Երկիրը պատերազմի տարած, արկածախնդիր «քաղաքականություն» վարող, պատերազմում խայտառակ պարտություն կրած, հազարավոր զինվորների մահվան մատնած, Արցախը հայաթափման մատնած Փաշինյանն ու նրա ՔՊ-ն պիտի համարձակվեն ինչ-որ բան ասե՞լ: Նրանք եթե հայելուն էլ նայեն, էլի բան չի ստացվի, հայելին ամոթից կճաքճքի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Շրջանառության հարկն այսօր ահռելի մեծ է, մենք կնվազեցնենք. Հրայր ԿամենդատյանՍամվել Կարապետյանի տան բակից տարված մեքենաները դեռևս դուրս չեն բերվել տուգանային հրապարակից Սիրիայում ԱՄՆ ռազմաբազան հարձակման է ենթարկվել«Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է Ամիր Նադերին Կրակոցներ՝ Գյումրիում. կասկածյալը հայտնի է քրեական պատմություններով Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին Համագործակցություն ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ Amio Era բարեգործական ծրագրի շրջանակում Ամերիաբանկի MyInvest հարթակն ուղիղ հասանելիություն է ստացել AMXTrader առևտրային համակարգին 22 տարի առաջ՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Բագրատ վարդապետ Գալստանյանը ձեռնադրվեց եպիսկոպոս Իսրայելը հարվածել է Իրանին՝ Ֆորդոյի ուրանի հարստացման կայան տանող ճանապարհներն արգելափակելու նպատակով ԶՊՄԿ-ն նոր գործընկերություն է սկսում Սյունիքի մարզպետարանի և «Դասավանդի՛ր, Հայաստան / Teach for Armenia» կրթական ծրագրի հետ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման աջակցությամբ Ստեփանավան քաղաքում անցկացվեց MMI արևելյան մարտարվեստի 9-րդ միջազգային մրցույթը «Սաքոն ուզեց, որ առանց ցավի ապրի այնքան, ինչքան Աստված կտա կյանք». կյանքից հեռացել է Սուպեր Սաքոյի հայրը Լոռեցիները խիստ դժգոհ են սելավից կրած ավերածությունների դիմաց փոխհատուցումներից. Մենուա Սողոմոնյան Սիրիայում ԱՄՆ-ի ռազմաբազան հարձակման է ենթարկվել Սփյուռքը կրկին Հայաստանի հենասյուներից մեկը պետք է լինի. Սամվել Կարապետյան Սիսիան-Գորիս ճանապարհին բախվել են «Ford»-ը և «GAZ-53»-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր Դեպի Մայր Աթոռ երթը նոր ցնցումներ է առաջացրել իշխանության մեջՌուսաստանի կոշտ զգուշացումը՝ ՀՀ իշխանություններինԻսլամական պետությունները չեն գնահատում Փաշինյանի շողոքորթություններըԵրեկ «ՀայաՔվեի» եվրոպական շրջագայության շրջանակներում ոչ պաշտոնական հանդիպում ունեցանք Ժիլբեր-Լյուկ Դեվինազի և Գևորգ Քեփենեկյանի հետ․ Չալաբյան Փառք Աստծո, եկեղեցին շատ ավելի բարձր է կանգնած, քան քաղաքականությունն է. Նաիրի Սարգսյան Շտապօգնության բժիշկն արձանագրել է «Ford» մակնիշի ավտոմեքենայի վարորդի մահը Ucom-ի աջակցությամբ Հայաստանում փորձարկվել է նոր EdPad կրթական պլանշետը Նավթի գները կտրուկ աճում են Արարատ Միրզոյանը մեկնում է Չինաստան Հետախուզվող 24-ամյա երիտասարդը հայտնաբերվել է Ավստրալիան կկառուցի աշխարհի ամենամեծ արևային էլեկտրակայանըԿրակոցներ՝ Երևանում. վիրավորը հայտնի «Բաքսյոր Գուգո»-ն է Մեկը կար, որ գտնվում էր Թուրքիայում՝ հոր մոտ ու այդ ցնցումները բերել էին հիստերիայի․ Բագրատ Սրբազան Նավթի համաշխարհային գները բարձրացել են Իրանին ԱՄՆ-ի հարվածներից հետո Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արարատ քաղաքում, Երևանի որոշ հասցեներում` հունիսի 25-ին Հաղորդավարուհի Անժելա Հարությունյանն ու ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանի եղբայրն ամուսնացել են Յուրաքանչյուր անձ, եթե 100% համոզված չէ իր արտահայտած մտքին կամ տարածած տեղեկության ճշմարտացիությանը, պարտավոր է ԼՌԵԼ․ Մհեր Ավետիսյան Երթևեկության կազմակերպման մեջ մի շարք փոփոխություններ են կատարվել. Հայկ ԿոստանյանՀունիսի 1-20-ը ՀՀ-ից ծիրանով բեռնված 366 բեռնատար հատել է ՌԴ մաքսային սահմանը. նախարար Իշխանությունը երկիրը հրել է դեպի թուրքական թակարդ, որտեղ միակ դերն, որն ունի Հայաստանը՝ պարզապես հնազանդվելն ու ստացած шպտակները հանդուրժելն է. Տիգրան Աբրահամյան ՌԴ-ն գիշերը hրթիռակnծել է Կիևը Պետության հանցավոր անգործությունը` փաստերով. «ՀայաՔվեն»` Լոռիում Մինչեւ երեկո ջուր չի լինելու Իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային մեր միաբանությանը. Գարեգին Բ ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակը՝ Հայաստանում Տարադրամի փոխարժեքները հունիսի 23-ին Իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է. Ամենայն Հայոց Կաթողիկոս Սիրիայի ԱԳՆ-ն Դամասկոսում ահաբեկչությունն ազգային միասնությունը խաթարելու փորձ է անվանել Մահացել է Արսեն Գրիգորյանի՝ Մրոյի հայրը Զելենսկին հայտարարել է, որ Նորվեգիան Ուկրաինային 400 միլիոն դոլար է հատկացրել զենքի արտադրության համար Փրկարարները ծառերը հեռացրել են ճանապարհահատվածից Գրոսի. Իրանը տեղեկացրել է ՄԱԳԱՏԷ-ին ճառագայթման մակարդակի բարձրացման բացակայության մասին