Երևան, 23.Հունիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Պարը որդուս տարերքն էր, ուղղակի իր թևերը կտրեցին». Լավրենտի Նատոյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Աշխույժ երեխա էր Լավրենտը։ Հինգ տարեկանից դպրոց հաճախեց, իրեն մանկապարտեզում արդեն անհետաքրքիր էր։ Ինչ-որ առումով սա փորձնական քայլ էր։ Մտածում էինք՝ կմնա, լավ, չէ, ուրեմն մեկ տարի հետո կհաճախի։ Բայց խնդիրներ չեղան, և արդյունքում մեկ տարի շուտ ավարտեց»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Լավրենտիի մայրիկը՝ տիկին Անին։

Լավրենտին ծնունդով Երևանից է, հաճախել է Վահան Տերյանի անվան թիվ 60 դպրոց։ Մայրիկը նշում է՝ առաջինից հինգերորդ դասարաններում որդին գերազանց առաջադիմություն է ունեցել։ «Դրանից հետո առաջադիմությունը փոխվեց, քանի որ սկսեց արդեն պարով զբաղվել։ Ժամանակը չէր հերիքում։ Մենք էլ մի տեսակ պահանջկոտ չէինք, թույլ էինք տալիս, որ նա հասկանա, թե ինչն է իրեն ավելի հոգեհարազատ ու հետաքրքիր։ Մաթեմատիկայի հետ սեր չուներ, բայց հումանիտար առարկաներ սիրում էր։ Իրեն հեշտ էին տրվում լեզուները, շատ պարզ ու մաքուր խոսում էր ռուսերեն, զուգահեռ նաև անգլերենն ու գերմաներենն էին։ Դպրոցը գերմանական թեքումով էր, երբ ընտրում էինք դպրոցը, դա մեծ դեր խաղաց, քանի որ արտերկրում սովորելու, ինչ-որ ծրագրերի մասնակցելու համար օտար լեզուն կարևոր նշանակություն ունի»։

Մայրիկն անկեղծանում է՝ որդու՝ բանակում ծառայելու մասին երազանք չեն ունեցել։ «Իրեն այդ կարգավիճակում չենք պատկերացրել։ Մտածում էինք, որ նա այնպիսի ուսումնական հաստատությունում կսովորի, որ զինվորական ծառայությունը կհամատեղի կրթության հետ։ Կծառայեր, բայց ոչ դիրքում»։

Լավրենտին 8 տարեկանից հաճախել է Երկաթուղայինների «Անի» պարախումբ, պարել Robstyle խմբում, «Սարդարապատ» համույթում, «Բերդ» պարային անսամբլում։ «Ամեն ինչ սկսվեց «Անի» պարախմբից։ Իր ընկերները պարի էին գնում, Լավրենտն էլ ցանկություն հայտնեց նրանց հետ գնալու։ Եկավ տուն, մեզ ասաց, որ անհրաժեշտ ամեն ինչ գնենք, ուզում է պարի հաճախել։ Իր ընկերներից նա միակը դարձավ, որ շարունակեց պարի ուղին։ Պարն իր տարերքն էր, ուղղակի իր թևերը կտրեցին։ Նա կարող էր «Սարդարապատում» պարելով և՛ իր զինվորական ծառայությունն անցնել, և՛ իհարկե, չթողնել պարը։ Քննության օրը ՊՆ-ի ներկայացուցիչն ասել էր՝ չես կարող մասնակցել այս քննությանը, որովհետև ունես «սրտի հոդված»։ Բոլոր մարզիկներն ու պարողներն ունեն սրտի առիթմիա, դա բնական երևույթ է։ Այդ պաշտոնյան ասել էր՝ չեմ կարող թույլ տալ, որ մասնակցի քննությանը, իսկ եթե բեմի վրա իր սիրտը կանգնի՞... Իր սիրտը բեմի վրա չկանգնեց։ Իր վիրավորումը եղել է ԱԹՍ հարվածից՝ թիկունքից դեպի սիրտ»։

Դեռ ավագ դպրոցում Լավրենտին հստակ որոշել էր, որ կրթությունը շարունակելու է պարարվեստի ուղղությամբ։ 2021 թվականին ընդունվել էր Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի «Պարարվեստի մանկավարժություն բաժին»։ «Ուսանողական այդ մեկ տարին հրաշալի անցկացրեց «Բերդ» պարային անսամբլում՝ Կարեն Գևորգյանի ղեկավարությամբ։ Շատ մեծ դպրոց անցավ, ափսոս, որ կիսատ մնաց»։

Լավրենտին զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության 2022 թ. հուլիսի 28-ին։ Ծառայում էր Սոթքում։ «Ամառային զորակոչի ամենավերջին օրն էր։ Վիճակահանությամբ ընտրեց Սոթքի զորամասը, բայց առաջին 20 օրը ծառայել է Կարճաղբյուրում, հետո տեղափոխվել Սոթք։ Օգոստոսի 28-ին՝ իր երդմնակալության արարողությանը, առաջին ու վերջին անգամ ենք իրեն տեսել զինվորական համազգեստով»։

Լավրենտին անձնական կորուստներ էր ունեցել 44-օրյա պատերազմի ժամանակ։ «2020 թվականին իմ եղբայրը՝ Լավրենտի հարազատ քեռին, կամավոր մեկնել է Արցախ։ Նա զոհվեց հոկտեմբերի 28-ին, իրեն 40 օր հետո գտանք։ Այդ ընթացքում Լավրենտը շատ «մեծացավ»։ Նույն ժամանակ նաև իր ընկերոջը՝ Շահենին կորցրեց։ Շահենը պարում էր «Բերդ» անսամբլում։ Միասին պարել էին «Անի» պարախմբում, Շահենի օրինակով համալսարան էր ընդունվել։ Մտերիմ ընկերներ էին։ Շահենի կորուստն աննկարագրելի էր Լավրենտի համար։ Մինչև հիմա տղայիս ձայնն ականջներումս է, երբ ասում էր, որ Շահենն էլ չկա»։

Պատերազմը չշրջանցեց նաև Լավրենտիին։ 2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի սահմանների վրա։ Լավրենտիի վերջին զանգը եղել է սեպտեմբերի 12-ի երեկոյան՝ ժամը յոթ անց կեսի կողմերը։ «Ճաշի ժամը վերջացել էր, խոսեցինք, ասաց՝ մա՛մ, ծանրամարտ ենք նայում, ամեն ինչ նորմալ է։ Ես էլ իրեն հարցրեցի՝ բալե՛ս, այդտեղ ապահո՞վ է։ «Մա՛մ, ամենաապահով տեղում եմ»։ Չգիտեմ, թե ինչու եմ նման հարց տվել իրեն։ Դա մեր վերջին զրույցն էր։ Գիշերը 12 անց կես ինձ զանգեցին՝ Անի՛, պատերազմ է։ Զանգում էինք Լավրենտին, չէր պատասխանում, իրեն անընդհատ գրում էի՝ մի վերցրու հեռախոսը, բայց գոնե մի բառ գրի։ Լավրենտը զոհվել է գիշերը 00։20-ին։ Առաջինը հարվածում են Սոթքի զորամասին, տղաները ներսից անկանոն դուրս են գալիս, որովհետև, մեր տեղեկություններով, այդ պահին համակարգող չի եղել։ Լավրենտը զոհվում է ԱԹՍ-ի՝ ընդամենը 2 սմ բեկորից»։

Լավրենտին տուն է «վերադառնում» հաջորդ օրը։ «Առաջին րոպեներին, երբ ամուսինս հայտնեց լուրը, իրեն ասում էի՝ դու չես տեսել, ոչ մեկին մի հավատա։ Իմ այդ հերքումից մեր շրջապատի մարդկանց սրտում էլ կասկած հայտնվեց։ Բայց իրականությունն այլ էր»։

Ապրելու ուժի մասին։ «Ապրած 18 տարվա ընթացքում այնքան սիրուն անուն է թողել տղաս, այդ անունը պետք է բարձր պահենք։ Հպարտություն եմ զգում, որ Լավրենտի մաման եմ։ Բարի էր, կամեցող, ընկերասեր։ Յուրաքանչյուրի մեջ փորձում էր մի լավ բան գտնել։ Շատ լավ ընկերներ ունի, որոնք մեզ հիշում են, այցելում, մեր կողքին են։ Շնորհակալ եմ իրենց ծնողներին, որ նման երեխաներ են դաստիարակել։ Լավրենտի ծննդյան օրերին գիշերը գնում ենք իր մոտ այն մտքով, որ մենակ մնանք իր հետ, շնորհավորենք։ Բայց Լավրենտի ընկերներն արդեն Եռաբլուրում են լինում։ Իր համակուրսեցիները տղայիս 20-ամյակի առիթով համալսարանում միջոցառում էին կազմակերպել, շատ գեղեցիկ բեմականացում, որը պատմում էր նրա կյանքի պատմությունը։

Իմ տղան հիանալի ընկերներ ունի, նրանք շարունակում են ընկերություն անել մյուս որդուս՝ Հարությունի հետ։ Նրա կողքին են, մեր կողքին են։ Միայն սա է ինձ ապրելու ուժ տալիս։ Եղբորս կորուստը դատարկություն բերեց, բայց Լավրենտին ինձ կյանք էր վերադարձնում։ Ասում էր՝ համերգ ունեմ, ամեն ինչ անում էր, որ ներկա լինեմ, չպարփակվեմ։

Իսկ հիմա... Շատ բարդ է, ամեն օր երազում ենք մեռնելու մասին։ Ամեն առավոտ ասում ես՝ այսօր էլ արթնացա, այսօր էլ պետք է դեմքիս ժպիտ նկարեմ, որովհետև, օրինակ՝ աշխատավայրում կամ շրջապատում որևէ մեկը մեղավոր չէ տեղի ունեցածում։ Երկու իրականության մեջ ենք ապրում»։

Հ. Գ. - Լավրենտի Նատոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամերիաբանկի MyInvest հարթակն ուղիղ հասանելիություն է ստացել AMXTrader առևտրային համակարգին 22 տարի առաջ՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Բագրատ վարդապետ Գալստանյանը ձեռնադրվեց եպիսկոպոս Իսրայելը հարվածել է Իրանին՝ Ֆորդոյի ուրանի հարստացման կայան տանող ճանապարհներն արգելափակելու նպատակով ԶՊՄԿ-ն նոր գործընկերություն է սկսում Սյունիքի մարզպետարանի և «Դասավանդի՛ր, Հայաստան / Teach for Armenia» կրթական ծրագրի հետ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման աջակցությամբ Ստեփանավան քաղաքում անցկացվեց MMI արևելյան մարտարվեստի 9-րդ միջազգային մրցույթը «Սաքոն ուզեց, որ առանց ցավի ապրի այնքան, ինչքան Աստված կտա կյանք». կյանքից հեռացել է Սուպեր Սաքոյի հայրը Լոռեցիները խիստ դժգոհ են սելավից կրած ավերածությունների դիմաց փոխհատուցումներից. Մենուա Սողոմոնյան Սիրիայում ԱՄՆ-ի ռազմաբազան հարձակման է ենթարկվել Սփյուռքը կրկին Հայաստանի հենասյուներից մեկը պետք է լինի. Սամվել Կարապետյան Սիսիան-Գորիս ճանապարհին բախվել են «Ford»-ը և «GAZ-53»-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր Դեպի Մայր Աթոռ երթը նոր ցնցումներ է առաջացրել իշխանության մեջՌուսաստանի կոշտ զգուշացումը՝ ՀՀ իշխանություններինԻսլամական պետությունները չեն գնահատում Փաշինյանի շողոքորթություններըԵրեկ «ՀայաՔվեի» եվրոպական շրջագայության շրջանակներում ոչ պաշտոնական հանդիպում ունեցանք Ժիլբեր-Լյուկ Դեվինազի և Գևորգ Քեփենեկյանի հետ․ Չալաբյան Փառք Աստծո, եկեղեցին շատ ավելի բարձր է կանգնած, քան քաղաքականությունն է. Նաիրի Սարգսյան Շտապօգնության բժիշկն արձանագրել է «Ford» մակնիշի ավտոմեքենայի վարորդի մահը Ucom-ի աջակցությամբ Հայաստանում փորձարկվել է նոր EdPad կրթական պլանշետը Նավթի գները կտրուկ աճում են Արարատ Միրզոյանը մեկնում է Չինաստան Հետախուզվող 24-ամյա երիտասարդը հայտնաբերվել է Ավստրալիան կկառուցի աշխարհի ամենամեծ արևային էլեկտրակայանըԿրակոցներ՝ Երևանում. վիրավորը հայտնի «Բաքսյոր Գուգո»-ն է Մեկը կար, որ գտնվում էր Թուրքիայում՝ հոր մոտ ու այդ ցնցումները բերել էին հիստերիայի․ Բագրատ Սրբազան Նավթի համաշխարհային գները բարձրացել են Իրանին ԱՄՆ-ի հարվածներից հետո Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արարատ քաղաքում, Երևանի որոշ հասցեներում` հունիսի 25-ին Հաղորդավարուհի Անժելա Հարությունյանն ու ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանի եղբայրն ամուսնացել են Յուրաքանչյուր անձ, եթե 100% համոզված չէ իր արտահայտած մտքին կամ տարածած տեղեկության ճշմարտացիությանը, պարտավոր է ԼՌԵԼ․ Մհեր Ավետիսյան Երթևեկության կազմակերպման մեջ մի շարք փոփոխություններ են կատարվել. Հայկ ԿոստանյանՀունիսի 1-20-ը ՀՀ-ից ծիրանով բեռնված 366 բեռնատար հատել է ՌԴ մաքսային սահմանը. նախարար Իշխանությունը երկիրը հրել է դեպի թուրքական թակարդ, որտեղ միակ դերն, որն ունի Հայաստանը՝ պարզապես հնազանդվելն ու ստացած шպտակները հանդուրժելն է. Տիգրան Աբրահամյան ՌԴ-ն գիշերը hրթիռակnծել է Կիևը Պետության հանցավոր անգործությունը` փաստերով. «ՀայաՔվեն»` Լոռիում Մինչեւ երեկո ջուր չի լինելու Իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային մեր միաբանությանը. Գարեգին Բ ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակը՝ Հայաստանում Տարադրամի փոխարժեքները հունիսի 23-ին Իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է. Ամենայն Հայոց Կաթողիկոս Սիրիայի ԱԳՆ-ն Դամասկոսում ահաբեկչությունն ազգային միասնությունը խաթարելու փորձ է անվանել Մահացել է Արսեն Գրիգորյանի՝ Մրոյի հայրը Զելենսկին հայտարարել է, որ Նորվեգիան Ուկրաինային 400 միլիոն դոլար է հատկացրել զենքի արտադրության համար Փրկարարները ծառերը հեռացրել են ճանապարհահատվածից Գրոսի. Իրանը տեղեկացրել է ՄԱԳԱՏԷ-ին ճառագայթման մակարդակի բարձրացման բացակայության մասին Գիտնականները գտել են արևային վահանակները շրջակա միջավայրի համար անվտանգ դարձնելու միջոցը Դեն Բիլզերյան. Իլոնը ճիշտ էր. Նեթանյահուն, թերևս, կոմպրոմատ ունի Թրամփի երեխաների վրա Թրամփը պնդում է, որ Իրանի ձեռքից խլել է միջուկային ռումբը Իսրայելը գրոհում է Թեհրանում և Իրանի արևմուտքում գտնվող ռազմական թիրախները Իրազեկում․ Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաքչին ժամանեց Մոսկվա Գազ չի լինի հունիսի 23-ին և 24-ին՝ տասնյակ հասցեներում