Երևան, 15.Հուլիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է։ Այս մասին հայտնում է Qahana.am-ը։

Այս տարի այն կնշվի հուլիսի 27-ին։

«Մեր Տեր Հիսուս Քրիստոս, համաձայն Ավետարանի, Ս. Պետրոս, Ս. Հակոբոս և Ս. Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն`աղոթելու: Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է. «Դեմքը փայլեց, ինչպես արեգակը. և Նրա զգեստները դարձան սպիտակ` ինչպես լույսը» (Մատթեոս 17:2, Մարկոս 9:2, Ղուկաս 9:29): Աշակերտների ապշած աչքերի առջև Քրիստոս խոսում է շուրջ հազար տարի առաջ վախճանված Մովսեսի և հրեղեն կառքով երկինք համբարձված Ս. Եղիա մարգարեի հետ: Ս. Ղուկաս ավետարանիչը պատմում է, որ նրանք խոսում էին Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի դեպքերի մասին, որ պիտի տեղի ունենային Երուսաղեմում (Ղուկաս 9:31): Սքանչելի տեսարանից զմայլված՝ Ս. Պետրոս առաքյալը բացականչում է. «Վարդապետ, լավ է, որ մենք այստեղ մնանք. երեք տաղավարներ շինենք, մեկը`Քեզ, մեկը` Մովսեսի և մյուսը` Եղիայի համար»:

Մինչ Նա խոսում էր, լուսափայլ մի ամպ հովանի է դառնում նրանց, և ամպից եկող ձայնն ազդարարում է. «Դա է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, Դրան լսեցեք»: Հանգստացնելով ու ոտքի կանգնեցնելով գետնամած առաքյալներին` Հիսուս նրանց պատվիրում է ոչ ոքի չհայտնել տեսածի ու լսածի մասին`մինչև Աստծո Որդու փառավորվելը: Ս. Հովհան Ոսկեբերանը երեք բացատրություն է տալիս, թե ինչու Տիրոջը հայտնվեցին Ս. Մովսես և Ս. Եղիա մարգարեները. երկուսն էլ ունեցել են Աստծո տեսիլքը՝ Մովսեսը` Սինա (Ելք 24.12-18), իսկ Եղիան` Քորեբ լեռան վրա (Գ Թագավորներ 19:8-18): Նրանք խորհրդաբար ներկայացնում էին կյանքը և մահը: Մովսեսը մահացավ` այդպես էլ չտեսնելով խոստացված երկիրը, իսկ Եղիան կենդանի կերպով երկինք վերացավ հրեղեն կառքով:

Հիսուսի պայծառակերպության ժամանակ Մովսեսի` նախանձահույզ օրենսդրի ու Եղիայի` երկինք տեղափոխված նախանձախնդիր օրինապահի հայտնվելը խորհրդանշում է, որ Քրիստոս է Օրենսդիրը և չի դրժում Աստծո Ուխտը: Նա է Տերը երկրի և երկնքի, ողջերի ու մեռյալների, քանզի Մովսեսին մեռյալների միջից վեր հանեց, իսկ Եղիային`ողջերի: Այս տոնը հայտնի է նաև Վարդավառ անունով: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտահայտություն է:

«Վարդավառ» ժողովրդական անվանումը, հավանաբար, գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից: Ս. Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսին վարդի հետ համեմատելով. ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով` երևում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչև այլակերպությունն Իր մեջ կրում էր աստվածային էությունը և պայծառակերպվելով` հայտնեց Իր Աստվածությունը: Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահք: Իսկ հաջորդ օրն, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ: Պայծառակերպության տոնով հաստատվեց այն ճշմարտությունը, որ Հիսուս Աստծո Որդին է: Աստծո պատգամն է առաքյալներին և ողջ աշխարհին. «Նրան լսեցեք»»:

Հետևեք մեզ՝ այստեղ

Վարդենիս-Մարտունի ճանապարհին BMW-ն դուրս է եկել երթևեկելի հատվածից, հայտնվել գազատար խողովակի վրա. կա տուժած Վանաձորում տեղատարափ է. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Զելենսկին ստորագրել է Օտտավայի կոնվենցիայից Ուկրաինայի դուրս գալու մասին օրինագիծը Ուժեղ անձրևի պատճառով փլուզվել է բազմահարկ շենքի ճակատային մասը․ ՌԴ Արտակարգ դեպք․ Քաղցրաշեն գյուղի դաշտերում հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2106»-ում Քրեական ոստիկանները բացահայտել են համակարգչային հափշտակություններ կատարող հանցավոր կազմակերպություն (տեսանյութ) Երիտասարդ է որոնվում որպես անհետ կորած Որոշ խաչմերուկներում երթևեկությունը կկարգավորվի լուսացուցային համակարգերով «Հորիզոն» ճամբար․ ԱրարատԲանկի աջակցությամբ՝ դեպի առաջնորդություն և ֆինանսական գրագիտությունԱրթուր Ազնավուրյանը կնշանակվի Ֆրանսիայում ՀՀ ռազմական կցորդ ՆԳՆ-ն զգուշացնում է․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ ՆԳ նախարարը կգործուղվի Վրաստան Հակոբ Սիմիդյանը ազատվել է նախարարի պաշտոնից Ինչ վիճակում է խnշտանգման ենթարկված շունը (տեսանյութ) Ջուր չի լինելու մի քանի ժամ Միայն հանրաքվեով է հնարավոր Հայաստանի որևէ տարածքի փոփոխություն անել. Մենուա Սողոմոնյան Իդրամը՝ Tech Week 2025-ի մասնակից Թուրքիայի տարածքի 88%-ը գտնվում է անապատացման վտանգի տակ Ռուսական շուկայում խախտումներով հայկական կnնյակների մասնաբաժինը հասել է 85 տոկոսի. հայտարարություն Պետք է կարողանանք օգտվել միջազգային բարենպաստ հանգամանքներից. Ավետիք Չալաբյան Հայտնի է շանը մեքենային կապած բյուրեղավանցու ինքնությունը. մանրամասներ Զրույց ունեցա ներկա գտնվող հայրենասեր երիտասարդներիս հետ՝ կարևոր քննարկում էր. Մհեր Ավետիսյան Երկրաշարժ՝ Ադրբեջանում Team-ը 16 000 000 ԿՎՏ տարեկան արտադրանքով արևային հզոր կայան է գործարկել Գեղարքունիքում Ադրբեջանն ու Թուրքիան ուս ուսի տված վստահ և հաջողությամբ շարժվում են դեպի ապագա. Ալիև ՆԳՆ-ն պարզել է շանը մեքենային կապած վարորդի ինքնությունը 12 ժամից ավելի ջուր չի լինի․ հասցեներ Նիկոլն Ալիևի հարճն ու կամակատարն է. Դավիթ Սարգսյան Կարկուտ, հորդառատ անձրև․ ինչ եղանակ է սպասվում «Ես միշտ երազել եմ խաղալ մեկ այլ դարաշրջանի դեր». Աննա Մանուչարյանը՝ նոր սերիալի մասին (լուսանկարներ) Ստրադիվարիուսի ջութակները` Կապանում Կապան ֆեստը՝ պատանի երաժիշտների մոտիվացիա Հայաստանը որպես դիտորդ կմասնակցի Վրաստանում Agile Spirit բազմազգ զորավարժություններին Ուտեստ, որի թե՛ ծագումը, թե՛ անվան ստուգաբանությունը շատ վիճելի են. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՀՈՒԼԻՍԻ). Վթարի է ենթարկվել Թեհրան-Երևան չվերթ իրականացնող օդանավը. «Փաստ»Փաշինյանը փորձում է նեղը գցել արցախցիներին Արևմուտքից հավաստիացումներ են պահանջել՝ Սամվել Կարապետյանի դեմ արշավը շարունակելու Արդյո՞ք բանջարեղենն ավելի լավ է աճում արևային վահանակների տակ. գիտնականների զարմանալի հայտնագործությունըԲրյուսել և Փարիզ․ Փաշինյանից հաշիվ էին պահանջում ԱՄՆ-ը բացահայտում է իր իրական նպատակները Եկեղեցու վրա այս նողկալի հարձակումները, ցանկացած ընդդիմության ոչնչացնելու և լռեցնելու այս ցանկությունը, ի վերջո, Փաշինյանին կհասցնեն վերջնակետին. «Փաստ»Կարևոր՝ վարորդների համար Դպրոցի տնօրենի կողմից հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 8 մլն դրամի գումար Պեկինում ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները հանդիպում են ունեցել Խոշոր հրդեհ՝ գիշերը․ ինչ է հայտնի «Հիմա իր գերեզմանին էլ եմ կարոտ մնացել». լեյտենանտ Հովհաննես Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 6-ին Մատաղիսում. «Փաստ»Հուլիսի 17-ին և 18-ին գազ չի լինելու․ հասցեներ Ադրբեջանական «դատավարությունը» հիմնված է կեղծիքի և խաբեության վրա․ Տիգրան Աբրահամյան 62-ամյա տղամարդն ամառանոցում թմրամիջոց և զենք է պահել Իվետա Մուկուչյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ