Երևան, 15.Հուլիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ջանում ենք կարգավորել մեր հարաբերություններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ, բացել սահմանները»․ Միրզոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ ԱԳ նախարարը մասնակցել է «Միջերկրական Ռաիսինա» համաժողովի պանելային քննարկմանը․

Հարց: Գիտեք, այնպես ստացվեց, որ այս քննարկմանը պատրաստվելիս ես Երևանում էի և լսեցի ՀՀ վարչապետի ելույթը, որի ընթացքում նա հանդես եկավ Սթիվ Ջոբսի ոճով. ձեռքին վահանակ էր և էկրանին ներկայացնում էր նյութը, և նրա ելույթն ամբողջությամբ վերաբերում էր փոխկապակցվածությանը: Եվ որոշակի առումով, նախարար Միրզոյանը խոսեց փոխկապակցվածության կարևորության մասին՝ դիվերսիֆիկացնելու և դիմակայունություն կառուցելու համար, այնպես չէ՞: Այսպիսով, ինչպե՞ս է Հայաստանը, որն ունի ասիական աշխարհագրություն և եվրոպական ոգի, չգիտեմ՝ ինչպես է հնարավոր ավելի լավ նկարագրել, բայց գուցե սա լավ նկարագրություն է, ինչպե՞ս է Հայաստանը տեսնում այս նոր պահը, որտեղ կա փոխկապակցվածության, դիվերսիֆիկացման ծարավ և դեր երկրների համար:

Արարատ Միրզոյան: Շնորհակալություն հարցի համար:

Նախ և առաջ, խորին ցավակցություններս այն ընտանիքներին, որոնք կորցրել են իրենց հարազատներին Հնդկաստանում օդանավի վթարի պատճառով, և շնորհակալություն հրավերի համար:

Առաջին բանը, որ ես կցանկանայի նշել, այն է, որ Հայաստանը շատ ուրախ է տեսնել, որ Ֆրանսիան և Հնդկաստանն արդեն դարձել են ռազմավարական գործընկերներ: Եվրոպան և Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը մեծ փոխադարձ հետաքրքրություն ունեն՝ խորացնելու իրենց կապերը: Այս գոհունակությունը, բնականաբար, հիմնված է կոնկրետ պատճառների վրա:

Առաջին ակնհայտ փաստը. մենք ռազմավարական հարաբերություններ ունենք Ֆրանսիայի հետ և խորացնում ենք մեր կապերը Եվրոպական միության հետ, ինչպես նաև ռազմավարական հարաբերություններ ունենք Հնդկաստանի հետ: Մենք, կրկին, զգալիորեն խորացնում ենք այդ կապերը: Երկրորդ ակնհայտ պատճառը. երբ նայեք քարտեզին, կտեսնեք Եվրոպան, Հնդկաստանը և նրանց միջև ընկած որոշ երկրներ: Հայաստանը գտնվում է այդ միջակայքում: Եթե ցանկանում եք կապ հաստատել Ֆրանսիայի և Հնդկաստանի միջև, և իմ հարգանքներս նախորդ խոսնակին և ընկերության ներկայացուցչին, ուղիներից մեկը ծովն է: Ցավոք, դա միշտ չէ, որ արագ է, իսկ վերջին ժամանակներում, հավանաբար, նաև միշտ չէ, որ անվտանգ է: Բացի այդ, կան ցամաքային ուղիներ: Այստեղ Հայաստանը կարևոր դիրք ունի. Հայաստանը գտնվում է Հարավային Կովկասում, որը Եվրոպայի և Հնդկաստանի միջև է: Մենք խթանում ենք փոխկապակցվածության ծրագրեր և հսկայական գումարներ ենք ներդնում մեր ենթակառուցվածքներում:

Հայաստանն ունի չորս հարևան. Վրաստանը՝ հյուսիսում, Իրանը՝ հարավում, Ադրբեջանն՝ արևելքում և Թուրքիան՝ արևմուտքում: Մենք գերազանց հարաբերություններ ունենք չորսից երկու երկրների՝ Վրաստանի և Իրանի հետ, և մենք ջանում ենք կարգավորել մեր հարաբերություններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ այն ըմբռնումով, որ պատրաստվում ենք բացել սահմանները, հաստատել երկաթուղային կապ և նույնիսկ այս ծրագրի ենթակառուցվածքային մասին տվել ենք շատ կոնկրետ անվանում՝ «Խաղաղության խաչմերուկ»: Այսպիսով, մենք ձգտում ենք Հայաստանի շուրջ ստեղծել խաղաղության և բարգավաճման միջավայր, որպեսզի օգուտ քաղեն ոչ միայն Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը և Իրանը, այլև ավելի լայն տարածաշրջանը:

Եթե ցանկանում եք կապ հաստատել Հնդկաստանի և Ֆրանսիայի միջև, պետք է ասեմ, որ անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել այն ամենին, ինչ գտնվում է այդ միջակայքում: Այնտեղ կա տարածք և միջավայր, որտեղ կարող եք հանգստանալ, վերալիցքավորվել և այնուհետև շարունակել ճանապարհը:

Հարց: Պարոն նախարար, այսօր ավելի լայն փոխկապակցվածության ծրագրերը ներառում են նաև թվային կապակցվածություն, գիտելիքների կապակցվածություն և նորարարությունների կապակցվածություն: Ձեզ վրա տպավորություն գործե՞լ է Հայաստանի ստարտափ հատվածը, տեխնոլոգիական ոլորտը: Կարծում եք՝ արդյոք այժմ կա՞ բիզնես հետաքրքրություն ուշադրություն դարձնելու Եվրոպայի կենտրոններին, ինչպիսիք են Ֆրանսիան, Բանգալորը և Հնդկաստանի այլ կենտրոններ, և, իհարկե, վաղվա նոր կենտրոններին, ինչպիսին է Հայաստանը:

Արարատ Միրզոյան: Իհարկե: Սա ևս մեկ ուղղություն է, որտեղ մենք մեծ ներդրումներ ենք կատարում: Գիտեք, կան մի քանի նախադրյալներ, և, հավանաբար, ամենակարևորն այն է, որ մենք ունենք մարդկային ռեսուրսներ, անհատներ, տաղանդներ, ովքեր զբաղվում են այս ոլորտով, և երկրորդ՝ մենք ունենք էլեկտրաէներգիա տվյալների կենտրոնների և ենթակառուցվածքների համար: Նշեմ մեկ հետաքրքիր զուգադիպություն. երկու օր առաջ մենք հայտարարեցինք Հայաստանում հսկայական արհեստական բանականության ծրագրի մեկնարկի մասին՝ ֆրանսիական MISTRA-ի, NVIDIA-ի և մի քանի այլ դերակատարների մասնակցությամբ, և սա միայն օրինակներից մեկն է: Այսպիսով, կրկին, երբ խոսում ենք արհեստական բանականության, ՏՏ-ի և այս ոլորտներում համագործակցության մասին, Հայաստանը 100%-ով անվտանգ հանգրվան է:

Հարց: Պարոն Միրզոյան և դոկտոր Ջայշանկար, փոխկապակցվածության ի՞նչ հետաքրքիր գաղափարներ կան երկրների նոր խմբերի համար, որոնք կարող են ձևավորել ապագան: Ի՞նչ տեսակի գործընկերություններ կարող են իսկապես ֆիքսել այս նոր հանգրվանը:

Արարատ Միրզոյան: Ամբողջ խոսակցության ընթացքում եղան մի քանի արտահայտություններ, որոնց վրա կցանկանայի ուշադրություն դարձնել: Դուք ասացիք «բիզնեսն առաջինը», բոլորը խոսում էին խափանված մատակարարման շղթաների, տնտեսական օգուտների մասին: Բայց իմ տպավորությունն այն է, որ մենք ինչ-որ բան բաց ենք թողնում: Եթե տնտեսական օգուտներն այն ամեն ինչի հիմքում են, ինչ տեղի է ունենում աշխարհում, ապա, հավանաբար, Եվրոպան պետք է շարունակեր գազ կամ նավթ գնել Ռուսաստանից: Փոխկապակցվածության հարցում. եթե ամենահեշտ, ամենաէժան ճանապարհները պետք է լինեին առանցքային, կներեք սա ասելու համար, ապա Հնդկաստանը պետք է կապվեր աշխարհի մնացած մասի, Արևմուտքի հետ Պակիստանի միջոցով: Բայց դա տեղի չի ունենում, այդպես չէ՞: Դրա համար պետք է լինի պատճառ:

Սա, առնվազն ինձ, ստիպում է մտածել, որ կա ինչ-որ բան տնտեսական օգուտներից զատ: Կան աշխարհաքաղաքական շահեր: Եվ ահա թե ինչու է, և ես խորապես հավատում եմ դրան, Եվրոպան, Ֆրանսիան ցանկանում ավելի մոտենալ Հնդկաստանին, և հակառակը՝ Հնդկաստանը ցանկանում է ավելի մոտենալ Եվրոպային: Քանի որ, կրկին, եթե խոսենք տնտեսական օգուտների մասին, կան ավելի էժան և ավելի արդյունավետ ճանապարհներ:

Եթե խոսում ես ավելի մեծ ուժ դառնալու ցանկության և ձգտման մասին, ապա օվկիանոսում միշտ կան ավելի մեծ ձկներ: Եկեք անկեղծ խոսակցություն ունենանք: Կա Միացյալ Նահանգներ, կա Չինաստան, կա Ռուսաստան, նրանք բոլորը ռազմական առումով ավելի հզոր են, այդպես չէ՞: Այսպիսով, միմյանց ավելի մոտ լինելու փոխադարձ ձգտման հետևում ես տեսնում եմ նաև Հնդկաստանի և Եվրոպայի աշխարհաքաղաքական ձգտումները, և ես տեսնում եմ ցանկություն՝ ավելի մեծ խոսք ունենալ աշխարհաքաղաքական հարաբերություններում:

Ես երրորդ երկրից եմ` ոչ ԵՄ-ից, ոչ էլ Հնդկաստանից, ես Հայաստանից եմ: Ինչու՞ եմ ես ցանկանում աջակցել այդ ձգտմանը: Ինչու՞ եմ ես ցանկանում սատարել: Որովհետև ես տեսնում եմ որոշակի հիմնավորում այդ ձգտման հետևում՝ ունենալ ավելի ամուր, ավելի արդար և ավելի հավասարակշռված միջազգային կարգ: Միջազգային կարգը խաթարվել է՝ սկսած համավարակից, ապա Ուկրաինայի պատերազմը։ Եվ դրա արդյունքն է այն, աշխարհը խելագարվել է, այդպես չէ՞: Այսպիսով, եթե ցանկանում ենք վերակառուցել միջազգային կարգը, և եթե Եվրոպան ու Հնդկաստանը ցանկանում են ավելի մեծ խոսք ունենալ այդ հարցում, ապա Հայաստանի նման որոշ երկրներ կարող են ցանկանալ աջակցել ձեզ այդ հարցում: Իսկ եթե ոչ, ապա դա պարզապես ազդեցություն ունենալու կամ ավելի մեծ ուժ ձեռք բերելու ցանկություն է:

Սա Ձեր հարցին ուղղիղ պատասխան չէր, բայց սրանք էին իմ դիտարկումները մեր խոսակցության վերաբերյալ: Այսպիսով, ինչու՞ եք ցանկանում ավելի մոտենալ: Գուցե կիսո՞ւմ եք նույն գաղափարները, արժեքները: Այդպես է: Որովհետև Հնդկաստանը աշխարհի ամենամեծ ժողովրդավարությունն է, իսկ ԵՄ-ն մայրցամաք է, կամ երկրների ակումբ՝ ամենաուժեղ ժողովրդավարական ինստիտուտներով: Բայց մենք նաև տեսնում ենք, որ ԵՄ երկրները սկսել են տատանվել, այդպես չէ՞: Արդյո՞ք ամեն ինչ կարգին է Եվրոպայի ներսում: Արդյո՞ք պահանջները հիմնավոր են:

Արարատ Միրզոյան (եզրափակիչ խոսք). Այս անգամ ես կարճ կլինեմ: Հայաստանյան լուծումը, հայաստանյան պատասխանը, առաջին հերթին, երբ խոսքը վերաբերում է լոգիստիկային, «Խաղաղության խաչմերուկն» է: Սա մեր ճանապարհն է՝ Արևմուտք-Արևելք կամ Արևելք-Արևմուտք, Հյուսիս-Հարավ անցումը, որի մասին այս ծրագիրը հոգում է: Եվ երկրորդ՝ նորարարություն, արհեստական բանականություն և տվյալների մեծ կենտրոններ: Ես արդեն ասացի, որ այդ համատեքստում Հայաստանն անվտանգ հանգրվան է:

Շնորհակալություն:

Հետևեք մեզ՝ այստեղ

Ի՞նչ անալիզներ է հարկավոր հանձնել տարին 1 անգամ Հայերը Հայաստանի տարածքով տեղաշարժվելու համար կանցնեն թուրքական անցակետով Արտասովոր ամպրոպային ամպեր. Սուրենյանը նոր հրապարակումներ է արել. լուսանկար, տեսանյութ Վերանշանակումներ ԱԱԾ-ում. վարչապետը որոշումներ է ստորագրել Պաշտոնանկություն Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում Վարդենիս-Մարտունի ճանապարհին BMW-ն դուրս է եկել երթևեկելի հատվածից, հայտնվել գազատար խողովակի վրա. կա տուժած Շանը մեքենային կապած վիճակում վարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Վանաձորում տեղատարափ է. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Զելենսկին ստորագրել է Օտտավայի կոնվենցիայից Ուկրաինայի դուրս գալու մասին օրինագիծը Ուժեղ անձրևի պատճառով փլուզվել է բազմահարկ շենքի ճակատային մասը․ ՌԴ Արտակարգ դեպք․ Քաղցրաշեն գյուղի դաշտերում հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2106»-ում Քրեական ոստիկանները բացահայտել են համակարգչային հափշտակություններ կատարող հանցավոր կազմակերպություն (տեսանյութ) Երիտասարդ է որոնվում որպես անհետ կորած Որոշ խաչմերուկներում երթևեկությունը կկարգավորվի լուսացուցային համակարգերով «Հորիզոն» ճամբար․ ԱրարատԲանկի աջակցությամբ՝ դեպի առաջնորդություն և ֆինանսական գրագիտությունԱրթուր Ազնավուրյանը կնշանակվի Ֆրանսիայում ՀՀ ռազմական կցորդ ՆԳՆ-ն զգուշացնում է․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ ՆԳ նախարարը կգործուղվի Վրաստան Հակոբ Սիմիդյանը ազատվել է նախարարի պաշտոնից Ինչ վիճակում է խnշտանգման ենթարկված շունը (տեսանյութ) Ջուր չի լինելու մի քանի ժամ Միայն հանրաքվեով է հնարավոր Հայաստանի որևէ տարածքի փոփոխություն անել. Մենուա Սողոմոնյան Իդրամը՝ Tech Week 2025-ի մասնակից Թուրքիայի տարածքի 88%-ը գտնվում է անապատացման վտանգի տակ Ռուսական շուկայում խախտումներով հայկական կnնյակների մասնաբաժինը հասել է 85 տոկոսի. հայտարարություն Պետք է կարողանանք օգտվել միջազգային բարենպաստ հանգամանքներից. Ավետիք Չալաբյան Հայտնի է շանը մեքենային կապած բյուրեղավանցու ինքնությունը. մանրամասներ Զրույց ունեցա ներկա գտնվող հայրենասեր երիտասարդներիս հետ՝ կարևոր քննարկում էր. Մհեր Ավետիսյան Երկրաշարժ՝ Ադրբեջանում Team-ը 16 000 000 ԿՎՏ տարեկան արտադրանքով արևային հզոր կայան է գործարկել Գեղարքունիքում Ադրբեջանն ու Թուրքիան ուս ուսի տված վստահ և հաջողությամբ շարժվում են դեպի ապագա. Ալիև ՆԳՆ-ն պարզել է շանը մեքենային կապած վարորդի ինքնությունը 12 ժամից ավելի ջուր չի լինի․ հասցեներ Նիկոլն Ալիևի հարճն ու կամակատարն է. Դավիթ Սարգսյան Կարկուտ, հորդառատ անձրև․ ինչ եղանակ է սպասվում «Ես միշտ երազել եմ խաղալ մեկ այլ դարաշրջանի դեր». Աննա Մանուչարյանը՝ նոր սերիալի մասին (լուսանկարներ) Ստրադիվարիուսի ջութակները` Կապանում Կապան ֆեստը՝ պատանի երաժիշտների մոտիվացիա Հայաստանը որպես դիտորդ կմասնակցի Վրաստանում Agile Spirit բազմազգ զորավարժություններին Ուտեստ, որի թե՛ ծագումը, թե՛ անվան ստուգաբանությունը շատ վիճելի են. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՀՈՒԼԻՍԻ). Վթարի է ենթարկվել Թեհրան-Երևան չվերթ իրականացնող օդանավը. «Փաստ»Փաշինյանը փորձում է նեղը գցել արցախցիներին Արևմուտքից հավաստիացումներ են պահանջել՝ Սամվել Կարապետյանի դեմ արշավը շարունակելու Արդյո՞ք բանջարեղենն ավելի լավ է աճում արևային վահանակների տակ. գիտնականների զարմանալի հայտնագործությունըԲրյուսել և Փարիզ․ Փաշինյանից հաշիվ էին պահանջում ԱՄՆ-ը բացահայտում է իր իրական նպատակները Եկեղեցու վրա այս նողկալի հարձակումները, ցանկացած ընդդիմության ոչնչացնելու և լռեցնելու այս ցանկությունը, ի վերջո, Փաշինյանին կհասցնեն վերջնակետին. «Փաստ»Կարևոր՝ վարորդների համար Դպրոցի տնօրենի կողմից հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 8 մլն դրամի գումար Պեկինում ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները հանդիպում են ունեցել