Երևան, 10.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Արցախ» ջազ նվագախումբը ելույթ է ունեցել Մոսկվայի ջազ փառատոնում

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մոսկվայի ամառային իրադարձությունների ծրագիրը հիացրել է մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին իր հագեցած բովանդակությամբ․ մեկ շաբաթ շարունակ Ռուսաստանի և արտասահմանյան առաջատար ջազ նվագախմբերը ելույթ են ունեցել քաղաքի լավագույն բացօթյա հարթակներում։ Փառատոնի կազմակերպիչն է Իգոր Բութմանի հիմնադրամը՝ Ռուսաստանի Նախագահի մշակութային նախաձեռնությունների հիմնադրամի և Մոսկվայի մշակույթի վարչության աջակցությամբ։

2025 թվականին «Moscow Jazz Festival-ը միավորել է ավելի քան 1000 ճանաչված երաժիշտների տարբեր երկրներից, որոնք ներկայացրել են իրենց լավագույն ծրագրերը։ Մասնակիցների թվում էր նաև «Արցախ» ջազ նվագախումբը՝ Տիգրան Լալայանի ղեկավարությամբ, որը Մոսկվա էր ժամանել «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության աջակցությամբ և հասարակական գործիչ Յուրի Նավոյանի նախաձեռնությամբ։ Նվագախումբը ելույթ ունեցավ «Զարյադյե» զբոսայգու ամֆիթատրոնում։ 

«Արցախ» ջազ նվագախումբը երաժշտասերներին տվեց իսկական երաժշտական ճանապարհորդություն՝ սվինգի դասականից մինչև լատինոամերիկյան ռիթմեր, հայկական մեղեդիներից մինչև համաշխարհային ջազի գլուխգործոցներ։

Նվագախմբի կատարմամբ հնչեցին հայ և արտասահմանյան կոմպոզիտորների հեղինակային ստեղծագործություններ, ինչպես նաև հայտնի ջազ ստանդարտներ՝ բիգ-բենդի համար գրված յուրօրինակ մշակումներով։ Հնչեցին Բենի Քարթերի «Jackson County Jubilee»-ն, Ալեքսանդր Աճեմյանի «Ari Ari» հայկական քնարական երգը՝ Ալյոնա Բալույանի կատարմամբ, «More»՝ Գոռ Հայրապետյանի կատարմամբ, Քոուլ Փորթերի հանրահայտ «Night and Day» երգի գործիքային տարբերակը, «Love»՝ Ալյոնա Բալույանի և Մարատ Բալայանի կատարմամբ և բազմաթիվ այլ ստեղծագործություններ։ Սակայն հանդիսատեսի ամենաշատ բուռն արձագանքը առաջացրին Սևակ Ջանյանի կատարմամբ «Սա Երևանն է» և «Արցախ» երգերը։ Բեմի մոտ հավաքվել էին տարբեր ազգությունների ջազի սիրահարներ և հայ սփյուռքի ներկայացուցիչներ, ովքեր եկել էին աջակցելու հայրենակիցներին։

Համերգի ավարտին վարողներն իրենց երախտագիտությունը հայտնեցին «ԴԻԱԼՈԳ» հասարակական կազմակերպությանը, որի աջակցությամբ «Արցախ» ջազ նվագախմբի մասնակցությունն այս միջազգային փառատոնին դարձավ հնարավոր։

«Յուրի Նավոյանն ու «Դիալոգ» հասարակական կազմակերպությունը ոչ միայն օգնել են «Արցախ» ջազ նվագախմբին վերածնվել նոր կազմով, այլև հոգեպես աջակցել են Արցախից հարկադիր վերաբնակեցումից հետո։ Եվ ահա, մենք հպարտությամբ ենք ներկայացնում մեր արվեստը միջազգային փառատոնում։ Մենք Յուրի Նավոյանին մեր միջև անվանում ենք «կնքահայր», և դա պարզապես խոսք չէ, այլ փաստ է»,- լրագրողի հետ զրույցում նշեց Տիգրան Լալայանը։

««Արցախ» ջազ նվագախմբի հիմնական առաքելությունը մշակութային ժառանգության պահպանումն ու ազգային ջազի զարգացումն է։ Գեղարվեստական ղեկավար Տիգրան Լալայանը իր շուրջ է համախմբում արվեստի գործիչներին և մեծ ջանքեր է գործադրում Արցախի երաժշտական ավանդույթների պահպանման ու հանրահռչակման համար», -նշված է փառատոնի պաշտոնական կայքում։

Հետևեք մեզ՝ այստեղ

Իրանի ՀՕՊ-ը երեք իսրայելական անօդաչու թռչող սարք է խոցել, ներառյալ՝ Hermes 900 Լոնդոնից մինչև Չինաստան. Հայաստանի ներկայությունը համաշխարհային նորաձևության քարտեզի վրա Դերասան Գոռ Հակոբյանի որդու մոտ ախտորոշվել է Յուինգի սարկոմա․ ընտանիքը հանրության օգնության կարիքն ունի Արման Հարությունյանը բրոնզե մեդալ է նվաճել ազատ ոճի ըմբշամարտի ԵԱ-ում Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Մակրոնը 24 ժամ ջուր չի լինելու Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ 61-ամյա վարորդը «ՎԱԶ 2106» վարելիս հանկարծամահ է եղել և բախվել բնակչի տան ցանկապատին Մահացել է Վահան Բայբուրդյանը Բնակարանների վարձակալության վճարների հայտարարագրման հետ կապված հարկերն աճել են 143 տոկոսով. ՊԵԿ նախագահի տեղակալ Դեսպանության տվյալներով՝ այս պահի դրությամբ ԱՄԷ-ում է գտնվում ՀՀ 40 քաղաքացի, ներառյալ՝ 14 ուսանողներ Ուժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԱվստրալիան հումանիտար վիզաներ է տրամադրել Իրանի թիմի ֆուտբոլիստուհիներին Պեսկովը հայտարարել է, որ Իրանի շուրջ իրադարձությունները չեն հետաձգում Ուկրաինայի հարցը ԱՀԿ-ն զգուշացնում է «սև անձրևի» վտանգի մասին՝ Իրանի նավթային օբյեկտների վրա Իսրայելի հարձակումներից հետո Սպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՌոդրիգոն հաջողությամբ վիրահատվել է ԱՄՆ զինված ուժերն Իրանի դեմ պատերազմի առաջին երկու օրերին ավելի քան 5 միլիարդ դոլար են ծախսել ռազմամթերքի վրա Իրանի վրա հարվածներն արդեն իսկ բարելավել են Իսրայելի միջազգային դիրքը․ Նեթանյահու Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն ՄարուքյանԱմենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱնաստասիա Բաղիյանը դարձել է պարալիմպիկ խաղերի չեմպիոն Այս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք ՉալաբյանՎերջին օրերին Վրաստանից արտաքսվել է 74 օտարերկրյա քաղաքացի, այդ թվում՝ Հայաստանի Իսրայելը uպանել է Իրանի «Բասիջ» աշխարհազորի հրամանատարին Բաղրամյանի ոստիկանները հայտնաբերել են 1 կգ 312 գ մարիխուանա Ինչո՞ւ է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը հարվածել ԱՄԷ-ին Տավուշի մարզի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են առգրավել Փաշինյանը հանդիպել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՈստիկանության գվարդիայի ծառայողները խուլիգանության դեպք են բացահայտել. 7 ձերբակալված կա «Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջան Մարտի 2-ից ի վեր Լիբանանում առնվազն 83 երեխա է uպանվել և 254-ը՝ վիրավnրվել․ ՅՈՒՆԻՍԵՖ ԱՄԷ-ի վրա Իրանի հարձակումների հետևանքով զոhերի թիվը հասել է 6-ի Շնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամԼավրովն ու Արաղչին քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը Իրանի շուրջ ստեղծված ռազմական լարվածությունը փաստացի TRIPP-ի նախագիծը մղել է անորոշության և մշուշի մեջ․ Սուրենյանց Տարադրամի փոխարժեքները մարտի 10-ին Այսօր կրկին կլինի Իրանի ներսում մեր ամենաhզոր hարվածների օրը. Փիթ Հեգսեթ Հունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Բնակարանների վարձակալության վճարների հայտարարագրման հետ կապված հարկերն աճել են 143 տոկոսով. ՊԵԿ նախագահի տեղակալ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Զգnւշացե՛ք, որ հենց դուք չլինեք անhետացողը․ Ալի Լարիջանին՝ Թրամփին Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Երևանում մեքենաներ են բախվել Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպան