Իշխանությունը շարժվում է դեպի հետ սկզբունքով, որը մեր զինված ուժերը տասնամյակներով հետ շպրտելու բանաձևն է. Աբրահամյան
ԲԼՈԳ
Այն ինչ տեսնում ենք Իրան-Իսրայել, ՌԴ-Ուկրաինա հակամարտության պայմաններում, պատերազմի վարման ժամանակակից ձևերի և մեթոդների պայմաններում ու ինչ պատկերացումներ առաջադրում է ՀՀ իշխանությունը ոչ միայն անհամադրելի են, այլ Հայաստանին անխուսափելի պարտության են տանում:
Մեկ օրինակ. իշխանության շրջանառության մեջ դրած և անփառունակ վախճան ունեցած բանակից փողով ազատվելու (1 խորհրդանշական ամիս ծառայելու) նախագծի շրջանակներում պարզվեց, որ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը համարում է, որ կարելի է 1 ամսում զրոյից մարտիկ պատրաստել ու նրան ռազմական մասնագիտություն ապահովել, ով հետագայում ունակ է լինելու ռազմական գործողությունների մասնակցել:
Մի պահ կրկին հիշեք, թե վերջին 4-5 տարիներին, աշխարհի տարբեր անկյուններում ինչպիսի տրամաբանության մարտեր են եղել, տեխնոլոգիական ինչպիսի լուծումներ են առաջադրվում, ինչպիսի բանակ է կառուցում Ադրբեջանը և ՀՀ ԳՇ պատկերացումները մեր բանակի պատրաստության վերաբերյալ:
Իհարկե, այստեղ կա այլ տարբերակ. ԳՇ-ն ենթարկվել է վերադասի հանձնարարությանը և տվել այնպիսի եզրակացություն, որը նախագծի ու Փաշինյանի սրտով է, սակայն սա էլ իրավիճակը չի փրկում:
Մինչ աչքներիս առաջ, պատերազմի դասական մոտեցումների գերակշիռ մասն արմատական փոփոխության է ենթարկվում, հայաստանյան իշխանությունը շարժվում է դեպի հետ սկզբունքով, որը մեր զինված ուժերը տասնամյակներով հետ շպրտելու բանաձևն է:





















































1
Բռնաճնշումները՝ մերձեցման առիթ. ԵՄ-ն ու Հայաստանը՝ «նոր մակարդակի» վրա
2
20-ամյա զինվորը եկել տուն, 2 ժամ անց գնացել գնումների, հանդիպել ընկերներին․ կեսգիշերին ծնողները իմաց...
3
Ովքե՞ր են Բաքվում ձերբակալված և դաժան ծեծի ենթարկված ռուսները (լուսանկարներ)
4
Ռուսաստանում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
5
Ամուսինը հղի կնոջը և երեխային պատուհանից հանել է, մյուս երեխան և 2 տատիկները վառվել են. մանրամասներ
...