Երևան, 13.Հուլիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Արաղչին քննարկել է իրադրությունը Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի պաշտոնակիցների հետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսով քննարկել է Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի պաշտոնակիցներ Դեյվիդ Լեմիի, Յոհան Վադեֆուլի, Ժան-Նոել Բարոյի և Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է նրա Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Անդրադառնալով Իրանի դեմ Իսրայելի հարվածներին՝ Արաղչին նշել է, որ ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի յուրաքանչյուր անդամի պարտականությունն է «դեմ կանգնել այս ագրեսիային և դադարեցնել Իսրայելի հանցագործությունները»։

Արաղչին նաև նշել է, որ բանակցությունների ընթացքում Իրանի դեմ ագրեսիան «աննախադեպ հարված է դիվանագիտությանը», և կոչ է արել դատապարտել «սիոնիստական ռեժիմի ագրեսիան»։

«Իրանի օրինական պաշտպանությունն ագրեսիայից կշարունակվի ուժի կիրառմամբ, իսկ պատերազմի մասշտաբների ցանկացած ընդլայնման հետևանքների պատասխանատվությունը կընկնի սիոնիստական վարչակարգի, նրա կողմնակիցների և նրան արդարացնողների վրա», – նշվում է տեքստում:

Արաղչին ևս մեկ անգամ ԱՄՆ-ին մեղադրել է Իսրայելի հարձակմանն աջակցելու մեջ։

«Կասկած չկա, որ Իսրայելն ԱՄՆ-ի աջակցությամբ, օգնությամբ և նրա հետ համագործակցությամբ նախաձեռնեց այս պատերազմն իրանցի ժողովրդի դեմ, ուստիև մենք Միացյալ Նահանգներին համարում ենք պատասխանատու այս իրադրության համար և կատարված հանցագործությունների մեղսակից», – հայտարարել է Արաղչին համատեղ հեռախոսազրույցի ընթացքում:

Նա նաև ընդգծել է, որ Իրանը երբեք չի լքել բանակցությունների սեղանը, բայց այժմ կենտրոնացած է ագրեսիային արդյունավետ դիմակայելու վրա:

Երեք եվրոպական երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները և ԵՄ դիվանագիտության ղեկավարն ափսոսանք են հայտնել ստեղծված իրադրության առթիվ և ցավակցել են Իսրայելի հարձակումների հետևանքով մարդկային կորուստների կապակցությամբ՝ նշելով դիվանագիտության կիրառման կարևորությունը լարվածության թուլացման համար և հայտարարելով դրանում իրենց դերը կատարելու պատրաստակամության մասին, ասված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ՝ այստեղ

Հուլիսի 11-ին և 12-ին Արեգակի վրա գրանցվել է 17 բռնկում Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա Մոսկվայի կենտրոնում տեղացել է տեղումների ամսական նորմայի շուրջ 25%-ը. կայծակը հարվածել է Օստանկինոյի աշտարակին Իսրայելական ուժերը 48 ժամվա ընթացքում հարվածել են Գազայում շուրջ 250 թիրախի Տղամարդը գնդակահարել է դստերը՝ TikTok-ում օգտահաշիվը ջնջելուց հրաժարվելու համար Մակրոն. Եվրամիությունը կարագացնի ԱՄՆ մաքսատուրքերի դեմ հակաքայլերի պատրաստումը Կապանում մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ, 1 վիրավոր Ադրբեջանական գազը մոտ ապագայում կարտահանվի Սիրիա Քնապարկը, ծածկոցը և ջրով շիշը՝ հասարակական կարգի սպառնալիք. Արցախցիների պաշտպանության խորհուրդ Արամ Ա Վեհափառը շարունակում է հետաքրքրվել Քեսապի շուրջ ծայր առած հրդեհի հետևանքներով Թուրքիայում թղթի գործարանի մոտ 50 աշխատող թունավորվել է Ինչ է քննարկել ՔՊ-ն Գորիսում. կուսակցությունից մանրամասներ են հայտնում Կենսական կարևորություն է պահպանել քրիստոնեությունը՝ ամուր ու կազմակերպ․ Արամ Ա․ Հայրապետ 4-ամյա տղան ընկել է դիտահորը. ՌԴ Հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքում, փրկարարները կանխել են տարածումը դեպի տուն Ալիևը կրկին շնորհավորել է Էրդողանին․ ադրբեջանա-թուրքական ռազմավարական հեռանկարներն են քննարկում Սլովակիան նշել է ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը պաշտպանելու պայմանը Թեհրանի համագործակցությունն ԱԷՄԳ-հետ չի դադարեցվել, բայց կշարունակվի նոր ձևաչափով․ Արաղչի Մի խումբ արցախցիներ նստացույց սկսեցին Ազատության հրապարակում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ Հուլիսի 13-ին Երևանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» միջազգային հեղինակավոր կինոփառատոնըՑԱԽԱԼ-ը նոր հարված է հասցրել Հարավային Լիբանանին, «Հըզբոլլահի» ռազմական թևի անդամ է զոհվելՄեսսին հրաժեշտի խաղ կանցկացնի Բարսելոնայի կազմում 68-ամյա վարորդը «ՎԱԶ 2106»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և տապալել այն․ վիրավորներ կան Ֆոն դեր Լայենը պատասխանել է ԵՄ-ից ներմուծման 30%-անոց մաքսատուրքերի մասին Թրամփի նամակին Արդեն 170 դրամ. ի՞նչ է կատարվում հեղուկ գազի շուկայում Երկրորդ համաշխարհայինի ամենատարեց բրիտանացի վետերանը մահացել է 110 տարեկանում Ծայրահեղ իրավիճակ է, սահմանափակում են դնում անգամ հավաք իրականացնելու հարցում. Աբրահամյան Գազայի հատվածում առնվազն 650 000 երեխա սովահար է Ադրբեջանի վարչապետն ու Ուկրաինայի էներգետիկայի նախարարը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր Նոր մանրամասներ Կապանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից «Արարատ-Արմենիան» հաղթեց «Վանին» Փորձում են վախեցնել հանրահավաքի մասնակիցներին․ Արցախի ՄԻՊ Հայտնի է, թե երբ «Սանտիագո Բեռնաբեուում» կանցկացվի Աշխարհի առաջնության եզրափակիչը «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում փրկարարներն օգնություն են ցուցաբերել քաղաքացիների Սիրիայում մոլեգնող հրդեհների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» ֆիլմով կբացվի Լոկառնոյի 78-րդ կինոփառատոնը՝ 8,000 հանդիսատեսի ներկայությամբ «Ռեալը» պատրաստ է 150 միլիոն եվրոյով վաճառել Վինիսիուսին Մոսկվայում ծայրահեղ ջերմաստիճանը գերազանցել է 122-ամյա ռեկորդը Ադրբեջանական գազը կարտահանվի Սիրիա, նաև Ադրբեջանի պետական նավթային ընկերության պայմանագիր է կքնվել Արմավիրում բախվել են «Jeep Compass»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ վերջինի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ. հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում առաջիկա 5 օրերի ընթացքում Լուկաշենկոն կոչ է արել Մոլդովային չշտապել ԵՄ-ին միանալու հարցում Ոստիկանական մեծաթիվ ուժեր՝ Բաղրամյան պողոտայում 34-ամյա երիտասարդը կամավոր հանձնել է ապօրինի պահվող հրացան և փամփուշտներ Ինչու են ադրբեջանական ինքնաթիռները սկսել թռչել նաև Սյունիքի վրայով. պարզաբանում է ՔԱԿ-ը Վթար Ճամբարակում, «Opel»-ը վրաերթի է ենթարկել 81-ամյա հետիոտնի, ով հետո տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan Պայթյունի հետևանքով մահացել է 22-ամյա Օնիկ Մ.-ն Չմկրտված ու երբևէ չհաղորդված անձինք հավաքվել ու Աստվածաշնչից են խոսում. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի դեմքը. տմարդի արդարադատություն