Yerevan, 17.April.2026,
00
:
00
BREAKING


Ռուս-ուկրաինական պատերազմի ուրվականն է թևածում. իրանցիների հոսքից վարձով տները կթանկանա՞ն

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երբ միջազգային մամուլը քննարկում է Իրան-Իսրայել թեժացող հակամարտությունը, Հայաստանում կրկին արթնանում են 2022 թվականի ռուս-ուկրաինական պատերազմի ուրվականները, այն է՝ խուճապ անշարժ գույքի շուկայում, բնակարանների վարձավճարների բարձրացում, ներգաղթային ալիքից առաջացող ճնշում։ Սակայն փորձագետ Կարապետ Հովհաննիսյանը պարզ ասում է՝ իրական վտանգը ներգաղթը չէ, այլ մեր իսկ ոչ ճկուն համակարգն ու բարձր գները, որոնք պատերազմից անկախ էլ կարող են Հայաստանի շուկան փակ դարձնել փախստականների համար։

«Փախստականները փնտրում են ապահով ու հասանելի երկիր անվտանգ ապրելու համար, իսկ Հայաստանը նրանց համար գրավիչ տարբերակ չէ»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է փորձագետը՝ անդրադառնալով այն լուրերին, որ իրանցիները հայրենիքից հեռանում են և հավանական է, որ Հայաստանը ևս հարյուրավոր կամ հազարավոր իրանցիների ընդունի։ 

Նրա խոսքով՝ Իրանից հնարավոր արտագաղթողներն ավելի հաճախ ընտրում են Թուրքիան, քանի որ Հայաստանը համարվում է թանկ երկիր՝ թանկ գույք, թանկ կյանք, որը նաև ազդում է տուրիստական հոսքերի վրա։ 

Նախորդ տարիներին պետությունը՝ մտածված, թե ոչ, որոշում ընդունեց, ըստ որի՝ վարձակալության բոլոր գործարքները պետք է պարտադիր գրանցվեն կադաստրում։ Եթե, օրինակ, ռուս-ուկրաինական պատերազմի օրերին վարձատուները կարող էին պարզապես ասել՝ «երեխաներիդ վերցրու, դուրս արի տանից, որովհետև ես այն ավելի թանկով եմ հիմա ուրիշին տալու», ապա այժմ կադաստրում գրանցված պայմանագրերի պարագայում նման միակողմանի լուծում հնարավոր չէ։ 

Ըստ գործող օրենսդրության՝ վարձակալությունը դադարեցնելու համար անհրաժեշտ է երկու կողմերի համաձայնությունը։ Նույնիսկ եթե վարձակալողը վնասել է գույքը կամ դադարում է վճարել, սեփականատերը ստիպված է դիմել դատարան։ Դատարաններն էլ հաճախ գերծանրաբեռնված են։  

«Հենց այդ պատճառով խորհուրդ է տրվում՝ այն անձինք, ովքեր պատրաստվում են վարձով բնակարաններ տրամադրել հնարավոր փախստականներին, լինեն զգոն և ավելի խելամիտ գնով թե՛ իրանցի փախստականներին և թե՛ արցախցիներին էլ տուն տան։ Մենք տուժվել ենք հենց թանկացումների՛ պատճառով»,- ասում է փորձագետը։ 

Իսրայելա-իրանական պատերազմի հետևանքով Հայաստանի տնտեսությունը շատ կարող է տուժել՝ մատակարարման շղթաների խզումը, հատկապես Իրանից ներմուծվող հումքը, ապրանքների դադարեցումը կարող են մեծապես վնասել երկրի տնտեսությանը։ Այդ ապրանքների մի մասը գալիս է Հայաստան, այնուհետև արտահանվում երրորդ շուկաներ։ Եթե այդ հոսքերը կտրվեն, կկորի ոչ միայն ապրանքները, այլ նաև եկամտի զգալի աղբյուր։

Ըստ Կարապետ Հովհաննիսյանի՝ Հայաստանը, անկասկած, աշխարհի լավագույն վայրերից մեկն է ապրելու համար՝ հարմար կլիմայով տարվա բոլոր եղանակներին ու առանձնահատուկ բնությամբ։ Սակայն այս պահին, երբ երկիրը դեռ գտնվում է չլուծված պատերազմական իրավիճակում և բախվում է լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրների, դժվար է խոսել դրա լիարժեք կենսապահով պայմանների մասին։  Այսօր նույնիսկ բազմաթիվ հայաստանցիներ են դժվարությամբ աշխատանք գտնում ու հարմարվում թանկ կյանքին։

«Պատերազմից չպետք է սպասել շահ կամ հնարավորություն։ Պետք է ցանկանալ, որ աշխարհի բոլոր հակամարտությունները որքան հնարավոր է շուտ ավարտվեն, և չապրել այն սպասումով, թե որտեղ պատերազմ կլինի, որ մենք էլ փորձենք օգտվել դրանից», - հավելում է Կարապետ Հովհաննիսյանը։

Հասմիկ Պողոսյան

Հետևեք մեզ՝ այստեղ

Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets Armenia