Սպերցյանը կարող է ուժեղացնել ցանկացած եվրոպական թոփ ակումբ․ Բերեզովսկի
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին «Матч ТВ»-ի հետ զրույցում նշել է, որ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է ուժեղացնել ցանկացած եվրոպական թոփ ակումբ։
-Սպերցյանն արդյո՞ք պատրաստ է եվրոպական ակումբ տեղափոխվել։
-Էդուարդն արդեն երկու-երեք տարի իր խաղով դա է ապացուցում։ Վերջերս տեսա նրան Հայաստանի հավաքականում, նա հրաշալի մարզավիճակում է։ Էդուարդը կարող է ուժեղացնել ցանկացած եվրոպական թոփ ակումբ։ Նա լուրջ մարտական միավոր է։
-Եթե նա ևս մեկ մրցաշրջան մնա «Կրասնոդարում», հնարավո՞ր է «հասունանա ավելին, քան պետք է»։
-Այո։ Հնարավոր է՝ նա պարտքի զգացում ուներ ակումբի հանդեպ, բայց արդեն օգնել է թիմին նվաճել չեմպիոնություն։ Հույս ունեմ, որ ակումբը չի խոչընդոտի նրա առաջխաղացմանը։ Սպերցյանը շատ հավակնոտ է և ցանկանում է փորձել իր ուժերը եվրոպական առաջնությունում։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































