Թրամփի խորհրդականները մտահոգված են Մերձավոր Արևելքում ԱՄՆ բազաներին հարվածելու Իրանի կարողությամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն, ըստ Telegraphի՝ «կարծես թե մեղմացնում է իր դիրքորոշումը»։ Ըստ BBC-ի՝ Թրամփը նախօրեին իր մամուլի քարտուղարի միջոցով հայտարարել է, որ Իրանին հարվածելու վերաբերյալ որոշում կընդունի երկու շաբաթվա ընթացքում, և քանի դեռ բանակցությունների հնարավորություն կա, հետաձգում է այդ քայլը։
Financial Times-ը գրում է, որ «երկշաբաթյա պատուհանը» մեծացնում է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հավանականությունը։ Ուրբաթ Ժնևում սպասվում են բանակցություններ, որոնց ընթացքում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարները պետք է հանդիպեն Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։
Times-ը Թրամփի երկշաբաթյա «հետաձգումը» նկարագրում է որպես «մեկ քայլ նահանջ՝ անդունդի եզրից»։ Պարբերականը հաղորդում է, որ Իրանի՝ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները թիրախավորելու կարողության վերաբերյալ խորհրդականների հայտնած մտահոգություններից հետո ԱՄՆ նախագահը այլընտրանքային ուղի է փնտրում։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































