Երևան, 17.Հուլիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինչպես են սինխրոն, զուգահեռ, ձեռք ձեռքի «աշխատում». «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանական քարոզչության, հատկապես «երկրորդ շարքի» քպական ոչ այնքան «կարկառունների» մանիպուլ յատիվ հնարքներից մեկն այն է, որ ընդդիմախոսներին սկսում են մեղադրել... թշնամուն «բան հուշելու», թշնամիներին «օգնելու» մեջ: Դա այն կարգի ցինիզմ է ու անպատկառություն, որ հանիրավի թիրախավորված ընդդիմախոսը կարող է մի պահ անգամ կարկամել, քանի որ Փաշինյանի կամ նրա կարկառունների կողմից նման մեղադրանքն ուղղակի էպիկական է հնչում:

Բայց, ի տարբերություն փաշինյանական քարոզիչների և հենց Փաշինյանի մտացածին մեղադրանքների, հակառակ երևույթն այնքան ցցուն է, որ այստեղ բավարար է սոսկ բացահայտ փաստերի թվարկումը, որպեսզի պատկերն ու հետությունը ինքնըստինքյան պարզ լինեն:

Եվ այսպես. Ռուբեն Վարդանյանը հայ խոշոր գործարար է և բարերար: Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքով Ռուբեն Վարդանյանը հայտնվել է ադրբեջանական գերության մեջ, Բաքվի բանտում ու մեղադրյալի աթոռին՝ Ալիևի հրամանով իրականացվող «հայերի դատավարություն» ֆարսի շրջանակներում:

Զուգահեռաբար, հայ խոշոր գործարար և բարերար Սամվել Կարապետյանը հենց այս օրերին ՀՀ իշխանությունների, կոնկրետ՝ Փաշինյանի անձնական հրահանգով, բացահայտորեն հանիրավի կերպով ու բացարձակապես մտացածին մեղադրանքով կալանավորվել է, պայմանական ասած՝ Երևանի բանտում է: Թե՛ Ռուբեն Վարդանյանը, թե՛ Սամվել Կարապետյանը տարբեր ժամանակներում շատ բան են արել նաև Արցախի համար: Բավարար է հիշել, թե Սամվել Կարապետյանի նվիրատվությամբ ինչ ժամանակակից հիվանդանոց կառուցվեց Ստեփանակերտում: Ու ոչ միայն դա:

Բայց տվյալ դեպքում մեզ հետաքրքրողն ու առանձնահատուկ ուշադրության արժանի իրողությունն այն է, որ Փաշինյանն ու Ալիևը գործում են միանգամայն սինխրոն, զուգահեռ ու ձեռք ձեռքի, կարելի է ասել: Անգամ միևնույն իշխանության երկու օղակներ այնքան համահունչ չեն գործում, որքան Փաշինյանն ու Ալիևը:

Եթե այս հարցում հոգու խորխորատներում ինչ-որ կասկածի հյուլեներ ունեցողներ են մնացել, ապա առաջին հերթին՝ նրանց, ինչպես նաև՝ մյուս բոլոր մեր ընթերցողների ուշադրությունը հրավիրում ենք հետևյալ փաստերի վրա:

Ուղիղ չորս տարի առաջ՝ 2021 թ. հունիսի 18-ին, ադրբեջանական գլխավոր դատախազությունը, մտացածին մեղադրանքներով (զենքի ապօրինի շրջանառություն, պատերազմի հրահրում, մաքսանենգություն և այլն) միջազգային հետախուզում հայտարարեց Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանի, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի և «Royalsys Engineering» ընկերության ղեկավար Դավիթ Գալուստյանի նկատմամբ: Ավելին, Իլհամ Ալիևը բառացիորեն օրերս հիշեցրեց իր գլխավոր դատախազության այդ որոշման մասին: Իսկ 2025 թ. հենց հունիսի 18-ին Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումային «հանձնարարությամբ» նրա ենթակաները կուրորեն հարձակվում են Սամվել Կարապետյանի վրա և, չունենալով և ոչ մի իրավական հիմնավորում, կալանավորում:

Չափազանց շատ ու, կներեք, զռռացող են համընկնումները, որպեսզի դա պատահականություն համարվի:

Հաջորդը. ադրբեջանական գերության մեջ են հայտնվել և «դատավարական» տեռորի տակ են գտնվում ԼՂՀ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը: Սա՝ Ալիևի ռեժիմի մասով:

Փաշինյանական իշխանությունը քաղաքական պատճառներով քրեական հետապնդում է իրականացնում ԼՂՀ առաջին նախագահ, ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ:

Շարունակենք: Բացառապես «չոր» փաստեր:

Արցախի՝ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ԼՂՀ պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Մանուկյանը (ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանի եղբայրը) այժմ Բաքվում են, գերված, թշնամական «դատարանում», մեղադրյալի նստարանին:

Իսկ ի՞նչ «հաջողություններ» ունի այդ ուղղությամբ Նիկոլ Փաշինյանը՝ իր գործընկեր Ալիևի հետ «համեմատած»:

ԼՂՀ պաշտպանության նախկին նախարարներ, փոխնախարարներ, ԼՂՀ ՊԲ հրամանատարներ, փոխհրամանատարներ, Արցախի առաջին պատերազմում, առհասարակ երկրի պաշտպանության գործում դերակատարում ունեցած զինվորական բարձրաստիճան գործիչներ Միքայել Հարությունյանը, Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը, Մովսես Հակոբյանը կա՛մ հետախուզման մեջ են, կա՛մ «անցնում» են որևէ մտացածին մեղադրանքով «կարված» գործով: Այսինքն՝ էլի դատերի մեջ են:

Ավելին, դատական խնդիրներ ունեն նաև Ջալալ Հարությունյանը, Միքայել Արզումանյանը, որ եղել են ՊԲ հրամանատարներ: Ամեն պարագայում սա բնութագրական է: Այն աստիճան, որ հավել յալ հիմնավորումներ բերելու կարիք, կարծում ենք, չի զգացվում:

Եթե այսքանից հետո դեռ էլի կասկածողներ կան, ապա հիշեցնենք նաև այն հատկանշական ու համեմատաբար թարմ փաստը, որ ալիևյան ռեժիմի սպասարկու «հոգևոր առաջնորդ» Ալլահշուքյուր Փաշազադեն և ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը գրեթե միաժամանակ ու, ինչպես ասում են, «պասերով» սկսեցին հարձակումը Հայ առաքելական եկեղեցու վրա:

Այս ամենը բավականին խոսուն ու լրացուցիչ ընդգծում է այն տեսակետը, որ Ալիևն ու Փաշինյանը գործում են միանգամայն սինխրոն, զուգահեռ: Սա՝ եթե չհաշվենք Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ, ՀՀ Սահմանադրությունն ու Անկախության հռչակագիրը չեղարկելու, Հայաստան ադրբեջանաթուրքական «փախստականների» զանգվածային ներխուժման հարցերի շուրջ նրանց հովվերգական միաձայնությունը: Ուշագրավ «սինխրոնիզացիա» է, ինչ խոսք...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վրաստանը սահմանին հայկական բեռների արգելափակման մասին տեղեկությունը կեղծ է որակել Գազ չի լինիՏղամարդը գետում լողալուց հետո վարակվել է մահացու մանրէով և կորցրել լսողությունը Խաչանովն ու Ավանեսյանը կմասնակցեն US Open-ին Հրաբխի ժայթքումից հետո Իսլանդիայի «Կապույտ ծովածոց» հանգստավայրից տարհանել են զբոսաշրջիկներին և բնակիչներին Բակայոկոն տեղափոխվեց «ՌԲ Լայպցիգ» ԵՄ-ն Ուկրաինայի համար 100 մլրդ եվրո է նախատեսել Տեսնենք՝ կոնկրետ ինչ կբերի ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցումը․ Պեսկով Խոշոր ավտովթար ու արտակարգ իրավիճակ՝ Սյունիքի մարզում. մոտ 25 տոննա մազութով բեռնված բեռնատարը մասամբ կախվել է Ողջի գետի վրա Ադրբեջանը Ռուսաստանից երկու տեսակի ներողություն է պահանջում․ Էլմար Մամեդյարով Վթարային անջատումներ՝ հուլիսի 17-ին և 18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի ՊԵԿ-ը հիշեցնում է անձնական օգտագործման ապրանքների վերաբերյալ օրենսդրական կարգավորումները Արտակարգ դեպք՝ Արգավանդում․ արագիլի ոտքը արգելափակվել էր էլեկտրական լարերի մեջ «Որոշները ընկնավորվում են՝ լսելով Հայոց Հայրապետի նվիրական անունը». Ասողիկ աբեղա Կարապետյան Ծառուկյանն ասել է, թե երբ կլինի իր հաջորդ մենամարտը Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում. մարզահամերգային համալիրի հարակից անտառում հայտնաբերվել է տղամարդու մարմին Յամալը երկարաձգեց պայմանագիրը «Բարսելոնայի» հետ եւ ստացավ 10 համարի խաղաշապիկը Ինչպե՞ս են քվանտային ցանցերը բացում տարածություն-ժամանակի ուսումնասիրության ճանապարհը Տիգրան Կիրակոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան վիրավորներ Լյուքսեմբուրգում ստորագրվել է «Հայաստան - Դիմակայուն Սյունիք ծրագիր» ֆինանսական համաձայնագիրը Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահին Հունաստանը աջակցում է ՀՀ–ին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման ընթացքում. ԱԳ փոխնախարար Քրեական ոստիկանները 25-ամյա երիտասարդին ձերբակալել են գողության պահին Սպիտակում օձի խայթոցով 2 երեխա է հիվանդանոց տեղափոխվել Հրազդանում աշխատակիցը ընկել ու մնացել է ասֆալտ փռող մեքենայի և ասֆալտի կատոկի մեջտեղում. shamshyan.com Եկեք ես գնահատական չտամ Ռուսաստանի գործողություններին, մտածելակերպին, դանդաղկոտությանը, անհեռատեսությանը և այլն. Նաիրի ՍարգսյանԵրկու ոստիկան ազատվել են աշխատանքից, երկուսի նկատմամբ խիստ նկատողություն է կիրառվել. ՆԳՆ «Երեխան գտնվում է մոր խնամքի և բժիշկների հոգածության ներքո». Գալյանը տեսակցել է կալանավորված կնոջ 8 ամսական երեխային Իսրայելն իր զորքերի մի մասը Գազայից կվերատեղաբաշխի Սիրիայի սահման Օգոստոսի 1-ից ապրանքի գնի ներկայացման նոր կանոններ կգործեն. ՄՊՀ-ում տնտեսվարողների հետ հանդիպում է կազմակերպվել Սիրիայի Պն շենքի և ԳՇ համալիրի վրա Իսրայելի օդային հարվածների հետևանքները (տեսանյութ) Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 127 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 18 մարդ Վախենում եմ ասել, թե այսպես շարունակվելու դեպքում, 10 տարի հետո Հայաստանն ի՞նչ կարգավիճակում է լինելու. Զաքարյան Գորիսի խաչմերուկից մինչև Սատանի կամուրջ 19.5 կմ ճանապարհահատվածում տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկը (վիդեո) Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել Իսրայելում քաղաքացիներին Իրանի օգտին չլրտեսելու կոչ անող գովազդային արշավ է մեկնարկել Դամասկոսի վրա Իսրայելի հարվածից վնասվել են «Al Arabia» հեռուստաընկերության գրասենյակները Դասական երաժշտության կամուրջ` Կապանից դեպի աշխարհ. Կապան Ֆեստ 2025-ը կայացավ ՌԴ Պետդուման վավերացրել է Հայ-ռուսական համալսարանի գործունեության վերաբերյալ համաձայնագիրը Ամասիա գյուղի ցուցանակի մոտ զենք-զինամթերք է հայտնաբերվել Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին Արտակարգ դեպք Կապանում, «КамАЗ»-ից հաստոցն ընկել է և հայտնվել երթևեկելի գոտում, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan Օգոստոսի 1-ից ապրանքի գնի ներկայացման նոր կանոններ կգործեն. ՄՊՀ-ում տնտեսվարողների հետ հանդիպում է կազմակերպվել «Գոռ» սգո սրահի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Իրանի ժողովուրդը երբեք աշխարհի առջև որպես թույլ կողմ չի ներկայանա. Խամենեի Եթե Էջմիածնում տրոյական ձիեր չլինեն, առը հա` թե կհաջողի․ Էդուարդ Շարմազանով Փաշինյանը Հայաստանը դարձրել է բռնապետություն. Մենուա Սողոմոնյան Հայ սահմանապահները կտեղակայվեն Ադրբեջանը և Նախիջևանը կապող ճանապարհին․ Փաշինյան 25-ամյա երիտասարդը հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից