Երևան, 09.Հուլիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինքնիշխան պետության տարածքին hարվածելու անպատասխանատու որոշումը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը. անհրաժեշտ է համատեղ մերժել ԱՄՆ-Իսրայել գործողությունները. ՌԴ ԱԳՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ռուսաստանը խստորեն դատապարտում է հունիսի 22-ի լուսաբացին ԱՄՆ-ի կողմից Իրանի մի շարք միջուկային օբյեկտների վրա հասցված հարվածները, որոնք հաջորդեցին Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության վրա հարձակումներին։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

«Անկախ նրանից, թե ինչ փաստարկներ են օգտագործվում դա արդարացնելու համար, ինքնիշխան պետության տարածքը հրթիռային և ռմբակոծիչ հարվածների ենթարկելու անպատասխանատու որոշումը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը, ՄԱԿ-ի կանոնադրությունը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, որոնք նախկինում միանշանակորեն նման գործողությունները որակում էին որպես անընդունելի։ Հատկապես մտահոգիչ է, որ հարվածները հասցրել է մի երկիր, որը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամ է։

Այս գործողության հետևանքները, այդ թվում՝ ռադիոլոգիական, դեռևս պետք է գնահատվեն։ Սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ սկսվել է վտանգավոր սրացում, որը հղի է տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության հետագա խաթարմամբ։ Մերձավոր Արևելքում, որն արդեն իսկ բազմաթիվ ճգնաժամերի մեջ է, հակամարտության սրման ռիսկը զգալիորեն աճել է։

Հատկապես մտահոգիչ է Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումների պատճառած վնասը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի վրա հիմնված համաշխարհային չտարածման ռեժիմին: Իրանի վրա հարձակումները հսկայական վնաս են հասցրել պայմանագրի և դրա վրա հիմնված ԱԷՄԳ-ի ստուգման և մոնիթորինգի համակարգի հեղինակությանը:

Մենք ակնկալում ենք գործակալության ղեկավարության կողմից արագ, պրոֆեսիոնալ և հստակ արձագանք՝ առանց խուսափողական արտահայտությունների և քաղաքական «հավասարակշռության» ետևում թաքնվելու փորձերի: Անհրաժեշտ է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենի օբյեկտիվ զեկույցը, որը կքննարկվի գործակալության հատուկ նիստում, որը նախատեսվում է անցկացնել շատ մոտ ապագայում:

Իհարկե, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նույնպես պետք է արձագանքի։ Անհրաժեշտ է համատեղ մերժել Միացյալ Նահանգների և Իսրայելի առճակատողական գործողությունները։ Մենք կոչ ենք անում դադարեցնել ագրեսիան և ավելացնել ջանքերը՝ իրավիճակը քաղաքական և դիվանագիտական ​​հուն վերադարձնելու համար պայմաններ ստեղծելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրի ռազմաօդային ուժերը հարվածել են Իրանի երեք միջուկային օբյեկտների: Նրա խոսքով՝ ռմբակոծությանը մասնակցած ինքնաթիռներից մեկը «ռումբերի լիքը բեռ» է նետել Ֆորդոյի ուրանի հարստացման գործարանի վրա: Ֆորդոյի հետ մեկտեղ հարվածի են ենթարկվել Նաթանզի և Սպահանի օբյեկտները: Այսպիսով, ԱՄՆ-ն միացել է Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությանը:

«Բոլոր ինքնաթիռները անվտանգ վերադառնում են տուն։ Շնորհավորում ենք մեր մեծ ամերիկացի զինվորներին։ Աշխարհում չկա որևէ այլ զինված ուժեր, որը կարող է դա անել», - գրել է նա Truth Social-ում։ Թրամփը հավելել է, որ «հիմա խաղաղության ժամանակն է»։

«Սա  պատմական պահ է ԱՄՆ-ի, Իսրայելի և աշխարհի համար. Իրանը հիմա պետք է համաձայնվի ավարտի այա պատերազմը», - գրել է Թրամփը:

Նա հավելել է, որ «ԱՄՆ-ն պատրաստ է կրկին հարված հասցնել, եթե Իրանի հարցը չլուծվի»։

«Կա՛մ խաղաղություն կլինի, կա՛մ Իրանը կբախվի շատ ավելի լուրջ ողբերգության», - նշել է ԱՄՆ նախագահը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի դեմ Իրանի ցանկացած պատասխան  հանդիպելու է ավելի մեծ ուժի, քան այն ինչ տեղի ունեցավ այսօր:

Հետևեք մեզ՝ այստեղ

Նոր ընդիմություն է հարկավոր․ Մհեր ԱվետիսյանՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 8-ից 9-ը Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 109-ի Բեյլը մտադիր է վերադառնալ ֆուտբոլ այլ կարգավիճակով Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանությունը վերապրած Եղիա Քահվեջյանի անունով Ադրբեջանի քաղաքացին 137 միլիոն դոլար է գողացել ԱՄՆ առողջապահական համակարգից ՄԻԵԴ-ը մերժել է Մարին Լը Պենի հայցը X սոցիալական ցանցի գործադիր տնօրենը հրաժարական է տվել G7-ը նախատեսում է նոր հանդիպում՝ Ուկրաինայի հարցով Մոսկվայի մարզի ադրբեջանական համայնքի ղեկավարին արտաքսում են Ռուսաստանից Հայաստանը զեկույց է ներկայացրել «դատական համակարգի անկախության ամրապնդման» վերաբերյալ Անչելոտին դատապարտվել է 1 տարվա ազատազրկման հարկերից խուսափելու համար Աշխարհի գավաթ․ Էլինա Դանիելյանը ոչ ոքի խաղաց Անտոանետա Ստեֆանովայի հետ Թրամփը սպառնացել է ռմբակոծել Մոսկվան և Պեկինը (տեսանյութ) Փաշինյանը իր այս արշավով հող է պատրաստել, որ ինքը խոսելու տեղ ունենա Ալիևի հետ, որ կարողանա զեկուցել. քաղաքագետ Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել Զալցբուրգի համալսարանի և Հայաստանի բուհերի միջև համագործակցության զարգացումը 300 000 ադրբեջանցու «վերադարձի» օրակարգը և Օվերտոնի պատուհանը. Հայաստանը հերթական զիջման ճանապարհին էԿոտայքի մարզում ուղևորությունից հետո տաքսիում թողած պայուսակում հայտնաբերվել է մարտական նռնակ Երևանի մի շարք փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն Գավառում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինը գլխիվայր շրջվել է Հայաստանում սննդամթեքը համատարած թանկացել է Տեխնոլոգիական համայնքը՝ Վանաձորում. Team-ի աջակցությամբ անցկացվեց Tech Week 2025-ըԱդրբեջանի և ԱՄԷ նախագահների հանդիպման ժամանակ ստորագրվել է համապարփակ տնտեսական գործընկերության համաձայնագիր Էրդողանը նշանակել է Թուրքիայում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների ժամկետը Պատգամավոր Արթուր Սարգսյանը 2 ամսով կալանավորվեց Վերականգնվել է պետությանը պատճառված 40 մլն դրամի վնասը Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 6-9 աստիճանով Փաշինյանն աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններ է ժամանել «Ֆեստիվառի» շրջանակում տեղի կունենա Ձախ Հարութի մենահամերգն ու Սարո Թովմասյանի համերգը՝ Karen Sevak Band-ի ուղեկցությամբ Արավուսի վարչական տարածքում մեծ քանակությամբ զենք-զինամթերք է հայտնաբերվել․ մանրամասներ Իտալիայի ԱԳ նախարարն իրեն «ամենաանհաջող» նախարարն է անվանել Դարձիր Ամիօ բանկի հաճախորդ և ամեն ամիս ստացիր 5% քեշբեքՈսկե Ծիրան 2025-ի շրջանակներում կցուցադրվի «Անորա»-ն. Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ կկազմակերպվի ֆիլմի քննարկում Ջրհեղեղից մեկ տարի անց Ալավերդիում նույն վիճակն է. Ռոման Դավթյան Միակ տղային քառօրյա պատերազմի ժամանակ էր կորցրել․ նոր մանրամասներ՝ Ծաղկահովիտի ողբերգական վթարից Փորձառու օպերատոր Մհեր Հովսեփյանը հաջողությամբ շահագործում է հզոր հանքային CAT 60/40 ապարաբարձիչը Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի հետ Գավառում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վիրավորները ոստիկանության ծառայողներ են Ալիևը ժամանել է ԱՄԷ, հանդիպում ունեցել երկրի նախագահի հետ Ամեն ինչ անելու ենք, որ Փաշինյանը դատվի իր արարքների համար. Արամ Պետրոսյան Վերականգնվող աղբյուրները 2024 թվականին արտադրել են ԵՄ-ի էլեկտրաէներգիայի կեսը49-ամյա տղամարդը կամավոր հանձնել է ատրճանակներ և 700-ից ավելի փամփուշտ Չփորձե´ք գրոհել եկեղեցու վրա, դուք դրա իրավունքը չունեք. Ավետիք Չալաբյան Քննչական կոմիտեն՝ ՊՆ զորավարժադաշտի պայթյունի մասին․ մանրամասներ «ՀայաՔվե» միավորումը տարածքային գրասենյակ բացեց Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքումՆոր նշանակումներ` Մայր Աթոռում Չի կարող Նիկոլ Փաշինյանը 2026-ին լինել` 3 միլիոն հայ չլինի. Նաիրի Սարգսյան Երիտասարդները Հանուն Զարգացման Հիմնադրամի փոխտնօրեններն ընդդիմադիր հայացքների պատճառով ազատվել են աշխատանքից Քամու ուժգնացում. ինչ եղանակ է լինելու Պատրաստվում են մեծ զիջումների, հիմա մեկուսացնում են դիմադրողներին. Աննա Գրիգորյան