Երևան, 09.Հուլիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ռուսաստանի կոշտ զգուշացումը՝ ՀՀ իշխանություններին

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Օրերս Սանկտ Պետերբուրգում կայացած համաժողովում Ռուսաստանը հերթական զգուշացումներն է արել Հայաստանի գործող իշխանություններին, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի գնահատականներով, արդեն տարեվերջին երկրները մոտ 6 միլիարդ դոլար կկորցնեն, քանի որ Եվրամիության հետ Հայաստանի մերձեցումը բացասաբար է անդրադառնում Ռուսաստանի հետ փոխադարձ ապրանքաշրջանառության ցուցանիշների վրա։ Ավելին, Օվերչուկը նշել է, թե Ռուսաստանը մտավախություն ունի, որ Հայաստանի խորացող եվրոպական ինտեգրացիան կարող է հանգեցնել իր օդային տարածքի փակմանը ռուսական ինքնաթիռների համար։

«Եվրամիությունը փակել է իր երկինքը ռուսական ինքնաթիռների համար, արդյոք Հայաստանը նույնպես կփակի՞ իր երկինքը։ Եթե դուք միանաք Եվրամիությանը, ապա այո՛, քանի որ Բրյուսելը ձեզ կասի փակել երկինքը, և դուք կփակեք այն, և այլընտրանք չեք ունենա։ Ու ի՞նչ»,- հարցրել է Օվերչուկը։

Ռուսաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան նախօրեին էր զգուշացրել Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալու գործնական հետևանքների մասին։ Զախարովայի խոսքով, եթե Հայաստանը միանա Եվրամիությանը, ապա կկորցնի ԵԱՏՄ-ի շրջանակներում ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժի հնարավորությունը, ինչը կհանգեցնի մաքսատուրքերի բարձրացման, սպառողների մոտ գների բարձրացման և ազգային արտադրանքի մրցունակության նվազման։ Հայաստանը կկորցնի նաև իր առավելություններն աշխատանքային ու տեխնիկական կարգավորման, սանիտարական և բուսասանիտարական ստանդարտների ու այլ ոլորտներում։

Նշենք, որ այս զգուշացումներն առանձնապես տեղեկատվական առիթ չունեին։ Փաշինյանն ընդամենը մի քանի օր առաջ թեթև անդրադարձել էր ԵԱՏՄ-ԵՄ խնդրին, նշել, որ ինքն էլ հասկանում է՝ միաժամանակ այդ 2 կազմակերպություններում լինել հնարավոր չէ, և վաղ թե ուշ Հայաստանը պետք է ընտրություն կատարի։ Ուստի, Ռուսաստանի այս զգուշացումները պարզապես քաղաքականության կոշտացման արդյունք են։ Մոսկվան, ինչպես և սպասելի էր, քայլ առ քայլ կոշտացնում է իր դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ, և՛դա ոչ միայն քաղաքական հայտարարությունների մակարդակով, այլ նաև նյութական ու տնտեսական հետևանքներ կարող է ունենալ։ Թե որքան հեռու կգնա Հայաստանի գործող իշխանությունների եվրոպական նկրտումը, այնքան էլ Հայաստանի համար «ծանր հետևանքներ» կունենան։ Մինչդեռ մինչ օրս ոչ գործող իշխանությունները և ոչ էլ հաստիքային արևմտամետները որևէ կերպ չեն պարզաբանել, թե ինչ տնտեսական հաշվարկներից են օգտվել Հայաստանը դեպի Եվրոպա քարշ տալու իրենց ծրագրերում։

Գայանե Պետրոսյան

«Ռոսսելխոզնադզորը» հուլիսի 11-ից արգելել է ադրբեջանական արտադրողների կաթնամթերքի ներմուծումը Ռուսաստան Վթարային ջրանջատումներ․ 24 ժամ ջուր չի լինի Հուլիսի 10-ին և 11-ին գազ չի լինի Հրդեհ Վեդի քաղաքում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գնացքը Նորագավիթում հարվածել է խոշոր եղջերավոր անասունին՝ կովին, որը սատկել է Երիտասարդը Lexus-ով թռել է կամրջից․ կա 3 զոհ․ ՌԴ (տեսանյութ) Նոր ընդիմություն է հարկավոր․ Մհեր ԱվետիսյանՎլադիմիր Պուտինը ՌԴ փոխարտգործնախարարին ազատել է պաշտոնից Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 8-ից 9-ը Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 109-ի Բեյլը մտադիր է վերադառնալ ֆուտբոլ այլ կարգավիճակով Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանությունը վերապրած Եղիա Քահվեջյանի անունով Ադրբեջանի քաղաքացին 137 միլիոն դոլար է գողացել ԱՄՆ առողջապահական համակարգից ՄԻԵԴ-ը մերժել է Մարին Լը Պենի հայցը X սոցիալական ցանցի գործադիր տնօրենը հրաժարական է տվել G7-ը նախատեսում է նոր հանդիպում՝ Ուկրաինայի հարցով Մոսկվայի մարզի ադրբեջանական համայնքի ղեկավարին արտաքսում են Ռուսաստանից Հայաստանը զեկույց է ներկայացրել «դատական համակարգի անկախության ամրապնդման» վերաբերյալ Անչելոտին դատապարտվել է 1 տարվա ազատազրկման հարկերից խուսափելու համար Աշխարհի գավաթ․ Էլինա Դանիելյանը ոչ ոքի խաղաց Անտոանետա Ստեֆանովայի հետ Թրամփը սպառնացել է ռմբակոծել Մոսկվան և Պեկինը (տեսանյութ) Փաշինյանը իր այս արշավով հող է պատրաստել, որ ինքը խոսելու տեղ ունենա Ալիևի հետ, որ կարողանա զեկուցել. քաղաքագետ Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել Զալցբուրգի համալսարանի և Հայաստանի բուհերի միջև համագործակցության զարգացումը 300 000 ադրբեջանցու «վերադարձի» օրակարգը և Օվերտոնի պատուհանը. Հայաստանը հերթական զիջման ճանապարհին էԿոտայքի մարզում ուղևորությունից հետո տաքսիում թողած պայուսակում հայտնաբերվել է մարտական նռնակ Երևանի մի շարք փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն Գավառում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինը գլխիվայր շրջվել է Հայաստանում սննդամթեքը համատարած թանկացել է Տեխնոլոգիական համայնքը՝ Վանաձորում. Team-ի աջակցությամբ անցկացվեց Tech Week 2025-ըԱդրբեջանի և ԱՄԷ նախագահների հանդիպման ժամանակ ստորագրվել է համապարփակ տնտեսական գործընկերության համաձայնագիր Էրդողանը նշանակել է Թուրքիայում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների ժամկետը Պատգամավոր Արթուր Սարգսյանը 2 ամսով կալանավորվեց Վերականգնվել է պետությանը պատճառված 40 մլն դրամի վնասը Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 6-9 աստիճանով Փաշինյանն աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններ է ժամանել «Ֆեստիվառի» շրջանակում տեղի կունենա Ձախ Հարութի մենահամերգն ու Սարո Թովմասյանի համերգը՝ Karen Sevak Band-ի ուղեկցությամբ Արավուսի վարչական տարածքում մեծ քանակությամբ զենք-զինամթերք է հայտնաբերվել․ մանրամասներ Իտալիայի ԱԳ նախարարն իրեն «ամենաանհաջող» նախարարն է անվանել Դարձիր Ամիօ բանկի հաճախորդ և ամեն ամիս ստացիր 5% քեշբեքՈսկե Ծիրան 2025-ի շրջանակներում կցուցադրվի «Անորա»-ն. Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ կկազմակերպվի ֆիլմի քննարկում Ջրհեղեղից մեկ տարի անց Ալավերդիում նույն վիճակն է. Ռոման Դավթյան Միակ տղային քառօրյա պատերազմի ժամանակ էր կորցրել․ նոր մանրամասներ՝ Ծաղկահովիտի ողբերգական վթարից Փորձառու օպերատոր Մհեր Հովսեփյանը հաջողությամբ շահագործում է հզոր հանքային CAT 60/40 ապարաբարձիչը Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի հետ Գավառում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վիրավորները ոստիկանության ծառայողներ են Ալիևը ժամանել է ԱՄԷ, հանդիպում ունեցել երկրի նախագահի հետ Ամեն ինչ անելու ենք, որ Փաշինյանը դատվի իր արարքների համար. Արամ Պետրոսյան Վերականգնվող աղբյուրները 2024 թվականին արտադրել են ԵՄ-ի էլեկտրաէներգիայի կեսը49-ամյա տղամարդը կամավոր հանձնել է ատրճանակներ և 700-ից ավելի փամփուշտ Չփորձե´ք գրոհել եկեղեցու վրա, դուք դրա իրավունքը չունեք. Ավետիք Չալաբյան