Երևան, 16.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ամերիաբանկի MyInvest հարթակն ուղիղ հասանելիություն է ստացել AMXTrader առևտրային համակարգին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ամերիաբանկը դարձավ Հայաստանի առաջին բանկը, որն իր ներդրումային հաճախորդներին հնարավորություն է տալիս MyInvest հարթակի միջոցով ուղիղ հասանելիություն ունենալ Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX)՝ AMXTrader առևտրային համակարգին։ Այս նշանակալի իրադարձությունը նշանավորվեց բորսայական ավանդական զանգի հնչեցմամբ։

Նոր ինտեգրման շնորհիվ MyInvest-ի օգտատերերը կարող են իրենց բջջային հավելվածից ներկայացնել առքուվաճառքի հայտեր, որոնք ակնթարթորեն արտացոլվում են AMXTrader համակարգում։ MyInvest-ն Ամերիաբանկի ներդրումային հարթակն է, որը հասանելիություն է ապահովում միաժամանակ 30-ից ավելի միջազգային ֆինանսական շուկաների և 20,000-ից ավելի բաժնետոմսերի ու պարտատոմսերի: Այն բանկի հաճախորդներին հնարավորություն է ընձեռում իրականացնել բազմաթիվ գործարքներ այդ թվում պարտատոմսերի շուկայում, ցուցաբերել մեծ ակտիվություն և դրանով իսկ նպաստել բորսայի ակտիվության բարձրացմանը։

Այս նոր հնարավորությունն էապես արագացնում է գործարքների իրականացումը, բացառում է թղթային հանձնարարականների տրամադրման անհրաժեշտությունը և նվազեցնում է մարդկային գործոնով պայմանավորված սխալների ռիսկը։ Բացի տեխնիկական կատարելագործումից, նոր համագործակցությունը նպաստում է ներդրումային ծառայությունների որակի բարձրացմանը՝ ապահովելով ավելի հարմարավետ, արագ և ճշգրիտ գործիք ներդրումային գործարքների իրականացման համար։ Այն կարևոր քայլ է դեպի լիարժեք թվայնացված ներդրումային միջավայր, որտեղ ներդրողները կարող են վերահսկել իրենց պորտֆելը և կատարել գործարքներ իրական ժամանակում։ Նմանատիպ ինտեգրումները խթանում են կապիտալ շուկայի զարգացումը՝ այն դարձնելով ավելի մատչելի, թափանցիկ և արդյունավետ բոլոր մասնակիցների համար։

AMX-ի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը նշել է «Ուղիղ հասանելիությունն AMXTrader առևտրային հարթակին ստեղծում է նոր որակի փորձառություն՝ թե՛ ներդրողի, և թե՛ ֆինանսական կազմակերպության համար։ Մենք ողջունում ենք Ամերիաբանկի այս առաջադեմ քայլը, որը կարող է օրինակ ծառայել նաև այլ ընկերությունների համար։ Նմանատիպ համագործակցությունները խթանում են կապիտալի շուկայի զարգացումը՝ դարձնելով այն ավելի բաց, դինամիկ և արդյունավետ»։

Ամերիաբանկի արտարժութային և բրոքերային գործառնությունների գծով համատնօրեն Դիանա Հակոբյանն  իր հերթին նշել է «Հայաստանի ֆոնդային բորսայի և Ամերիաբանկի այս նոր  համագործակցությունը շրջադարձային է թե՛ Ամերիայի թվային ներդրումային ծառայությունների զարգացման, և թե՛ ընդհանրապես Հայաստանի կապիտալի շուկայի առաջխաղացման համար։ Արդյունքում ներդրողների համար ստեղծվում են որակապես նոր հնարավորություններ՝ ապահովելով գործարքների արագություն և հասանելիություն։ Մենք հավատում ենք, որ նմանատիպ թվայնացված լուծումները ոչ միայն բարձրացնում են ներդրումային մշակույթի մակարդակը, այլ նաև էական խթան են կապիտալի շուկայի ներուժի լիարժեք իրացման համար»։

-Ավարտ-

Հայաստանի ֆոնդային բորսայի մասին

Հայաստանի ֆոնդային բորսան Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է։ AMX-ն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առևտրի, քլիրինգային և տեղեկատվական ծառայություններ, այլընտրանքային բորսայական լուծումներ։ Բորսայական վերջնահաշվարկն իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որի 100% բաժնետերը Հայաստանի ֆոնդային բորսան է։ AMX-ի առաքելությունն է զարգացնել կապիտալի շուկայի բորսայական ենթակառուցվածքը՝ այն դարձնելով ֆինանսավորման ակտիվ գործիք Հայաստանի տնտեսության զարգացման համար։ 

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել +374 60 69 55 55 (ներքին` 142) հեռախոսահամարին կամ գրել [email protected] հասցեին։

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ 

Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Սերժ Թանկյանը, Արտո Թունջբոյաջյանը, Ինգա և Անուշ Արշակյանները և այլ հայտնիներ՝ մեկ բեմում. «Նախնիների կանչը» վերադառնում է նոր ծրագրով Տեսահոլովակի պրեմիերա. yellowheart. և Մավ՝ «Իմ Երևան» Հայ շախմատիստները մեկնել են Իտալիա՝ մասնակցելու աշխարհի պատանեկան առաջնությանը Utair-ի ուղևորուհին փորձել է բացել ինքնաթիռի դուռը՝ այն շփոթելով զուգարանի դռան հետ Հունիսի 16-ին, 17-ին, 18-ին, 19-ին, 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու Ի՞նչ եղանակ սպասել հունիսի 16-ից 20-ին 12-ամյա աշակերտին թմրանյութ տալու գործով ձերբակալված անձի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք Փամբակ գետում որոնվող երկու հարազատ քույրեր դեռևս չեն հայտնաբերվել Ռուսաստանում մեկնաբանել են հայկական կոնյակի հնարավոր փոխարինումը Նորահայտ հնավայրի տարածքում հնագետները շինությունների հետքեր են հայտնաբերել Իրանը 60 օրվա ընթացքում չի գանձի Հորմուզի նեղուցով անցման համար վճար Արարատ Միրզոյանը Շվեդիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարները Իրանի շուրջ հրադադարը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա. Կալաս Իսրայելը չի ​​ցանկանում, որ Ռուսաստանը միջնորդի դեր ստանձնի Գազայի հատվածում Դպրոցական տղան զբոսանքի ժամանակ գտել է 2 միլիոն տարեկան մաստոդոնտի ատամ Սերիալների 35-ամյա աստղը մահացել է սրտի կաթվածից Հայաստանի եւ Նիդեռլանդների ԱԳ նախարարները կարեւորել են երկկողմ առևտրի ծավալների ավելացումը Քրեական ոստիկանները բացահայտել են համակարգչային հափշտակություններ կատարող հանցավոր խմբի գործունեությունը Թրամփը հաստատել է Վենսի մասնակցությունը հունիսի 19-ին Իրանի հետ պայմանավորվածությունների ստորագրմանը Դաժան ծեծի հետևանքով 24-ամյա զինծառայողի 2 աչքն էլ կուրացել է․ կա մեկ կալանավորված Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ ընդամենը 15 օրում Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էԵՄ-ն Ուկրաինայի և Մոլդովայի հետ սկսել է անդամակցության շուրջ բանակցությունները Մտքեր են փոխանակվել ԵՄ հարթակում փոխգործակցության մեխանիզմների շուրջ Վանաձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Լադա»-ն Հայտնի է դարձել Ռուսաստանում կործանված Ту-22М3-ի անձնակազմի ճակատագիրը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վանաձորի անտառտնտեսության անտառապահը 2021-2022 թվականներին չի հաճախել աշխատանքի ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Ալեք Մանուկյանի ծննդյան 125-ամյակ» ոսկե հուշադրամը ՍԱՏՄ-ն՝ Ուկրաինա արտահանված բեռների մասին Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել Հայտնաբերվել է 476 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Ժաննա Անդրեասյանը հարգանքի տուրք է մատուցել հայկական ծանրամարտի լեգենդ Յուրի Վարդանյանի հիշատակին ՀՀԿ-ն հայտարարություն է տարածելՈւկրաինացի սպաներին որոշել են չազատել բանակից «Բավարիան» 55 միլիոն եվրո կվճարի Սայբարիի տրանսֆերի համար Ինչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆավերը սկսում են շարժվել Հորմուզի նեղուցից․ Թրամփ 13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մասին Նոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըՆավերը սկսում են շարժվել Հորմուզի նեղուցից․ Թրամփ Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԼոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան 13-ամյա աղջիկ է խեղդվել«Զվարթնոց» օդանավակայանի հարևանությամբ բախվել են Սիրիայի քաղաքացու «Kia Sorrento»-ն և «BYD»-ն Խոշոր վթար՝ Կոտայքում, «Reno» աղբատարը բախվել է «Lincoln»-ի, որը հետո հայտնվել է ծառերի մեջ, վիրավnրներ կան