Երևան, 15.Հուլիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Եվրոպան անմիջական մասնակցություն ունի Ալիեւի բռնապետական ռեժիմի ամրապնդման գործում. Արմեն Գեւորգյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ ամառային նստաշրջանի «Առաջընթացի զեկույցի» քննարկման ընթացքում

«2022 թվականին Հայաստանի իշխանությունները Լեռնային Ղարաբաղը ճանաչեցին որպես Ադրբեջանի մաս։ Այդ ճանաչումը խաղաղություն չբերեց։ Ընդհակառակը, այն խրախուսեց Ադրբեջանին հանդես գալ նոր տարածքային հավակնություններով։

Այսօր Ադրբեջանն ագրեսիվ կերպով առաջ է մղում այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգը։

Սա մարդասիրական նախաձեռնություն չէ, այլ հայկական տարածքների հետագա զավթմանն ուղղված աշխարհաքաղաքական ծրագիր՝ «ադրբեջանցիների հայրենադարձության» պատրվակով։ Սա մարդու իրավունքների հարց չէ։ Սա փորձ է՝ հիբրիդային ճնշման մանրակրկիտ մշակված ռազմավարությամբ խաթարելու Հայաստանի ինքնիշխանությունը՝ ներառյալ ժողովրդագրական մանիպուլյացիաները, պատմական վերաիմաստավորումը և ենթակառուցվածքային պահանջները։ Սա էքսպանսիոնիստական նախագիծ է, որը քողարկվում է մարդասիրական լեզվով՝ նպատակ ունենալով գաղափարախոսական և իրավական հիմքեր ստեղծել հայկական շրջանների ժողովրդագրական վերափոխման և հետագա վերահսկողության համար։ Թյուրքական աշխարհն արդեն նման էթնոքաղաքական անեքսիայի օրինակներ է ցուցադրել Հյուսիսային Կիպրոսում և Հյուսիսային Սիրիայի որոշ հատվածներում։ Հաջորդ թիրախը կարող է դառնալ Հայաստանը։

Տիկին նախագահող,

Այս օրերին Իրանի և Իսրայելի միջև աճող ռազմական լարվածությունը թյուրքական կոալիցիայի կողմից կարող է օգտագործվել Հայաստանի հարավային շրջանների վրա վերահսկողություն հաստատելու նպատակով։ Բացի ռազմական ագրեսիայի սպառնալիքից, ավելի ու ավելի իրատեսական է դառնում այսպես կոչված «միգրացիոն սցենարը», որը ենթադրում է ժողովրդագրական ներթափանցում Հայաստանի հարավ այսպես կոչված էթնիկ թյուրք փախստականների անվան տակ։ Սրանով Հայաստանի ինքնիշխանությունը կարող է խաթարվել ոչ թե պատերազմով, այլ՝ կանխամտածված քաղաքականությամբ։

Մենք պետք է գիտակցենք մարտավարության փոփոխությունը։ Սակայն նպատակը նույնն է՝ սահմանափակել որպես ինքնիշխան, ինքնորոշված պետություն գոյություն ունենալու Հայաստանի կարողությունը և լուծել «հայկական հարցը»։

Շատերն ինձ հարցնում են՝ ի՞նչ կարող է անել Եվրոպան այս ամենի դեմ։ Նախ և առաջ մի՛ օրինականացրեք Իլհամ Ալիևի բռնապետական ռեժիմը։ Խոսքը միայն ադրբեջանական գազի, նավթի կամ միլիարդավոր եվրո ներդրումների մասին չէ։

Եվրոպան անմիջական մասնակցություն ունի այդ ռեժիմի ամրապնդման գործում՝ օրինակ՝ ակտիվ աջակցություն ցուցաբերելով COP29 համաժողովին Բաքվում, անգամ այն բանից հետո, երբ տեղի ունեցան հայերի էթնիկ զտումները և կեղծ «նախագահական» ու «խորհրդարանական» ընտրությունները։

Ավելի տագնապալի էր վերջերս արված հայտարարությունը, որ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը 2028 թվականին պետք է անցկացվի Բաքվում։ Կա լուրջ հավանականություն, որ այդ ժամանակ Ադրբեջանը փորձի լիարժեք իրականացնել իր «Արևմտյան Ադրբեջանի» ծրագիրը և հերթական եվրոպական գագաթնաժողովը օգտագործել արդյունքների լեգիտիմացման նպատակով։

Հարգելի՛ գործընկերներ,

Ժամանակն է դադարեցնել այն հակամարտող նարատիվները, որոնք սպառնալիք են տարածաշրջանային կայունության ու խաղաղության համար։ Մենք նաև պետք է մտահոգվենք այն փաստով, որ այսօր արդեն գրվում է ավտորիտարիզմի առջև ժողովրդավարության կապիտուլյացիայի ժամանակակից պատմությունը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Պաշտոնանկություն Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում Վարդենիս-Մարտունի ճանապարհին BMW-ն դուրս է եկել երթևեկելի հատվածից, հայտնվել գազատար խողովակի վրա. կա տուժած Շանը մեքենային կապած վիճակում վարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Վանաձորում տեղատարափ է. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Զելենսկին ստորագրել է Օտտավայի կոնվենցիայից Ուկրաինայի դուրս գալու մասին օրինագիծը Ուժեղ անձրևի պատճառով փլուզվել է բազմահարկ շենքի ճակատային մասը․ ՌԴ Արտակարգ դեպք․ Քաղցրաշեն գյուղի դաշտերում հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2106»-ում Քրեական ոստիկանները բացահայտել են համակարգչային հափշտակություններ կատարող հանցավոր կազմակերպություն (տեսանյութ) Երիտասարդ է որոնվում որպես անհետ կորած Որոշ խաչմերուկներում երթևեկությունը կկարգավորվի լուսացուցային համակարգերով «Հորիզոն» ճամբար․ ԱրարատԲանկի աջակցությամբ՝ դեպի առաջնորդություն և ֆինանսական գրագիտությունԱրթուր Ազնավուրյանը կնշանակվի Ֆրանսիայում ՀՀ ռազմական կցորդ ՆԳՆ-ն զգուշացնում է․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ ՆԳ նախարարը կգործուղվի Վրաստան Հակոբ Սիմիդյանը ազատվել է նախարարի պաշտոնից Ինչ վիճակում է խnշտանգման ենթարկված շունը (տեսանյութ) Ջուր չի լինելու մի քանի ժամ Միայն հանրաքվեով է հնարավոր Հայաստանի որևէ տարածքի փոփոխություն անել. Մենուա Սողոմոնյան Իդրամը՝ Tech Week 2025-ի մասնակից Թուրքիայի տարածքի 88%-ը գտնվում է անապատացման վտանգի տակ Ռուսական շուկայում խախտումներով հայկական կnնյակների մասնաբաժինը հասել է 85 տոկոսի. հայտարարություն Պետք է կարողանանք օգտվել միջազգային բարենպաստ հանգամանքներից. Ավետիք Չալաբյան Հայտնի է շանը մեքենային կապած բյուրեղավանցու ինքնությունը. մանրամասներ Զրույց ունեցա ներկա գտնվող հայրենասեր երիտասարդներիս հետ՝ կարևոր քննարկում էր. Մհեր Ավետիսյան Երկրաշարժ՝ Ադրբեջանում Team-ը 16 000 000 ԿՎՏ տարեկան արտադրանքով արևային հզոր կայան է գործարկել Գեղարքունիքում Ադրբեջանն ու Թուրքիան ուս ուսի տված վստահ և հաջողությամբ շարժվում են դեպի ապագա. Ալիև ՆԳՆ-ն պարզել է շանը մեքենային կապած վարորդի ինքնությունը 12 ժամից ավելի ջուր չի լինի․ հասցեներ Նիկոլն Ալիևի հարճն ու կամակատարն է. Դավիթ Սարգսյան Կարկուտ, հորդառատ անձրև․ ինչ եղանակ է սպասվում «Ես միշտ երազել եմ խաղալ մեկ այլ դարաշրջանի դեր». Աննա Մանուչարյանը՝ նոր սերիալի մասին (լուսանկարներ) Ստրադիվարիուսի ջութակները` Կապանում Կապան ֆեստը՝ պատանի երաժիշտների մոտիվացիա Հայաստանը որպես դիտորդ կմասնակցի Վրաստանում Agile Spirit բազմազգ զորավարժություններին Ուտեստ, որի թե՛ ծագումը, թե՛ անվան ստուգաբանությունը շատ վիճելի են. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՀՈՒԼԻՍԻ). Վթարի է ենթարկվել Թեհրան-Երևան չվերթ իրականացնող օդանավը. «Փաստ»Փաշինյանը փորձում է նեղը գցել արցախցիներին Արևմուտքից հավաստիացումներ են պահանջել՝ Սամվել Կարապետյանի դեմ արշավը շարունակելու Արդյո՞ք բանջարեղենն ավելի լավ է աճում արևային վահանակների տակ. գիտնականների զարմանալի հայտնագործությունըԲրյուսել և Փարիզ․ Փաշինյանից հաշիվ էին պահանջում ԱՄՆ-ը բացահայտում է իր իրական նպատակները Եկեղեցու վրա այս նողկալի հարձակումները, ցանկացած ընդդիմության ոչնչացնելու և լռեցնելու այս ցանկությունը, ի վերջո, Փաշինյանին կհասցնեն վերջնակետին. «Փաստ»Կարևոր՝ վարորդների համար Դպրոցի տնօրենի կողմից հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 8 մլն դրամի գումար Պեկինում ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները հանդիպում են ունեցել Խոշոր հրդեհ՝ գիշերը․ ինչ է հայտնի «Հիմա իր գերեզմանին էլ եմ կարոտ մնացել». լեյտենանտ Հովհաննես Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 6-ին Մատաղիսում. «Փաստ»Հուլիսի 17-ին և 18-ին գազ չի լինելու․ հասցեներ Ադրբեջանական «դատավարությունը» հիմնված է կեղծիքի և խաբեության վրա․ Տիգրան Աբրահամյան