Reuters-ը նշել է այաթոլլահ Խամենեիի հավանական իրավահաջորդների անունները, ներառյալ՝ նրա որդուն և Խոմեյնիի թոռանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այաթոլլահ Ալի Խամենեիի նախաձեռնությամբ ստեղծված հանձնաժողովը, որը նպատակ ուներ ընտրել հնարավոր իրավահաջորդ, ակտիվացրել է իր աշխատանքը՝ երկրի բարձրագույն ղեկավարության ապագայի վերաբերյալ մտահոգությունների ֆոնին։ Դրա մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչնելով հինգ իրազեկ աղբյուրների։
Գործակալությունը հայտնում է, որ երկու տարի առաջ ստեղծված և երեք բարձրաստիճան կրոնական գործիչներից բաղկացած հանձնաժողովը վերջին օրերին ակտիվացրել է իր քննարկումները։ Ներկա պահին քննարկվում են երկու հիմնական թեկնածուներ՝ ներկայիս առաջնորդ Մոջթաբա Խամենեիի 56-ամյա որդին և Հասան Խոմեյնին՝ Իսլամական Հանրապետության հիմնադիր Ռուհոլլա Խոմեյնիի թոռը։
Աղբյուրներն ընդգծում են, որ վերջնական որոշումներ դեռևս չեն ընդունվել, և թեկնածուների ցուցակում հնարավոր են փոփոխություններ։ Վերջնական խոսքը, ինչպես նշում է Reuters-ը, պատկանում է հենց այաթոլլային։
Միևնույն ժամանակ, The New York Times-ը նախօրեին հաղորդել էր, որ Խամենեին, ենթադրաբար, նշել է երեք հնարավոր իրավահաջորդների, սակայն իր որդու՝ Մոջթաբայի անունը այդ ցանկում չի ներառել։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































