Երևան, 13.Հուլիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հայտարարվում է Սարոյանի անվան կարճ պատմվածքի մրցանակ

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Առաջին անգամ Գրքի երևանյան միջազգային փառատոնի և «Սարոյան» հիմնադրամի բացառիկ համագործակցության շրջանակում հայտարարվում է Սարոյանի անվան կարճ պատմվածքի մրցույթ, որի նպատակն է անգլերեն գրված կամ անգլերեն թարգմանված կարճ պատմվածքների գնահատումը։

Այս մրցանակը ոգեշնչված է Վիլյամ Սարոյանի ժառանգությամբ՝ խրախուսելով պատմվածագրությունը ու գրական վարպետությունը:

Հայտադիմումի ուղեցույց

Մրցույթը բաց է բոլոր ազգությունների 18 տարեկանից բարձր հեղինակների համար։ Գրքի երևանյան միջազգային փառատոնի նախորդ տարիների հաղթողները նույնպես կարող են մասնակցել։ Ներկայացվելիք պատմվածքները պետք է լինեն հեղինակային՝ գրված անգլերեն կամ թարգմանված անգլերեն։

Պատմվածքները պետք է չգերազանցեն 3500 բառը։

Ձևաչափի պահանջները՝ Times New Roman, 12 տառաչափ, 1.5 միջտողային հեռավորություն:

Խնդրում ենք նշել բառերի քանակն առաջին էջի վերևում։

Խնդրում ենք չկցել շապիկի կամ վերնագրի էջ։

Հայտադիմումները պետք է ուղարկվեն PDF և Word ձևաչափերով:

Հայտն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլ. հասցեին՝ վերնագրում նշելով անուն, ազգանուն, երկիր (օրինակ՝ Հովհաննես Գրիգորյան | Հայաստան)

Նամակին անհրաժեշտ է կցել նաև.

կոնտակտային տվյալներ,

լուսանկար,

անգլերեն կենսագրություն (CV):

Պատմվածքները պետք է լինեն հեղինակի սեփական ստեղծագործությունը։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2025 թ. հուլիսի 20-ն է (ներառյալ)։

ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից մանրամասնում են, որ մրցանակաբաշխությունից քսան օր առաջ ընտրված պատմվածքների երկար ցանկը կհրապարակվի Գրքի երևանյան միջազգային փառատոնի կայքում։ Փառատոնից տասը օր առաջ կհայտարարվի կարճ ցանկը։ Փառատոնի փակման արարողությանը կարճ ցանկում ընդգրկված հեղինակների ներկայությունը ցանկալի է: Նրանց գործերը կթարգմանվեն հայերեն և կտպագրվեն:

Փառատոնի գրասենյակը նախապես կապ կհաստատի հաղթողի հետ՝ Հայաստան այցը կազմակերպելու համար։

Արդյունքներ և մրցանակ

Սարոյանի անվան կարճ պատմվածքի մրցույթի հաղթողի անունը կհայտարարվի Գրքի երևանյան միջազգային փառատոնի փակման արարողության ժամանակ։ Հաղթողը կստանա Վիլյամ Սարոյանի վրձնին պատկանող կտավ, որը նվիրաբերում է «Սարոյան» հիմնադրամը։

Սարոյանի անվան մրցանակի ժյուրիի անդամներ

Սքոթ Սեդրակյան - «Սարոյան» հիմնադրամի նախագահ

Զավեն Բոյաջյան - թարգմանիչ, կինոգետ

Լիլիթ Մելիքսեթյան - բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր

Դավիթ Իսաջանյան - թարգմանիչ, թարգմանաբան

Արմինե Անդա - մանկագիր, դերասանուհի

Շուշան Ավագյան - թարգմանիչ, դասախոս, Հայաստանի ամերիկյան համալսարանի թարգմանական ծրագրի համակարգող

Փառատոնն իրականացվում է 2017 թվականից։ Այն Հայաստանում գրականության ոլորտի ամենամեծ իրադարձությունն է:

Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը տեղի կունենա 2025 թ. սեպտեմբերի 5-7-ը Հանրապետության հրապարակում, Հայաստանի ազգային պատկերասրահում և Հայաստանի պատմության թանգարանում։

Ծրագրում կլինեն գրքի տոնավաճառ, բացառիկ հանդիպումներ հայ և արտասահմանյան գրողների հետ, շնորհանդեսներ, աշխատարաններ, ներկայացումներ և համերգներ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ իրականացվող Գրքի երևանյան միջազգային փառատոնը կազմակերպում են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը և «Գրքի փառատոն» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը։ Փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է:

Հուլիսի 11-ին և 12-ին Արեգակի վրա գրանցվել է 17 բռնկում Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա Մոսկվայի կենտրոնում տեղացել է տեղումների ամսական նորմայի շուրջ 25%-ը. կայծակը հարվածել է Օստանկինոյի աշտարակին Իսրայելական ուժերը 48 ժամվա ընթացքում հարվածել են Գազայում շուրջ 250 թիրախի Տղամարդը գնդակահարել է դստերը՝ TikTok-ում օգտահաշիվը ջնջելուց հրաժարվելու համար Մակրոն. Եվրամիությունը կարագացնի ԱՄՆ մաքսատուրքերի դեմ հակաքայլերի պատրաստումը Կապանում մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ, 1 վիրավոր Ադրբեջանական գազը մոտ ապագայում կարտահանվի Սիրիա Քնապարկը, ծածկոցը և ջրով շիշը՝ հասարակական կարգի սպառնալիք. Արցախցիների պաշտպանության խորհուրդ Արամ Ա Վեհափառը շարունակում է հետաքրքրվել Քեսապի շուրջ ծայր առած հրդեհի հետևանքներով Թուրքիայում թղթի գործարանի մոտ 50 աշխատող թունավորվել է Ինչ է քննարկել ՔՊ-ն Գորիսում. կուսակցությունից մանրամասներ են հայտնում Կենսական կարևորություն է պահպանել քրիստոնեությունը՝ ամուր ու կազմակերպ․ Արամ Ա․ Հայրապետ 4-ամյա տղան ընկել է դիտահորը. ՌԴ Հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքում, փրկարարները կանխել են տարածումը դեպի տուն Ալիևը կրկին շնորհավորել է Էրդողանին․ ադրբեջանա-թուրքական ռազմավարական հեռանկարներն են քննարկում Սլովակիան նշել է ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը պաշտպանելու պայմանը Թեհրանի համագործակցությունն ԱԷՄԳ-հետ չի դադարեցվել, բայց կշարունակվի նոր ձևաչափով․ Արաղչի Մի խումբ արցախցիներ նստացույց սկսեցին Ազատության հրապարակում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ Հուլիսի 13-ին Երևանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» միջազգային հեղինակավոր կինոփառատոնըՑԱԽԱԼ-ը նոր հարված է հասցրել Հարավային Լիբանանին, «Հըզբոլլահի» ռազմական թևի անդամ է զոհվելՄեսսին հրաժեշտի խաղ կանցկացնի Բարսելոնայի կազմում 68-ամյա վարորդը «ՎԱԶ 2106»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և տապալել այն․ վիրավորներ կան Ֆոն դեր Լայենը պատասխանել է ԵՄ-ից ներմուծման 30%-անոց մաքսատուրքերի մասին Թրամփի նամակին Արդեն 170 դրամ. ի՞նչ է կատարվում հեղուկ գազի շուկայում Երկրորդ համաշխարհայինի ամենատարեց բրիտանացի վետերանը մահացել է 110 տարեկանում Ծայրահեղ իրավիճակ է, սահմանափակում են դնում անգամ հավաք իրականացնելու հարցում. Աբրահամյան Գազայի հատվածում առնվազն 650 000 երեխա սովահար է Ադրբեջանի վարչապետն ու Ուկրաինայի էներգետիկայի նախարարը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր Նոր մանրամասներ Կապանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից «Արարատ-Արմենիան» հաղթեց «Վանին» Փորձում են վախեցնել հանրահավաքի մասնակիցներին․ Արցախի ՄԻՊ Հայտնի է, թե երբ «Սանտիագո Բեռնաբեուում» կանցկացվի Աշխարհի առաջնության եզրափակիչը «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում փրկարարներն օգնություն են ցուցաբերել քաղաքացիների Սիրիայում մոլեգնող հրդեհների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» ֆիլմով կբացվի Լոկառնոյի 78-րդ կինոփառատոնը՝ 8,000 հանդիսատեսի ներկայությամբ «Ռեալը» պատրաստ է 150 միլիոն եվրոյով վաճառել Վինիսիուսին Մոսկվայում ծայրահեղ ջերմաստիճանը գերազանցել է 122-ամյա ռեկորդը Ադրբեջանական գազը կարտահանվի Սիրիա, նաև Ադրբեջանի պետական նավթային ընկերության պայմանագիր է կքնվել Արմավիրում բախվել են «Jeep Compass»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ վերջինի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ. հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում առաջիկա 5 օրերի ընթացքում Լուկաշենկոն կոչ է արել Մոլդովային չշտապել ԵՄ-ին միանալու հարցում Ոստիկանական մեծաթիվ ուժեր՝ Բաղրամյան պողոտայում 34-ամյա երիտասարդը կամավոր հանձնել է ապօրինի պահվող հրացան և փամփուշտներ Ինչու են ադրբեջանական ինքնաթիռները սկսել թռչել նաև Սյունիքի վրայով. պարզաբանում է ՔԱԿ-ը Վթար Ճամբարակում, «Opel»-ը վրաերթի է ենթարկել 81-ամյա հետիոտնի, ով հետո տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan Պայթյունի հետևանքով մահացել է 22-ամյա Օնիկ Մ.-ն Չմկրտված ու երբևէ չհաղորդված անձինք հավաքվել ու Աստվածաշնչից են խոսում. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի դեմքը. տմարդի արդարադատություն