Որտե՞ղ են ապրում մոլորակի ամենահարուստ մարդիկ
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2024 թվականին ամբողջ աշխարհում տնային տնտեսությունների ընդհանուր հարստությունը դոլարային արտահայտությամբ աճել է 4,6%-ով։ Դրա մասին ասված է շվեյցարական UBS բանկի պատրաստած Global Wealth Report-ի հերթական զեկույցում։
Բնակչության միջին հարստության ամենաբարձր մակարդակը շարունակում է մնալ Շվեյցարիայում՝ 687,2 հազար դոլար։ 2-րդ տեղում է ԱՄՆ-ն (620,7 հազար դոլար): Հաջորդում են Հոնկոնգը (601,2 հազար դոլար), Լյուքսեմբուրգը (566,7 հազար դոլար) և Ավստրալիան (516,6 հազար դոլար), հաղորդում է myfin-ը։
Միջին հարստության առումով, որն ավելի ճշգրիտ արտացոլում է «միջին» բնակչի կարգավիճակը, առաջատարներն են Լյուքսեմբուրգը, Ավստրալիան և Բելգիան։ Շվեյցարիան այս վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է յոթերորդ տեղը, մինչդեռ Միացյալ Նահանգները՝ ընդամենը տասնհինգերորդը։
Միացյալ Նահանգներում կա, 1 միլիոն դոլարից ավելի արժողությամբ ակտիվներ ունեցող 23,8 միլիոն մարդ, Չինաստանում՝ ավելի քան 6,3 միլիոն, Ֆրանսիայում՝ 2,9 միլիոն, Ճապոնիայում և Գերմանիայում՝ 2,7 միլիոն, Մեծ Բրիտանիայում՝ 2,6 միլիոն, իսկ Ռուսաստանում՝ 426 հազար մարդ։
Դոլարային միլիոնատերերի թիվը, ըստ կանխատեսումների, կշարունակի աճել, և մինչև 2029 թվականը աշխարհում միլիոնատերերի թիվը 9%-ով կամ 5,34 միլիոնով ավելի կլինի, քան հիմա է։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































