Երևան, 08.Հուլիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Արդյո՞ք «100 գրամ» օղին իրականում օգնել է հաղթել պատերազմում. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պատերազմական լեգենդները հաճախ ընկալվում են որպես անվիճելի ճշմարտություն: Օրինակ՝ տարածված համոզմունք է, որ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ լեգենդար «ժողկոմական 100 գրամ» ալկոհոլը վճռորոշ ազդեցություն է ունեցել խորհրդային զինվորների մարտունակության վրա:

Զինծառայողներին ալկոհոլով ապահովելու ավանդույթը հին է։ Հայտնի է, որ նույնիսկ Հին Ռուսաստանում սովորություն կար արշավից առաջ «մի բաժակ» խմել: Դրա ավելի փաստագրված պրակտիկան սկիզբ է առել Պետրոս I-ի ժամանակներից. նա մտցրել է զինվորներին օղու պարտադիր բաժանման նորմը, որն այն ժամանակ կոչվում էր «հացի գինի»։ Առաջինները, ովքեր կանոնավոր կերպով ալկոհոլ էին ստանում, նավաստիներն էին: Ցածր կոչում ունեցողներին օրական տրվում էր 120 գրամ օղի։ Հետաքրքիր է, որ կարելի էր հրաժարվել օղուց, որի դեպքում դրա դիմաց դրամական փոխհատուցում էր տրվում։ Ժամանակի ընթացքում այդ ավանդույթը տարածվել է նաև ցամաքային զորքերում: Հետագայում ռուսական բանակում ալկոհոլի չափից ավելի օգտագործումը հանգեցրել է նրան, որ 1904-1905 թվականների Ռուս-ճապոնական պատերազմում պարտության պատճառներից մեկն է նշվում զինվորական անձնակազմի՝ հատկապես նավատորմի չափից ավելի հարբեցողությունը: Արդյունքում, 1908 թվականին ամբողջովին դադարեցվել է զինվորներին և նավաստիներին ալկոհոլի տրամադրումը, ինչպես նաև արգելվել է թունդ խմիչքների վաճառքը բանակի բուֆետներում և նույնիսկ առաջին գծի խանութներում ռազմական գործողությունների ժամանակ: Այդ արգելքը տևել է ավելի քան երեք տասնամյակ։ Այնուամենայնիվ, 1940 թվականին, երբ Խորհրդա-ֆիննական պատերազմի ժամանակ Կարմիր բանակը բախվել է ձմեռային ծանր պայմանների հետ, պաշտպանության ժողկոմ Կլիմ Վորոշիլովը Ստալինին խնդրել է զինվորական անձնակազմի համար օրական օղու քվոտա սահմանել: Արդյունքում թույլատրվել է զինվորներին ու հրամանատարներին բաժանել 100 գրամ ալկոհոլ և 50 գրամ խոզի ճարպ։

Այդ նոր հրամանից էլ առաջացել են «ժողկոմական 100 գրամ» և «վորոշիլովյան չափ» արտահայտությունները։ Ռազմական գործողությունների ավարտից հետո ալկոհոլի տրամադրման պրակտիկան դադարեցվել է, բայց ոչ երկար ժամանակով։ Հայրենական մեծ պատերազմի սկզբին Կարմիր բանակը կրկին վերադարձել է զինվորներին ալկոհոլով ապահովելու պրակտիկային։ Ընդ որում, ալկոհոլի հոսքը դեպի ճակատ այնքան զգալի էր, որ ալկոհոլային խմիչքների գործարանները չէին հասցնում հաղթահարել աճող պահանջարկը: Դրա հետ կապված՝ սկսել են օգտագործել սպիրտ՝ այն արդեն տեղում հասցնելով ստանդարտ թնդության։

Հարցը, թե արդյո՞ք օղին իրականում օգնել է հաղթել պատերազմում, մնում է բաց: Որոշ վետերաններ նշում են, որ ալկոհոլը թույլ է տվել դիմանալ կոշտ կլիմայական պայմաններին, հատկապես սաստիկ սառնամանիքների ժամանակ, երբ զինվորները ստիպված են եղել գիշերել հենց բաց երկնքի տակ։ Մյուս կողմից էլ՝ շատ են նրանք, ովքեր քննադատում են ալկոհոլի խրախուսման պրակտիկան։ Առաջնագծում եղած որոշ վետերաններ պնդում են, որ օղին բթացնում է ինքնապահպանման բնազդը, ինչի պատճառով անփորձ զինվորները դրա ազդեցության տակ անխոհեմաբար առաջ են նետվում և զոհվում: Մարտական փորձ ունեցողները ավելի զգուշավոր են եղել ալկոհոլի նկատմամբ՝ հասկանալով դրա հնարավոր հետևանքները։ Հետագայում՝ 1942 թվականին, Ստալինը փոփոխություններ է կատարել և թույլատրել օղու բաշխումը միայն այն ստորաբաժանումներին, որոնք գտնվում էին հարձակման մեջ։ Մնացած դեպքերում ալկոհոլը թույլատրվում էր միայն կարևոր տոների կապակցությամբ։ Հետաքրքիր է, որ, օրինակ՝ Ֆիզիկական դաստիարակության օրը ևս անսպասելիորեն հայտնվել է այդ ցուցակում:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նոր մանրամասներ՝ Խաչփառ գյուղում բռնկված հրդեհից Տեխասի Քեր շրջանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 87-ի Իսրայելը հաստատել է Իրանի հարվածները՝ իր ռազմական օբյեկտներին Դավիթ Մանուչարյանը նոր պաշտոնի է նշանակվել Մեսսին երկընտրանքի առաջ է Ռուս ուղղափառ եկեղեցին պետք է արձագանքի Փաշինյանի հայտարարություններին. Կոնստանտին Զատուլին Արթուր Սարգսյանը հրաժեշտ տվեց ընկերներին ու մտավ քննչական կոմիտե Կազբեկի անցակետում հարյուրավոր հայկական բեռնատարներ են մնացել. վարորդներն անորոշության մեջ են. «Ազատություն» Ամերիաբանկը` Tech Week Vanadzor-ի ֆինթեք գործընկեր Մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն 2025 թվականի օգոստոսի 1-ին. Թրամփ Հայտնի է, թե երբ կնշվի Խաղողօրհնեքն այս տարի Սկանդալ Մեծ Բրիտանիայում. առնվազն 13 մարդ ինքնասպան է եղել փոստին առնչվող կեղծ մեղադրանքների պատճառով Սարի թաղի բնակչի հողամասում հայտնաբերվել է կանեփի 1335 բույս․ 54-ամյա տղամարդը ձերբակալվել է Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. վերջինը կողաշրջվել է Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ հայրն ու 3-ամյա դուստրը տեղափոխվել են հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 100-ը Հրդեհ է բռնկվել Խաչփառ գյուղում. հայտարարվել է բարդության «թիվ 2» կանչ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 33-ամյա տղամարդու մարմին. Shamshyan.com Ջամալ Մուսիալան հաջողությամբ վիրահատվել է Սեյրան Օհանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց բացակայելու արգելք Առաջարկներ, հաշվարկներ և տեղեկատվություն 2025 թվականի հարկային եկամուտների վերաբերյալ․ Հրայր ԿամենդատյանՄիջազգային քրեական դատարանը ձերբակալման օրդեր է տվել «Թալիբանի» առաջնորդների համար ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ Ողբերգական վթար Կանիաշիր գյուղի սկզբնամասում, 1 մարդ մահացել է, վիրավnրներ կան․ մանրամասներ ՆԳՆ-ից «Իգնայթ» ՍՊԸ-ն միանում է «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրինԹուրքիայի արտգործնախարարը խոսել է օկուպացված Ստեփանակերտում իրանական կողմի հետ քննարկումների թեմայի մասին ՀԷՑ-ի զավթումը պետության զավթման ճանապարհին հերթական քայլերից է. Արմեն ՄանվելյանԶելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական հինգ ընկերությունների նկատմամբ Ադրբեջանը սկսել է նաև ցերեկը կրակել. Խոզնավարում կրկին հանգիստ չէ․ մանրամասներ Ռուսաստանը բանակցությունների նոր փուլի ժամկետների է սպասում Ուկրաինայից. Պեսկով Մեկնարկում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտող շինծու հասկացությունները չեն համապատասխանում Իրանի դիրքորոշմանը. դեսպան Անվտանգության ծառայությունները հարևան երկրների և Իսրայելի միջև համագործակցության որևէ նշան չեն հայտնաբերել. Իրանի նախագահ Երևանում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Mantashyants Global Business Forum 2025-ը դարձավ Հայաստանի ամենամասշտաբային բիզնես հարթակը Միրզոյանն ու Հորդանանի փոխվարչապետը քննարկել են տարածաշրջանային հարցեր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը զրկվեց անձեռնմխելիությունից Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Իսահակյան փողոցներում Փաշինյանի ռազմավարական գործընկերը Թուրքիան և Ադրբեջանն են. Ավետիք Չալաբյան Ղազախստանի հարավում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Քննչական բաժնի պետի տեղակալը կանխել է ինքնասպանության փորձը Amio Visa Signature Business քարտի հատուկ առաջարկին մնացել են հաշված օրեր «Հայաքվե» միավորումը պահանջում է, որ գլխավոր դատախազը քրեական գործ հարուցի իշխող կուսակցության կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված արշավի հետ կապված հանցագործությունների փաստերի վերաբերյալ Մինչև +38 աստիճան տաքություն՝ առաջիկա օրերին Դատարկ ապարների լցակույտում աշխատանքը շարունակվում է՝ հզոր տեխնիկայով և կայուն ռիթմովՀայտնի է՝ ով է ընդդիմադիրների վրա հարձակված անձը Ճապոնիան տիեզերքից արևային էներգիայի 24 ժամյա ստացման ճանապարհին էՊարո՛ն Փաշինյան, նստեք Ձեր աթոռին և չփորձեք գրոհել եկեղեցու վրա․ Ավետիք ՉալաբյանԳազայում իսրայելական հարվածների հետևանքով 35 մարդ է մահացել Հայաստանում ժողովրդավարության քողի տակ բռնապետություն է հաստատվում․ Ավետիք Չալաբյան