Երևան, 08.Հուլիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Թոշակառուն սոված է, բայց պաշտոնյան՝ պարգևատրված. Հրայր Կամենդատյան

ԲԼՈԳ
Հարգելի հայրենակիցներ,

Այսօր Հայաստանում 492,000 մարդ ստանում է թոշակ։ Նրանք այն սերնդի ներկայացուցիչներն են, ովքեր ստեղծել են այս երկիրը, կառուցել են գործարանները, անցկացրել են գազի խողովակները, կռվել են պատերազմի դաշտում և աշխատել՝ առանց փափուկ բազկաթոռների ու պարգևավճարների։

Բայց ի՞նչ վիճակում են նրանք այսօր։

Մեր թոշակառուն՝ սոված է քնում։ Գնում է դեղատուն՝ հացից զրկված։ Գնում է խանութ՝ հաշվելով մետաղադրամները։ Իսկ ինչու՞։ Որովհետև այս պետությունը մոռացել է իր ժողովրդին, իսկ հիշում է միայն իշխանավորին։

 Թոշակը մնացել է անշարժ։
 
 Բայց գները՝ բարձրացել են։
 
 Տրանսպորտը թանկացել է։
 
 Բուժօգնությունն անհասանելի է։
 
 Էլեկտրականությունն ու գազը՝ շքեղություն են դարձել։

Միաժամանակ՝

ՔՊ-ի պատգամավորները պարգևավճար են ստանում ամեն ամիս։
ՔՊ-ի կաբինետը բարձրացնում է իր աշխատավարձերը։
Նույն ճանապարհը՝ հինգ անգամ ասֆալտում են։
 
Ստեղծվում են կեղծ հիմնադրամներ, ինչպիսին է ԱՆԻՖ-ը, որի մուտքերն ու ելքերը բացահայտ կոռուպցիա են։

Ոստիկանների աշխատավարձերը անընդհատ աճում են՝ ոչ թե ժողովուրդը պաշտպանելու, այլ ժողովրդին վերահսկելու համար։

Բայց մենք գիտենք ճշմարտությունը։

Թոշակ բարձրացնելու համար պետք է տարեկան ընդամենը 60 միլիարդ դրամ։ Այդ գումարը կա։ Բայց այն գողացվում է։

Մենք առաջարկում ենք՝

Թոշակների 20% անհապաղ բարձրացում։

Ամենամյա ինդեքսացիա՝ ըստ գնաճի։ Ոչ թե վարչապետի քմահաճույքով, այլ՝ օրենքով։

Անվճար հիմնարար դեղորայք 70+ տարիք ունեցող քաղաքացիների համար։
 
«Արծաթյա քարտ»՝ տարեցներին տրամադրող զեղչերով տրանսպորտի, կոմունալների, մշակութային կենտրոնների համար։

 Քաղաքային ծրագրեր՝ միայնակ ապրող տարեցների համար՝ սոցիալական խնամք, սննդի կազմակերպում, այցելություններ։

Տարեցներին աջակցող կամավորական ցանց՝ երիտասարդների ներգրավմամբ։
 
Այսօր թոշակառուն մենակ չէ։

Մենք նրանց ձայնն ենք լինելու՝ ուժեղ, հստակ ու անզիջում։

Մենք չենք թողնելու, որ այս պետությունը մոռանա իր հայրերին ու մայրերին։
Թոշակառուն պետք է ապրի արժանապատվորեն, ոչ թե մեռնի լռությամբ։

«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման սոցիալ տնտեսական հանձնախմբի ղեկավար' Հրայր Կամենդատյան։

Մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն 2025 թվականի օգոստոսի 1-ին. Թրամփ Հայտնի է, թե երբ կնշվի Խաղողօրհնեքն այս տարի Սկանդալ Մեծ Բրիտանիայում. առնվազն 13 մարդ ինքնասպան է եղել փոստին առնչվող կեղծ մեղադրանքների պատճառով Սարի թաղի բնակչի հողամասում հայտնաբերվել է կանեփի 1335 բույս․ 54-ամյա տղամարդը ձերբակալվել է Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. վերջինը կողաշրջվել է Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ հայրն ու 3-ամյա դուստրը տեղափոխվել են հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 100-ը Հրդեհ է բռնկվել Խաչփառ գյուղում. հայտարարվել է բարդության «թիվ 2» կանչ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 33-ամյա տղամարդու մարմին. Shamshyan.com Ջամալ Մուսիալան հաջողությամբ վիրահատվել է Սեյրան Օհանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց բացակայելու արգելք Առաջարկներ, հաշվարկներ և տեղեկատվություն 2025 թվականի հարկային եկամուտների վերաբերյալ․ Հրայր ԿամենդատյանՄիջազգային քրեական դատարանը ձերբակալման օրդեր է տվել «Թալիբանի» առաջնորդների համար ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ Ողբերգական վթար Կանիաշիր գյուղի սկզբնամասում, 1 մարդ մահացել է, վիրավnրներ կան․ մանրամասներ ՆԳՆ-ից «Իգնայթ» ՍՊԸ-ն միանում է «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրինԹուրքիայի արտգործնախարարը խոսել է օկուպացված Ստեփանակերտում իրանական կողմի հետ քննարկումների թեմայի մասին ՀԷՑ-ի զավթումը պետության զավթման ճանապարհին հերթական քայլերից է. Արմեն ՄանվելյանԶելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական հինգ ընկերությունների նկատմամբ Ադրբեջանը սկսել է նաև ցերեկը կրակել. Խոզնավարում կրկին հանգիստ չէ․ մանրամասներ Ռուսաստանը բանակցությունների նոր փուլի ժամկետների է սպասում Ուկրաինայից. Պեսկով Մեկնարկում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտող շինծու հասկացությունները չեն համապատասխանում Իրանի դիրքորոշմանը. դեսպան Անվտանգության ծառայությունները հարևան երկրների և Իսրայելի միջև համագործակցության որևէ նշան չեն հայտնաբերել. Իրանի նախագահ Երևանում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Mantashyants Global Business Forum 2025-ը դարձավ Հայաստանի ամենամասշտաբային բիզնես հարթակը Միրզոյանն ու Հորդանանի փոխվարչապետը քննարկել են տարածաշրջանային հարցեր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը զրկվեց անձեռնմխելիությունից Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Իսահակյան փողոցներում Փաշինյանի ռազմավարական գործընկերը Թուրքիան և Ադրբեջանն են. Ավետիք Չալաբյան Ղազախստանի հարավում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Քննչական բաժնի պետի տեղակալը կանխել է ինքնասպանության փորձը Amio Visa Signature Business քարտի հատուկ առաջարկին մնացել են հաշված օրեր «Հայաքվե» միավորումը պահանջում է, որ գլխավոր դատախազը քրեական գործ հարուցի իշխող կուսակցության կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված արշավի հետ կապված հանցագործությունների փաստերի վերաբերյալ Մինչև +38 աստիճան տաքություն՝ առաջիկա օրերին Դատարկ ապարների լցակույտում աշխատանքը շարունակվում է՝ հզոր տեխնիկայով և կայուն ռիթմովՀայտնի է՝ ով է ընդդիմադիրների վրա հարձակված անձը Ճապոնիան տիեզերքից արևային էներգիայի 24 ժամյա ստացման ճանապարհին էՊարո՛ն Փաշինյան, նստեք Ձեր աթոռին և չփորձեք գրոհել եկեղեցու վրա․ Ավետիք ՉալաբյանԳազայում իսրայելական հարվածների հետևանքով 35 մարդ է մահացել Հայաստանում ժողովրդավարության քողի տակ բռնապետություն է հաստատվում․ Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեի» Գյումրիի տարածքային կառույցի գրասենյակում` պարբերական քննարկումներից ու հավաքներից մեկըԶոհի մասին է հաղորդվում Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրաԻրանի հակահայկական երկրորդ քայլը Ռուսաստանում Հայաստանի դեսպանին զգուշացում են արել Փաշինյանն անձամբ է գրոհելո՞ւ Վեհարանը ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլն արդեն պլանավորված է. Թրամփ Ինչպե՞ս են պահպանում հացը երկար ժամանակ, երբ սովորական մատակարարման շղթաներն ընդհատված են. «Փաստ»