Երևան, 08.Հուլիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Մեկնարկեց Կապանի միջազգային երաժշտական փառատոնը

ՄՇԱԿՈՒՅԹ

Սյունիքի մարզի Կապան քաղաքում «Նախերգանք» համերգային  ծրագրով՝ հուլիսի 4-ից մեկնարկեց  Կապան ֆեստը՝ Կապանի միջազգային երաժշտական երրորդ փառատոնը։ Աննախադեպ երաժշտական տոնակատարությունը կշարունակվի 12 օր անընդմեջ՝ հանդիսատեսին առաջարկելով երաժշտական տարբեր ​​ժանրերի համերգներ՝ 30-ից ավելի հրավիրյալ հանրահայտ երաժիշտների կատարմամբ։ Փառատոնը կավարտվի հուլիսի 15-ին՝ «Սիմֆոնիկ և կոնցերտներ» համերգային ծրագրով։

Փառատոնի հատուկ հյուրն է աշխարհահռչակ դաշնակահարուհի Մարթա Արգերիխը, որը հուլիսի 12-ին հանդես կգա «Մարթա Արգերիխ և ընկերներ» ծրագրով։ Փառատոնի ընթացքում բեմում կլինեն համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի արտիստներ, ինչպիսիք են Մարիան Պետրեսկուն, Արթուրո Սոլարը, Ֆրանչեսկո Վիլան, Դոնգ-Հյեկ Լիմը, Լիդա Չեն Արգերիխը, Դամիեն Դարիոլին, Իդո Բար-Շայը, Ժան-Մարի Պարեյրը և ուրիշները։ Հուլիսի 14-ին և փառատոնի փակման օրը՝ հուլիսի 15-ին, նախատեսվում են Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգները՝  Մարթա Արգերիխի և այլ հռչակավոր երաժիշտների մասնակցությամբ։  

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջունեց փառատոնի բացումը և շեշտեց, որ մշակույթի ապակենտրոնացումը ՀՀ կառավարության համար առաջնային օրակարգային հարց է։ Նա նշեց․ «Կապանի փառատոնը կարելի է արդեն համարել չափահաս, քանի որ երրորդ տարին անընդմեջ իրականացվելով, այն արդեն կայացել է և հասցրել է իր հատուկ տեղը գրավել Հայաստանի մշակութային կյանքում»։

Փառատոնի գլխավոր նպատակներն են մշակույթի հասանելիությունը և ներառականությունը, Հայաստանի դիրքավորումը որպես համաշխարհային քաղաքակրթական արժեքներ կրող երկիր, երաժշտական կրթության առաջխաղացումը, հայկական մշակույթի հանրահռչակումը, ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը և փոխանցումը։

«Կապան ֆեստ 2025»-ի առանձնահատկություններից են նաև Կապանի պետական արվեստի քոլեջի Երգեհոնի դահլիճում անցկացվող ամենօրյա համերգները և վարպետության դասերը՝ ավելի քան 50 ընտրված երիտասարդ երաժիշտների համար, որոնք կժամանեն Հայաստանի տարբեր վայրերից, ինչպես նաև Դանիայից, Սլովակիայից, Պորտուգալիայից։ Վարպետության դասերին կմասնակցեն նաև Կապանում բնակվող ու երաժշտությամբ զբաղվող երիտասարդներ։

Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի գնահատմամբ․ «Արդեն երրորդ տարին անցկացվող այս փառատոնը հիրավի վերածվել է երաժշտական մեծ տոնախմբության, որն իր շուրջն է հավաքում բարձրակարգ երաժիշտների՝ աշխարհի տարբեր երկրներից՝ ներգրավելով երիտասարդ տաղանդավոր կատարողների Հայաստանի տարբեր մարզերից։ Բացի այդ, այն նաև բացառիկ կրթական հնարավորություն է ընձեռում կապանցի երիաժիշտներին և երաժշտական դպրոցի սաներին՝ համաշխարհային փորձ ունեցող արտիստների հետ տեղում շփվելու, փորձ և գիտելիքներ փոխանակելու, ինչպես նաև արժեքավոր մասնագիտական կապեր հաստատելու համար»։

«Կապան ֆեստ 2025»-ի հյուրերը հնարավորություն կունենան տեսնելու 18-րդ դարի լարային գործիքներ, այդ թվում՝ Ստրադիվարիուսի և Գվարների դել Ջեզուի ջութակները, որոնց ցուցադրությունն արդեն երկրորդ անգամ Կապանում կներկայացնի հայտնի ջութակագործ Ֆլորիան Լեոնարդը՝ Լոնդոնից։  

Փառատոնն առաջին անգամ , հուլիսի 10-ին հանդիսատեսին կներկայանա նաև էլեկտրոնային երաժշտության համերգով՝ համաշխարհային ճանաչում ունեցող բազմագործիքավորող Ֆիլիպ Յոհան Թիմի կատարմամբ ։ Հուլիսի 8-ին ջազի սիրահարները հնարավորություն կունենան ունկնդրել «Կատաղի ջազ» համերգային ծրագիրը՝ Մարիան Պետրեսկուի, Հարութ Հարությունյանի և Նիկողայոս Վարդանյանի կատարմամբ, իսկ հուլիսի 13-ին՝  «All that jazz”» համերգային ծրագիրը՝ Կապանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում։

Փառատոնը շարունակում է համագործակցել Հայկ Կազազյանի, Մարիաննա Շիրինյանի, Ժյուլիեն Լիբերի, Անդրեյ Գրիդչուկի, Աննա Սարկիսովայի, Քրիստիան Էրբսլոհ Փափազյանի, Ուրսուլա ֆոն Լերբեր-Էրբսլոհի, Էլլի Սուի, Հրաչյա Ավանեսյանի, Արմեն Նազարյանի, Արմեն Քարամյանի, Նորայր Քարտաշյանի, Տիգրան Սուչյանի, Նարեկ Ավագյանի և այլ անվանի երաժիշտների հետ՝ Հայաստանից և արտասահմանից։ Այս տարի «Կապան ֆեստ»-ը կրկին կհյուրընկալի Հայաստանի պետական ​​սիմֆոնիկ նվագախմբին,որն իր  գեղարվեստական ​​ընտանիքում կընդունի հայտնի հայ արտիստներ Աստղիկ Սիրանոսյանին, Ռուզան Մանթաշյանին և Միքայել Ոսկանյանին։

«Կապան ֆեստ 2025»-ի համերգները կկայանան Կապանի պետական արվեստի քոլեջի Երգեհոնի դահլիճում ամեն երեկո՝ ժամը 20։00-ին։ Բոլոր համերգներին մուտքը հանդիսատեսի համար ազատ է։

«Կապան Ֆեստ 2025»-ի գլխավոր գործընկերը Կապանի համայնքապետարանն է, իսկ աջակիցների թվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, ՀԲԸՄ Ֆրանսիան, Հայաստանում ԵՄ պատվիրակությունը, Հայաստանում Բելգիայի Թագավորության, Շվեյցարիայի ու Արգենտինայի դեսպանատները, «Պիրաստրո» ընկերությունը, «Ամարասի արվեստի դաշինքը», Համազգայինի արևելյան շրջանը, Արսլանյան հիմնադրամը, Գյոթեի ինստիտուտը, Ամերիաբանկը, ինչպես նաև MG Concerts, Karas Wines, Gurkha Cigar, GG և Enterprise Rent-a-Car ընկերությունները, բարերարներ Թոմաս Վանգը և Ռեջինա Սըրը և փառատոնի բազմաթիիվ այլ բարեկամները։

Դավիթ Մանուչարյանը նոր պաշտոնի է նշանակվել Մեսսին երկընտրանքի առաջ է Ռուս ուղղափառ եկեղեցին պետք է արձագանքի Փաշինյանի հայտարարություններին. Կոնստանտին Զատուլին Արթուր Սարգսյանը հրաժեշտ տվեց ընկերներին ու մտավ քննչական կոմիտե Կազբեկի անցակետում հարյուրավոր հայկական բեռնատարներ են մնացել. վարորդներն անորոշության մեջ են. «Ազատություն» Ամերիաբանկը` Tech Week Vanadzor-ի ֆինթեք գործընկեր Մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն 2025 թվականի օգոստոսի 1-ին. Թրամփ Հայտնի է, թե երբ կնշվի Խաղողօրհնեքն այս տարի Սկանդալ Մեծ Բրիտանիայում. առնվազն 13 մարդ ինքնասպան է եղել փոստին առնչվող կեղծ մեղադրանքների պատճառով Սարի թաղի բնակչի հողամասում հայտնաբերվել է կանեփի 1335 բույս․ 54-ամյա տղամարդը ձերբակալվել է Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. վերջինը կողաշրջվել է Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ հայրն ու 3-ամյա դուստրը տեղափոխվել են հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 100-ը Հրդեհ է բռնկվել Խաչփառ գյուղում. հայտարարվել է բարդության «թիվ 2» կանչ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 33-ամյա տղամարդու մարմին. Shamshyan.com Ջամալ Մուսիալան հաջողությամբ վիրահատվել է Սեյրան Օհանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց բացակայելու արգելք Առաջարկներ, հաշվարկներ և տեղեկատվություն 2025 թվականի հարկային եկամուտների վերաբերյալ․ Հրայր ԿամենդատյանՄիջազգային քրեական դատարանը ձերբակալման օրդեր է տվել «Թալիբանի» առաջնորդների համար ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ Ողբերգական վթար Կանիաշիր գյուղի սկզբնամասում, 1 մարդ մահացել է, վիրավnրներ կան․ մանրամասներ ՆԳՆ-ից «Իգնայթ» ՍՊԸ-ն միանում է «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրինԹուրքիայի արտգործնախարարը խոսել է օկուպացված Ստեփանակերտում իրանական կողմի հետ քննարկումների թեմայի մասին ՀԷՑ-ի զավթումը պետության զավթման ճանապարհին հերթական քայլերից է. Արմեն ՄանվելյանԶելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական հինգ ընկերությունների նկատմամբ Ադրբեջանը սկսել է նաև ցերեկը կրակել. Խոզնավարում կրկին հանգիստ չէ․ մանրամասներ Ռուսաստանը բանակցությունների նոր փուլի ժամկետների է սպասում Ուկրաինայից. Պեսկով Մեկնարկում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտող շինծու հասկացությունները չեն համապատասխանում Իրանի դիրքորոշմանը. դեսպան Անվտանգության ծառայությունները հարևան երկրների և Իսրայելի միջև համագործակցության որևէ նշան չեն հայտնաբերել. Իրանի նախագահ Երևանում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Mantashyants Global Business Forum 2025-ը դարձավ Հայաստանի ամենամասշտաբային բիզնես հարթակը Միրզոյանն ու Հորդանանի փոխվարչապետը քննարկել են տարածաշրջանային հարցեր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը զրկվեց անձեռնմխելիությունից Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Իսահակյան փողոցներում Փաշինյանի ռազմավարական գործընկերը Թուրքիան և Ադրբեջանն են. Ավետիք Չալաբյան Ղազախստանի հարավում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Քննչական բաժնի պետի տեղակալը կանխել է ինքնասպանության փորձը Amio Visa Signature Business քարտի հատուկ առաջարկին մնացել են հաշված օրեր «Հայաքվե» միավորումը պահանջում է, որ գլխավոր դատախազը քրեական գործ հարուցի իշխող կուսակցության կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված արշավի հետ կապված հանցագործությունների փաստերի վերաբերյալ Մինչև +38 աստիճան տաքություն՝ առաջիկա օրերին Դատարկ ապարների լցակույտում աշխատանքը շարունակվում է՝ հզոր տեխնիկայով և կայուն ռիթմովՀայտնի է՝ ով է ընդդիմադիրների վրա հարձակված անձը Ճապոնիան տիեզերքից արևային էներգիայի 24 ժամյա ստացման ճանապարհին էՊարո՛ն Փաշինյան, նստեք Ձեր աթոռին և չփորձեք գրոհել եկեղեցու վրա․ Ավետիք ՉալաբյանԳազայում իսրայելական հարվածների հետևանքով 35 մարդ է մահացել Հայաստանում ժողովրդավարության քողի տակ բռնապետություն է հաստատվում․ Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեի» Գյումրիի տարածքային կառույցի գրասենյակում` պարբերական քննարկումներից ու հավաքներից մեկըԶոհի մասին է հաղորդվում Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին