Ինչու Կրիշտիանուն չի մասնակցել հուղարկավորությանը
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պորտուգալիայի ազգային հավաքականի և «Ալ-Նասրի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդունը որոշել է բաց թողնել իր ընկերոջ և ազգային թիմակից Դիոգու Ժոտայի հուղարկավորությունը։ Այս որոշումը նա կայացրել է՝ չցանկանալով լրատվամիջոցների կողմից իրարանցում և հանրային հետաքրքրություն առաջացնել այս ցավալի պահին։
Հայտնի է, որ Ռոնալդուն կապ է հաստատել Ժոտայի ընտանիքի հետ՝ իր խորին ցավակցությունները հայտնելու համար։ Նա նշել է, որ իր ներկայությունը հուղարկավորության արարողությանը կարող է լրացուցիչ սթրես պատճառել սգացող ընտանիքին։ Այս հարցում ֆուտբոլիստը և մահացածի հարազատները ընդհանուր եզրակացության են եկել՝ նախընտրելով, որ Ռոնալդուն ներկա չլինի։ Հիշեցնենք, որ «Լիվերպուլի» հարձակվող Դիոգու Ժոտան զոհվել է հուլիսի 3-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով։ Նրա եղբայրը ևս գտնվել է նույն մեքենայում։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































