Երևան, 08.Հուլիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ղարաբաղը որպես աղյուս հանեցին Անդրկովկասի շենքից, և ամեն ինչ փլուզվեց. Զատուլին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մենք այլևս պետք չենք Բաքվին, ինչպես պետք էինք մինչև ղարաբաղյան հակամարտության լուծումը։ Այս մասին «Московский комсомолец» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

«Այժմ մեր հարաբերությունների հերթական սրումը տեղի ունեցավ Եկատերինբուրգի իրադարձությունների պատճառով։ Բայց սա ընդամենը առիթ է, ցանկացած բան կարող է առիթ լինել։ Ադրբեջանի այս քաղաքականությունն ունի սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներ։ Օբյեկտիվն այն է, որ այսօր Բաքուն ՌԴ-ի հետ հատուկ հարաբերությունների կարիք չունի։ Բայց ունի հատուկ հարաբերությունների կարիք Իսրայելի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի հետ։

Այո, վատ չէ օգուտ քաղել ՌԴ-ի հետ առևտրատնտեսական կապերից։ Բայց այս փուլում դա արդեն երկրորդական է Ադրբեջանի մյուս նպատակների համեմատ։ Ուստի հիմա պետք է առիթներ փնտրել՝ բացատրելու, թե ինչու Ադրբեջանը համաձայն չէ ՌԴ-ի հետ, ինչու է Ալիևը գրկախառնվում Զելենսկու հետ, ինչու է նա ամենուր խոսում Ուկրաինային իր աջակցության մասին։
Իսկ մեզ մոտ փորձում են դա չնկատել։ Ահա, մինչ մենք զրուցում ենք, ընթանում են վերջնական խորհրդակցություններն այն մասին, թե ինչպես են Փաշինյանի Հայաստանն ու Ալիևի Ադրբեջանը խաղաղության պայմանագիր ստորագրելու, և անպայման արևմտյան հարթակում։ Ամենալավը՝ ԱՄՆ-ում, որպեսզի Թրամփը կրկին խաղաղարար դառնա և վերջապես ստանա Նոբելյան մրցանակը։

Սուբյեկտիվ պատճառները հենց Իլհամ Ալիևի անձի մեջ են։ Նա, քանի դեռ հոր կենդանության օրոք թագաժառանգ էր, իրեն պահում էր երես առած երեխայի նման։ Իսկ հիմա նա ոչ միայն նախագահ է, ժառանգորդ ու իրավահաջորդ։ Նա հաղթող է, որին ուռճացրել է էյֆորիան։ Եվ դրա հետևանքով, ինչպես ինձ է թվում, ՌԴ-ի հետ հարաբերություններում ավելի հեռու է գնում, քան արժեր։ Ալիևը կարող էր նախկինի պես անել իր գործերը, հույսը դնել մեր ղեկավարության մեջ և ԶԼՄ-ներում իր ընկերների վրա, բայց միևնույն ժամանակ չսրել հարաբերությունները Մոսկվայի հետ։ Նրա պահվածքը զարմանք է առաջացնում ՌԴ ղեկավարության որոշ մարդկանց մոտ, որոնց հետ ես շփվում եմ. նրանք ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ, թե ինչու և ինչի համար է Ադրբեջանն այժմ իրեն այսքան հանդուգն պահում։
Պետք չէ զարմանալ։ Սա եվրոպական կոստյումով քաղաքական գործիչ է, որն իր բոլոր դրսևորումներով ու վարքով արևելյան է։ Իլհամ Ալիևը չի ամաչում հայկական դրոշների վրայով քայլել և գրավված Ստեփանակերտում շենքեր քանդել»,- նշել է Զատուլինը։
Նա նաև հայտարարել է. «Ինչո՞ւ մենք 2020 թվականին այդ պատերազմը չկանխեցինք։ Չէ՞ որ կարող էինք կոշտ զգուշացնել Ադրբեջանին, որ ուժային լուծում թույլ չենք տա։ Եվ ոչինչ էլ չէր լինի։

Ինչ-որ մեկին թվում էր, թե Ղարաբաղը ոչ ոքի պետք չէ։ Շատերն այստեղ շրջում ու ասում էին՝ դա մեր հարցը չէ, դա հայերի գործն է։ Ահա Անդրկովկասի ողջ շենքից այս փոքրիկ աղյուսը հանեցին, և ամեն ինչ փլուզվեց։ Փաշինյանի օրոք Հայաստանը կորցնում ենք, բայց դրանով Ադրբեջանը ձեռք չենք բերում։ Ամեն ինչ նրա պատճառով, որ բուրգի հիմքից մի փոքրիկ աղյուս հանեցին։ Ինչի մասին ես խոսում էի 20-30 տարի շարունակ։

Բայց մենք արդեն որոշակի ավանդույթ ունենք. Եվգենի Մաքսիմովիչ Պրիմակովը, որին բոլորս սիրում ենք, հրաժարվում էր հանդիպել Քոչարյանի հետ, երբ նա Լեռնային Ղարաբաղի նախագահն էր։ Ինչո՞ւ էր Եվգենի Մաքսիմովիչն այդպես վերաբերվում Քոչարյանին։ Նա կարծում էր, որ Ադրբեջանի և Ալիև ավագի հետ բարեկամությունն ավելի կարևոր է։ Ահա թե ինչի հասցրեց այդ բարեկամությունը»,- ասել է պատգամավորը։

Ըստ նրա համոզման, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի բացումը կնշանակի, որ հեռանկարում հայկական որոշ տարածքների, նախևառաջ Սյունիքի հետ տեղի կունենա նույնը, ինչ տեղի ունեցավ Նախիջևանի հետ։
«Նախիջևանի ինքնավար մարզն առանձնացված է Ադրբեջանից։ Ժամանակին այնտեղ բնակչության մեծամասնությունը հայեր էին, իսկ հիմա այնտեղ հայեր չկան։ Ինչպես և Ղարաբաղում»,- եզրափակել է Զատուլինը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Արթուր Սարգսյանը հրաժեշտ տվեց ընկերներին ու մտավ քննչական կոմիտե Կազբեկի անցակետում հարյուրավոր հայկական բեռնատարներ են մնացել. վարորդներն անորոշության մեջ են. «Ազատություն» Ամերիաբանկը` Tech Week Vanadzor-ի ֆինթեք գործընկեր Մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն 2025 թվականի օգոստոսի 1-ին. Թրամփ Հայտնի է, թե երբ կնշվի Խաղողօրհնեքն այս տարի Սկանդալ Մեծ Բրիտանիայում. առնվազն 13 մարդ ինքնասպան է եղել փոստին առնչվող կեղծ մեղադրանքների պատճառով Սարի թաղի բնակչի հողամասում հայտնաբերվել է կանեփի 1335 բույս․ 54-ամյա տղամարդը ձերբակալվել է Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. վերջինը կողաշրջվել է Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ հայրն ու 3-ամյա դուստրը տեղափոխվել են հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 100-ը Հրդեհ է բռնկվել Խաչփառ գյուղում. հայտարարվել է բարդության «թիվ 2» կանչ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 33-ամյա տղամարդու մարմին. Shamshyan.com Ջամալ Մուսիալան հաջողությամբ վիրահատվել է Սեյրան Օհանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց բացակայելու արգելք Առաջարկներ, հաշվարկներ և տեղեկատվություն 2025 թվականի հարկային եկամուտների վերաբերյալ․ Հրայր ԿամենդատյանՄիջազգային քրեական դատարանը ձերբակալման օրդեր է տվել «Թալիբանի» առաջնորդների համար ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ Ողբերգական վթար Կանիաշիր գյուղի սկզբնամասում, 1 մարդ մահացել է, վիրավnրներ կան․ մանրամասներ ՆԳՆ-ից «Իգնայթ» ՍՊԸ-ն միանում է «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրինԹուրքիայի արտգործնախարարը խոսել է օկուպացված Ստեփանակերտում իրանական կողմի հետ քննարկումների թեմայի մասին ՀԷՑ-ի զավթումը պետության զավթման ճանապարհին հերթական քայլերից է. Արմեն ՄանվելյանԶելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական հինգ ընկերությունների նկատմամբ Ադրբեջանը սկսել է նաև ցերեկը կրակել. Խոզնավարում կրկին հանգիստ չէ․ մանրամասներ Ռուսաստանը բանակցությունների նոր փուլի ժամկետների է սպասում Ուկրաինայից. Պեսկով Մեկնարկում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտող շինծու հասկացությունները չեն համապատասխանում Իրանի դիրքորոշմանը. դեսպան Անվտանգության ծառայությունները հարևան երկրների և Իսրայելի միջև համագործակցության որևէ նշան չեն հայտնաբերել. Իրանի նախագահ Երևանում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Mantashyants Global Business Forum 2025-ը դարձավ Հայաստանի ամենամասշտաբային բիզնես հարթակը Միրզոյանն ու Հորդանանի փոխվարչապետը քննարկել են տարածաշրջանային հարցեր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը զրկվեց անձեռնմխելիությունից Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Իսահակյան փողոցներում Փաշինյանի ռազմավարական գործընկերը Թուրքիան և Ադրբեջանն են. Ավետիք Չալաբյան Ղազախստանի հարավում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Քննչական բաժնի պետի տեղակալը կանխել է ինքնասպանության փորձը Amio Visa Signature Business քարտի հատուկ առաջարկին մնացել են հաշված օրեր «Հայաքվե» միավորումը պահանջում է, որ գլխավոր դատախազը քրեական գործ հարուցի իշխող կուսակցության կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված արշավի հետ կապված հանցագործությունների փաստերի վերաբերյալ Մինչև +38 աստիճան տաքություն՝ առաջիկա օրերին Դատարկ ապարների լցակույտում աշխատանքը շարունակվում է՝ հզոր տեխնիկայով և կայուն ռիթմովՀայտնի է՝ ով է ընդդիմադիրների վրա հարձակված անձը Ճապոնիան տիեզերքից արևային էներգիայի 24 ժամյա ստացման ճանապարհին էՊարո՛ն Փաշինյան, նստեք Ձեր աթոռին և չփորձեք գրոհել եկեղեցու վրա․ Ավետիք ՉալաբյանԳազայում իսրայելական հարվածների հետևանքով 35 մարդ է մահացել Հայաստանում ժողովրդավարության քողի տակ բռնապետություն է հաստատվում․ Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեի» Գյումրիի տարածքային կառույցի գրասենյակում` պարբերական քննարկումներից ու հավաքներից մեկըԶոհի մասին է հաղորդվում Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրաԻրանի հակահայկական երկրորդ քայլը Ռուսաստանում Հայաստանի դեսպանին զգուշացում են արել