Երևան, 17.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փաշինյանը հանձնում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»՝ հարվածելով ՌԴ-ին ու Իրանին. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման նպատակով արտապատվիրակման սկզբունքի կիրառման հարցը մնում է Հայաստանի համար քննարկման առարկա։ Այդ մասին նախօրեին հայտարարել էր ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։ Ճիշտ է, սրանից հետո պարզաբանմամբ հանդես եկավ ԱԳ նախարարի մամուլի քարտուղարը՝ նշելով, թե փոխնախարարի խոսքն աղճատվել է, սակայն բուն հերքումն ավելի շատ հարցեր առաջացրեց:

Անդրադառնալով այս թեմային՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը գրում է, որ Փաշինյանը հանձնում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»՝ արտապատվիրակում բառով քողարկելով զիջումը. «Փաշինյանն ու Ալիևը Աբու Դաբիում եկել են կարևոր որոշման՝ թրքամետ քպական թիմի ղեկավարը հայկական ազգային ու պետական շահերը հերթական անգամ զիջում է թուրք-ադրբեջանական տանդեմին՝ դա ներկայացնելով որպես խաղաղության դարաշրջան կամ խաղաղության պայմանագրի նախաստորագրում։ Փաշինյանը զիջում է Սյունիքը՝ դնելով հայոց պետականության կազմաքանդման հիմքը»։

Ըստ Սաֆարյանի, Հայաստանի համար շարունակում է քննարկելի հարց մնալ Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում գործառույթների արտապատվիրակումը միջազգային որևէ լիցենզավորված ընկերության, եթե գործընթացը իրականացվի Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության ներքո։ Ըստ տելեգրամ ալիքի հեղինակների, «գեղեցիկ բառերի հետևում թաքնված է հերթական զիջումը Բաքվին և Անկարային։ Փաշինյանն ու ՔՊ-ն պատրաստ են «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ հսկողությունը տրամադրել ԱՄՆ-ին, այսինքն՝ դրվում է Հայաստանից ու ընդհանրապես Հարավային Կովկասից ՌԴ-ին դուրս մղելու սկիզբը»։

Միևնույն ժամանակ ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Թեմի Բրյուսը, ի պատասխան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև Աբու Դաբիում կայացած հանդիպման վերաբերյալ հարցին, մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, թե Միացյալ Նահանգները աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի խաղաղության խթանման ջանքերին։

«Հասկանալի է, որ եթե Զանգեզուրի միջանցքի նկատմամբ հսկողությունը տրամադրվի ԱՄՆ-ին կամ որևէ արևմտյան կամ այնպիսի միջազգային կազմակերպության, որի հետևում կանգնած է լինելու Արևմուտքը, այդ լոգիստիկան ուղղված է լինելու ՌԴ-ի ու Իրանի դեմ։ ՀՀ-ն կտրվելու է Իրանից, իսկ Երևանն ու ՀՀ մյուս շրջանները՝ Սյունիքից։ Այսինքն, «Զանգեզուրի միջանցքը» դե-ֆակտո Մեծ Թուրանի կյանքի ճանապարհն է լինելու: Թուրք-ադրբեջանական տանդեմի համար Փաշինյանն ու թիմը հիանալի դաշնակիցներ են, և նրանց վերարտադրությունը 2026 թվականին ձեռնտու է միայն թուրքերին և ադրբեջանցիներին, սակայն մահացու է լինելու հայոց պետականության և ՀՀ քաղաքացիների համար»,-գրում է «Հանրապետության հրապարակը»։

Փաշինյան-Ալիև հանդիպման ընթացքում Աբու Դաբիում կողմերը հաստատել են, որ երկկողմ բանակցությունները հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող բոլոր հարցերը հասցեագրելու ամենաարդյունավետ ձևաչափն են, և այդ հիմքով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունքին միտված այդպիսի երկխոսությունը: Երկրների ղեկավարները, նշելով սահմանազատման գործընթացում գրանցված առաջընթացը, հանձնարարել են համապատասխան պետական հանձնաժողովներին շարունակել գործնական աշխատանքն այդ ուղղությամբ: Կողմերը նաև պայմանավորվել են շարունակել երկու երկրների միջև երկկողմ բանակցությունները և վստահության ամրապնդման միջոցները:

«Փաշինյան-Ալիև ուղիղ շփումները՝ առանց ՌԴ-ի միջնորդության, ձեռնտու է Արևմուտքին և Ադրբեջանին, քանի որ նրանք փուլ առ փուլ նոր զիջումներ են կորզում հայկական կողմից»,-գրում են ալիքի հեղինակները և ամփոփում, որ, այսպիսով, սահմանազատման անվան տակ քպականները նորանոր տարածքային զիջումներ են անելու Բաքվին, այդ թվում՝ ընդունելով ադրբեջանցիների վերադարձի մասին Ալիևի պահանջը և դրանով ընդմիշտ փոխելով ՀՀ-ի էթնիկ-կրոնական, դեմոգրաֆիկ դեմքը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տարադրամի փոխարժեքը՝ մայիսի 17-ի դրությամբ ՌԴ-ից դեպի Հայաստան չեղարկվել է 7 չվերթ, ևս հինգը հետաձգվել է ԱԹՍ-ների hարվածների պատճառով ԵՄ-ն աշխատել է Ուկրաինայում և հիմա էլ աշխատում է Հայաստանում՝ հեղաշրջման ուղղությամբ․ Ուկրաինայի նախկին վարչապետ UFC-ն հայտարարել է Քոնոր Մաքգրեգորի վերադարձի մասին. հայտնի է առաջիկա մենամшրտի օրն ու մրցակիցը Գեղարքունիքի մարզում 30-ամյա վարորդը «Toyota Camry»-ով բшխվել է կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին, կոտրել ճաղավանդակը և մոտ 10 մետր բարձրությունից հայտնվել գետում․ կա վիրավnր Կանադայում հաստատվել է հանտավիրnւuի առաջին դեպքը Maximo ռոբոտները արևային էլեկտրակայաններ են կառուցում մարդկանցից զգալիորեն ավելի արագ Նախընտրական հանդիպումներ Արագածոտնում․ մարդիկ սպասում են անվտանգ և արժանապատիվ կյանքի․ Գագիկ Ծառուկյան Նոր Նորքում՝ ոգևորիչ հանդիպում և դրական սպասումներ․ Ավետիք Չալաբյան «Սահմանը երկնային Երուսաղեմի դարպասը չէ»․ Էդմոն Մարուքյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասինՄի խաղ, երկու դերակատար․ ինչպես Ալիևն օգտագործեց Փաշինյանի սխալները․ Արտակ ԶաքարյանԻսրայելական hարձակnւմների հետևանքով 2,969 մարդ է զnhվել․ Լիբանանի առողջապահության նախարարություն Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբnւժարանում ինքնшuպան է եղել Անժամանակ կյանքից հեռացել է Վահե Պողոսյանը«Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթող է ճանաչվել Բուլղարիան Գնացքի և ավտոբուսի բախման հետևանքով կան զոհեր և վիրավորներՖրանսիական ՊՍԺ-ի կենտրոնական կիսապաշտպան Ժոաու Նևեշը դարձել է «Մանչեսթեր Սիթիի» տրանսֆերային թիրախը Ղալիբաֆ. Աշխարհը կանգնած է նոր կարգի շեմին. ապագան պատկանում է Գլոբալ Հարավին ԵՄ-ն դեմ է արտահայտվել Ուկրաինայի անդամակցությանը համայնքում «Մանչեսթեր Սիթին» նվաճեց Անգլիայի գավաթը Գնացքի և ավտոբուսի բախման հետևանքով կան զոհեր և վիրավորներ Բանգկոկում ԱԺ պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգ կգործուղվի Թուրքիայում ընկած անօդաչուն ուկրաինական խայծ-դրոն էր Նիգերիայում զինված ավազակախումբն առևանգել է ավելի քան 50 երեխայի. առևանգվածների մեծ մասը երկուսից հինգ տարեկան է Ինչպես է ուկրաինական «Մագուրա» ռազմածովային անօդաչու թռչող սարքը հայտնվել Հունաստանում Սամվել Կարապետյանը հայերի համար կապահովի 300,000 աշխատատեղ. Նարեկ ԿարապետյանԱվանեսյանի բառապաշարը ակնհայտ է դարձնում, թե որքան ցավոտ է եղել այդ հանդիպումն իշխանության համար․ Լուիզա ՍարգսյանԱզատան գյուղում ավտոմեքենա է այրվել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են ՌԴ-ն, թիրախում է Մոսկվան․ իրավիճակը՝ երկրում Առեղծվածային մահվան դեպք՝ «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում Ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին «Պետական գաղտնիք» հրապարակելու համար իմ նկատմամբ կարող են նոր գործ հարուցել. Ռոբերտ ՔոչարյանԱՄՆ-ն չի ապահովագրել Հորմուզի նեղուցով անցնող նավերը Թոշակառուն խաբեբաներին մոտ 163 մլն ռուբլի է տվել, այդ թվում 8.8 կգ ոսկի «Մենք չենք ուզում ապրել գերեզմանոցում». ինչպիսին է Մարիուպոլը 2026 թվականին Սամվել Կարապետյանը ինչ ասում` անում է. 3-ը փոփոխության թիվն էՎարդան Ղուկասյանը նույն պայքարող տեսակն է և վստահեք 15 համարին․ Ռոլանդ ՊողոսյանԿԳՄՍ նախարարը խոսել է մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր սահմանափակելու մասին Տաշիրի և հարակից գյուղերի բնակիչները մերժում են Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ինԱրևմուտքում գնահատել են Պուտինի այցը Չինաստան Մեր փոքրիկ քիթը չպետք է մտցնենք ռուս–թուրքական հարաբերությունների մեջ. ՓաշոյանԵՊՀ-ն արժեքների բուհ է, ոչ թե իշխանական քարոզչության կենտրոն․ Դավիթ ՍարգսյանՊաշտպանն անդրադարձել է կին առաջնորդների առջև ծառացած մարտահրավերներին «Ազգային վերածնունդ» հիմնադրամ․ 4-րդ երեխայի համար՝ 2 միլիոն դրամ, 5-րդի համար՝ անվճար բնակարան․ «Ուժեղ Հայաստան»Պուտինը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ նախագահին մարդասիրական օգնության համար ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Մեղրիում անցկացվում է Արհեստների միջազգային փառատոնը 11-ամյա Արևիկ Այվազյանը դարձավ Քունքֆուի աշխարհի 22-րդ առաջնության չեմպիոն «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Երևանի Նոր Նորք վարչական շրջանում. Միացի´ր «ՀայաՔվեին» և «Ուժեղ Հայաստանին», որ հզորանանք և հաղթենքՄյունխենի «Բավարիան» խոշոր հաշվով հաղթեց «Քյոլնին»