Երևան, 17.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՊԵԿ-ը հիշեցնում է անձնական օգտագործման ապրանքների վերաբերյալ օրենսդրական կարգավորումները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման անվան տակ ձեռնարկատիրական նպատակներով ապրանքների ներմուծման դեպքերը, հարկ է համարում քաղաքացիներին հիշեցնել անձնական օգտագործման ապրանքների վերաբերյալ օրենսդրական կարգավորումները:

Մասնավորապես, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 256-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքներն անձնական օգտագործման ապրանքների շարքին դասելն իրականացվում է մաքսային մարմնի կողմից, ելնելով՝

1) Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մասին ֆիզիկական անձի բանավոր կամ գրավոր դիմումից՝ ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ

2) ապրանքների բնույթից և քանակից

3) ֆիզիկական անձի՝ Միության մաքսային սահմանը հատելու և (կամ) այդ ֆիզիկական անձի կողմից կամ նրա հասցեով ապրանքները Միության մաքսային սահմանով տեղափոխելու հաճախականությունից:

Նշված կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված չափանիշների քանակական բնութագրերը և (կամ) Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքներն անձնական օգտագործման ապրանքների շարքին դասելու լրացուցիչ չափանիշները (այդ թվում՝ այն ապրանքների կատեգորիաները, որոնք անկախ քանակից չեն կարող դիտարկվել որպես անձնական օգտագործման) սահմանվում են Եվրասիական տնտեսական միության Հանձնաժողովի կողմից:

Օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին կետի 46-րդ ենթակետով նաև սահմանված է անձնական օգտագործման ապրանքների բնորոշումը։ Մասնավորապես՝ դրանք այն ապրանքներն են, որոնք նախատեսված են ֆիզիկական անձանց՝ ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ չկապված անձնական, ընտանեկան, տնային և այլ կարիքների համար և Միության մաքսային սահմանով տեղափոխվում են ուղեկցվող կամ չուղեկցվող ուղեբեռով, միջազգային փոստային առաքանիներով կամ այլ եղանակով։

Միաժամանակ՝ մաքսային մարմինների կողմից իրականացվող մաքսային հսկողության գործառնությունների ընթացքում ի հայտ են եկել բազմաթիվ դեպքեր, երբ ֆիզիկական անձինք պետական սահմանի անցման կետերով ներմուծում են ապրանքներ, որոնք իրենց բնույթով, քանակով և հատկապես՝ նույն անձի կողմից դրանց ներմուծման հաճախականությունից ելնելով չեն կարող դիտարկվել որպես անձնական օգտագործման նպատակներով ներմուծվող և, ակնհայտորեն, ներմուծվում են ձեռնարկատիրական նպատակներով։

Ելնելով նշված հանգամանքից՝ ՊԵԿ-ը հորդորում է ձեռնարկատիրական նպատակներով ապրանքներ ներմուծող ֆիզիկական անձանց հաշվառվել համապատասխան մարմիններում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ապրանքներ ներմուծելիս դրանք հայտարարագրել համապատասխան մաքսային ընթացակարգով։

Հետևեք մեզ՝ այստեղ

Կայսեդոն 7 տարով երկարաձգեց պայմանագիրը «Չելսիի» հետ Սովորի՛ր, խաղա՛ և հաղթի՛ր. Team-ն ու Koreez-ը առաջարկում են կրթական նոր հնարավորություն ԵՄ-ն պատրաստվում է հնարավոր պատերազմի Այսօր ԿԸՀ-ն առաջադրման փաստաթղթեր չի ստացել Սևանի հիվանդանոցի մոտ 73-ամյա վարորդը «Opel»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի ՀԱՕԿ նախագահ Գ. Ծառուկյանը շնորհավորանքներ է ստանում հեղինակավոր մարզական կառույցներիցԿոնֆերենցիաների լիգա. Սուպերհամակարգիչը կանխատեսել է հաղթողին Արցախ վերադարձի իրավունքը երաշխավորված է Արդարադատության միջազգային դատարանի կողմից․ Ավետիք ՉալաբյանԱյս շաբաթ ես և իմ գործընկեր Աննա Կոստանյանը պաշտոնական այցով գտնվում էինք Բրյուսելում.Ավետիք ՉալաբյանԵրկրաշարժ Թեհրանում ՆԱՏՕ-ից զանգահարեցին ինձ և օգնություն առաջարկեցին, բայց ես նրանց ասացի հեռու մնալ. Թրամփ Ոսկու գինը նվազել է 410 դրամով և կազմել 57․611 դրամ Ապրիլի 19-ին հազվադեպ երևույթ երկնքում․ Լուսինը կծածկի Պլեադների աստղերը Ո'չ ռուսները, ո'չ ամերիկացիները, ո'չ եվրոպացիները չեն եկել մեր ձեռքը բռնել և ասել գյուղատնտեսությունը մի զարգացրեք. Նաիրի ՍարգսյանՉարենցավան-Հրազդան ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն. կա վիրավոր Իսակովի պողոտան կաթվածահար է․ քաղաքացիները մոտ 3 ժամ խցանման մեջ են մնում, ո՞ւմ համար են սարքում ճանապարհը Թուրքիայում տեղի է ունեցել երկրաշարժ Վթարային ջրանջատումներ տասնյակ հասցեներում՝ ապրիլի 17-ին և 18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Թուրքիայի ԱԺ նախագահն առաջարկել է ՀՀ-ին ներառել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ձեւաչափում «Զննությանն ինչպե՞ս պետք է խոչընդոտենք․ գիշերը գանք դատարան՝ զննության արձանագրությունները ման գա՞նք»․ Արամ ՎարդևանյանԻշխանությունները փորձում են հասնել նրան, որ մեր ուժը չգրանցեն ընտրություններին. Ֆարսյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանը կանխատեսում էր հետևանքները, բայց գերադասեց մնալ իր Եկեղեցու և իր ժողովրդի կողքին«Իրենք տեսնում են, որ արդեն իրենց ճամպրուկները հավաքելու ժամանակն է»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ինՏեսանյութը աղճատված էր, մոնտաժված. Մելոյանը՝ ձայնագրությունների մասին (տեսանյութ) Ժողովուրդը լավ գիտի՝ ով, ինչ է խոստանում, մարզպետ կա՝ տուն է բաժանում. Նարեկ Կարապետյան Տերմինոլոգիան, որն իշխանությունն օգտագործում է, շատ հատուկ է իրենց մտածելակերպին. դա իրենց լեզվամտածողությունն է. Նարեկ Կարապետյան Ինստուլտից ողջ մնալու միակ միջոցը՝ ասեղ վերցնելըՍամվել Կարապետյան. «Ուզում են կասեցնել մեր ժողովրդի ուժեղ Հայաստան ունենալու երազանքը, բայց դա իրենց չի հաջողվելու»Մինչև ե՞րբ պետք է քաղաքացին ապրի վախի և վերահսկման այս մթնոլորտում Դե որ թուրքը լավնա էդ ուրախ ավտոբուսներով գնացեք Թուրքիա. քաղաքացի (տեսանյութ)«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է Թվայնացում և «կանաչ» էներգետիկա. ԶՊՄԿ-ն տրանսֆորմացնում է Հայաստանի արդյունաբերությունը Մայր Աթոռը հորդորում է ԱՆ-ին վերականգնել ՔԿՀ-ներում հոգևոր ծառայության բնականոն ընթացքը Հակակոռուպցիոն դատարանի մոտից բերման է ենթարկվել 17 անձ 8 տարի իշխել են, երկիրը աղքատության մեջ է, թող գնան․ Կարապետյան Ընտրությունը լինելու է ոչ կուսակցությունների, այլ Հայաստանի լինել - չլինելու միջև․ Արմեն ՄանվելյանԴավիթ Մինասյանն ազատ է. «ՀայաՔվեն»` պայքարի կիզակետում Ըստ Գլխավոր շտաբի պետի՝ ռազմակալված տարածքները վերադարձնելու խնդիր դրված չէ․ Ավետիք ՔերոբյանՈւղղորդված մարդիկ զանգահարում ու օգնություն են խնդրում, որ մեկն ասի՝ կմտածեմ, գլխին սարքեն. Նարեկ Կարապետյան Ի՞նչ է այսօր սպասվում Սամվել Կարապետյանին․ իրավիճակը՝ դատարանի բակումԻնչպես բերման ենթարկեցին Վաղինակ Ղազարյանին Ուռուցքաբանները հայտնաբերել են մարմնական ազդանշաններ, որոնք վկայում են քաղցկեղի առաջացման մասինԻրանում պատերազմը Եվրոպային հիշեցրեց «կանաչ» անցման մասին Երթ՝ հաջակցություն Սամվել Կարապետյանի (տեսանյութ)Ազատությու՜ն Սամվել Կարապետյանին, Ազատությու՜ն հանուն փոփոխության ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավտոմեքենա է այրվում քաղաքի կենտրոնում. հրշեջները պայքարում են կրակի դեմ Աղերսագիր՝ ուղղված Վեհափառին. պահանջում են կարգալույծ անել Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանին Երևանի Թբիլիսյան խճուղում բախվել է 7 մեքենա «Ցանկացած ելք մեր վարքագիծը չի փոխի»․ Կարեն ԿարապետյանՄահացել է Խորհրդային Միության ամենասիրելի դերասաններից մեկը