Երևան, 17.Նոյեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Որտե՞ղ են Հայաստանի տնտեսական շղթաների խաթարման արմատները. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տնտեսության ներկա վիճակը բնութագրվում է բազմաթիվ բարդություններով, որոնց արմատները ոչ միայն արտաքին գործոնների ազդեցության, այլև ներքին կառավարչական անարդյունավետության ու ռազմավարական պլանավորման բացակայության մեջ են։

Արտահանման, առևտրային և մատակարարման շղթաների խաթարումները, որոնք վերջին ամիսներին առավել քան սրվել են, բացահայտում են Հայաստանի տնտեսական կառավարման դաշտում առկա բացերն ու խոցելիությունները։ Իսկ խոցելի իրավիճակի պայմաններում հարկավոր է խորքային վերլուծության ենթարկել այն իրողությունները, թե ինչպես են առանձին դեպքերը վերածվում համակարգային ձախողումների՝ վնասելով բիզնես միջավայրը, հարվածելով արտահանմանը և ռիսկեր ստեղծելով ընդհանուր տնտեսական կայունության համար։

Մասնավորաբար, Վրաստանի հետ ձևակերպված՝ իբր «աննախադեպ լավ» հարաբերությունները որևէ իրական բովանդակություն չունեն, եթե տնտեսական առևտրի, մատակարարման և տարանցիկ ենթակառուցվածքների մակարդակում դրանք չեն ապահովում վստահելիություն, կանխատեսելիություն ու անխափան շարժ։ Պատահական չէ, որ հայ արտահանողները հաճախ բախվում են այնպիսի խնդիրների, որոնք անընդհատ խոչընդոտներ են առաջ բերում։ Պատահական չէ նաև, որ Վերին Լարսում կուտակումների, բեռնատարների երկար հերթերի, անբացատրելի ստուգումների և տեխնիկական խոչընդոտների մասին հաղորդումները դարձել են տևական ու մշտական բնույթ են կրում։ Արդյունքում խաթարվում են ոչ միայն արտադրության և մատակարարման ցիկլերը, այլև ստեղծվում է վստահության ճգնաժամ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործընկերների նկատմամբ։

Արտահանման այս խզումները առավել ընդգծված դարձան հատկապես ծաղկարտադրության ոլորտի պարագայում։ Հայաստանը տարիներ շարունակ զարգացնում էր այս ենթաոլորտը՝ հատկապես ռուսական շուկայի պահանջարկին համապատասխան։ Սակայն այս ընթացքում ակնհայտ դարձավ, որ պետական վերահսկողությունն ու որակի կառավարման մեխանիզմները հետ են մնացել զարգացումներից։ Չնայած ամիսներ շարունակ ռուսական կողմից հնչող նախազգուշացումներին՝ հայկական իշխանությունները որևէ լուրջ քայլ չձեռնարկեցին՝ կարգավորելու բուսասանիտարական հսկողությունը և բարձրացնելու արտադրանքի որակի նկատմամբ վստահելիությունը։ Արդյունքում՝ 2025 թվականի ամռանը Ռուսաստանը սահմանափակումներ մտցրեց Հայաստանից ծաղիկների և ծաղկային արտադրանքի ներմուծման վրա՝ պատճառաբանելով անբավարար հսկողությունը, վարակի հավանականությունը ու ծագման անորոշությունը։

Այս իրավիճակը ևս մեկ անգամ ցույց տվեց Հայաստանի պետական կառույցների՝ արտահանման հետ կապված խնդիրներին ժամանակին լուծում տալու անպատրաստությունը։ Իսկ պատկերն առավել սրվում է հատկապես այն պարագայում, որ նման ճգնաժամը կարող էր կանխվել դեռ ամիսներ առաջ՝ համապարփակ աուդիտ իրականացնելու, կարգավորող մեխանիզմներ ներդնելու և ռուսական գործընկերների հետ սերտ համագործակցություն ապահովելու միջոցով։

Նման տնտեսական հարցերն իրենց հետ բերում են նաև սոցիալական խնդիրներ։ Ի վերջո, հազարավոր արտադրողներ միանգամից հայտնվում են անելանելիության մեջ՝ վարկային պարտավորություններով, փչացող ապրանքով, մատակարարման կասեցված պայմանագրերով և անորոշությամբ։ Մյուս կողմից էլ՝ այս ամենը ավելի լայն խնդրի մաս է կազմում և վկայում է համակարգային ձախողման մասին՝ տնտեսության պլանավորման, արտաքին առևտրի դիվերսիֆիկացիայի, վերահսկողության մշակույթի և բիզնեսի պաշտպանվածության ուղղություններով։Հայաստանի տնտեսության աղետալի վիճակը բացատրվում է նաև նրա՝ ռուսական շուկայից գերակա կախվածությամբ։ Սակայն այդ կախվածությունը այդպես էլ չի վերածվում կայուն առևտրային համագործակցության, քանի որ համապատասխան պետական օղակները չեն կարողանում ստեղծել այն պայմանները, որոնք անհրաժեշտ են փոխադարձ վստահության, ստանդարտների պահպանման և երկարաժամկետ փոխգործակցային ռազմավարության կիրառման համար։

Մյուս կողմից՝ Վրաստանի տարածքով բեռնափոխադրումների խաթարումը և դրա անընդհատ կրկնվող բնույթը Հայաստանի տրանսպորտային քաղաքականության առաջնագծում պետք է դիտարկվի որպես ռազմավարական հարց։ Այն առանցքային դերակատարություն ունի ոչ միայն Հայաստանից արտահանման կազմակերպման, այլև կարևոր նշանակության հումքի ու ապրանքների ներմուծման համար։ Օրինակ՝ վերջին շրջանում Վրաստանից եկող ճանապարհով հեղուկ գազով բեռնված բեռնատարների համար խոչընդոտներ են ստեղծվել, ստուգումներ, անվտանգության հետ կապված խնդիրներ և այլն։ Իսկ Հայաստանում հեղուկ գազի սակավության պայմաններում դրա գինը սկսեց շեշտակի աճել։ Բնականաբար, հեղուկ վառելիքի ցանկացած տեսակի շեշտակի թանկացումն ազդում է նաև ողջ տնտեսության վրա։

Եթե երկիրն իր համար չի ստեղծում երաշխավորված միջանցքներ ու տարանցիկ հնարավորություններ, ապա տնտեսական զարգացման կամ արտահանման դիվերսիֆիկացիայի մասին որևէ խոսք անիմաստ է։ Այս հարցում ևս պետական մարմինների անգործությունն ուղղակի տագնապալի է։ Չկան լուծումներ, չկան փոխարինող ուղիներ, չկան ներդրումային ծրագրեր ենթակառուցվածքների բարելավման համար՝ Հայաստանի տարածքում կամ դրանից դուրս։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հնագույն գավաթ, նոր գաղտնիքներ. գիտնականները վիճում են հայտնի արծաթե գավաթի սյուժեի իմաստի շուրջՊաշտոնական տվյալներ ԿԸՀ-ից. հայտնի են 25 ընտրական տեղամասի արդյունքները Հարյուրավոր հասցեներում՝ նոյեմբերի 17-ին և 18-ին ջուր չի լինի ԿԸՀ–ն հրապարակել է 18 տեղամասերի արդյունքները Ինչպես շները դարձան մեր ուղեկիցները. գիտնականները բացահայտել են ընկերության հնագույն պատմությունըՆախնական արդյունքները՝ 30 տեղամասերի հաշվարկովՔՊ ձայները սկսեցին նվազել, մնացել է 10 տեղամասի քվեների հաշվարկ Հայտնի են 32 տեղամասերի նախնական հաշվարկի արդյունքները․ մանրամասներ Գիշերը լեռնային գոտիներում սպասվում է ձնախառն անձրև. եղանակը՝ նոյեմբերի 17-21-ը ԱՄՆ-ի ամենաժամանակակից ավիակիրը ժամանել է Կարիբյան ծով ԿԸՀ–ն հրապարակում է առաջին տվյալները Բազմաթիվ ծրարների մեջ կար 2 հատ 7 համարի քվեաթերթիկ և չի եղել 8 համարի քվեաթերթիկ. ահազանգ (տեսանյութ)Գերմանիայում կոշտ քննադատությունից հետո չեղարկվել է Հոլոքոստի հետ կապված ցուցանմուշների աճուրդըԱնգլիայի, Ֆրանսիայի եւ Ուկրաինայի հաղթանակներըԾաղկունքի ընտրատեղամասում «Մայր Հայաստանը» հաղթեց ՔՊ-ին Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Լիզ Թրասը աջակցել է Թրամփի՝ BBC-ին դատի տալու որոշմանըՀրապարակվել են Մոսկվայի լճակում հայտնաբերված երեխայի սպանության սարսափեցնող մանրամասները14/03 ընտրատեղամասի արդյունքները 10 տեղամասի գումարային արդյունքներ Նյուրնբերգյան տրիբունալի սահմանած նացիզմի արգելման սկզբունքները խախտվում են. ՌԴ ԱԳ նախարարԱրդյունքները՝ Վաղարշապատի 14/18 տեղամասում 14/10 տեղամասում ՔՊ–ն պարտվեց «Հաղթանակին» Կանեփի և ծխախոտի համատեղ օգտագործումն ազդում է «երջանկության մոլեկուլի» վրա. Science DailyՈ՞վ է առաջատարը 14/10 և 14/33 տեղամասերում Դողս գյուղում առաջատարը «Մայր Հայաստան»-ն է Ավստրալիայում մոտ 70 դպրոց ու մանկապարտեզ է փակվել՝ գունավոր ավազում հայտնաբերված ասբեստի պատճառովԻրանը լավագույն տարանցիկ հանգույցն է բաց ծով ելք չունեցող երկրների համար. Մոհամմադռեզա Արեֆ14/39 տեղամասի նախնական արդյունքները Ինչ համամասնությամբ են բաշխվել ուժերի միջև ձայները Վաղարշապատի 14/32 և 14/34 ընտրատեղամասերումԱբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանն այլևս չի զբաղվում ուրանի հարստացմամբ երկրի որևէ օբյեկտում. APԱբովյանում 5 ամսական բալիկ է մահացել Վաղարշապատի 2 տեղամասից ստացված նախնական արդյունքները Պարտվեցինք անհատական սխալների պատճառով, տղաներն առայժմ հոգեբանորեն պատրաստ չեն այս մակարդակի խաղերին․ ՄելիքյանՀայտնի են 14/27 տեղամասի քվեարկության նախնական արդյունքները․ ով է առաջատարը Լեռնամերձ բնակավայրի քվեարկության նախնական տվյալները Ծեծկռտուք Չեխովի 47 շենքի դիմաց. Կան ձերբակալվածներ Հայաստանի հավաքականը պարտվեց պորտուգալացիներին՝ 1:9 (տեսանյութ) Եվրոպայի վրա Ռուսաստանի հшրձակվելու մասին հայտարարությունները ծիծաղելի են․ ՕրբանԻրանի նախագահը ստորագրել է երկաթուղային տրանսպորտի ոլորտում Թուրքիայի հետ համագործակցության համաձայնագիրըՎաղարշապատում քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 45.12%-ը․ ԿԸՀՀրդեհ՝ Երևանի կենտրոնում․ վնասվել է «Citroen C5» մակնիշի ավտոմեքենա Իսրայելում 27-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Իրանին ռազմավարական տվյալներ վաճառելու համարԻսրայելը լիարժեք ուժով կպայքարի ՑԱՀԱԼ-ի և պաղեստինցիների հանդեպ անկարգությունների դեմ. ՆեթանյահուՎաղարշապատի ընտրությունների ընթացքում, ժամը 20։00-ի դրությամբ, ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 10 ահազանգ․ ՆԳՆՈւկրաինան և Ֆրանսիան պատմական համաձայնագիր կստորագրեն ռազմական ավիացիայի ոլորտում. ԶելենսկիՄոսկվայի լճում երեխայի գլուխ են գտել. MashՔրիս Ջենների «անհավանական շքեղ» ծննդյան երեկույթի կիզակետում. Խավիարի բար, աստղային նվերներ և ծաղիկներով լի առանձնատունՎաղարշապատի համայնքապետի ընտրություններն ավարտվեցին, սկսվում է ձայների հաշվարկըՈւկրաինան պայմանավորվել է Հունաստանի հետ գազի մատակարարման շուրջ. Զելենսկի14/10 տեղամասի մոտից անգամ օրվա ավարտին հեռացված չէ ՔՊ թեկնածուի պաստառը