Երևան, 13.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Որտե՞ղ են Հայաստանի տնտեսական շղթաների խաթարման արմատները. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տնտեսության ներկա վիճակը բնութագրվում է բազմաթիվ բարդություններով, որոնց արմատները ոչ միայն արտաքին գործոնների ազդեցության, այլև ներքին կառավարչական անարդյունավետության ու ռազմավարական պլանավորման բացակայության մեջ են։

Արտահանման, առևտրային և մատակարարման շղթաների խաթարումները, որոնք վերջին ամիսներին առավել քան սրվել են, բացահայտում են Հայաստանի տնտեսական կառավարման դաշտում առկա բացերն ու խոցելիությունները։ Իսկ խոցելի իրավիճակի պայմաններում հարկավոր է խորքային վերլուծության ենթարկել այն իրողությունները, թե ինչպես են առանձին դեպքերը վերածվում համակարգային ձախողումների՝ վնասելով բիզնես միջավայրը, հարվածելով արտահանմանը և ռիսկեր ստեղծելով ընդհանուր տնտեսական կայունության համար։

Մասնավորաբար, Վրաստանի հետ ձևակերպված՝ իբր «աննախադեպ լավ» հարաբերությունները որևէ իրական բովանդակություն չունեն, եթե տնտեսական առևտրի, մատակարարման և տարանցիկ ենթակառուցվածքների մակարդակում դրանք չեն ապահովում վստահելիություն, կանխատեսելիություն ու անխափան շարժ։ Պատահական չէ, որ հայ արտահանողները հաճախ բախվում են այնպիսի խնդիրների, որոնք անընդհատ խոչընդոտներ են առաջ բերում։ Պատահական չէ նաև, որ Վերին Լարսում կուտակումների, բեռնատարների երկար հերթերի, անբացատրելի ստուգումների և տեխնիկական խոչընդոտների մասին հաղորդումները դարձել են տևական ու մշտական բնույթ են կրում։ Արդյունքում խաթարվում են ոչ միայն արտադրության և մատակարարման ցիկլերը, այլև ստեղծվում է վստահության ճգնաժամ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործընկերների նկատմամբ։

Արտահանման այս խզումները առավել ընդգծված դարձան հատկապես ծաղկարտադրության ոլորտի պարագայում։ Հայաստանը տարիներ շարունակ զարգացնում էր այս ենթաոլորտը՝ հատկապես ռուսական շուկայի պահանջարկին համապատասխան։ Սակայն այս ընթացքում ակնհայտ դարձավ, որ պետական վերահսկողությունն ու որակի կառավարման մեխանիզմները հետ են մնացել զարգացումներից։ Չնայած ամիսներ շարունակ ռուսական կողմից հնչող նախազգուշացումներին՝ հայկական իշխանությունները որևէ լուրջ քայլ չձեռնարկեցին՝ կարգավորելու բուսասանիտարական հսկողությունը և բարձրացնելու արտադրանքի որակի նկատմամբ վստահելիությունը։ Արդյունքում՝ 2025 թվականի ամռանը Ռուսաստանը սահմանափակումներ մտցրեց Հայաստանից ծաղիկների և ծաղկային արտադրանքի ներմուծման վրա՝ պատճառաբանելով անբավարար հսկողությունը, վարակի հավանականությունը ու ծագման անորոշությունը։

Այս իրավիճակը ևս մեկ անգամ ցույց տվեց Հայաստանի պետական կառույցների՝ արտահանման հետ կապված խնդիրներին ժամանակին լուծում տալու անպատրաստությունը։ Իսկ պատկերն առավել սրվում է հատկապես այն պարագայում, որ նման ճգնաժամը կարող էր կանխվել դեռ ամիսներ առաջ՝ համապարփակ աուդիտ իրականացնելու, կարգավորող մեխանիզմներ ներդնելու և ռուսական գործընկերների հետ սերտ համագործակցություն ապահովելու միջոցով։

Նման տնտեսական հարցերն իրենց հետ բերում են նաև սոցիալական խնդիրներ։ Ի վերջո, հազարավոր արտադրողներ միանգամից հայտնվում են անելանելիության մեջ՝ վարկային պարտավորություններով, փչացող ապրանքով, մատակարարման կասեցված պայմանագրերով և անորոշությամբ։ Մյուս կողմից էլ՝ այս ամենը ավելի լայն խնդրի մաս է կազմում և վկայում է համակարգային ձախողման մասին՝ տնտեսության պլանավորման, արտաքին առևտրի դիվերսիֆիկացիայի, վերահսկողության մշակույթի և բիզնեսի պաշտպանվածության ուղղություններով։Հայաստանի տնտեսության աղետալի վիճակը բացատրվում է նաև նրա՝ ռուսական շուկայից գերակա կախվածությամբ։ Սակայն այդ կախվածությունը այդպես էլ չի վերածվում կայուն առևտրային համագործակցության, քանի որ համապատասխան պետական օղակները չեն կարողանում ստեղծել այն պայմանները, որոնք անհրաժեշտ են փոխադարձ վստահության, ստանդարտների պահպանման և երկարաժամկետ փոխգործակցային ռազմավարության կիրառման համար։

Մյուս կողմից՝ Վրաստանի տարածքով բեռնափոխադրումների խաթարումը և դրա անընդհատ կրկնվող բնույթը Հայաստանի տրանսպորտային քաղաքականության առաջնագծում պետք է դիտարկվի որպես ռազմավարական հարց։ Այն առանցքային դերակատարություն ունի ոչ միայն Հայաստանից արտահանման կազմակերպման, այլև կարևոր նշանակության հումքի ու ապրանքների ներմուծման համար։ Օրինակ՝ վերջին շրջանում Վրաստանից եկող ճանապարհով հեղուկ գազով բեռնված բեռնատարների համար խոչընդոտներ են ստեղծվել, ստուգումներ, անվտանգության հետ կապված խնդիրներ և այլն։ Իսկ Հայաստանում հեղուկ գազի սակավության պայմաններում դրա գինը սկսեց շեշտակի աճել։ Բնականաբար, հեղուկ վառելիքի ցանկացած տեսակի շեշտակի թանկացումն ազդում է նաև ողջ տնտեսության վրա։

Եթե երկիրն իր համար չի ստեղծում երաշխավորված միջանցքներ ու տարանցիկ հնարավորություններ, ապա տնտեսական զարգացման կամ արտահանման դիվերսիֆիկացիայի մասին որևէ խոսք անիմաստ է։ Այս հարցում ևս պետական մարմինների անգործությունն ուղղակի տագնապալի է։ Չկան լուծումներ, չկան փոխարինող ուղիներ, չկան ներդրումային ծրագրեր ենթակառուցվածքների բարելավման համար՝ Հայաստանի տարածքում կամ դրանից դուրս։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Աշխարհի առաջին բեռնատար նավը, որը ծածկված է արևային վահանակներով, պատրաստ է նավարկության«Մա՛մ, երեք օր չեմ զանգի, չանհանգստանաք». Ալբերտ Նազարյանն անմահացել է նոյեմբերի 9-ին. «Փաստ»Իշխանությունն ընդդեմ Եկեղեցու. վերջին անկախ ամրոցի գրոհը Որտեղի՞ց է Հայաստանը հացահատիկ ներկրումՋուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Այսօր Թբիլիսիում տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2025»-ը․ քվեարկությունն արդեն սկսված է Ներգրավվածության որոշակի նվազեցմամբ՝ առաջատար լինելու ընդգծված հավակնություններ. «Փաստ»Հայաստանում քաղաքական բանտարկյալներ կան. հասարակության 61,3 տոկոսը համոզված է դրանում Իշխանությունը խրախուսում է մարդկային անտարբերությունը, իսկ ովքեր դեմ են արտահայտվում ռեժիմի ապօրինությունների ամենօրյա գործելաոճին, հայտնվում են թիրախում․ Աբրահամյան Արտաքին միջամտության վտանգավոր զուգահեռականները. «Փաստ»ՀՀ ավտոճանապարհների մասինՏարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 13-ին«Դա ոչ թե ճանապարհային քարտեզ է, այլ հայ ազգի երազանքներից և պատմական հիշողությունից հրաժարում». «Փաստ»Դեկտեմբերի 1-ի դրությամբ հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 53.6 հազար. ՄՍԾ Կրասարում բրուցելոզը անցել է նաև մարդկանց, գյուղում վարակվածներ կանԱնհավասար «հավասարություն»՝ ըստ Փաշինյանի. «Փաստ»Աղոթք ճանապարհ գնալուց առաջՆոր կարգավորումներ Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրում. «Փաստ»Իրականությունից չես փախչի. «Փաստ»ԵՄ-ի «բարեկամության» գինը. պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, թե՞ տնտեսական կորուստներ Հայաստանի համար. «Փաստ»Այսօր՝ վարչապետ, վաղը՝ նախկին, իսկ Եկեղեցին հավերժ է. «Փաստ»ԵՄ-ում կանխատեսվում է հացահատիկի արտադրության նվազում Մեսիի 21-մետրանոց արձանը՝ Հնդկաստանում․ աշխարհի չեմպիոնը կմասնակցի բացմանը (տեսանյութ) 2025 թվականը կարող է լինել պատմության մեջ երկրորդ ամենատաք տարին 36-ամյա տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ հյուրանոցում իրենից հшփշտակել են կես միլիոն դրամ Ռուբեն Վարդանյանի փաստաբանի նոր միջնորդությունը Բաքուն թողել է առանց քննության Ի՞նչ եղանակ է սպասվում դեկտեմբերի 13-ից 17-ը ACBJJ 20. Հայտնի է Արման Ծառուկյանի մրցակիցը Արտակարգ դեպք․ հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն վերածվել է մոխրակույտի․ կա վիրավոր Դատարանի հրապարակած վճռով անվավեր է ճանաչվել ԵՊՀ ռեկտորի՝ աշխատակիցներից մեկին աշխատանքից ազատելու հրամանը. Խաչիկ Աբաջյան Գիտության համակարգ. ինչպե՞ս կանխել փլուզումը. ՀայաՔվե հիմնասյուներ Վաղաժամկետ դադարեցվել են 30 ԸԸՀ-ի երկուական անդամի, թիվ 27 և 34 ԸԸՀ-ի մեկական անդամի լիազորությունները․ ԿԸՀ Հայտնաբերվել է զինծառայողի մարմին` հրազենային վնասվածքով. հայտնի է ինքնությունը Փաշինյանի առաջարկն Ալիևին ծիծաղելի է․ ՀՀ–ն ինքն է փակել այդ հարցը․ 2026-ին իշխանություն փոխել է պետք Ներքին Գետաշենի գրասենյակն ինձ համար կրկնակի պարտավորեցնող է. Արման Թաթոյան Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը Սյունիք կատարած այցի ընթացքում Նարեկ Կարապետյանը ցույց է տվել այն դպրոցները, որոնք իշխանությունները մտադիր են փակելՀայտնի մոդել-հաղորդավարուհի Սյուզաննա Սեդրակյանի «պրովոկացիոն» come back-ը․ նա անակնկալ ունի Սիսիանում և Գորիսում բացվեցին «Մեր Ձևով» շարժման նոր մարզային գրասենյակներԼրացուցիչ ֆինանսավորում թատերահամերգային կազմակերպություններին՝ ֆինանսավորման նոր մոդելի կիրարկման արդյունքում Գուգարքի բաժնի համայնքային ոստիկանները ավազակության դեպք են բացահայտել Որքան արժե ռուսների մեկշաբաթյա հանգիստը Հայաստանում Ջուր չի լինելու դեկտեմբերի 16-ին և 17-ին Հանրապետությունում ձյուն է տեղում Ձերբակալվել է 4 անձ․ նրանք կասկածվում են դեկտեմբերի 8-ին մոլերից մեկի հարակից ավտոկայանատեղիում կատարված հանցագործության մեջ․ ՆԳՆ-ն՝ Միհրան Հակոբյանի վրա հարձակման մասին Զելենսկին Ուկրաինայի ցամաքային զորքերի օրը շնորհավորել է Կուպյանսկից Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «Լադա»-ն և «ԶԻԼ» բեռնատարը․ կան վիրավորներ Ջուր չեն ունենա․ «Վեոլիա Ջուր»-ը վարդենիսցիներին մեղադրում է կամայական գործողություններ կատարելու մեջ Երևանում 9 բալանոց խցանում է (լուսանկար) Լիբանանի նախկին վարչապետը այցելել է Արամ Ա-ին