Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը՝ դատարանի վճռի և առաջիկա ծրագրերի մասին
POLITICSՍամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հայտարարել է, որ Հակակոռուպցիոն դատարանի այսօրվա անտրամաբանական վճիռը ապացուցեց՝ Հայաստանում արդարադատություն չկա, սակայն այն անպայման վերականգնվելու է։ Խորհուրդը շեշտել է, որ ապագայում դատավորները պետք է գործեն ոչ թե վախի, այլ բացառապես օրենքի հիման վրա։
Հայտարարությունում շնորհակալություն է հայտնվել երեկվա հավաքի հազարավոր մասնակիցներին և բոլոր աջակիցներին՝ թե դատարանի բակում, թե հեռավար հետևած քաղաքացիներին։
Խորհուրդը նաև ընդգծել է, որ բոլոր ծրագրերը մնում են ուժի մեջ, և օգոստոսի վերջին կմեկնարկի Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժումը, որը, ըստ հայտարարության, նոր ու վաղուց սպասված էջ է բացելու Հայաստանի պատմության մեջ։
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Junius is back — with a new tournament and valuable prizes
3
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
4
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
5
ZCMC Joins the United Nations Global Compact



