Երևան, 12.Նոյեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մի դրամի ուժը 5 տարեկան է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 5-ին IDBank-ը և Իդրամը նշեցին ընկերությունների Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության «Մի դրամի ուժը» ծրագրի հնգամյակը։ Միջոցառման հյուրերի շարքում էին գործընկեր  կազմակերպությունների, բարեգործական հիմնադրամների ներկայացուցիչներ, բարեգործության և սոցիալական պատասխանատվության ոլորտը ներկայացնող անհատներ, «Մի դրամի ուժի» գաղափարով ոգեշնչված մարդիկ։

Միջոցառման բացման խոսքում IDBank-ի և Իդրամի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը նշեց, որ արդեն երկար տարիներ է՝ իրականացնում են տարբեր ծրագրեր, որոնք ուղղված են ավելի լավ միջավայր ունենալուն, ինչը ոչ միայն բարեգործություն է, այլ նախ և առաջ պատասխանատվություն։ 

Այնուհետև ներկաները ծանոթացան ընկերությունների Սոցիալական պատասխանատվության քաղաքականությամբ ամրագրված ուղղությունների հետ․ ֆինանսական կրթություն, թվային գրագիտություն, մարզերի զարգացում, բնապահպանություն, ներառականություն, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացում, սոցիալական աջակցություն, աշխատակիցների բարեկեցություն և իրավունքների պաշտպանություն՝ Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ահա այս ոլորտներում են IDBank-ը և Իդրամն  աշխատել տարիներ շարունակ և այսուհետ շարունակելու են առավել թիրախային աշխատել։ Ուղղություններն ընտրելիս IDBank և Իդրամ ընկերություններն առաջնորդվել են իրենց կողմից իրականացված հետազոտության արդյունքներով, համաձայն որոնց, հենց այս ոլորտներում է հասարակությունն ընկերություններից ակնկալում դրական փոփոխություններ։  

Միջոցառման երկրորդ հատվածում ներկայացվեցին վերջին 5 տարում «Մի դրամի ուժի» շնորհիվ կյանքի կոչված ծրագրերն ու Ընկերությունների ԿՍՊ այլ նախաձեռնությունների արդյունքները, որոնց շարքում են արցախցիներին ուղղված «Կողք կողքի» աջակցության ծրագիրը, «Ֆինանսապես գրագետ Իդրամի և IDBank-ի հետ» ֆինանսական գրագիտության արշավը, «Բարին գործենք» նախաձեռնությունը․ ավելի քան 500 000 000 դրամ, 10-ից ավելի ոլորտ, տասնյակ հիմանդրամներ, հարյուրավոր ծրագրեր՝ թվեր, որոնց հետևում մարդկային ճակատագրեր ու  հաջողության պատմություններ են։ 

Օրվա գլխավոր քննարկման՝ «Մի դրամի ուժը 5 տարեկան է» խորագրով պանելայինի ընթացքում զրուցակիցները խոսեցին Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գաղափարի և այս համատեքստում «Մի դրամի ուժի» ազդեցության ու դերի մասին։ 

Միջոցառման եզրափակիչ ելույթում Իդրամի տնօրեն Արսեն Քդենյանը նշեց, որ Իդրամի գործունեության հիմքում մշտապես եղել է ոչ միայն տեխնոլոգիական զարգացումն ու բիզնես շահը, այլև հասարակությանն օգտակար լինելու գաղափարը․ «Մենք հավատում ենք, որ բիզնեսի իրական արժեքը չափվում է ոչ միայն ցուցանիշներով, այլև նրանով, թե ինչ ազդեցություն է այն թողնում մարդկանց կյանքում։ Իդրամ ընկերության կողմից իրականացված ծրագրերը և հատկապես Մի դրամի ուժը հենց այդ համոզմունքի իրեղեն ապացույցն է»։

IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանն  իր խոսքում շնորհակալություն հայտնեց ներկաներին, հաճախորդներին, գործընկերներին ու թիմին՝  մեկ դրամի ուժի գաղափարին հավատալու և ամեն օր այն իրականություն դարձնելու համար․ «Մենք այսօր ներկայացրեցինք Սոցիալական պատասխանատվության մեր հիմնական ուղղությունները։ Հավատում ենք, որ քայլ առ քայլ, կատարելով ներդրումներ հենց այն ոլորտներում, որտեղ մարդիկ սպասում են մեզ, կկարողանանք իսկապես դեպի լավը փոխել մեր երկիրը, մեր հասարակությունը», - նշեց Մհեր Աբրահամյանը։ 

Հանդիսավոր միջոցառումն ավարտվեց լավագույն գործընկերների և Idram&IDBank հավելվածով ամենաշատ վճարումներ կատարած երեկոյին ներկա օգտատերերի պարգևատրմամբ։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Հայտնի է դարձել, թե որքան կարելի է վաստակել Bitcoin-ով 2026 թվականինՍա է իրականությունը և հասարակությանը «ծախվող» նախընտրական լավատեսությունը․ Աբրահամյան Հզոր մագնիսական փոթորիկը ծածկել է Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց 4 հանդիպում նույն դեսպանների հետ, նույն օրակարգով. ինչ է կատարվում. «Ժողովուրդ» Վաղարշապատի ընտրությունները՝ Փաշինյանի քաղաքական դիմադրության քննություն Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Օրվա աղոթքՆեթանյահուի մտերիմ դաշնակիցը՝ Իսրայելի ռազմավարական հարցերով նախարարը, հրաժարական է տվել Մոսկվայի քաղաքապետը ներգաղթյալների համար աշխատանքային թույլտվությունների արժեքը բարձրացնելու մասին օրենք է ստորագրել ՀՀ պատմության մեջ ունենք աղքատության և ծայրահեղ աղքատության ամենացածր ցուցանիշները. Արսեն ԹորոսյանԶելենսկին իր գործողություններով ցույց է տալիս, որ նացիստ է. Լավրով Կործանված թուրքական ռազմական ինքնաթիռում եղել է 20 զինծառայող Բանվորներից մեկը մնաց պանելի տակ․ Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցի շինաշխատանքները դադարեցվել են «Հեզբոլլահը» զենքը վայր չի դնի և չի հրաժարվի պայքարից․ շարժման առաջնորդ Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ երկրների դեսպաններին «Շուտով»-ն ինձ համար նշանակում է 10 տարի հետո․ Ռոնալդուն պարզաբանել է կարիերայի ավարտի մասին իր խոսքերը Լենուղի գյուղում այրվել է անասնակեր Իրանը փորձարկել է իր նոր Shahed 161 անօդաչու սարքը Որպես անհետ կորած որոնվում է 1962 թ. ծնված Ավետիք Մարությանը Ոստիկանները 39-ամյա տղամարդու մոտ թմրամիջnց են հայտնաբերել Պուտին-Տոկաև հանդիպումը կլինի տետ-ա-տետ Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ Կարենիս գյուղում հրդեհ է բռնկվել տանը կից խորդանոցում Արշակ Կարապետյանի նկատմամբ հետախուզում հայտարարելը քաղաքական որոշում է․ Նառա ԳևորգյանԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը Բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կան վիրավորներ Հայաստան-Հունգարիա հանդիպումը կսպասարկի Իսպանական մրցավարական անձնակազմը ԵԱՏՄ-ից դուրս գալը կոլապսի է ենթարկելու ՀՀ տնտեսությունը. ՌԴ-ն մնում է հիմնական առեւտրային գործընկեր Չենք գնալու երկրից. թույլ չենք տալու ուրիշներով բնակեցնեք այն․ Էդմոն Մարուքյան2021 թվականին մենք էինք շրջափակել թշնամուն Սև լճի ուղղությամբ«Ստում են»․ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն արձագանքել է Ռուբեն Ռուբինյանին Ո՞նց են փորձում կրակ բացելու հրամանը դարձնել «նահանջի» հրամանՀակառակորդը չպետք է նույնիսկ մտածի ներթափանցել մեր տարածք․ Արշակ Կարապետյան Պայթյուն՝ Արմավիրի գազալցակայաններից մեկում, վիրավnրներ ու վնաuված մեքենաներ կան․ Shamshyan-ից մանրամասներ «Դիլի»–ն լավագույն կաթնամթերքի ընկերությունն է Վթար է. ջուր չի լինելու Dalan Technopark-ը թողարկում է իր առաջին պարտատոմսերը․ տեղաբաշխողը՝ Cube Invest-ն է Դուք վճարելու եք գումար, որից համարյա թե չեք օգտվելու․ Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» ընտրությունների դիտորդության պատկառելի փորձ ունի. Արմեն Մանվելյան Idram Junior-ցիները ստացան մրցանականեր․ ամփոփվեց Junius ֆինանսական գրագիտության առաջին մրցույթըՀայաստանում մոտ 20 հազար դպրոցահասակ երեխա դպրոց չի գնում. Ատոմ Մխիթարյան Հայաստանի ոչ օլիմպիական մարզաձևերի միությունն ու «Մինորա» կենտրոնը նոր գործակցություն են սկսում Մարզերում սկի համայնքային տրանսպորտ չկա, մարդիկ տաքսիներից են օգտվում. Ղազարյան Աբսուրդային քաղաքականություն՝ Փաշինյանի կատարմամբ․ Արտակ ԶաքարյանԹուրքիայի ԶՈՒ ինքնաթիռ է վթարի ենթարկվել ադրբեջանա-վրացական սահմանին (տեսանյութ) Դպրոցականը հարձակվել է ավտոբուսի վարորդի վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹՀայաստանում ավտոմեքենաների և դրանց պահեստամասերի վաճառքի, ինչպես նաև տեխնիկական սպասարկման ծավալներն ավելացել են 7 տոկոսովԱմիօ բանկը՝ International Finance Awards 2025-ի կրկնակի հաղթող «Նազիկ Ավդալյանին նվիրված ֆիլմում նա ցանկացել էր, որ հենց ես մարմնավորեմ իր ամուսնու դերը». Սևակ Ամրոյան Լուսինե Եղիազարյանը միացել է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդինՀայտնի է երեխայի խնամքի նպաստի, երեխայի դրամական աջակցության վճարման գործընթացի ժամկետը